ինքնակենսագրական «Իմ պատմությունը»։ Սովետական իշխանության առաջին տարիներից եղել է գեղարվեստական կրթության համակարգի առաջին վերափոխողներից, դասավանդել Լենինգրադում (1918–33)։ Պ–Վ–ի 7 աշխատանք պահվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում։
ՊԵՏՐՈՒՇԵՎՍԿԻ Իլյա Պավլհվիչ [10(22)․6․1898, Կիե –19․3․1977, Լենինգրադ], սովետական պատմաբան–արեելագետ։ Պատմ․ գիտությունների դ–ր (1941), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1947)։ 1926-ին ավարտել է Բաքվի համալսարանի սցատմաբտնասիրական ֆակուլտետը (արեելագիտ․ թեքումով)։ Աշխատել է Բաքվում (1926-ից), Թիֆլիսում (1931-ից), Լենինգրադում (1936-ից)։ Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասի, Իրանի, Միջին Ասիայի միջնադարյան և նոր պատմության զանազան հարցերին՝ ֆեոդալիզմի զարգացման առանձնահատկություններին, պետ․ կարգերին, դասակարգային հարաբերություններին, հողատիրության հիմնական ձևերին, հողօգտագործմանը, գյուղացիների ֆեոդ, կախվածությանը, հարկերին ու տուրքերին, ժողովրդ․ շարժումներին են։ Ունի նաև մի շարք աղբյուրագիտական հետազոտություններ։
Երկ․ Очерки по истории феодальных от ношений в XVI–нач․ XIX вв․․ Л․, 1949; Земледелие и аграрные отношения в Иране XIII–XIV вв․ t М․–Л․, 1960; Ислам в Ира не в VII–XV вв․, Л․, 1966; К истории моздокистов в эпоху господства ислама, «Народы Азии и Африки», 1970, № 5; Историо графия и источниковедение истории стран Азии и Африки, в․ 2, Л․, 1968 (բովանդակում է Պ–ի աշխաաությունների ցանկը՝ մինչև 1968)։ Վ․ Բայ քարգյահ
ՊԵՏՐՈՒՇԿԱ, ռուս, ժողովրդական տիկնիկային թատրոնի պերսոնաժ, սկոմորոխների ներկայացումների մասնակիցը։ Հայտնի է XVII դարից։ Պ․ խաղացվել է տոնավաճառներում, շուկաներում, բակերում՝ ժող․ տոներին, հատկապես բարեկենդանին։ Պ․ արտահայտել է ժողովրդի տրամադրությունները և դժգոհությունը Իշխող անարդարության դեմ։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽ, պետության բարձրագույն գործադիր իշխանությունն իրականացնող անձ։ Միապետություններում (Մեծ Բրիտանիա, Դանիա, Շվեդիա են) Պ․ գ․ են ժառանգական միապետը, թագավորը, կայսրը, իշխանը, մեծ հերցոգը, փադիշահը են։ Բուրժ․ հանրապետություններում Պ․ գ․ ընտրովի պրեզիդենտն է։ Պ. Գ-ի լիազորությունները սովորաբար ընդարձակ են՝ ներկայացնում է պետությունը միջազգային հարաբերություններում, ընդունում է արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչներին, որպես կանոն, պետության զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատարն է, ունի օրենսդրական նախաձեռնության, երբեմն՝ վետոյի իրավունք, կարող է հրապարակեւ հրամանագրեր, շնորհել պարգևներ, ներում, հրավիրել պառլամենտի նստաշրջաններ (Ֆրանսիա, ԴՖՀ ևն), արձակել պառլամենտը կամ պալատներից մեկը։ Պ․ գ–ի լիազորությունները սովորաբար ընդարձակ են այն երկրներում, որտեղ նա միաժամանակ կառավարության գլուխն է (ԱՄՆ, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ են)։ Սոցիալիստական երկրների մեծ մասում Պ․ գ–ի ֆունկցիաներն իրագործում է բարձրագույն ներկայացուցչական հիմնարկության կոլեգիալ մարմինը (նախագահություն, պետ․ խորհուրդ)։ Սոցիալիստական այն երկրներում, որտեղ Պ․ գ․ միանձնյա է (օրինակ, ՎՍՀ, Չեխոսլովակիա, Հարավսլավիա), պատասխանատու է բարձրագույն ներկայացուցչական մարմնի առջև։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Հասարակական դաշինք։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ միջազգայի ն–ի բավական, իրավական հետևանքներ, որոնք միջազգային իրավունքի նորմերի կամ միջազգային պարտավորությունների խախտման արդյունք են։ Կարող է առաջանալ պետության անօրինաչափ գործողությունների (օրինակ, դիվանագիտական ներկայացուցչի անձեռնմխելիության խախտում), անգործության, այսինքն, այնպիսի գործողություններ չձեռնարկելու հետևանքով, որ պետությունը պարտավոր էր ձեռնարկել (օրինակ, դիվանագիտական ներկայացուցչի անվտանգությունն ապահովող պարտավորությունների չկատարում)։ Պետությունը պատասխանատու է նաև իր տերիտորիայում գտնվող բոլոր մարմին ների ու ֆիզիկական անձանց գործողությունների համար։ Պետությունը հատկապես լուրջ պատասխանատվություն է կրում միջազգային հանցանքի՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող գործողությունների (ապարտհեյդ, պատերազմի պրոպագանդա) համար։ Միջազգային իրավունքով Պ․ պ․ է նախատեսվում հատկապես ագրեսիայի համար։ Որքանով միջազգային հարաբերություններում չկա դատական այնպիսի ատյան, որն ունենա պետությունների միջե եղած վեճերը պարտադիր քննելու իրավունք, Պ․ պ–յան հարցը շահագրգռված պետությունների միջև լուծվում է բանակցությունների միջոցով կամ այլ եղանակներով։ Տարբերում են քաղ․ (միջազգային սանկցիաներ) և նյութական (օրինակ, ոեստիտուցիա) Պ․ պ․։ Հասարակ իրավախախտման դեպքում, որի հետևանքով վնաս են կրում առանձին պետություններ, խախտող պետությունը պարտավոր է հատուցել վնասը կամ մեղքը քավել այլ կերպ (ցավակցել, ներողություն խնդրել, մեղավորներին պատժել ևն)։ Հաճախ միջազգային վեճի լուծումը հանձնվում է իրավարարություններին կամ ՄԱԿ–ի միջազգային դատարանին։ խաղաղ կարգավորման առաջարկությունները չնդունող պետության նկատմամբ կարող են կիրառվել միջազգային սանկցիաներ։ Ծանր պատասխանատվության ենթակա արարք թույլ տված պետությունների նկատմամբ կարող են կիրառվել ՄԱԿ–ի կանոնադրությամբ նախատեսված սանկցիաներ (այսպես կոչված ՄԱԿ–ի հարկադիր միջոցներ)։ Միջազգային սանկցիաներ կարող են կիրառվել բացառապես ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշմամբ՝ ագրեսիայի ակտերը կանխելու, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու նպատակով։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, քաղաքական իշխանության հիմնական գործիքը դասակարգային հասարակության մեջ, որը ծառայում է իշխող դասակարգերի արմատական շահերին։ Պ․ դասակարգային հասարակության արդյունք է։ Նախնադարյան համայնական հասարակարգում, երբ չկար մասնավոր սեփականություն, հետևաբար և դասակարգեր, Պ–յան անհրաժեշտությունը բացառվում էր։ Արտադրողական ուժերի զարգացման, աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով, երբ հասարակությունը բաժանվում է հակամարտ դասակարգերի, տնտեսապես իշխող դասակարգերը, ձեռք բերած արտոնությունները պահպանելու և ամրապնդելու նպատակով, ստեղծում են հատուկ ապարատ՝ Պ․։ «Պետությունն առաջ է գալիս այնտեղ, այն ժամանակ և այն չափով, որտեղ, երբ և որչափով դասակարգային հակասություններն օբյեկտիվորեն չեն կարոդ հաշտեցվել» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33, էջ 8)։ Տիրապետող դասակարգը Պ–յան միջոցով ապահովում է իր տնտ․ և քաղ․ գերիշխանությունը ինչպես հասարակության ներսում, այնպես էլ այլ պետությունների ու երկրների հետ հարաբերություններում։ Պ․ տնտ․ բազիսի վրա բարձրացող վերնաշենք է՝ պայմանավորված արտադրական հարաբերությունների ու արտադրաեղանակի բնույթով։ Բազիսումտեղի ունեցող փոփոխությունների հետեվանքով Պ–յան պատմական մեկ տիպից անցում է կատարվում մյուսին։ Ծագելով բազիսից՝ Պ․ ձեռք է բերում հարաբերական ինքնուրույնություն և ազդում բազիսի վրա՝ խթանելով կամ խոչընդոտելով նրա զարգացումը։ Դասակարգային հակամարտ հասարակարգերում Պ․ ունևոր փոքրամասնության ձեռքին տիրապետման գործիք է շահագործվող մեծամասնության նկատմամբ։ «․․․պետությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի մեքենա, որով մի դասակարգ ճնշում է մյուսին․․․» (նույն տեղում, էջ 101)։ Պ․ դասակարգային հասարակության հիմնական, բայց ոչ միակ քաղ․ կազմակերպությունն է։ Յուրաքանչյուր զարգացած հասարակարգում Պ–յան հետ միաժամանակ գործում են տարբեր քաղ․ կուսակցություններ, կրոն․, արհմիութենական և այլ կազմակերպություններ, որոնց ամբողջությունը Պ–յան հետ կազմում է հասարակության քաղ․ կառուցվածքը։ ի տարբերություն քաղ․ մյուս կազմակերպությունների, Պ–յանը հատկանշական է՝ 1․ որոշակի տերիտորիայի առկայությունը, որտեղ իրականացնում է իշխանությունը, 2․ իրավունքը, որի մի ջոցով տիրապետող դասակարգն իր կամքը դարձնում է համապարտադիր, ամրապնդում, որոշակի շրջանակների մեջ դնում հասարակական հարաբերությունները, 3․ մարմինների ու հիմնարկությունների հատուկ համակարգը, որոնց ամբողջությունը կազմում է Պ–յան մեխանիզմը։ Այդ համակարգում հատուկ տեղ է զբաղեցնում հարկադրանքի ապարատը (ոստիկանություն, դատարան, բանտեր, հարկադրանքի այլ հիմնարկներ), 4․ պետ․