XVII․ Կինոն 1907-ին Չ–ում թողարկվել է պռաջին վավերագրական ֆիլմը։ 1920-ական թթ․ Սանայագոյում և Վալպարաիսոյում հիմնադրվել են «Զամբաստիանի–ֆիլմ», «Չիլե–ֆիլմ», «Հանսֆրեյ–ֆիլմ», «Անդես–ֆիլմ» ֆիրմաները։ 1934-ին ստեղծվել է «Հյուսիս և Հարավ» (ռեժ․ №․ Դելանո) առաջին հնչուն ֆիլմը։ 1950-ական թթ․ վերջից կինոյի գարգացման նոր փուլ է սկսվել։ 1957-ին բացվել է փաստագրական ֆիլմեր թողարկող կինոինստիտուտ, 1960-ին՝ փորձարարական կինոկենտրոն։ Երիտասարդ գործիչները կրկին դիմել են սոցիալական թեմատիկային և քաղաքական դեպքերի նկարահանմանը։ ժող․ միասնության կառավարությանը կից գործել է «Չիլե–ֆիլմ» պետ․ ստուդիան (նախագահ Մ․ Լիտտին)։ 1971-ին հրատարակվել է «Քաղաքական մանիֆեստ՝ կինեմատոգրաֆիստները U ժող․ միասնության կառավարությունը», որը կոչ էր անում ստեղծել իսկապես ազգային ժող․ հումանիստական, հեղափոխական կինո։ Ստեղծվել են ֆիլմեր, որոնք մտել են ւատինա–ամերիկյան կինոյի ոսկե ֆոնդ («Ընկեր պրեզիդենտը», 1970, ռեժ․ Մ․ Լիտտին, «Վկաները», 1971, ռեժ․ Կ․ էլսեսսեր են)։ Ս․ Ալիենդեի կառավարության օրոք նկարահանվել է 13 գեղարվեստական և 150 փաստագրական ֆիլմ։ Կինոյի առաջատար դերասաններից են՝ Մ․ Ռոնոն, Տ․ Ֆեռադան, Լ․ Պերուչչին, Ս․ Պասսը և ուրիշներ։ Ֆաշիստական խունտան իշխանությունը զավթելուց հետո կինոյի առաջադեմ գործիչները ենթարկվել են պատիժների, շատերը ստիպված վտարանդել են։
XVIII․ Հայերը Չիլիում Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը (1939–45) Չ–ում բնակվող հայերի թիվը չի անցել 100-ից, նրանք գլխավորապես 1915-ի Մեծ եղեռնից փրկված բալուցիներ էին։ 1950-ական թթ․ այստեղ են գաղթել հայեր Հունաստանից, Թուրքիայից, Պաղեստինից (արաբախոս հայեր, որոնք միայն կրոնով են կապված հայության հետ), ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից։ 1983-ին Չ–ում հաշվվում էր շուրջ 1200 հայ, որոնք հիմնականում բնակվում են Սանտյագոյում։ Մեծ մասամբ սեփական գործատերեր են, արհեստավորներ ու առևտրականներ։ Ազգ․ կյանքը գւխավորում է գաղութային վարչությունը (որին կից գործում է Տիկնանց միությունը)։ Հայերի հավաքատեղին է «Հայոց տունը», որտեղ 1960-ից գործում է հայկ․ մեկօրյա դպրոց։ «Տան» սենյակներից մեկը վերածված է մատուռի, որտեղ կատարվում են եկեղեցական արարողություններ, համայնքը էջմիածնապատկան է։ Գործում են նաև երգչախումբ (ղեկավար՝ Կարո Լոթիկյան), գրադարան։ Մինչև ռազմաֆաշիստական խունտայի իշխանության գլուխ անցնելը Չ–ի հայ գաղութը սերտ կապերի մեջ էր Սովետական Հայաստանի հետ, ստանում էր գեղարվեստական, հայագիտական գրականություն, դասագրքեր, մամուլ։ Պատկերազարդումը տես 8-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVII։
Գրկ․ Долинин А․ А․, Чили, М․, 1952; Никитин М․ С․, Чили։ некоторые аспекты экономического развития, М․, 1972; Очерки истории Чили, М․, 1967; Чили․ Политика․ Экономика․ Культура, М․, 1965; Кастыльо Р․, Уроки и перспективы революции в Чили, Прага, 1974; Формирование национальных литератур Латинской Америки, М․, 1970; Алегриа ф․, Горизонты реализма, М․, 1974; Художественное своеобразие литератур Латинской Америки, М․, 1976; Полевой В․ М․, Искусство стран Латинской Америки, М։, 1967; Культура Чили, М․, 1963; Музыкальная культура стран Латинской Америки, М․, 1974; Новикова Л․ С․, Из истории чилийского кино, в сб․։ Культура Чили, М․, 1968․
ՉԻԼԻԱԿԱՆ ԱՐՇԻՊԵԼԱԳ, Չիլիի հվ–արմ․ ափին, խաղաղ օվկիանոսում գտնվող կրղզիների ընդհանուր անվանումը։ Կազմված է խոշոր (Չիլոե, Վելինգթոն, Սանտա Ինես), տասնյակ ավելի մանր կղզիներից և մի քանի հզ․ կղզյակներից ու ժայռերից։ Կղզիներն ունեն մայրցամաքային ծագում, մինչև 1300 մ բարձրություն։ Ափերը կտրված են ֆյորդերով։ Կլիման բարեխառն է, օվկիանոսային, խոնավ։ Հաճախակի են երկրաշարժերը (ամենաուժեղը՝ 1960-ին)։ Տարածված են մշտականաչ և տերևաթափ խիտ անտառներ։ Չ․ ա․ նոսրաբնակ է։ Զբաղվում են ձկնորսությամբ ու անտառահատմամբ։ Գլխ․ քաղաքն ու նավահանգիստը Անկուդն է։
ՉԻԼԻԱԿԱՆ ԲՈՐԱԿ, տես Նատրիումի նիտրատ։
ՉԻԼԻԱՑԻՆԵՐ, ազգ, Չիլիի հիմնական բնակչությունը (10,2 մլն, 1978)։ Կազմավորվել են իսպ․ նվաճողների և հնդկացի բնիկների միախառնումից։ Խոսում են իսպաներեն։ Դավանում են կաթոլիկություն։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Չիչի հողվածում։
ՉԻԼԻԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՉԿԿ, Partido Comunista de Chile), ստեղծվել է 1922-ի հունվարին՝ Սոցիալիստական բանվորական կուսակցության (հիմնադրվել է 1912-ին) IV համագումարում (Ռանկագուա), որը կանգնել է Կոմինտերնի դիրքերում և որոշում ընդունել կոչվելու կոմունիստական։ Կուսակցության ստեղծման և դիրքորոշման կազմակերպիչները Լուիս էմիլիա Ռեկաբարենն ու էլիաս Լաֆերտեն էին։ Երկար տարիներ (1927-31, 1948-58, 1974-ից) ՉԿԿ հարկադրված է եղել գործել անլեգալ՝ խիստ հետապնդումների ու հալածանքների պայմաններում։ 1930-ական թթ․ ՉԿԿ սոցիալիստական և ռադիկալ կուսակցությունների հետ մեկտեղ ստեղծել են ժող․ ճակատ (1936–41), որի ներկայացուցիչ սոցիալիստ Պ․ Սերդան 1938-ին ընտրվել է երկրի պրեզիդենտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) երկրում զգալիորեն աճեց ՉԿԿ–ի հեղինակությունը, և 1946-ին կոմունիստները տեղեր ստացան կառավարության կազմում։ Սակայն պրեզիդենտ Գ․ Գոնսալես Վիդելան 1947-ին կոմունիստներին հանեց կառավարության կագմից, իսկ 1948-ին արգելեց ՉԿԿ։ Ընդհատակի ծանր պայմաններում, երկրի այլ ձախ ուժերի հետ միասին, ՉԿԿ–ին հաջողվեց 1953-ին ստեղծել Չիլիի աշխատավորության միասնական արհմիութենական