Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


է։ Իր ղեկավարած խմբերով հանդես է եկել Թուրքիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Հունաստանում, ինչպես և Լոնդոնում, Փարիզում։ Բ․ Հովակիմյան

ՊԵՆԿԼՅԱՆ (Պենլյան) Սերովբե Հակոբի [29․6(11․7)․1838, Կ․ Պոլիս–28․2․1903, Ալեքսանդրիա, այլ տվյալներով՝ 1835–1900], հայ դերասան, ոեժիսոր, թատերական գործիչ։ Սովորել է Բերայի ազգային երկսեռ վարժարանում։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1857-ին։ խաղացել է նաև թուրք․, ֆրանս․, իտալ․։ 1861-ից մասնակցել է «Արևելյան թատրոնի» ներկայացումներին, 1863-ից հանդես եկել Ս․ էքշյանի (Զմյուռնիա) և այլ թատերախմբերում, 1868-ից՝ Հ․ վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ 1878-ին կազմակերպել է պրոֆեսիոնալ օպերետային խումբ, որը բեմադրել է հայկ․ և թարգմանական օպերետներ։ խմբում հանդես են եկել Սիրանույշը, Գարագաշյան քույրերը, Մ․ Մնակյանը, Դ․ Թրյանցը, Դ․ Շիրինյանը, Մ․ Չափրաստը և ուրիշներ։ Թատերախումբը հյուրախաղերով այցելել է Թուրքիայի,Հունաստանի, Եգիպտոսի մի շարք քաղաքներ։ Լավագույն դերերից են՝ Բել (Ռ․ Սետեֆճյանի «Հայկ դյուցազն»), Մերզուկ (Շ․ Լեկոքի «ժիրոֆլե–ժիրոֆլյա»), Արիֆ,Հոր–հոր աղա (Տ․ Չուխաճյանի «Արիֆ», «Լհբլեբիշի Հոր–հոր աղա»), Շապուհ (Մ․ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ», բեմ․ Պ–ի, 1899, Փարիզ)։ Ռ․ ՓաշայաԱ, Բ, Հովակիմյան

ՊԵՆՏԱԳՈՆ (անգլ․ Pentagon, < հուն, «evxavcovov – հնգանկյուն), ԱՄՆ–ի պաշտպանության մինիստրության հնգանկյուն շենքը Վաշինգտոնում (Վիրջինիա նահանգ), Պոտոմակ գետի ափին։ Լայն իմաստով՝ ԱՄՆ–ի ռազմ, գերատեսչությունը, որը մեծ ազդեցություն է գործում պետության արտաքին և ներքին քաղաքականության վրա։ Պ․ ամեր․ իմպերիալիզմի ագրեսիվ պլանների մշակողն ու իրականացնողն է, սպառազինությունների մրցավազքի նախաձեռնողը։ Վերջին տարիներին Պ–ի բյուջեն մշտապես աճում է (1982-ին՝ 226,3 մլրդ դոլլար)։ Պ–ի ղեկավարը ԱՄՆ–ի պաշտպանության մինիստրն է, որը Ազգ․ անվտանգության խորհրդի անդամ է։

ՊԵՆՏԱՄԵՏՐ, տես Հնգաչափ։

ՊԵՆՏԱՏՈՆԻԿԱ, հնգատոն(< հուն․ jt£vxe – հինգ և տոն), հինգ աստիճանից բաղկացած անկիսատոն օկտավային լադ, որի հնչյունները կարող են դասավորվել հաջորդական մաքուր կվինտաներով։ Կիսատոների բացակայության հետևանքով աստիճանների միջև ձգողականությունները սուր չեն, որոշակի լադային կենտրոն (տոնիկա) չի դրսևորվում, աստիճաններից յուրաքանչյուրը կարող է տոնիկայի դերը ստանձնել, ուստի և միևնույն հնչյունակազմը կարող է հանդես գալ լադային հինգ տարբեր հնչյունաշարով՝ Առավել գործն, են ա-ն և ե–ն, որոնք, հաճախ համատեղ հանդես գալով, առաջացնում են զուգահեռ մաժոր–մինոր փոփոխական համակարգ։Պ․ տարածված է աշխարհի շատ ժողովուրդների (դրանց թվում՝ շոտլանդացիների և հունգարների) երաժշտության մեջ, բայց առավել բնորոշ է Արևելքի համար (Վիետնամի, Չինաստանի՝ այստեղից «չինական գամմա» անվանումը, Սովետական Միության մեջ՝ թաթարների, բաշկիրների, բուրյաթների և այլոց համար)։ Պ․ են կոչում նաև հինգաստիճանանոց կիսատոնային սի–դո–մի–ֆա–սոլ (-սի) լադը և օկտավան հինգ մոտավորապես հավասար մասի բաժանված հնչյունաշար ունեցող լադը (հանդիպում են, օրինակ, Ինդոնեզիայի ժողովուրդների երաժշտության մեջ)։ Ռ․ Աթայան

