Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հակահետախուզության կազմակերպական կառուցվածքը միատեսակ չէ, սակայն նրանց քաղ․ հիմքը մեկն է՝ պետության արտաքին քաղաքականության ապահովումը, կապիտալիստական կարգի պաշտպանությունն ու հեղափոխական շարժումների դեմ պայքարը։

ԱՄՆ–ում հետախուզությունը ղեկավարում է պրեզիդենտը։ Նրան կից գործում է բարձրագույն խորհրդակցական մարմինը՝ Ազգ․ անվտանգության խորհուրդը, որը արտաքին U ներքին քաղաքականության հարցերով մշակում է հանձնարարականներ։ խորհրդի աշխատանքին, որպես խորհրդական, մասնակցում է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) դիրեկտորը։ Բացի ԿՀՎ–ից արտաքին հետախուզական մարմիններ են նաև զինվ․ հետախուզության մարմինները (պաշտպանության մինիստրության հետախուզական վարչության գլխավորությամբ), Ազգ․ անվտանգության գործակալությունը, պետ․ դեպարտամենտի հետախուզության և հետազոտման բյուրոն, ատոմային էներգիայի գծով հետախուզության ֆեդերալ բաժինը։ Ներքին անվտանգության գծով Ազգ․ անվտանգության խորհրդին առընթեր գործում են Հետաքննությունների ֆեդերաչ բյուրոն (ՀՖԲ), զինվոր․ հետախուզության ներկայացուցիչները են։

Մեծ Բրիտանիայում հետախուզական գործունեության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է պրեմիեր մինիստրը։ Կառավարությանն առընթեր գործում են մի շարք մարմիններ, որոնք կոչված են կոորդինացնելու հետախուզական և հակահետախուզական բոլոր մարմինների ծառայությունը։ Արտաքին հետախուզության հիմնական մարմիններն են՝ «Սիքրիթ ինթելիջենս սերվիսը» (ՍԻՍ, տես Ինթելիշենս սերվիս) և պաշտպանության մինիստրության հետախուզական մարմինները։ հակահետախուզության մարմինը՝ Անվտանգության ծառայությունը (Սիքյուրիթ սերվիս), միաժամանակ ներքին հետախուզության մարմին է։ Նրա բաղկացուցիչ բաժիններն են ՄՐ–5, <Սքոթլանդ յարդ» Լոնդոնյան ոստիկանության հատուկ բաժանմունքը և անվտանգության մինիստրության բաժիններն ու գերատեսչությունները։ Զինվ․ հակահետախուզության ծառայությունը ներառում է բանակի, ավիացիայի և նավատորմի բաժանմունքները։

Ֆրանսիայում, կոորդինացնող մարմիններից զատ, հետախուզության և հակահետախուզության մեջ են մտնում արտաքին տեղեկության և հակահետախուզության ծառայությունը, զինված ուժերի մինիստրության հետախուզական շտաբի և զինվ․ ուժերի առանձին տեսակների շտաբների վարչությունները, արտաքին գործերի անվտանգության ծառայությունը, Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան։

ԳՖՀ–ում հետախուզական հիմնական մարմինը ֆեդերալ հետախուզական վարչությունն է։ Զինվ․ հետախուզությունը պաշտպանության մինիստրության ղեկավար շտաբին առընթեր ունի հետախուզական բաժիններ։ Բաժիններ կան նաև ցամաքային զորքերի շտաբներին առընթեր։ Գործում են նաև հետախուզական այլ մարմիններ, օրինակ, ՎԵՍՏ ինֆորմացիոն բյուրոն։ ԳՖՀ հակահետախուզական հիմնական մարմինը Սահմանադրության պաշտպանության գերատեսչությունն է (ԲՖՖ)։

Իմպերիալիստական պետությունների հետախուզությունների կոորդինատիոն գործունեությունն իրագործվում է ՆԱՏՕ–ի տիպի ագրեսիվ բլոկների հետախուզական խմբավորումների, հետախուզական մարմինների միջոցով, ինչպես նաև երկկողմ համաձայնագրերով։

ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԶԵՐՎՆԵՐ ՍՍՀՄ–ի, համակարգ, որ քաղաքային և գյուղական երիտասարդներից կազմակերպված կերպով պատրաստում էր նոր բանվորներ, որոնք պետք է կազմեին ժող․ տնտեսությանն անհրաժեշտ աշխատանքային ռեզերվները։ ՍՍՀՍ Գերագույն սովետի Նախագահությունը 1940-ի հոկտ․ 2-ին հրամանագիր ընդունեց «ՍՍՀՄ պետական աշխատանքային ռեզերվների մասին»։ Նույն թվականին ստեղծվեցին 3 տիպի ուս․ հաստատություն՝ արհեստագործական (երկամյա), երկաթուղային (երկամյա) ուսումնարանների և ֆաբրիկագործարանային ուսուցման (6-ամսյա) դպրոցներ։ 1959-ին դրանք վերանվանվեցին պրոֆտեխ․ ուսումնարաններ և հանձնվեցին միութենական հանրապետությունների տնօրինությանը, իսկ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր աշխատանքային ռեզերվների գլխավոր վարչությունը վերակազմվեց ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի պրոֆտեխ․ կրթության պետ․ կոմիտեի (տես Պրոֆեսիոնաչ–տեխնիկական կրթություն)։

ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տես Ապահովագրություն՝․

ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ, պետ․ իշխանությունն ու պետության ֆունկցիաները գործնականորեն իրականացնող մարմինների համակարգ։ Լայն առումով ընդգրկում է ոչ միայն պետ․ իշխանության մարմինները, այլև զինված ուժերը, հետախուզությունը, պատժիչ ջոկատներն ու հարկադրանքի այլ մարմինները։ Նեղ առումով Պ․ ա․ իշխանության գործադիր մարմինների ամբողջությունն է։ Պ․ ա–ի գործունեությամբ, կառուցվածքով ու ֆունկցիաներով բնութագրվում է պետության դասակարգային էությունը, նրա պատմ․ դերը։ Շահագործողական պետությունների Պ․ ա–ի բնորոշ ֆունկցիաներն են՝ շահագործող դասակարգերի շահերի պաշտպանությունը, հարկերի հավաքումը, զինված ուժերի կազմակերպումը, հեղափոխական ելույթների ճնշումը։ Իմպերիալիստական պետությունների Պ․ ա–ին բնորոշ է սերտաճումը խոշոր մոնոպոլիաների հետ, պետ․ ողջ մեխանիզմի ենթարկվածությունը այդ մոնոպոլիաների շահերին։

Սոցիալիստական Պ․ ա․ առաջանում է բուրժ․ պետ․ ապարատի հեղափոխական ջախջախման հետևանքով, որպես այդպիսին սկզբունքորեն պատմական նոր, դասակարգային կազմով ու սոցիալական ֆունկցիաներով իսկական ժող ապարատ է։ Նրա խնդիրներն են՝ սոցիալիստական էկոնոմիկայի ստեղծումը, հասարակական աշխատանքի արտադրողականության առավել բարձրացումը, գիտության և մշակույթի բազմակողմանի զարգացումը, աշխատավորների կոմունիստական դաստիարակությունը, նրանց նյութական և մշակութային պահանջմունքների առավել լրիվ բավարարումը։ Սոցիալիստական Պ․ ա–ի խնդիրների մեջ է մտնում նաև երկրի պաշտպանության, ներքին ու արտաքին անվտանգության ապահովումը։ Սովետական Պ․ ա․ պլանավորում է ժողտնտեսության զարգացումը, կառավարում էկոնոմիկան, անմիջականորեն ղեկավարում կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծումը, կոմունիստական հասարակական հարաբերությունների զարգացումը։ ՍՍՀՄ–ում գերակշռում են ժողտնտեսության կառավարման, պլանավորման, վիճակագրական մարմինները, տնտ․ մինիստրությունները, գերատեսչությունները, տնտ․ միավորումներն ու ֆիրմաները, արդ․ ձեռնարկությունների ադմինիստրացիաները։ Սովետական Պ․ ա–ի հիմքն են կազմում ժող․ ներկայացուցչության մարմինները՝ ժողովրդական դեպուտատների սովետները, որոնք իրականացնում են ողջ իշխանությունն առանց բացառության, հսկողությունը բոլոր պետ․ հիմնարկների նկատմամբ՝ վարից վեր։ Պ․ ա–ի ֆունկցիան իրագործվում է պետական ծառայության միջոցով։ Պ․ ա–ի ծառայողների գործունեության օրինականությունը վերահսկում են դատախազության և ժող․ վերահսկողության մարմինները։ ՍՄԿԿ և սովետական կառավարությունը մշտապես հոգ են տանում Պ․ ա–ի կատարելագործման նկատմամբ։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Պետություն և հեղափոխություն, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33։ Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, նույն տեղում, հ․ 36։ Նույնի, Սովետական հիմնարկությունների կառավարման կանոնների ուրվագիծ, նույն տեղում, հ․ 37։ Նույնի, Միասնական տնտեսական պլանի մասին, նույն տեղում, հ․ 42։ Նույնի, Ինչպես վերակազմենք բանգյուղտեսչությունը, նույն տեղում, հ․ 45։ Նույնի, Լավ է քիչ, բայց լավ, նույն տեղում։ Научные основы государственного управления в СССР, М․, 1968; Лунев А․ Е․, Советский государственный аппарат, М․, 1972․

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ, պետական կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն և գտնվում են պետության պահպանության ներքո։ Պ․ գ–ների ցանկը (ռազմ․, տնտ․, արտաքին–քաղ․, դիվանագիտական տեղեկություններ ևն) սահմանում է ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը, հաշվի առնելով պետության տնտ․ հզորության, պաշտպանունակության, արտաքին անվտանգության շահերը։ Պ․ գ–ի պահպանումը ՍՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է։ Պ․ գ–ի պահպանման կանոնները խախտողները ենթարկվում են քրեական պատասխանատվության (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 59, 60, 70, 71, 267)։ Սովետական պետությունը քայքայելու կամ թուլացնելու նպատակով Պ․ գ․ հրապարակելը կամ այն օտար պետությանը հանձնելը համարվում է հայրենիքի դավաճանություն։ Ա․ Թովմաս յան