ՊԵՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ (Department of State), արտաքին քաղ․ գլխ․ գերատեսչությունը ԱՄՆ–ում (1789-ից), որն իրականացնում է արտաքին գործերի մինիստրության ֆունկցիաներ։ Գլխավորում է պետ․ քարտուղարը։ Իրավաբանորեն խորհրդակցական մարմին է (սահմանադրությամբ արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է պրեզիդենտին)։ Պ․ դ․ փաստորեն վարում է պրեզիդենտի և կոնգրեսի մշակած արտաքին քաղ․ կուրսը։ Իրագործում է նաև որոշ, միայն ներքին գործերին վերաբերող (մասնավորապես օրենքների հրապարակման) ֆունկցիաներ։
ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱ, օրենսդրախորհրդակցական ներկայացուցչական հիմնարկություն Ռուս, կայսրությունում 1906–17-ին։ Ստեղծվել է 1905–07-ի ռուս, հեղափոխության (տես Ռուսական հեղափոխություն 1905-07) ճնշման տակ, 1905-ի հոկտ․ 17-ի մանիֆեստով (տես Մանիֆեստ 1905-ի հոկտեմբերի 17-ի)։ Պ․ դ․ քննում էր օրենքների նախագծերը, որոնք այնուհետև քննարկվում էին Պետ․ խորհրդում և ապա հաստատվում ցարի կողմից, որով և սահմանափակվում էին Պ․ դ–ի գործունեության շրջանակները։ Ընտրվում էր 5 տարի ժամկետով։ Ընտրությունները բազմաստիճան էին, ըստ չորս անիրավահավասար կուրիաների (հողատիրական, քաղաքային, գյուղացիական, բանվորական)։ Ազգաբնակչության կեսը (կանայք, ուսանողներ, զինծառայողներ, որոշ ազգային փոքրամասնություններ) զրկված էին ընտրելու իրավունքից։ I (1906-ի ապրիլի 27–հուլիսի 8) և II (1907-ի փետր․ 20– հունիսի 2) Պ․ դ–ում հիմնական ֆրակցիաները կադետներն էին, տրուդովիկները և ս–դ–ները։ Բոլշևիկները բոյկոտ ցին I Պ․ դ–ի ընտրությունները, մնացած դումաներին մասնակցեցին, օգտագործելով նախընտրական կամպանիաները և Պ․ դ–ի ամբիոնը՝ ցարիզմը և բուրժ․ կուսակցությունների հակահեղափոխական քաղաքականությունը մերկացնելու համար։ 1 և II Պ․ դ–ում ցարիզմը հույս ուներ հենվել գյուղացիության նահապետականության ու պահպանողականության վրա, սակայն ագրարային հարցի շուրջը ծավալված վիճաբանությունները ցույց տվեցին դրա անիրականալիությունը։ Երկու դումաներն էլ կառավարությունը ցրեց։ 1907-ի հունիսի 3-ին (տես Հունիսերեքյան պետական հեղաշրջում 1907) նոր ընտրական օրենք մտցվեց, որով ի հաշիվ աշխատավորության և ազգ․ շրջանների բնակչության ներկայացուցչության խիստ կրճատման՝ դումայում ավելանում էր տիրող դասակարգերի ներկայացուցչությունը։ Արդյունքում III (1907-ի նոյեմբ․ 1 –1912-ի հունիս 9) և IV (1912-ի նոյեմբ․ 15–1917-ի փետր․ 25) Պ․ դ–ում գերակշռող էին բուրժուակալվածատ իրական կուսակցությունները (գլխավորապես աջերը և օկտյաբրիստները), որոնք լիովին խրախուսում էին ցարիզմի քաղաքականությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցարիզմից (որը չէր կարողանում ապահովել հաղթական պատերազմ) դժգոհ բուրժուազիան կալվածատերերի հետ Պ․ դ–ում ստեղծեց օպոզիցիոն «Պրոգրեսիվ բլոկը», որը ձգտում էր ցարական կառավարությունից կորզել քաղ․ զիջումներ՝ պատերազմը հաջող ավարտելու և հեղափոխությունը ճնշելու նպատակով։ 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխության ընթացքում ստեղծվեց Պ․ դ–ի ժամանակավոր կոմիտե, որը համաձայնության գալով Պետրոգրադի սովետի էսէռա–մենշևիկյան պարագլուխնեի հետ, կազմեց ժամանակավոր կառավարություն։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը վերջնականապես վերացրեց Պ․ դ․։
Պ․ դ–ի նախագահներն են եղել 1-ի Մ․ Ա․ Մուրոմցևը (կադետ), II-ի՝ Ֆ․ Ա․ Գոլովինը (կադետ), III-ի՝ Ն․ Ա․ խոմյակովը (մինչև 1910-ը), Ա․ Ի․ Գուչկովը (1910–11), Մ․ Վ․ Ռոձյանկոն (1911 – 12) (բոլորն էլ օկտյաբրիստներ), IV-ի՝ Մ․ Վ․ Ռոձյանկոն։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 11 – 17, 19–35։ Государственная дума в России․ Сб․ документов и материалов, сост․ ф․ И․ Калинычев, М․, 1957․
