Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տորիաներում։ 1942-ին ավարտել է Երեվանի կոնսերվատորիան։ 1934-ից՝ Հայաստանի պետ․ երգչախմբի երգիչ, 1939-ից՝ մեներգիչ։ 1941-ից՝ Երեանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Ազգ․ օպերաներում մի շարք դերերգերի առաջին կատարողն է, այդ թվում՝ Սանթուր (Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Տիրիթ (Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ»), Կարո (Ա․ Բաբաեի «Արծվաբերդ»), Սոս (Վ․ Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր»), Վահան (Հ․ Ստեփան յան ի «Հերոսուհին», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), Սեյրան (Լ․ Խոջա–էյնաթյանի «Նամուս»)։ Դերերգերից են նաև՝ Սարո (Ա․ Տիգրանյանի «Անուշ»), Աշուղ և Շեյխ (Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ»), Քյոռ օղլի (Ու․ Հաջիբեկովի «Քյոռ օղլի»), Ռադամես, Մանրիկո (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր») ևն։ Համերգային երկացանկում տեղ են գտել հայ, ռուս․, արևմտաեվրոպ․ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկ․ ժող․ երգեր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Արտեմ Մեսրոպի (1921, Դոնի Դոստով–1949, Լենինական), հայ պարտիզան քհկրաինայում և Չեխոսլովակիայում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից կռվել է թշնամու դեմ։ 1941-ի սեպտեմբերին վիրավորվել է մարտում և գերվել։ 1943-ի սեպտեմբերին փախել է գերությունից և ՆովգրադՎոլինսկու շրջանում (Ուկր․ ՍՍՀ) միացել Ա․ Ս․ Դրաբչակի ղեկավարած Կույբիշևի անվ․ պարտիզանական ջոկատին։ 1944-ի հոկտ․ 17-ինք Ցան Կոզինայի անվ․ ջոկատի կազմում, դեսանտ է իջեցվել Չեխիա և որպես ջոկատի հրամանատարի տեղակալ, գործել մինչև պատերազմի վերջը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և Չեխոսլովակիայի Զինվորական խաչ շքանշաններով։ Պ–ին է նվիրված «Մորավիայի արծիվը» վավերագրական ֆիլմը։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Արֆո (Արփենիկ) Ավետիսի (ծն․ 15․2․1909, Շուշի), հայ սովետական գրականագետ։ ՍՍԿԿ անդամ 1929-ից։ Ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստ–ը (1936)։ 1938–1945-ին պաշտոններ է վարել ՍՄԿԿ Կենտկոմի ապարատում, 1946–51-ին եղել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության նախագահի տեղակալ։ 1951–70-ին աշխատել է Մ․ Դորկու անվ․ համաշխարհային գրականության ինստ–ում (1955-ից՝ դիրեկտորի առաջին տեղակալ), ղեկավարել է ՍՍՀՍ ազգ․ գրականությունների մատենաշարի և «Բազմազգ սովետական գրականության պատմություն» վեցհատորյակի ստեղծման աշխատանքները։ 1970-ից «ՍՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխ․ խմբագիրն է։ Նրա գործուն մասնակցությամբ հրատարակվել է «Սովետահայ գրականության պատմություն» (1966, ռուս․) գիրքը, որի ներածությունը գրել է ինքը։ Հեղինակ է «Դրականության կուսակցականությունը» (1952, ռուս․) գրքի, ժամանակակից գրականության հրատապ խնդիրներին նվիրված հոդվածների։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Երկ․ Об армянском романе, в кн․։ Путь современного советского романа, М․, 1961․ Ս․ Աղաբարյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Բարթուղ Ղազարի (1901, էրզրում –1968, Երևան), սովետական բանակի կապիտան, պարտիզանական ջոկատի հրամանատար Ֆրանսիայում (1943–45-ին)։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Հայաստանում սովետական իշխանության հաստատման և 1921-ի քաղաքացիական կռիվների մասնակից։ 1941-ի սեպտեմբերից Պ․ 76-րդ (Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․) Հայկ․ լեռնահրաձգային դիվիզիայի կազմում, որպես 207-րդ գնդի 1-ին վաշտի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը՝ աչքի ընկնելով Պոլտավա–Խարկովի շրջանում մղված մարտերում։ 1942-ին ծանր վիրավոր գերվելով՝ տեղափոխվել է Լեհաստան, ռազմագերիների ճամբար, որտեղ մասնակցել է Հակաֆաշիստական, ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության գործունեությանը։ 1943-ին տեղափոխվել է Հարավային Ֆրանսիա, համակենտրոնացման ճամբարից փախչելուց հետո կազմակերպել պարտիզանական ջոկատ (հիմնականում՝ հայերից) ու մարտնչել ֆաշիստների դեմ Դար և Լոզեր դեպարտամենտներում, աչքի ընկել Լա Քալմետ, Նիմ քաղաքների շրջանում մղված մարտերում (1944)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի, ֆրանս․ Պատվո լեգիոնի և այլ շքանշաններով։ Կ․ Հարությունյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Գարեգին Բախշիի (ծն․ 10․09․1902, Դորիս), մաթեմատիկայի պատմության մասնագետ, ֆիզմաթ գիտ․ դ–ր (1955), պրոֆեսոր (1964), գիտությունների պատմության միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ (1965), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1929)։ 1929–57-ին աշխատել է նույն համալսարանում, 1934–38-ին՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան և պրոռեկտոր, 1938–41-ին և 1949–57-ին՝ ռեկտոր, տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ (1938–41), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պատմության ամբիոնի վարիչ (1949–56), 1944–49-ին՝ ՀՍՍՀ ԴԱ Նախագահության գիտ․ քարտուղար, 1958-ից՝ բնագիտության և տեխնիկայի պատմության խորհրդի նախագահ։ Պ–ի գիտ․ աշխատանքները հիմնականում վերաբերում են հայոց մաթեմատիկայի պատմության հարցերին՝ հնագույն ժամանակներից մինչև XVIII դ․։ Հանգամանորեն ուսումնասիրել և արժեքավորել է հին և միջին դարերի հայ մաթեմատի կոսների ձեռագիր և տպագիր աշխատությունները։

Ընտրվել է ՀԿԿ ԿԿ անդամ (1950–58), ԿԿ բյուրոյի անդամ (1953–56), ՀՍՍՀ I գումարման Գերագույն սովետի և ՍՍՀՄ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե․, 1959։ Վ․ Սաղաթելյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ (Տ և ր–Պ ետրոսյան) Գևորգ Հովսեփի [11(23)․ 11 1859, Օրդուբադ–28․10(10․11)․ 1906, Նոր Նախիջևան, թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը], հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1881–82-ին եղել է Թիֆլիսի թատերական կոմիտեի դերասանական մշտական խմբում՝ Օրդուբադյան բեմական ազգանունով։ Առաջին դերը Ջաքարե իշխանն էր (Մուրացանի «Ռուզան»)։ Այդ շրջանում նա եղել ԷՊ․ Ադամյանի խաղընկերը։ 1883-ին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ը։ Սինչև 1890-ը ուսանողական ինքնագործ խմբերում խաղալուց բացի, աշխատել է տեղի և Մոսկվայի ռուս, թատրոններում, մոտիկից շփվել ռուս, ռեալիստական թատերարվեստին։ Պ–ի ջանքերով 1891-ին Թիֆլիսում կազմակերպվել է մշտական թատերախումբ, որի կազմում էին Հ․ Աբելյանը, Գ․ Տեր–Դավթյանը, Ա․ Վրույրը, Պ․ Արաքսյանը, Ս․ Չմշկյանը, Զաբելը, Ա․ Հարությունյանը և ուրիշներ։ 1891-ին մեկնել է Կ․ Պոլիս, կրկին Թիֆլիս հրավիրել Սիրանույշին, Դ․ Թրյանցին, ինչպես և Ա․ Արմենյանին։ Առանձնապես արգասավոր է եղել նրա գործունեությունը Բաքվի ու Թիֆլիսի թատերախմբերում (1897–1905-ի թատերաշրջաններ)։ Հայկ․ թատերարվեստը մասսայականացնելու համար միայնակ և խմբերով հանդես է եկել հայաշատ քաղաքներում։ Պ․ նպաստել է ազգ․ թատերական մշակույթի առաջընթացին, զգալի ավանդ ներդրել ռուս, թատրոնի ռեալիստական ավանդույթները հայ բեմարվեստում կիրառելու ուղղությամբ, դաստիարակել բազմաթիվ դերասաններ։ Պ․ հայ թատրոնի անհատականություններից էր։ Համոզիչ մեկնաբանությամբ բեմադրել է Շիլլերի «Ավազակներ», Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը», Շեքսպիրի «Լիր արքա», Սունդուկյանի «Պեպո» ևն, 1891-ին բեմականացրել է Րաֆֆու «Սամվել» վեպը։ Պ–ի դերակատարումներն աչքի են ընկել կերպարի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, հերոսի արծարծած հասարակա–