«Մեշչորյան կողմ» (1939), «Հին տան բնակիչները» (1941) պատմվածքներում վերջնականապես ձևավորվում է Պ–ու գեղարվեստական գրելաձևը։ Նրա նախընտրած ժանրը ոչ մեծ պատմվածքն է, որի կենտրոնում ստեղծագործական խառնվածքի, հոգեկան մեծ ուժի, բարին կերտող, չարին հակադրվող մարդիկ են։ «Պատմություն կյանքի մասին» ինքնակենսագրական երկում պատկերված է գրողի անցած ուղին՝ XIX դ․ վերջի և XX դ․ 30-ական թթ․ Ռուսաստանի իրադարձությունների ֆոնի վրա։ Պատմությունը բաղկացած է 6 գրքից («Հեռավոր տարիներ», 1945, հայ․ հրտ․ 1962, «Անհանգիստ պատանեկություն», 1955, «Անհայտ դարի սկիզբը», 1957, «Մեծ սպասումների ժամանակը», 1959, «Թռիչք դեպի Հարավ», 1960, «Դիրք թափառումների», 1963) և իրավամբ կարելի է համարել Պ–ու ստեղծագործական ու բարոյական որոնումների հանրագումարը։
Լինելով Թիֆլիսի «Դուդոկ Զակավկազյա» («Гудок Закавказья») թերթի թղթակից՝ 1923-ին Պ․ գործուղվել է Հայաստան, գրել «Հազարամյակների փոշի» ակնարկը, որը հետագայում ընդարձակել և «Հազարամյակների մշուշը» վերնագրով զետեղել է «Թռիչք դեպի Հարավ» գրքում։ Ակնարկը յուրատեսակ հիմն է՝ նվիրված Հայաստանի բնությանը, Արարատին, Անիին։ Պ–ու ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժոդովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Երկ․Собр․ соч․, т․ 1–8, М․, 1967–70․ Լճային ռազմաճակատ–, Ե․, 1936։ Պատմվածքներ, Ե․, 1958։ Ոսկե վարդը, Ե․, 1963։ Սպիտակ ծիածանը, Ե․, 1965։ Գ՜րկ․ Львов С․, Константин Паустовский․ Критико-биографический очерк, М․, 1956; Алексанян Е․, Константин Паустовский-новеллист, М․, 1969; Левицкий Л․ А․, Константин Паустовский։ Очерк творчества, 2 изд․, доп․, М․, 1977․
ՊԱՓԼԱԳՈՆԻԱ (հուն․ ncKpXcryovCa), պատմ․ մարզ Փոքր Ասիայում, Սև ծովի հվ․ ափին (այժմ՝ Թուրքիայի Սինոպ և Քասթամոնու վիլայեթների տարածքում)։ Արլ–ում սահմանակից էր Պոնտոսին, հվ–ում՝ Դաղատիային, արմ-ում՝ Բիթանիային (Բութանիա)։ Պ–ի ծովափնյա մասերում հուն, գաղութաբնակները հիմնել են քաղաքներ (ամենանշանավորը Սինոպեն էր)։ Ներքին շրջաններում տիրապետում էր ասորական ծագում ունեցող գյուղական բնակչությունը։ Մ․ թ․ ա․ VI դ․Պ–ին տիրել են Լիդիան, ապա4 Պարսկաստանը, մ․ թ․ ա․ IV դ․ վերջին –III դ․ սկզբին՝ Ալեքսանդր Մակեդոնացին և նրա հաջորդները։ Մ․ թ․ ա․ 281-ից Պ–ի ներքին շրջանները կառավարել են տեղական կառավարիչները։ Մ․ թ․ ա․ 107-ին Պ․, ըստ կտակի, անցել է Միհրդատ VI Եվպատորին։ Միհրդատյան 3-րդ պատերազմից (մ․ թ․ ա․ 74–63) հետո Պ–ի ծովափնյա շրջանները մտել են հռոմ․ Պոնտոս և Բիթանիա պրովինցիայի մեջ (Լուկուլլոսի Հայաստան կատարած արշավանքի ժամանակ հռոմեացիներին դաշնակցել է, ի թիվս այլոց, նաև Պ–ի զորքը)։ Պ–ի ներքին մարզերը մ․ թ․ ա․ 6–5-ին միացվել են Դաղատիա պրովինցիային։ Դիոկղետիանոսի ժամանակ Պ․ դարձել է (մ․ թ․ III դ․) ինքնուրույն պրովինցիա։ 395-ին մտել է Բյուզանդիայի կազմի մեջ։
ՊԱՔՍԻՆՈՒ (lia£ivoti) Կատինա (ծն 1900), հույն դերասանուհի։ Սովորել է ժնևի կոնսերվատորիայում, Բեռլինի և Վիեննայի թատերական դպրոցներում։ Որպես դրամատիկական դերասանուհի, առաջին անգամ ելույթ է ունեցել 1928-ին, Մ․ Կոտոպուլիի թատրոնում։ 1932–40-ին և 1955-ից՝ Աթենքի Ազգային թատրոնի դերասանուհի։ Լավագույն դերերից են՝ Կլիթեմնեստրա (էսքիլեսի «Ագամեմնոն»), էլեկտրա (Սոֆոկլեսի «էլեկտրա»), Մեդեա (Եվրիպիդեսի «Մեդեա»)։ Խաղացել է նաև Իբսենի, 0’Նիլի, Ֆ․ Դարսիա Լորկայի և ժամանակակից հույն դրամատուրգների պիեսներում։ 1944-ից նկարահանվում է կինոյում։
