Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(1935), Շիրվանզադեի «Պսաովի համար» (1939) ներկայացումները Սունդուկյանի անվ․, Արբուզովի «Գիշերային խոստովանություն» (1967), Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (1969), Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (1981) Սաանիսլավսկու անվ․ թատրոններում։ Գեղանկարչական գործերից են4 «Ընթերցող աղջիկը» (1946), «Աշտարակի հին կամուրջը» (1960), «Բնակավայր անապատում» (1961) կոմպոզիցիաները, «Ավետ Գարրիելյան» (1949), «Վահրամ Փափազյան» (1951), «Հարո Ստեփանյան» (1952) դիմանկարները (բոլորն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում)։ 1928-ից մասնկացում է հանրապետական, համամիութենական ցուցահանդեսների։

ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Սարիբեկ Սողոմոնի [ծն․ 18․5․1925, գ․ Րաշքենդ (այժմ՝ գ․ Արծվաշեն), ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում], Սովետական Միության հերոս (31․5․1945), շարքային։ 1943-ի օգոստոսից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 23-րդ կարմրադրոշ դիվիզիայի 66-րդ գնդի կազմում աչքի է ընկել Վարշավայի ազատագրման Օդերի գետանցման մարտերում։ Հերոսի կոչման արժանացել է 1945-ի ապրիլին՝ Բեռլինին մերձակա ամրոցներից մեկը հինգ ուղեկցով գրավելու U նրա վրա անձամբ կարմիր դրոշ բարձրացնելու համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիրասադի, Փառքի, III աստիճանի շքանշաններով։

ՉԻԼԻՆԳԱՐՈՎ Արթուր Նիկոլայի (ծն․ 1939, Լենինգրադ), հայ սովետական բևեռախույզ, Արկտիկայի և Անտարկտիկայի ուսումնասիրող։ 1959-ին ղեկավարել է «Հյուսիսային բևեռ –19» դրեյֆող կայանի աշխատանքները։

ՉԻԼԻՆԿԱՐՅԱՆ Արշակ Գևորգի [25․12․ 1864, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) –25․2․1917, Երևան], հայ մանկավարժ, հոգեբան։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ավարտել էջմիածնի Գևորգյան ճեմարանը, մասնագիտացել Ենայի, Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում (1893–97)։ Որպես ուսուցիչ և թեմական տեսուչ աշխատել է Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Շուշիում, Երևանում։ Տ․ Ռաշմաճյանի և Ավ․ Իսահակյանի հետ կազմել է հայոց լեզվի «Դասընկեր» դասագիրքը (I – IV դասարանների համար՝ առանձին–առանձին)։ Տ․ Ռաշմաճյանի համահեղինակությամբ հրատարակել է «ժողովրդական բնագիտական գրադարան»-ի վեց գիրք՝ «Կենդանիների բնազդն ու հասկացողությունը» (1896), «Ընտանի կենդանիներ» (1897), «Մեղուներ» (1897), «Ուժեր» (1899), «Մագնիսականություն» (1900), «էլեկտրականություն» (1902)։ Որոշակի ներդրում ունի մանկավարժության ու հոգեբանության առաջավոր մեթոդները հայ դպրոցում արմատավորելու գործում։

Երկ․ Մանուկների ստախոսությունը և նրա առաջն առնելու միջոցները, Ալեքսանդրապոլ, 1903։ Դասագիրք ընդհանուր աշխարհագրության․ Եվրոպա, Ալեքսանդրապոլ, 1905։ Մա–նուԱների ծուլությունը և նրա առաջն առնելու միջոցները, Ալեքսանդրապոլ, 1907։ Ինչպես պետք է հեքիաթ պատմել, Ալեքսանդրապոլ, 1911։ Մ․ Նարյան

ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆ Գրիգոր Հովակիմի (1839, Զմյուռնիա –2․2․1923, Զմյուռնիա), հայ դեմոկրատ, հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակականգրական գործիչ։ Ծնվել է դարբնի ընտանիքում։ Սովորել է Մեսրոպյան վարժարանում, ինքնակրթությամբ տիրապետել թուրքերենին, հունարենին, ֆրանսերենին, իտալերենին։ Թուրք, է դասավանդել Մեսրոպյան վարժարանում։ 1861-ին Զմյուռնիայում հիմնել է առևտր․ և դատական գործերի գրագրության մասնավոր գրասենյակ, ապա աշխատել է որպես իրավագետ–փաստաբան, միաժամանակ հանդես եկել Զմյուռնիայի հայ մամուլում։ 1861 – 1867-ին հրատարակել է <Ծաղիկ> հանդեսը, 1861–62-ին խմբագրել է Ա․ Հայկունու, 1866-ին՝ Մ․ Մամուրյանի հետ։ Երիտասարդ տարիներին թարգմանություններ է կատարել հունարենից ու ֆրանսերենից։ 1867–78-ին թարգմանել և լույս է ընծայել Վ․ Հյուգոյի «Թշվառներ», Ա․ Լամարթինի «Ռաֆայել», Ա․ Պրևոյի «Մանոն Լեսկո», է․ դը Միրգոլրիի «Մարիոն Տլորմի խոստովանանքը», է․ Մյուի «Մաթիլդ», ժ․ Սանդի «Օրիորդ Լա Գենթի», 0․ Ֆեոեի «Պարոն դը Գամոր», Ա․ Մյուսեի «Դարուս մեծ զավակին խոստովանանքը» և այլ երկեր։ Գործակցել է մշակութային բազմաթիվ (Սյունյաց, Հաշտենից, Վասպուրական թատրոն, Աղքատասիրաց) ընկերությունների, գլխավորել է «Տիգրան» մասոնական մասնաժողովի գործունեությունը։