ՊԵՆՏՈԴ [< հուն․ rt£vte – հինգ և (Էլեկտրոդ], էլեկտրոնային չամպ 5 էլեկտրոդով՝ կաթոդ, անոդ և 3 ցանց (կառավարող, էկրանող, հակադինատրոնային)։ Փոքր հզորության Պ–ները (մի քանի վտ հզորությամբ) կիրառվում են որպես ընդունիչ–ուժեղացուցիչներ, հզոր Պ–ները (մի քանի տասնյակ և ավելի վտ հզորությամբ)՝ որպես գեներատորային լամպեր։

ՊԵՆՏՈՁՆԵՐ, տես Ածխաջրեր։

ՊԵՆՖԻԼԴ (Penfield) Ուայլդեր Գրեյվս (1891 – 1976), կանադացի նյարդաբան, նյարդավիրաբույժ։ ՄՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958)։ Ավարտել է ԱՄՆ–ի Պրինսթոնի համալսարանը (1913), 1918-ից՝ բժշկության դոկտոր, 1921-ից՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆ․։ 1928–60-ին Մոնրեալում եղել է նյարդաբանության և նյարդավիրաբուժության պրոֆ․, ապա Մոնրեալի նյարդաբանության ինստ–ի դիրեկտոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են ֆունկցիաների տեղակայման, էպիլեպսիայի, գլխուղեղի ուռուցքների ախտորոշման և բուժման հարցերին։ Պ․ ընտանիքի ինստ–ի պրեզիդենտն էր (1965–68), Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ Մկրտիչ Ռափայելի (1828, Կ․ Պոլիս–29․11․1868, Կ․ Պոլիս), հայ բանաստեղծ, մանկավարժ, թատերական, հասարակական գործիչ։ Հայ նոր քնարերգության հիմնադիր։ Սկզբնական կրթությունն ստացել է Բերայի Մխիթարյան դպրոցում (1834–39)։ 1839–1845-ին սովորել է Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Ա․ Բագրատունուն։ Իտալիայում աճող ազգային–ազատագր ական պայքարի այդ տարիները բախտորոշ են եղել պատանու աշխարհայացքի ձևավորման և հոգևոր վերածննդի համար։

1845-ի վերջերին, վերադառնալով Պոլիս, Պ․ ծավալել է մանկավարժականհասարակական լայն գործունեություն։ Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը․ Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն։ Մեծ է Պ–ի դերը օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում, նրա ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը։

1846-ին Պ–ի նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել նա։Պ․ համարվում էարևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը։ 1856-ի նոյեմբերին Օրթագյուղի Լուսավորչյան վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները (Պ․՝ «Կոռնակ», Մետաստազիո՝ «Թեմիստոկլես», Պ․ Մինասյան՝ «խոսրով Մեծ»)։ Մինչ այդ եղած պիեսների լեզուն գրաբար էր, որը լուրջ խոչընդոտ էր թատրոնի հաջողության համար։ Ուստի Պ․ պատմ․ ողբերգությունները («Կոռնակ», «Արշակ», «Վահե», «Վահան») գրել է աշխարհաբարով, որոնք, չնայած կլասիցիստական տարրերի առկայությանը, ռոմանտիկական են՝ տոգորված ազգային–ազատագր․ պայքարի ոգով, հումանիստական գաղափարներով։ Դիմելով պատմ․ անցյալին, դրամատուրգն արծարծել է ազգային–ազատագր․ շարժման արդիական հարցեր, ձգտել հանդիսատեսի մեջ արթնացնել ազգ․ ինքնագիտակցություն։ Այս են վկայում նաև նրա թարգմանական պիեսները (Վոլտեր՝ «Մահ Կեսարու», Վ․ Ալֆիերի՝ «Սավուղ», «Բրուտոս Ա» ևն)։ Պ․ նպաստել է պատմ․ դրամայի մշակմանը։ Գրել է նաև «Կատակերգություն երից քաջաց» և «Կատակերգություն ավազակաց» (1909) մեկ գործողությամբ երաժշտ․ կատակերգությունները։

Պ–ի հասարակական գործունեությունն առավել բեղմնավոր է եղել 1860-ական թթ․։ 1860-ից սկսել է գործել Ազգային սահմանադրությունը, որի համար մղված պայքարում նա էական դեր է կատարել։ Նույն թվականին Գ․ Օտյանի, Ծերենցի, Գ․ Աղաթոնի և նրա ջանքերով հիմնվել է <Բարեգործական ընկերություն հայոց>-ը։ Պ․ մասնակցել է Անձնվեր ընկերության (1860–63, ունեցել է լուսավորական–կրթական նպատակներ, նյութապես ու բարոյապես օգնել Զեյթունի լեռնաբնակ ապստամբներին) և Երաժշտ․ ընկերության աշխատանքներին, աջակցել Տ․ Չուխաճյանին և Գ․ Երանյանին «Քնար հայկական» վեցամսյա հանդեսր խմբագրելու գործում։ Եղել է «Մուրատ–Ռափայելյան