Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բում, մասնակցում են ժողտնտեսության բոլոր օղակները։ Հանրապետության, ինչպես նաև ՍՍՀՄ մինիստրություններն ու գերատեսչությունները (ըստ հանրապետության տարածքում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների) իրենց պլանների նախագծերը ներկայացնում են Պետպլան, որը ստուգում, կոորդինացնում է դրանք և կազմում միասնական ժողտնտ․ պլանի նախագիծ՝ համաձայնեցված ըստ բաժինների, ճյուղերի ու ցուցանիշների։ Հաստատված պլանային առաջադրանքները Պետպլանն իջեցնում է հանրապետության մինիստրություններին ու գերատեսչություններին, վերահսկում դրանց կատարման ընթացքը, միջոցառումներ մշակում պլանի կատարումն ապահովելու համար։

ՀՍՍՀ Պետպլանը գլխավորում են նախագահը (նշանակում է ՀՍՍՀ Գերագույն սովետը), նրա տեղակալներն ու Պետպլանի անդամները (նշանակում է ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը)։ Կոմիտեն իր կազմում ունի ամփոփ, ֆունկցիոնալ և ճյուղային բաժիններ։ Նրան առընթեր գործում են տնտեսագիտության և պլանավորման, ինչպես նաև գիտատեխ․ ինֆորմացիայի և տեխնիկատնտեսագիտական հետազոտությունների ԳՀԻ–ները, հաշվողական կենտրոնը։ Հրատարակում է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» (1957-ից) և «Հայաստանի արդյունաբերություն» (1958-ից) ամսագրերը։ Ա․ Գրիգորյան

ՊԵՏԱԿԱՆ ՊԼԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի (ՍՍՀՄ Պետպլան), միութենական–հանրապետական մարմին, որը մշակում է ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման միասնական համապետական պլանների նախագծերն ու վերահսկում պլանների կատարումը։ Կազմակերպվել է 1921-ի փետր․ 22-ին, սովետական կառավարության դեկրետով, որը ստորագրել է Վ․ Ի․ Լենինը։ ՍՍՀՄ Պետպլանը ՍՍՀՄ մինիստրությունների ու գերատեսչությունների և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների հետ համատեղ մշակում է ՍՍՀՄ տնտ․ և սոցիալական զարգացման հիմնական ուղղությունների նախագիծը 10 տարվա (ըստ հնգամյակների) համար՝ առաջին հնգամյակի ցուցանիշները բաշխելով ըստ տարիների, երկրորդ հնգամյակի կարեորագույն ցուցանիշները որոշելով վերջին տարվա (կապիտալ ներդրումների գծով՝ ամբողջ հնգամյակի) դրությամբ, առաջիկա հնգամյակի համար մշակում է հիմնական ցուցանիշների ու տնտ․ նորմատիվների՝ ըստ տարիների բաշխված հսկիչ թվերը, կազմում է ՍՍՀՄ տնտ․ և սոցիալական զարգացման պետ․ հնգամյա պլանի՝ բոլոր ցուցանիշների գծով հաշվեկշռված նախագիծը (տարբերացված ըստ տարիների), մշակում է գիտատեխ․ և սոցիալ–տնտ․ նպատակային, ինչպես նաև առանձին ռեգիոնների ու տերիտորիալ–արտադրական համալիրների զարգացման ծրագրեր, վերահսկում ժողտնտ․ պլաններ–ի կատարումը և մշակում դրա ապահովման միջոցառումներ։

ՍՍՀՄ Պետպլանը նախապատրաստում է նաև ՍՍՀՄ և ՏՓՒյ–ի մյուս անդամ–երկրների ժողտնտ․ զարգացման պլանների կոորդինացման առաջարկություններ, մշակում այլ պետությունների հետ արտաքին առևտրի ու տնտ․ համագործակցության զարգացման պլանների նախագծեր ևն։ Հիմնական խնդիրն է՝ պետ․ պլանների կազմվող նախագծերում ապահովել ժողտնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համամասնականությունը և առաջադրել հնարավոր անհամամասնությունների կանխման միջոցառումներ, այդ թվում՝ պլանավորել տնտ․ մաներների ռեզերվները։ ժողտնտեսության զարգացման պլանի նախագիծը կազմելիս ՍՍՀՄ Պեպլանը հատակ ուշադրություն է դարձնում արտադրության հարակից ճյուղերի՝ արդյունահանող և վերամշակող արդյունաբերության, տրանսպորտի ենի փոխադարձ տնտ․ կապերին, նյութական բարիքների արտադրության ու սպառման, արտադրության ֆինանսավորման և դրա նյութական ապահովման միջե համամասնությունների պահպանմանը։ Այդ նպատակով կազմվում են նյութական ու աշխատանքային ռեսուրսների, արտադրական կարողությունների, ֆինանսական, բնակչության դրամական եկամուտների, ՍՍՀՄ ժողտնտեսության ամփոփ հաշվեկշիռներ։