Չ․ առաջադրել է արմատական դեմոկրատական և ազատագր․ գաղափարներ։ Նրա հանդեսը Հ․ Սըվաճյանի «Մեղու»-ի և Մ․ Ոսկանյանի «Արևմուտք»-ի հետ արևմտահայ դեմոկրատիայի օրգանն էր։ Նա ենթարկվել է թուրք, իշխանությունների և հայ հետադիմության հալածանքներին։ Չ․ հաղորդակցվել է ուտոպիստ սոցիալիստների գաղափարախոսությանը, ծանոթ է եղել Գերցենի երկերին։ Հանդիպել է Հնդկաստան կատարած ուղևորությունից վերադարձող Մ․ Նալբանդյանին, պրոպագանդել է նրա գործերը։ Չ․ ջատագովել է Վ․ Հյուգոյի «հեղաշրջական» հայացքները, մեծ համակրանքով արտահայտվել Զ․ Գարիբալդիի և նրա գլխավորած ազատագրական շարժման մասին։ Չ․ առաջադրել է ազգային–սոցիալական հարցերը «բազուկի» ու «զինական հեղափոխությամբ» լուծելու խնդիր, պաշտպանել է զեյթունցիների պայքարը։ Չ–ի հրապարակախոսության լավագույն էջերից են «Ծաղիկի առաջնորդողներն ու հոդվածները, «Զմյուռնական նամականի»-ի և «Ուղևորություն ի Կոստանդնուպոլիս» (1883) գեղարվեստական –հրապարակախոսական գիրքը։ Գրանցում քննել է արևմտահայ սահմանադրական շարժման, հայ մանկավարժության, դպրոցի, գրականության, մամուլի, հրապարակախոսության, թատրոնի, դրամատուրգիայի, կնոջ ազատագրության խնդիրները։ Համիդյան հայահալած քաղաքականության պայմաններում Չ․ ազդարարել է ազգին սպառնացող վտանգի մասին, գտել, որ «կորստյան վիհից» ազգը փրկելու համար խնկաման օգտագործելու փոխարեն վառոդատուփը պետք է դարձնել թանաքաման։ 1920-ին լույս է տեսել Չ–ի տարբեր տարիներին գրած «Վիպակներ և ցան ու ցիր գրվածներ» ժողովածուն։ Իր ստեղծագործություններով ու գործունեությամբ Չ․ նպաստել է ազգ․ թատրոնի ձևավորմանն ու զարգացմանը հայ գրականության ռեալիստական ուղղության արմատավորմանը, հղկել է աշխարհաբարը, մեծ դեր խաղացել նրա հաղթանակի գործում։

Չ․ հանդես է եկել նաև Պերճ, Վարաժ և այլ ծածկանուններով։

Գրկ․ Ա ս ա տ ու ր Դիմաստվերներ, ԿՊ, 1921։ Կարինյան Ա․, Արևմտահայ լոէսավորիչներ,ը 60–70-ական թվականներին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», 1944, № 6։ Ղազարյան Հ․, Գրիգոր Չիլինկիրյան, Ե․, 1959։ Մ․ Հակոբյան․

ՉԻԿԱԳՈ (Chicago), քաղաք ԱՄՆ–ի Իլինոյս նահանգում։ Տնտ․ նշանակությամբ և բնակչության թվով երկրորդը երկրում (Նյու Չորքից հետո)։ Արդ,, առևտրատրանսպորտային, ֆինանսական խոշոր կենտրոն է։ Գտնվում է Միչիգան լճի ծայր հվ–արմ․ ափին, Մեծ լճերից Միսսիսիպի գետը ձգվող ջրային ուղու սկզբին։ Տարածքը 575 կմ2 է, բն․՝ 3,07 մլն (1980)։ Չ․ ԱՄՆ–ի խոշորագույն քաղաքային ագլոմերացիաներից է (Չիկագո–Հյուսիս–Արևմտյան Ինդիանա), որի կազմի մեջ մտնում են իլինոյս և Ինդիանա նահանգներից Գերի, Համոնդ, Իստ Չիկագո և այլ քաղաքներ։ Ագլոմերացիայի տարածքը 9 հզ․ կմ2 է, բն․՝ 7,7 մլն (1975)։ Տնտ․ ակտիվ բնակչությունը 3,3 մլն է։ Արդյունաբերության մեջ զբաղվածների 2/3-ը բաժին է ընկնում ծանր ինդուստրիային, ավելի քան 1/10-ը՝ սննդի արդյունաբերությանը։ Չ․ ԱՄՆ–ի սև մետալուրգիայի կենտրոններից և տրանսպորտային կարևոր հանգույցներից է (ավելի քան 30 երկաթուղային ճառագայթներ), ներքին օդագնացության գլխավոր կենտրոնը, ներքին ջրային ուղիների ամենախոշոր նավահանգիստը (ներառյալ Միչիգան լճի նավահանգիստները, բեռնաշրջանառությունն՝ ավեյի քան 50 մլն ա, 1974)։ Զար–