Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գացած են կապի միջոցների, արդ․ և ճանապարհաշինարարական բազմազան սարքավորումների արտադրությունը, պոլիգրաֆ, քիմ․, նավթավերամշակման, սննդի (հատկապես մսի պահածոների, ալրաղաց), կարի, կահույքի արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնիկան, էլեկտրամեքենաշինությունը, տրանսպորտային և գյուղատնտ․ մեքենաշինությունը։ Չ․ ԱՄՆ–ում ցորենի, եգիպտացորենի, սոյայի, անասունների առավել նշանակալի շուկան է, որի ֆոնդային բորսան երկրորդն է երկրում՝ Նյու Յորքից հետո։

Չ–ում է գտնվում ԱՄՆ–ի ֆինանս, կապիտաւի գլխ․ խմբերից մեկը։ Քաղաքի արդյունաբերության մեջ և առևտրում գերիշխում են կապ․ մոնոպոլիաները։ ժամանակակից Չ–ի տարածքը հնագույն ժամանակներից պատկանում էր հնդկացիներին։ Քաղաքը ձևավորվել է ֆորտ Դիրբոռն զինվորական պահակակետի տեղում (հիմն․ XIX դ․ սկգբին)։ Քաղաքի ստատուս է ստացել 1833-ին։ Բնակչությունն արագորեն աճել է հատկապես Իլինոյս–Միչիգան ջրանցքի (1848) և դեպի Ատլանտյան օվկիանոս երկաթուղու (1852) կառուցումից հետո, և Չ․ դարձել է երկրորդ քաղաքը (1890-ին՝ 1100 հզ․ բնակիչ) Նյու Տորքից հետո։ XIX դ․ 40-ական թթ․ սկսվել է արդյունաբերության արագ զարգացումը։ Չ․ բանվորական և դեմոկրատական շարժման խոշոր կենտրոն է։ 1870-ին Չ–ում ստեղծվել են 1-ին Ինտերնացիոնալի սեկցիաներ։ XIX դ․ վերջի Չ–ի պրոլետարիատի խոշոր ելույթներից էր 1886-ի մայիսի 1-ի (տես Մայիսի մեկ) բանվորական ցույցը, 1894-ի Պուլմանյան գործադուլը։ 1905-ին Չ–ում ստեղծվել է «Աշխարհի արդյունաբերական բանվորներ» արհմիութենական կազմակերպությունը, 1919-ին՝ ԱՄՆ–ի կոմկուսը։ 1937-ին Չ–ում գնդակոծվել է«Ռիփաբլիկ սթիլ» ընկերության բանվորների ցույցը։ 1960–1970-ական թթ․ Չ․ դարձել է նեգրերի քաղաքացիական իրավունքների համար պայքարի կենտրոններից։

Չ․ սոցիալական հակասությունների և հակապատկերների քաղաք է։ Դլխ․ «լճահայաց ճակատը», գործարար Ասպ կենտրոնը՝ հզոր երկնաքերներով, «Ոսկե ափը»՝ շքեղ մենատներով, զբոսայգիներով, ընդարձակ ծառուղիներով, ավտոմայրուղիներով գտնվում է հետնախորշային շրջանների ու էթնիկական գետտոների («Չինական քաղաք», նեգրերով բնակեցված «Բրոնգե քաղաք») կողքին։

Չ․ հայտնի է նաև ճարտ․ կոթողներով և երկնաքերներով։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ 109- հարկանի, 442 մ բարձրությամբ Սիրս բիլդինգը (1970-74)։

Չ․ ԱՄՆ–ի գիտ․ և մշակութային խոշոր կենտրոններից է։ Կան համալսարաններ (Չիկագոյի, Հյուսիս–Արևմտյան, Դեպոլի), տեխնոլոգիական ինստ․ (Իլինոյսի), թանգարաններ, գեղարվեստի ինստ․, հանրային գրադարան, թատրոններ։

Չ–ի հայ համայնքը սկսել է ձևավորվել XIX դ․ 80–90-ական թթ․։ 1910-ին Չ–ում և նրա շրջակայքում բնակվում էր շուրջ 1000 հայ, 1921-ին՝ 10–12 հզ․, 1970-ական թթ․ սկզբին՝ շուրջ 20 հզ․, 1983-ին՝ 15–16 հզ․ հայ (բուն Չ–ում՝ 8 հզ․)։ Հայերը հիմնականում արհեստավորներ են, ծառայողներ, առևտրականներ, մտավորականներ։ Չ–ի համայնքի ձևավորումից ի վեր այստեղ գործել և գործում են հայ քաղ․ կուսակցությունների տեղական կազմակերպությունները։ 1920–30-ական թթ․ Չ–ում կազմակերպություն ուներ Ամերիկայի բանվորական կուսակցության (հետագայում՝ Ամերիկայի կոմկուսակցություն) հայկ․ հատվածը։ 1938-ից գործում է Ամերիկահայ առաջադիմական միության Չ–ի մասնաճյուղը։ Չ-ում են գործում 1906-ից «Հայ կրթասիրաց ընկերությունը» (1922-ից՝ «Հայ կրթական հիմնարկություն»), 1911-ից՝ ՀԲԸՄ Չ–ի մասնաճյուղը, ՀՕՄ–ի «Անահիտ» կրտսերաց մասնաճյուղը, համագաղութային այլ կազմակերպությունների և հայրենակցական միությունների տեղական մարմինները։ Չ–ում և նրա արվարձաններում գործում է 7 հայկ․ եկեղեցի (5 առաքելական, 2 ավետարանական․ հայտնի են Ս․ Գրիգոր Լուսավորիչը, Ամենայն սրբոցը, Ս․ Փրկիչը), որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև տիկնանց և երիտասարդաց միություններ։ Չ–ում լույս է տեսել 10-ից ավելի պարբերական․ առաջինը՝ «Դաստիարակ», 1903-ին։ 1922-ին Չ–ում կազմակերպվել է «Շանթ» թատերախումբը, որը ներկայացումներ է տվել Հ․ Աբելյանի և Հ․ Զարիֆյանի մասնակցությամբ։ Տես նաև Ամերիկայի Միացյաչ Նահանգներ, Հայերը Ա Մ Ն–ում մասը։ Գ. Գայամշյան