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, դրամական կամ նյութական ռեսուրսներ, որ պետությունը ստանում է ազգային եկամտի բաշխման ու վերաբաշխման պրոցեսում և օգտագործում իր ներքին և արտաքին ֆունկցիաների կատարման համար։ Հակամարտ դասակարգային հասարակարգերում Պ․ ե․ արտահայտում են աշխատավորների լրացուցիչ շահագործման հարաբերությունները և հիմնականում կազմավորվում արտատնտ․ եղանակով, ուղղակի ու անուղղակի հարկերի հաշվին։ Կապիտալիզմի պայմաններում հարկային մուտքերը տարբեր երկրներում կազմում են բոլոր Պ․ ե–ի 70–90%-ը։ Հարկերը հիմնականում վճարում են աշխատավորները, իսկ բուրժուազիան աշխատանքի ինտենսիվացման, աշխատավարձի մակարդակի սառեցման պայմաններում ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման և այլ մեթոդներով կարողանում է իր կողմից վճարվող հարկերի մեծ մասը պարտադրել աշխատավորներին։ Բացի այդ, կապիտալիստներից ըստացվող հարկերի մի մասն էլ բուրժ․ պետությունը մոնոպոլիաներին է վերադարձնում դրամական օժանդակության ձևով։ Պետությունը լրացուցիչ եկամուտներ է ստանում նաև պետ․ ձեռնարկություններից ու գույքից, թղթադրամի ինֆլյացիոն էմիսիայից, փոխառություններից (չնայած վերջիններս Պ․ ե․ չեն)։
Սոցիալիզմի պայմաններում Պ․ ե․ համաժողովրդական սեփականություն են, կազմավորվում են հիմնականում սոցիալիստական տնտեսության կուտակումների հաշվին և պլանաչափորեն օգտագործվում ժողովրդի բարեկեցության բարձրացման նպատակով։ Պ․ ե․ ստորաբաժանվում են կենտրոնացվածի (համապետականի) և ապակենտրոնացվածի (պետ․ ձեռնարկությունների ու կազմակերպությունների եկամուտների ու կուտակումների)։ ՍՄՀՄ–ում Պ․ ե–ի աղբյուրը հիսնականում սոցիալիստական ձեռնարկություններից ու կազմակերպություններից (շրջանառության հարկ, շահույթից մասհանումներ ևն, որ կազմում են Պ․ ե–ի ավելի քան 90%-ը), հողի, շարժական ու անշարժ գույքի (եկամուտներ բնակարանային ֆոնդից, անտառային հարկ, հասույթներ անժառանգ, բռնագրավված և այլ գույքի իրացումից, եկամուտներ վճարովի ծառայություններից ևն) սեփականությունից, ներքին և արտաքին առևտրից, մաքսատուրքերից ստացվող եկամուտներն են, ինչպես նաև կոոպերատիվ–կոլտնտեսային կազմակերպությունների ու բնակչության (մոտ 10%-ը) եկամուտների մի մասը։ ՍՍՀՄ Պ․ ե–ի մշտական աճը հասարակական արտադրության ընդլայնման և դրա արդյունավետության բարձրացման ընդհանրացնող ցուցանիշն է։ Դ․ Ալավերդյան
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԵՐ, կատարման համար պարտադիր ընդհանուր կանոններ կամ անհատական բնույթի կարգադրագրեր ԱՍՀՄ–ում, որոնք հրապարակում են սովետական պետության ներկայացուցչական մարմինները՝ ժողովրդական դեպուտատների սովետները։ Պ․ ի․ մ․ ա–ի հրապարակման կարգը սահմանված է ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների սահմանադրություններով, ՄՍՀՄ Գերագույն սովետի աշխատանքային ռեգլամենտներով, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների մասին կանոնադրություններով։ Տարբերում են ՄՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների, դրանց Նախագահությունների ակտեր և իշխանության տեղական սովետների ակտեր։ ՍՍՀՄ Գերագույն սովետն իրավասու է ընդունել սահմանադրություն, նրա մեջ կատարել փոփոխություններ, հրապարակել օրենքներ։ Համանման լիազորություններ ունեն միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետները։ Ինքնավար հանրապետության Գերագույն սովետի ընդունած սահմանադրությունը ուժի մեջ է մտնում միութենական հանրապետության Գերագույն սովետի հաստատումից հետո։ Որպես սահմանադիր ակտ սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ․ բոլոր օրենքները և իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրությանը։ Սահմանադրությունից հետո բարձրագույն իրավաբանական ուժ ունեն օրենքները, որոնք ընդունելու կամ չեղյալ I սյտարարելու իրավունքը վերապահված է միայն Գերագույն սովետին։ Գերագույն սովետի Նախագահությունն իրավունք ունի փոփոխություն կատարել գործող օրենսդրության մեջ, սակայն պարտավոր է ներկայացնել Գերագույն սովետի հաստատմանը։ Գերագույն սովետն իրավասու է նաև ընդունել նորմատիվ լուծում չպահանջող որոշումներ (օրինակ, ՍՍՀՄ գլխավոր դատախազ նշանակելու մասին)։ Արտաքին քաղ․ հարցերով ՄՍՀՄ Գերագույն սովետն ընդունում է հայտարարություն և դիմում։ Գերագույն սովետի Նախագահությունը հրատարակում է հրամանագրեր, որոշ հարցերով՝ որոշումներ։ Պետ․ իշխանության տեղական մարմինները՝ ժողովրդական դեպուտատների երկրամասային, մարզային, օկրուգային,