կենտրոն, իսկ 1956-ին՝ ժող․ գործունեության ճակատ (ԺԳՃ․), որը կոմունիստական, սոցիալիստական և մի շարք այլ կուսակցությունների միավորեց հակաիմպերիալիստական ժող․ շարժման մեջ։ ՉԿԿ X համագումարը (1956-ի ապրիլ) ընդունեց կուսակցության ծրագիր, որը դրեց երկիրը իմպերիալիզմից, լատիֆունդիստական օլիգարխիայից և տեղական խոշոր կապիտալից որոշակի պայմաններում, առանց քաղաքացիական պատերազմի ազատագրելու խնդիր։ 1958-ի օգոստոսին ստանալով լեգալության իրավունք՝ ՉԿԿ նոր թափով ծավալեց իր գործունեությունը։ ՉԿԿ XII (1962-ի մարտ), XIII (1965-Ի հոկտեմբեր), XIV (1969-ի նոյեմբեր) համագումարները նպաստեցին երկրի բոլոր առաջադիմական ուժերի համախմբմանը ԺԳՃ–ի, ժող․ բոլոր ուժերի միավորմանը բանվոր դասակարգի շուրջը, նախապատրաստեցին ժող․ կառավարության ստեղծումը։ Չիլիական հեղափոխությունը բնութագրվեց որպես հակաիմպերիալիստական, հակամոնոպոլիստական և ագրարային՝ սոցիալիստական հեռանկարով։ Այդ ջանքերի շնորհիվ 1970-ի սեպտեմբերի պրեզիդենտական ընտրություններում հաղթեց ժող․ միասնության կոալիցիայի թեկնածու, սոցիալիստ Ս․ Աչիենդեն, որը նոյեմբերին դարձավ երկրի պրեզիդենտ։ Կառավարության մեջ մտան նաև կոմունիստներ։ 1973-ի պառլամենտական ընտրություններում ՉԿԿ ձեռք բերեց 25 մանդատ դեպուտատների պալատում, 9-ը՝ սենատում։ Սակայն հետադիմական ուժերը, հենվելով ամեր․ իմպերիալիզմի աջակցության վրա, 1974-ին ռազմ, հեղաշրջում կատարեցին՝ դաժան հաշվեհարդար տեսնելով ձախ ուժերի ղեկավարների, այդ թվում՝ ՉԿԿ ղեկավարների հետ։ Օրենքից դուրս հայտարարվեց ՉԿԿ, որն այժմ գործում է խոր ընդհատակում։ ՉԿԿ–ի պատվիրակությունները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների (1957, 1960, 1969, Մոսկվա) խորհրդակցություններին, հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։
ՉԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի հիմունքներով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Կենտրոնական կոմիտեն և նրա ընտրած Քաղաքական հանձնաժողովն ու Քարտուղարությունը։ ՉԿԿ գլխ․ քարտուղարն է Լ․ Կորվաչանը։ ՉԿԿ ԿԿ կենտրոնական օրգանն է «Սիգլո» («Е1 Siglo») թերթը, տեսական օրգանը՝ «Պրինսիպիոս» («Principios»՝) ամսագիրր։
ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Արմեն Արշակի (ծն․ 5․1․ 1910, Ալեքսանդրապոլ), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1960)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ 1927-31-ին սովորել է Լենինգրադի Ռեպինի անվ․ գեղարվեստի ակադեմիայում։ 1931–37-ին՝ Հայաստանի Առաշին պետ․ թատրոնի (այժմ՝ Մունդուկյանի անվ․) նկարիչ, ապա՝ գլխ․ նկարիչ։ 1962–67-ին՝ Հայաստանի պետ․ պատկերասրահի դիրեկտոր։ 1937-ին և 1966-ից Երևանի Ստանիսլավսկու անվ․ թատրոնի գլխ․ նկարիչն է։ Ձևավորել է Շիլլերի «Սեր և խարդավանք»