ՊԱՔՐ ՄԱՏԵՆ, Պաքր Մադեն, ավան Արևմտյան Հայաստանում, իյարբերդի վիլայեթում։ Հայտնի էր պղնձի հանքերով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 3000 հայ բնակիչ (հիմնականում՝ հանքագործներ)։ Կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՊԱՖԵՆՀՈԼՏ Կոնստանտին Նիկոլաեվիչ [ծն․ 5( 17)․3․1893, գ․ Ալբինեց (այժմ՝ Մոլդավական ՍՍՀ Ֆալեշտիի շրջանում)], սովետական երկրաբան, երկրբ․ գիտ․ Դ–Ր, ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ և Ադրբ․ ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1963)։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստ–ը (1920)։ 1919-ից աշխատել է Համառուսաստանյան երկրաբանական կոմիտեում (1939-ից՝ Համամիութենական երկրաբանական ԴՀԻ), 1945–52-ին՝ Երեվանի համալսարանի պրոֆեսոր։ 1959-ից աշխատել է ՀՍՍՀ ԴԱ երկրաբանական գիտությունների ինստ–ում։ Պ–ի աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության ամենատարբեր պրոբլեմներին՝ շերտագրությանը, տեկտոնիկային, մագմատիզմին, հրաբխականությանը, սեյսմոլոգիային, հիդրոերկրաբանությանը, քարտեզահանմանը, օգտակար հանածոներին։ Պ–ի աշխատություններում տրվում է Հայաստանի տեղը ալպիական ծալքավոր գոտում, արվում են ռեգիոնաւ կարգի համեմատություններ Հայաստանի և Կովկասի կից մասերի, ինչպես նաև Երկրի Միջերկրածովյան գոտու կառուցվածքում գտնվող երկրների հետ։ Պ․ բազմաթիվ քարտեզների հեղինակ է։ Նրա Կովկասի երկրաբանական քարտեզը, որպես երկրաբանական քարտեզագրության եզակի նմուշ, ցուցադրվել է Մեքսիկայում (1966) 20-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով և Ռուսական աշխարհագրական ընկերության ոսկե մեդալով։
Երկ․ Сейсмотектоника Армении и прилежащих частей Малого Кавказа, Е․, 1946; Геология Армении, Л․–М․, 1948; Геологический очерк Кавказа, Е․, 1959; Арагац, Е․, 1964 (համահեղինակ՝ Тер-Месропян Г․ Т․), Очерк магматизма и металлогении Кавказа, Е․, 1970; Кавказ–Карпаты–Балканы, Е․, 1971; Геологический очерк Армянской ССР, Е-, 1975 (համահեղինակներ՝ Аракелян Р․ А․, Малхасян Э․ Г․, Мкртчян С․ С․), Стратиграфия палеогена Малого Кавказа, Л-, 1979․
Գրկ․ Паффенгольц К․ Н․, Выдающиеся ученые Советской Армении [АН Арм․ ССР, JsJo 16, Е․, 1973, (՛կա Պ–ի աշխատությունների լրիվ ցանկը)]։ է․ Մաւխասյան
ՊԵԱՆՈ (Реапо) Ջուզեպե (1858–1932), իտալացի մաթեմատիկոս։ Թուրինի համալսարանի պրոֆեսոր (1890-ից)։ Զբաղվել է մաթ․ անալիզի մի շարք հիմնական հասկացությունների և փաստերի ուսումնասիրությամբ, ինչպես նաև՝ մաթեմատիկայի ձևական–տրամաբանական հիմնավորմամբ։ Համընդհանուր գործածության մեջ է մտել բնական թվերի Պ–ի աքսիոմատիկան։ Հայտնի է քառակուսու բոլոր կետերով անցնող անընդհատ ժորդանյան կորի Պ–ի օրինակը (տես Պեանոյի կոր)։
ՊԵԱՆՈՅԻ ԿՈՐ, ժորդանի իմաստով անընդհատ կոր (տես ժորդանյան կոր), որը ամբողջովին լցնում է քառակուսին՝ անցնում է քառակուսու բոլոր կետերով։ Այդպիսի կոր առաջին անգամ կառուցել է Ջ․ Պեանոն (1890)։ Պ․ կ–ի պարզ օրինակ է նշել Դ․ Հիւբերտը․ այն որոշակի կորերի (տես նկ․) սահմանային դիրքն է, որը և անցնում է քառակուսու բոլոր կետերով։
ՊԵԴԱՍ (լատ․ Pegasus), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Մողես, Կարապ, Աղվես, Դելֆին, Փոքր ձի, Ջրհոս, Զկներ և Անդրոմեդա համաստեղությունների միջև։ Պ–ի երեք պայծառ աստղերը a-Անդրոմեդայի հետ կազմում են քառակուսանման պատկեր։ ՍՍՀՄ միջին լայնություններում լավ է երևում ամռանը, աշնանն ու ձմռան սկզբներին։
ՊԵԳԱՍ, Պեգասոս (հուն․ Щуасгос;), առասպելական թևավոր նժույգ հին հուն, դիցաբանության մեջ։ Ծնվել է Դորգոն Մեդուզայի մարմնից, երբ նրան սպանել է Պերսևսը։ Հետագայում հերոս Բելլերոփոնտեսը աստվածների օգնությամբ սանձելով Պ–ին՝ հաղթել է Քիմերա հրեշին։ Պ–ի կճղակի հպումից Հելիկոն լեռան վրա բխել է Հիպպոկրենե աղբյուրը, որի ջուրը ներշնչել է բանաստեղծներին («Պ–ին թամբել» արտահայտությունն ստացել է բանաստեղծ լինելու իմաստ)։ Բելլերոփոնտեսի մահից հետո, իբր Պ․ զետեղվել է երկըն–