ռավարությունը կապեր էր պահպանում Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի հետ։ Պ․ I շահագրգռված լինելով արլ․ առևտրի զարգացմամբ, ջանացել է Ռուսաստանի կողմը շրջել Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտուրը և այդ նպատակով 1711-ին վերահաստատել մի շարք արտոնություններ, որոնք շնորհվել էին հայ վաճառականներին 1667-ի առևտրական պայմանագրով։ Հայ վաճառականության գործունեությունը Ռուսաստանում խրախուսելու և հեշտացնելու նպատակով կոլեգիաների թարգմանչական դպրոցներում ուսանելու են հավաքագրվել հայ երիտասարդներ։ 1720-ական թթ․ ազգային–ազատագր․ պայքարի շրջանում ստեղծված միջազգային անբարենպաստ կացության հետևանքով Պ․ I ի վիճակի չէր գործունորեն աջակցել Արցախի և Սյունիքի հայ ապստամբներին։ Սակայն այնտեղ է ուղարկել իր պատգամատար Իվան Կարապետին՝ հայերին հուսադրելու, ապստամբական ուժերը ի մի բերելու և թուրք, առաջխաղացումը կասեցնելու հորդորներով։ Նա խրախուսել է նաև հայպարսկ․ հաշտության և համատեղ ուժերով թուրք, ագրեսիայի դեմ պայքարելու ծրագիրը։ 1724-ի նոյեմբ․ 10(21)-ինՊ․ I հրապարակել է հրովարտակ հայ ժողովրդին իր հովանավորության տակ վերցնելու մասին։
Գրկ. Соловьёв С․ М․, История России с древнейших времён, кн․ 7–9, т․ 13–18, М․, 1962–63; Ключевский В․ О․, Соч․, т․ 4, М․, 1958; Богословский М․ М․, Петр I․ Материалы для биографии, т․ 1–5, М․, 1940–48; Тарле Е․ В․, Русский флот и внешняя политика Петра I, М․, 1949․ - Վ․ Դիլոյան
ՊԵՏՐՈՍ ՄԵԾԻ ԾՈՑ, գտնվում է ճապոնական ծովում, ՌՍՖՍՀ Պրիմորիեի երկրամասի հվ․ ափերի մոտ։ Երկարությունը 80 կմ է, լայնությունը հվ–ում՝ մոտ 200 կմ։ Ափերը կտրտված են Ամուրի, Ուսսուրական, Պոսիետի, Վոստոկ, Նախոդկայի և այլ ծոցերով։ Զմռանը սառցակալում է։ Ափերին են Վլադիվոստոկ և Նախոդկա նավահանգիստները։
ՊԵՏՐՈՍ ՆԱԽԻԶԵՎԱՆՑԻ, Բերդումյանց (Աղամալյանց, XVIII դ․ սկիզբ, Նախիջևան –1784, էջմիածին, թաղված է Ս․ Գայանեի վանքի բակում), բանաստեղծ, աստվածաբան–փիլիսոփա։ Գրել սկսել է 1730-ական թթ․, տարագրության մեջ՝ Պոլսում, որտեղից մեկնել է Ղրիմ, եղել Ս․ Օգսենտի վանքի առաջնորդը։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է էջմիածին, գի տակ անեզրական գործունեությունը զուգակցել մանկավարժական աշխատանքի հետ, Սիմեոն Երևանցու հիմնադրած ժառանգավորաց դպրոցում։
Պ․ Ն․ XVIII դ․ հայ կրոնաազգային բանաստեղծության նշանավոր դեմքերից է, Բաղդասար Դպիրի և Պետրոս Ղափանցու գաղափարակիցը։ Պ․ Ն–ու գրչին են պատկանում շուրջ 300 մեծ ու փոքր գրական ստեղծագործություններ՝ քնարական, պատմաքնարական պոեմներ, բանաստեղծություններ, երկտողյակներ ու քառյակներ, որոնք լայն տարածում են գտել ձեռագիր ընդօրինակություններով, նաև շուրջ 2 տասնյակ հատոր զանազան երկեր (մեծ մասն անտիպ․ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան)։ Որպես աստվածաբան–փիլիսոփա Պ․ Ն․ ձգտել է լուծել երկնայինի և երկրայինի, իրականի և վերացականի միջև եղած հակադրությունը։ Այս հասկացությունները համերաշխելու հեղինակի ջանքերի մեջ արտացոլվել է XVIII դ․ հայ կյանքը՝ իր մի շարք էական կողմերով։
Երկ․ Աստուածանմանութիւն, Կալկաթա, 1827։ Մեկնութիւն յայանութեան Ս․ Ցովհաննու առաքելոյ, Կալկաթա, 1846։ Մեկնութիւն թղթոյն Պօղոսի առ Եփեսացիս, Երուսադեմ, 1850։ Աղբիւր բացեալ, էջմիածին, 1845։
Գրկ․ Մսերյանց Մ․, Պաամութիւն կաթողիկոսաց էջմիածնի, Մ․, 1876։ Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, Ե․, 1973։ Նազարյան Շ․, Պետրոս Նախիջևանցին և XVIII դարի վերանորոգվող հայ հոգևոր երգը,«ՊԲՀ», 1981, №3։ Շ․ Նազարյան
ՊԵՏՐՈՍ ՍԻԿԻԼԻԱՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), IX դ․ բյուզ․ մատենագիր, հոգևորական։ Վասիլ I կայսեր հրամանով 869–870-ին գլխավորել է բյուզ․ դեսպանությունը պավլիկյանների (տես Պավղիկյան շարժում) մոտ՝ բարձրաստիճան ռազմագերիների փոխանակություն կատարելու առաքելությամբ։ Ինը ամիս մնալով պավլիկյանների մոտ, ուսումնասիրել է նրանց գաղափարախոսությունը, ստեղծած գրականությունը և գրել պավլիկյանների մասին ամբողջական ու մեծարժեք «Պիտանի պատմություն» աշխատությունը։ Գրել է նաև համառոտ մի պատմություն և պավլիկյանների գաղափարախոսության դեմ ուղղված վեց «ճառ» (պահպանվել են առաջին երկուսը և երրորդի սկիզբը)։
ՊԵՏՐՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ, Պետրոս Քերթող (ծն․ թ․ անհտ․– մոտ 558), մատենագիր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ։ Համարվել է Մովսես Իարենացու աշակերտը։ Եղել է Սյունյաց եպիսկոպոս (547–556), մասնակցել Դվինի 554-ի ժողովին։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ գրել է բազմաթիվ գործեր (պատմություն, մեկնություններ, ճառեր, ներբողներ), զբաղվել թարգմանչական աշխատանքով։ Պ․ Ս–ու պատմությունից որոշ հատվածներ (Անդոկի և Բաբիկի գործերի մասին) պահպանվել են Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքերում։ Առանձին պատառիկներ են մնացել նաև Ծննդյան ճառից։ Ամբողջական ձևով մեզ են հասել «Գովեստ ի սուրբ Աստուածածինն․․․», «Ցաղագս հաւատոյ», «Հարցմունք յաղագս մարմնաւորութեանն տեառն զանազանք՝ Վաչագանի Աղուանից իշխանի ընդ Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի և Իմաստասիրի» երկերը («Արարատ», 1902)․ վերջինիս հաջորդել է մի ուրիշ գործ, որ կրում է «Հարցումն Վաչագանա իշխանի և պատասխան Պետրոսի Սիւնեաց վերադիտողի» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSP 3074) խորագիրը։ Պ․ Ս–ու երկերը կարևորվում են հայ փիլ․ մտքի պատմության և ժամանակի ազգային-ազատագր է գաղափարախոսության հետազոտման առումով։ Պատկերավոր մտածողությամբ, հոգեբուխ զեղումներով և կանոնիկ խորհրդանիշների մեկնաբանությամբ գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում «Գովեստ․․․»-ը։
Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայ հին դպրության, Վնտ․, 1932։ Տեր–Մկրտչյան Դ․, Պետրոս Սյունյաց եպիսկոպոս, Վաղ–պատ, 1902։ Մնացականյան Ա․Շ․, Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, Ե․, 1966։ Վ․ Ներսիսյան
ՊԵՏՐՈՍԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ արմ․։ Միավորված է խծաբերդի կոլտնտեսության հետ։ Զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ։ Պ–ում պահպանվել է Ս․ Ստեփանոս եկեղեցին (XII դ․), շրջակայքում՝ Ղոշարխաչ բնակատեղին, Ղալալվի կամ Զորիի քարայրը, Թովմասի բերդը (IX դ․)։
ՊԵՏՐՈՍԻ, Քոչհիսար, Գոչհիսար, Ղոչհիսար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում, Հաֆիթի գավառակի կենտրոնը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 250 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Հակոբ) և վարժարան (Պետրոսյան)։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՊԵՏՐՈՍՅԱՆ Ազնիվ Պետրոսի (8․1․1903, Վան –27․12․1971, Երևան), հայ սովետական կենսաբան։ ՀՍՍՀ–ում մանրէաբանության հիմնադիրներից։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1957), պրոֆեսոր (1958), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետը (1925)։ 1923-ից աշխատել է համալսարանի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում, որի հիման վրա 1944-ին կազլքակերպվեց ՀՍՍՀ ԳԱ երկրագործության ինստ–ը։ Այնուհետև (1950–71) ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ մանրէաբանության ինստ–ի մթնոլորտի ազոտի կենսբ․ ֆիքսման լաբորատորիան։ 1932–52-ին դասախոսել է Երևանի համալսարանում և Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ում։
Գիտական աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ հողերի մանրէաբանական հետազոտություններին, հողի կառուցվածքի բարելավման, պալարաբակտերիաների էկոլոգիական, կենսբ․, ֆիզիոլոգիական են առանձնահատկությունների ուսումնասիրության, հողերի միկրոֆլորայի և միկրոկենսաբանական պրոցեսների ինտենսիվության վրա պարարտանյութերի ունեցած ազդեցության հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Երկ․ Բակտերիալ պարարտանյութերը և նրանց կիրառումը, Ե․, 1942 (հեղինակակից՝ Ա․ Կիրակոսյան)։ Экологические особенности клубеньковых бактерий Армянской ССР, Е․, 1959․
ՊԵՏՐՈՍՅԱՆ Ավագ Գեղամի [ծն․ 16(29)․3․1912, գ․ Գյամրեզ (այժմ՝ ՀՍՍՀ Աբովյանի շրջանում)], հայ սովետական երգիչ (դրամատիկ, տենոր)։ ՀՍՍՀ (1956) և Ադրբ․ ՍՍՀ (1962) ժող․ արտիստ։ 1936–1939-ին սովորել է Երևանի (դասատու՝ Ն․ Կարդյան), 1940–41-ին՝ Մոսկվայի (դասատու՝ Ք․ Ն․ Դորլիակ) կոնսերվա–