ՍՍՀՄ յուրաքանչյուր միութենական և ինքնավար հանրապետությունում ստեղծված են պետպլաններ, իսկ երկրամասերում, մարզերում, քաղաքներում ու շըրջաններում՝ ժող․ դեպուտատների տեղական սովետների պլանային հանձնաժողովներ։ Դրանք, ընդհանուր միութենական պլանի հետ փոխկապված, կազմում են համապատասխան ռեգիոնալ պլաններն ու վերահսկում դրանց կատարումը։ ՍՍՀՄ Պետպլանը ղեկավարում են կոմիտեի նախագահը, նրա տեղակալներն ու Պետպլանի անդամները, իսկ օպերատիվ ղեկավարությունն իրականացնում է կոլեգիան։ Կոմիտեի ապարատը կազմվում է ճյուղային (արդյունաբերության ճյուղերի, գյուղատնտեսության, տրանսպորտի ևն) և ամփոփ (ժողտնտ․ պլանի, արտադրողական ուժերի տերիտորիալ պլանավորման ու տեղաբաշխման, կապիտալ ներդրումների ևն) բաժիններից, գործում է գիտնականներից ու մասնագետներից կազմված Պետ․ փորձագիտական հանձնաժողովը։ Ունի գլխավոր հաշվողական կենտրոն, կոմիտեին առընթեր՝ Տնտեսագիտության ԳՀԻ, Արտադրողական ուժերի ուսումնասիրման խորհուրդ, Տրանսպորտային համալիր պրոբլեմների ինստ․, Պլանավորման և նորմատիվների ԳՀԻ։ 1923-ից հրատարակում է «Պլանովոյե խոզյայստվո» («Плановое хозяйство») ամսագիրը։ Դ, Աչավերոյան

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐ, հումքի, նյութերի, վառելանյութի կարևորագույն տեսակների, որոշ, մեքենաների ու սարքավորման, պարենային ապրանքների, ինչպես նաև պաշտպանության կարիքների համար նախատեսված արտադրանքի՝ պետության կողմից ստեղծվող պաշարներ։ ՍՍՀՄ–ում Պ․ ռ–ի կազմավորումը, տնտեսության անխափան զարգացումն ապահովելու, հնարավոր մասնակի անհամամասնությունները հաղթահարելու, ինչպես նաև երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով, նախատեսվում է ժողտնտ․ պլաններում։ Պ․ ռ․ կազմում են պետության կենտրոնացված հատուկ ֆոնդը, որը պլանաչափորեն վերականգնըվում ու լրացվում է և ծախսվում բացառիկ դեպքերում՝ միայն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի հատուկ որոշմամբ ու կարգադրությամբ։

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Սեփականություն։

«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ», բուրժուառե–ֆորմիստական և օպորտունիստական տեսություն, որը պրոպագանդում է բուրժ․ պետության սոցիալ–տնտ․ միջոցառումների իրականացման ուղիով սոցիալիզմին հասնելու հնարավորությունը։ Տարածում է գտել XIX դ․ 2-րդ կեսին Դերմանիայում։ Հիմնադիրն է գերմանացի տնտեսագետ Կ․ Ի․ Ռոդբերտուս–Ցագեցովը (1805–75)։ «Պ․ ս․>-ի քարոզմամբ հանդես են եկել կատեդեր–սոցիալիզմի կողմնակիցները (Գ․ Շմոլեր, Լ․ Բրենտանո, Ա․ Վագներ, Վ․ Զոմբարւո), լասսալականները (Ֆ․ Լասսաչ), ավստրիացի ռեֆորմիստները (Կ․ Ռեներ), Մեծ Բրիտանիայում որոշ գաղափարներ պրոպագանդել են ֆաբիանները (տես «Ֆաբիանների ընկերություն»)։ «Պ․ ս․»-ի դրույթներն օգտագործել են նաև <ղեմոկրաւոական սոցիաւիզմի> տեսաբանները։ Բրենտանոն, Շմոլերը և ուրիշներ քարոզում էին «դասակարգային համերաշխություն», «վերդասակարգային պետություն», իսկ պրուս, միապետությունը ներկայացնում որպես «ժողովըրդական պետություն»։ Բլանը, Ռոդբերտուս–Ցագեցովը, Լասսալը ենթադրում էին, որ սոցիալիզմ ստեղծողը ոչ թե պրոլետարիատն է, այլ բուրժ․ պետությունը, իսկ Ռեները հանդես էր գալիս «պետական» և «ռազմապետական սոցիալիզմի» պաշտպանությամբ։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը քննադատեցին ինչպես «Պ․ ս․»-ի տեսության լիբերալ հիմնադիրների հայացքները, այնպես էլ նրանց, ովքեր այս կամ այն կերպ աղերսվում էին «Պ․ ս․»-ի գաղափարներին, մասնավորապես լասսալականներին և գերմ․ սոցիալ–դեմոկրատներից՝ օպորտունիստներին։ «Պ․ ս․»-ի ըմբռնման մեջ, Ֆ․ էնգելսի բնութագրմամբ, չկա ճշմարիտ, սոցիալիստական որևէ իմաստ (К․ Маркс и Ф․ Энгельс, Соч․, 2 изд․, т․ 35, с․ 140), այն ծագել է որպես բուրժ․ կեղծարարության արդյունք, որը «սոցիալիզմ» է անվանում ազատ մրցակցության սահմանափակման պետության ցանկացած փորձ։ Մյուս կողմից, «Պ․ ս․» պետությունից և իշխող դասակարգերից սոցիւսլիզմի «ներմուծում» ակնկալող ուտոպիստ–սոցիալիստների մանրբուրժ․ պատրանքի արգասիք է։

«Պ․ ս․»-ի «ձախ» տարբերակն է «ռազմազորանոցային» սոցիալիզմը, որի հիմքում մանրբուրժ․ այն պատրանքն է, թե իբր աշխատանքի սոցիալիստական կազմակերպման միակ աղբյուրը իշխանությունն է, «վերևի» հրամանների իրագործումը։ Վ․ Ի․ Լենինն ընդգծել է, որ «Սոցիալիզմը չի ստեղծվում վերևից ստացված ցուցումներով։ Նրա ոգուն խորթ է կազյոննի–