ՉԻԿԻ (Csiky) Գերգեյ Ցանոշի (8․12․1842, գ․ Պանկոտա, Արադի գավառում –1891, Բուդապեշտ), հունգարական գրող։ Ծագումով՝ հայ։ Աստվածաբանության դ–ր։ Հունգարիայի ԳԱ թղթակից անդամ։ Խմբագրել և հրատարակել է (1870–73) «Չանատ» թեմական պաշտոնաթերթը։ Կազմել է «Եկեղեցական վճիռների ժողովածու» (1864), «Կաթոլիկական ամուսնական իրավագիտությունը», «Եկեղեցական իրավագիտության դասագիրք» (1873)։ 1873-ին լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն (մորեղբոր՝ հայազգի Պետեր Վերզարի անունով)։ 1880-ին Չ․ հրաժարվել է հոգևոր աստիճանից և զբաղվել միայն գրական աշխատանքով։ Չ․ ճանաչվել է «Կանխազգացում» (1875, հունգ․ ԳԱ մրցանակ) չափածո դրամայով։ Հունգարահայերի կյանքն է պատկերում նրա «Սեսիլի հարսանիքը» պիեսը։ «Ձրիակերներ» (1880), «խայտաբղետ թշվառություն» (1881), «Տատիկը» և այլ պիեսներ քննադատական ռեալիզմի առաջին նմուշներն են հունգ․ դրամատուրգիայում։ Գրել է նաև դրամայի պատմության ու տեսության համառոտ դասընթացը՝ «Դրամատուրգի ա»-ն, որն առ․ այսօր չի կորցրել իր ճանաչողական ու գործնական արժեքը։

Կատարել է թարգմանություններ (Սոֆոկլես, «էլեկտրա»)։ Չ–ի անունն են կրում Բուդապեշտի փողոցներից մեկը և Կապոշվար քաղաքի թատրոնը։

Երկ․ Дармоеды, в кн․։ Классическая драматургия стран народной демократии, т․ 2, М․, 1955․ Ս․ Քորսնջյան

ՉԻԿՈԼԵՎ Վլադիմիր Նիկոլաևիչ (1845 – 1898), ռուս էլեկտրատեխնիկ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1867)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են լուսատեխնիկային։ Ստեղծել է դիֆերենցիալ կարգավորիչներով աղեղային լամպի մի քանի կոնստրուկցիաներ։ Առաջադրել է յուրատեսակ աղեղային լուսարձակ, մշակել ռեֆլեկտորների որակի ստուգման յուրօրինակ մեթոդ (1892)։ Չ․ առաջիններից է էլեկտրական լուսավորությունը կիրառել ռազմ, գործում։

ՉԻՄԱԲՈՒԵ (Cimabue, իսկ․ անունը՝ Չեննի դի Պենո, Cenni di Репо, մոտ 1240 –մոտ 1302), իտալացի նկարիչ։ XIII դ․ ֆլորենտական դպրոցի ներկայացուցիչ։ Աշխատել է Ասիզիում, Պիզայում, Ֆլորենցիայում։ Չ–ի արվեստը հիմնականում ձևավորվել է բյուզանդ․ ավանդույթների շրջանակներում։ Նրա ստեղծագործությունները (Ասիգիի Սան Ֆրանչեսկո եկեղեցու որմնանկարները, մոտ 1290, «խաչելություն», մոտ 1285, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա, և 1295, Սանտա-Կրոչե թանգարան, Ֆլորենցիա) առանձնանում են մոնումենտալությամբ, կոմպոզիցիայի համաչափությամբ, գծանկարի ստուգությամբ, գույնի դեկորատիվ նրբագեղությամբ, ձևերի պլաստիկ արտահայտչականությամբ։

ՉԻՄԱՐՈԶԱ (Cimarosa) Դոմենիկո (1749–1801), իտալացի կոմպոզիտոր, բուֆֆ-օպերայի խոշորագույն ներկայացուցիչներից։ 1787–91-ին եղել է պալատական կապելմայստեր Պետերբուրգում (ուր բեմադրել է իր «Արևի կույսը», «Կլեոպատրա» օպերաները և «Անսպասելի երջանկություն» բալետը), 1792-ին՝ Վիեննայում, 1793-ից՝ Նեապոլում։ 1799-ին մասնակցել է նեապոլցի հայրենասերների ապստամ–