նախագահի տեղակալ։ Պ․ ՀՍՍՀ X գումարման Գերագույն սովետի դեպուտատ է, ՀԿԿ ԿԿ–ի անդամ (1981-ից)։ Պարգեվատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՊԵՏՐՈՍՅԱՆՑ Անդրանիկ Մելքոնի (ծն․ 8․5․1906, Վլադիկավկազ), հայ սովետական գիտնական և պետ․ գործիչ։ Պահեստի գեներալ–մայոր (1944), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), սոցիալիստական աշխատանքի հերոս (1962)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ 1933-ին ավարտել է Ուրալի մեխանիկամեքենաշինական ինստ–ը (Սվերդլովսկ)։ 1933–39-ին աշխատել է Սվերդլովսկի Օրջոնիկիձեի անվ․ ծանր մեքենաշինության գործարանում։ 1939-ին եղել է ծանր մեքենաշինության ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1940-ին՝ ծանր մեքենաշինության ժողկոմի տեղակալ։ 1941-ի հունվարին նշանակվել է հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ժողկոմի աոաջին տեղակալ, 1941-ի հունիսին՝ տանկային արդյունաբերության ժողկոմի տեղակալ։ 1943-ից աշխատել է ՍՍՀՍ պաշտպանության պետական կոմիտեում։ 1947-ին նշանակվել է ՍՍՀՄ ժողկոմխորհին առընթեր գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ 1955-ին՝ ՍՍՀՄ միջին մեքենաշինության մինիստրի տեղակալ։ 1962-ից ՍՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետ․ կոմիտեի նախագահն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են ԱԷԿ–ի ջերմաէներգետիկական սարքավորումների օպտիմալացման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ատոմային էլեկտրակայանների շրջակայքում ճառագայթային իրադրության ուսումնասիրման հարցերին։ Ատոմային տեխնիկայի և գիտության ժամանակակից պրոբլեմներին նվիրված Պ–ի գրքերից մի քանիսը թարգմանվել և հրատարակվել են արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, ճապոնիա, Անգլիա ևն)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1949)։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կուտուզովի առաջին աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։ Ընտրվել է Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) պատվավոր դոկտոր (1974) և Շվեդիայի ինժեներական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1977)։
Երկ․ Развитие атомной энергетики, М․, 1972; Проблемы атомной науки и техники, 4 изд․, перераб․ и доп․, М․, 1979; Ядерная энергетика, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1981․
ՊԵՏՐՈՍՅԱՆՑ Աշոտ Հովհաննեսի [27․4(10․5)․1910, Մարի (Թուրքմ․ ՍՍՀ)–19․7․ 1978, Տաշքենդյ, ուգբ․ կոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր, գործիքագետ։ Ուզբ․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1950), Կարակալպակյան ԻՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1973)։ 1927-ից բնակվել է Տաշքենդում։ 1937–43-ին սովորել է կոնսերվատորիայի ստեղծագործական, 1954-ին ավարտել ժող․ գործիքների և դիրիժորական դասարանները; 1936–49-ին ղեկավարել է Համզայի անվ․ երաժշտ․ ուսումնարանի ժող․ գործիքների բաժինը, ուր հիմնադրել է նոտայով ուսուցում։ Ուգբ․ ֆիլհարմոնիայի ժող․ գործիքների առաջին պրոֆեսիոնալ նվագախմբի կազմակերպիչներից է, 1938–41-ին՝ գեղարվեստական ղեկավարը, 1943–58-ին՝ գլխ․ դիրիժորը։ Փոխադրել, գործիքավորել է 100-ից ավելի ստեղծագործություն։ 1948-ին Տաշքենդի կոնսերվատորիայում կազմակերպել է ժող․ գործիքների ֆակուլտետ, 1949-ից՝ ամբիոն, վարել է մի քանի գործիքների, 1953-ից՝ նաև դիրիժորության մասնագիտական դասարանները (1970-ից՝ պրոֆեսոր)։ 1935-ից սկսած վերակառուցել և կաւոարելագործել է ուզբ․, կիրգ․, թուրքմ․ և կարակալպակյան յոթ գործիքներ իրենց տարբերակներով (հավասարաչափ տեմպերացում, խրոմատիզացում, հնչունածավալի լայնացում, հնչման որակի բարձրացում), ստեղծել բազմաթիվ նոր տարատեսակներ (ընդամենը՝ 78 գործիք) և դրանց ընտանիքները, որոնք լայնորեն կիրառվում են միջինասիական հանրապետություններում։ Այս նվագարանների շնորհիվ միջինասիական ինքնագործ և պրոֆեսիոնալ գործիքային երաժշտության մեջ ներդրվել է բազմաձայնություն, գիտամեթոդական հիմքերի վրա դրվել ուսուցումը։ 1943-ին Պ․ Տաշքենդի կոնսերվատորիայում հիմնել է ժող․ գործիքների հատուկ Փորձարարական լաբորատորիա (ղեկավարել է մինչև 1958-ը), հավաքել արլ․ նվագարանների հարուստ հավաքածու (ավելի քան 800 նմուշ), որ գիտ․ կարևոր նշանակություն ունի։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
ՊԵՏՐՈՎ Գեորգի Իվանովիչ (ծն․ 1912), մեխանիկայի բնագավառի սովետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1961)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1935)։ 1965-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստ–ում (1965–73-ին՝ դիրեկտոր, 1973-ից՝ բաժնի վարիչ)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են կիրառական գազային դինամիկային և տիեզերական աերոդինամիկային։ Ուսումնասիրել է տատանումների տարածումը մածուցիկ հեղուկում, մրրկային շերտերի կայունությունը, լամինար հոսանքի խախտման ֆիզիկական պայմանները։ Կիրառել է օդային շերտերի տեսողական ուսումնասիրության օպտիկական եղանակներ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1949)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
ՊԵՏՐՈՎ (իսկական ազգանունը՝ Կրաուզե) Իվան Իվանովիչ (ծն․ 1920, Իրկուտսկ), ռուս սովետական երգիչ (բաս)։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1959)։ 1938–41-ին սովորել է Մոսկվայի Գլազունովի անվ․ երաժշտ․ ուսումնարանում, միաժամանակ հանդես եկել Մոսկվայի ֆիլհարմոնիայի համերգներում և Ի․ Ս․ Կոզլովսկու ղեկավարած օպերային անսամբլի ներկայացումներում։ 1943–70-ին եղել է Մեծ թատրոնի մենակատար։ Դերերգերից են՝ Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Դողունով»), Կոչուբեյ (Չայկովսկու «Մազեպա»,ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), Դոսիֆեյ (Մուսորգսկու «խովանշչինա», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»)։ Փարիզի «Գրանդ–օպերա» թատրոնի պատվավոր անդամ է։ Հյուրախաղերով եղել է արտասահմանում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՊԵՏՐՈՎ Նիկոլայ Նիկոլաևիչ (1876–1964), սովետական վիրաբույժ-ուռուցքաբան։ Հայրենական ուռուցքաբանության հիմնադիրներից։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939) և ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1944), սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։ 1899-ին ավարտել ԷՊետերբուրգի Ռազմաբժշկ․ ակադեմիան։ 1926-ին Պ–ի նախաձեռնությամբ հիմնվել է Լենինգրադի ուռուցքաբանության ինստ–ը (1966-ից Լենինգրադի Ն․ Պետրովի անվ․ ուռուցքաբանության ինստ․)։ Գիտական աշխատանքները վերաբերում են փորձառական, տեսական և կլինիկական ուռուցքաբանության, ուռուցքային հիվանդությունների պատճառագիտության, կանխարգելման ու բուժման հարցերրն։ Հեղինակ է ուռուցքաբանության ռուս, առաջին կապիտալ աշխատության (1910), տրանսպլանտացիայի, վիրավորումների, տուբերկուլի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության վիրահատական բուժման, բժշկ․ դեոնտոլոգիայի վերաբերյալ աշխատանքների, «Չարորակ ուռուցքներ» (հ․ 1–3, 1947–62) դասական հրատարակության խմբագիրն ու հեղինակն է, վիրաբույժ–ուռուցքաբանների դպրոցի հիմնադիրը։ Եղել է վիրաբույժների միջազգային ընկերության պատվավոր անդամ (1957-ից)։ Լենինյան (1963), ՍՍՀՄ պետ․ (1942) և ՍՍՀՄ ԳԱ Ի․Մեչնիկովի անվ․ (1953) մրցանակներ։Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով։
Երկ․ Вопросы хирургической деонтологии, 5 изд․, Л․, 1956; Руководство по общей онкологии, 2 изд․, Л․, 1961 (հեղինակակից)․
ՊԵՏՐՈՎ Նիկոլայ Պավլովիչ (1836–1920), երկաթուղային տրանսպորտի բնագավառի ռուս գիտնական, ինժեներ։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1894), ինժեներ–գեներալ–լեյտենանտ։ Ավարտել է Պետերբուրգի ինժեներական ակադեմիան (1858)։ Ստեղծել է յուղման հիդրոդինամիկական տեսության հիմունքները, ձևակերպել յուղման ժամանակ շփման օրենքը։ Դրանք ամփոփող «Շփումը մեքենաներում և յուղող հեղուկների ազդեցությունը դրա վրա» (1883) աշխատության համար արժանացել է Լոմոնոսովի անվ․ մրցանակի (1894)։ Աշխատությունները վերաբերում են մեքենաների և մեխանիզմների տեսությանը, երկաթուղային տրանսպորտին։ Մասնակցել է Տրանսսիբիրյան երկաթուղու շինարարությանը։
ՊԵՏՐՈՎ Վլադիմիր Միխայլովիչ [ 10 (22).1896, Պետերբուրգ – 7․1․1966, Մոսկվա], ռուս սովետական կինոռեժիսոր և կինոդրամատուրգ։ ՍՍՀՍ ժող․ արտիստ (1950)։ Սովորել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, միաժամանակ Թատերական ուսումնարանում, 1924-ին՝ ռեժ․ Վ․ Կ․ Վիսկովսկու կինոդասընթացներում (Լենինգրադ)։ 1918-ին աշխատել է Մեծ Բրիտանիայում՝ Գ․ Քրեյգի մոտ, 1925-ից՝ «Սեվզապկինո»-ում (այժմ՝ «Լենֆիլմ»), 1942-ից՝ «Մոսֆիլմ»-ում։ Ստեղծել է կինոնկարներ երե–