տրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։
ՊԵՏՐՈՍՅԱՆ Վահե [ծն․ 13․9․1938, ք․ Արաք (Սուլթանաբադ), Իրան], հայ աստղագետ, դ–ր (1967)։ 1962-ին ավարտել է Քոռնելի համալսարանը (ԱՄՆ)։ 1969-ից4 Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են կոսմոլոգիային և բարձր էներգիաների աստղաֆիզիկային։ Մասնավորապես զբաղվել է արեգակնային բռնկումների և դրանց ռենտգենյան ճառագայթման ու իոնացված ջրածնային ամպերում ինֆրակարմիր աղբյուրների հետազոտությամբ, նեյտրինային աստղաֆիզիկայով, քվազարների և գալակտիկաների էվոլյուցիայով, կոսմոլոգիական մոդելների կառուցմամբ։ Միջազգային աստղագիտական միության անդամ։ Հ․ Թովմասյան
ՊԵՏՐՈՍՅԱՆ Վարդգես Համազասպի (ծն․ 9․8․1932, Աշտարակ), հայ սովետական արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ 1954-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954–1961-ին աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» և այլ թերթերի խմբագրություններում։ 1961–66-ին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967–75-ին՝ «Գարուն» ամսագրի գլխ․ խմբագիրը։ 1975-ից Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարն է (1981-ից՝ նախագահ), 1976-ից՝ ՍՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար։
Պ․ գրականություն է մտել բանաստեղծություններով («Բալլադ մարդու մասին», 1958, ժող․), այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։
Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։ Պ–ի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը («Քաղաքի կիսաբաց լուսամուտները», 1964, «Դեղատուն «Անի», 1973 ևն)։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենին» (1981) վեպը։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։
Բեմադրվել է Պ–ի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Նրա երկերը թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է (1976-ից)։ ՀՍՍՀ IX-X գումարումների Գերագույն ոսվետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով: Դ․ Գասպարյան
ՊԵՏՐՈՍՅԱՆ Տիգրան Վարդանի (ծն․17․6․1929, Թիֆլիս), հայ սովետական շախմատիստ։ ՍՍՀՄ և միջազգային գրոսմայստեր (1952), ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), փիլ․ գիտ․ թեկնածու (1968), ժուռնալիստ։ Վրաց․ ՍՍՀ (1945), Հայկ․ ՍՍՀ (1946–48), Մոսկվայի (1956), ՍՍՀՄ (1959, 1961, 1969, 1975), աշխարհի (1963–66-ին՝ Մ․ Բոտվիննիկին, 1966–69-ին՝ Բ․ Սպասսկուն հաղթելուց հետո) չեմպիոն։ ՍՍՀՄ հավաքականի կազմում համաշխարհային շախմատային օլիմպիադաների (1958–74), Եվրոպայի չեմպիոնատների (1957–83) և բազմաթիվ միջազգային խոշոր (այդ թվում՝ 1962-ի Կյուրասաոյի հավակնորդների) մրցաշարերի հաղթող։ 1958–79-ին՝ ՍՍՀՄ շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ, 1968–77-ին՝ «Սովետսկի սպորտ» թերթի հավելված «64» շաբաթաթերթի խմբագիր։ Հեղինակ է «Շախմատը և փիլիսոփայությունը» (1968) աշխատության։ Դիրքային պայքարի նուրբ գիտակ է, խաղացած բազմաթիվ պարտիաներ տեղ են գտել շախմատային դասագրքերում։ Պ․ լուրջ ներդրում ունի շախմատային տեսության ստրատեգիայի ու տակտիկայի զարգացման ասպարեզում։ Պարգեվատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Գրկ․ Васильев В․ Л․, Жизнь шахматиста, Е․, 1969; Ն ու յ ն ի, Загадка Таля․Второе «я* Петросяна, М․, 1973․ Գ․ Հակոբյան
ՊԵՏՐՈՍՅԱՆ Րաֆֆի (ծն․ 17․7․1925, Փարիզ), հայ դաշնակահար։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (դասատուներ՝ Ռ․ Տիբեր, Մ․ Չիամպի)․ Համերգային ծրագիրն ընդգրկում է 6ո․ Ս․ Բախի, Դ․ Սկարլատտիի, է․ Գրիգի, Կ․ Դեբյուսիի, Ս․ Ռախմանինովի, Ա․ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Տարբեր ոճի ու ժանրի երկերի կատարման մեջ դրսևորվում է Պ–ի կատարողական բարձր վարպետությունը, քնարականությամբ ներթափանցված ինքնատիպ մեկնաբանումը։ Պ–ի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ու նրան ձոնել կոմպոզիտոր– ներ Մ․ Բելյարը, Պ․ Լոնտրեն, Ն․ Գալյոն, Ա․ Կուգելը և ուրիշներ։ Պ․ նաև դիրիժոր է, հանդես է գալիս տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ։ Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ–ում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում, 1956-ին և 1957-ին՝ ՍՍՀՄ–ում (Մոսկվա, Լենինգրադ, Կին, Թբիլիսի, Երևան)։ Ց․Բրուտյան
ՊԵՏՐՈՍՅԱՆ Քրիստափոր Հայրապետի (20․1․1889, Բաքու–12․10․1961, Երևան), հայ սովետական օրթոպեդ–տրավմատոլոգ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1936), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1956)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1914-ին ավարտել է Բորդոյի (Ֆրանսիա) համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Աշխատել է Բաքվում, Տաշքենդում։ Եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի օպերատիվ վիրաբուժության և տրավմատոլոգիայի ամբիոնի վարիչ (1932-ից), իր նախաձեռնությամբ 1945-ին ՀՍՍՀ–ում հիմնադրված օրթոպեդիայի և վերականգ– նողական վիրաբուժության ԳՀԻ–ի (1959-ից Երևանի Ք․ Պետրոսյանի անվ․ օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի ԳՀԻ) դիրեկտոր (մինչև 1959-ը)։ Պ–ի գիտական աշխատանքները վերաբերում են հոդի արթրոպլաստիկային, ուսահոդի սովորութային և ազդրի բնածին հոդախախտերի բուժման մեթոդներին։ Պ․ մշակել է ոսկրահատման (օստեոտոմիա) սեղանների կոնստրուկցիաներ, առաջարկել օրթոպեդիկ կոշիկ՝ ծռաթաթության և հատուկ սարք՝ ազդրի բնածին հոդախախտի բուժման համար։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՊԵՏՐՈՍՅԱՆ Ֆելիքս Գևորգի (ծն․ 18․9․ 1933, գ․ Բաշ Աբարան, այժմ՝ Ապարան քտա), կուսակցական և պետ․ աշխատող։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1964), դոցենտ (1966)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ 1956-ին ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի մեխանիկական ֆակուլտետը։ 1956–60-ին աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում, 1964-ից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում՝ դասախոս, ամբիոնի վարիչ։ 1975-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչի տեղակալ, 1977-ից՝ բաժնի վարիչ, 1981-ից՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի