Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեզները, մշակել և գործնականում ներդրել երիկամների փոխպաավաստման մեթոդը, բրոնխների U շնչափողի պլաստիկան։ Պ․ վիրաբույժների համամիութենական ընկերության նախագահն էր (1963-ից), սիրտ–անոթային վիրաբուժության եվրոպական ընկերության փոխպրեզիդենտը (1959-ից), արտասահմանյան մի շարք երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ Բժշկ․ մեծ հանրագիտարանի III հրատարակության գլխավոր խմբագիրն է։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, ՍՍՀՄ VI –VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան (1960) և ՍՍՀՄ պետ․ (1971) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։

Երկ․ Хирургическое лечение ранений со судов, М․, 1949; Аневризмы сердца, М․, 1965 (հեղինակակից՝ И․ 3․ Козлов); Избр․ лекции по клинической хирургии, М-, 1968․

ՊԵՏՐՈՎՍԿԻ Գրիգորի Իվանովիչ [23․1(4․2)․1878, Ւսսրկով –9․1․1958, Մոսկվա], սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1897-ից։ Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ 1897-ին մտել է Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ, ապա ընտրվել ՌՍԴԲԿ Եկատերինոսլավի կոմիտեի անդամ։ Կուսակցական աշխատանքներ է կատարել Իոսրկովում, Նիկոլաևում, Մարիուպոլում (այժմ՝ ժդանով), Դոնբասի տարբեր բանավաններում։ 1900-ին և 1903-ին ձերբակալվել է։ 1906-ին տարագրվել է Գերմանիա։ 1907-ից աշխատանք է կատարել Մարիուպոլում։ 1912-ին Եկատերինոսլավի նահանգի բանվորների կողմից ընտրվել է 4-րդ Պետ․ դումայի դեպուտատ, եղել դումայի բոլշևիկյան ֆրակցիայի նախագահը։ Մասնակցել է ՌՍԴԲԿ ԿԿ–ի Կրակովի (1912), Պորոնինոյի (1913) խորհրդակցություններին, կոոպտացիոն կարգով ընդգրկվել է ԿԿ–ի կազմ։ Աշխատել է «Պրավդա»-ի խմբագրությունում, 1913-ին եղել է թերթի պաշտոնական հրատարակիչը։ 1914-ին Պետ․ դումայի մյուս բոլշևիկ դեպուտատների հետ ձերբակալվել և 1915-ին ցմահ աքսորվել է Տուրուխանյան երկրամաս։ Փետրվարյան հեղափոխության (1917) շրջանում եղել է Ցակուտական մարզի կոմիսարը։ 1917-ին, վերադառնալով Պետրոգրադ, մասնակցել է սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման և իրականացման աշխատանքներին։ Սովետների II համաոուսաստանյան համագումարի պատվիրակ էր։ 1917– 19-ին եղել է ՌՍՖՍՀ ներքին գործերի ժողկոմ, Գերմանիայի հետ բանակցությունների սովետական պատվի րակության անդամ, ստորագրել է Բրեստի հաշտության պայմանագիրը (1918)։ 1919-ին՝ Համաուկր․ հեղկոմի, 1919–1938-ին՝ Համաուկր․ ԿԳԿ նախագահ, 1922–37-ին՝ ՍՍՀՄ ԿԳԿ նախագահներից մեկը։ 1937–38-ին եղել է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1940-ից՝ ՍՍՀՄ հեղափոխության թանգարանի դիրեկտորի տեղակալ։ Կուսակցության VII, IX–XVII համագումարների պատվիրակ, VII և IX համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամության թեկնածու, X–XVII-ում՝ անդամ, 1926–39-ին՝ քաղբյուրոյի անդամության թեկնածու, Ուկրաի նայի կոմկուսի ԿԿ–ի և քաղբյուրոյի անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

ՊԵՏՐՈՎՍԿԻ Իվան Գեորգիևիչ (1901 – 1973), սովետական մաթեմատիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946), ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1953-ից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1927)։ Նույն համալսարանի պրոֆեսոր (1933-ից) և ռեկտոր (1951-ից)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին, հանրահաշվական երկրաչափությանը, հավանականությունների տեսությանը, դիֆերենցիալ հավասարումների որակական տեսությանը, մաթեմատիկական ֆիզիկային ևն։ Պ․ մասնական ածանցյալներով հավասարումների ընդհանուր տեսության հիմնադիրն է։ Պ․ ընտրվել է Ռումինիայի ԳԱ պատվավոր անդամ (1965), արտասահմանյան մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր։ Եղել էtխաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ, ՍՍՀՄ VI–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պետական մրցանակներ (1946, 1952)։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։

ՊԵՏՐՈՎ–ՎՈԴԿԻՆ Կուզմա Մերգեևիչ (1878–1939), ռուս սովետական նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1930)։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1897–1905), Վ․ Ա․ Սերովի մոտ, Մյունխենում՝ Ա․ Աժբեի ստուդիայում (1901) և Փարիզի մասնավոր ակադեմիաներում (1905–08)։ Եղել է <Միր իսկուսավւս» (1911-ից) և «Չետիրե իսկուստվա» (1924-ից) խմբավորումների անդամ։ 1900-ական թթ․ կրել է սիէ!վուիզմի և <ւ1ոդեոնքւ» ուժեղ ազդեցությունը։ 1910-ական թթ․ սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին («Ափ», 1908, «Երազ», 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ («Իոսղացող տղաներ», 1911, երեքն էլ՝ Ռուս, թանգարանում, Լենինգրադ), «Կարմիր ձիու լողացնելը» նկարը (1912, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), որ ժամանակին ընկալվել է որպես պատմ․ նոր դարաշրջանի նախազգացում, նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ–դեկորատիվ ամբողջությունը։ Շարժման պահը ընդգծելու, ընդարձակ տարածություն ընդգրկելու նպատակով Պ–Վ․ դիմել է «ոլորտային» հեռանկարին («Կեսօր», 1917, «Առավոտյան նատյուրմորտ», 1918, երկուսն էլ՝ Ռուս, թանգարանում)։ 1920-ական թթ․ ձգտել է նկարի համայնապատկերային տպավորության, երեք հիմնական գույների (կարմիր, դեղին ու կապույտ) օգնությամբ միավորելով բոլոր ձևերն ու տարածական պլանները՝ լուծել է գուներանգային հարցեր։ Սովետ, շրջանում ջանալով ըմբռնել երկրի պատմ․ բեկման էությունը իրականության «տիեզերական» իմաստավորման հետ փոխադարձ կապի մեջ՝ Պ–Վ․ ստեղծել է հեղափոխական պայքարի խստաշունչ պաթոսով, հանուն ապագայի անձնազոհման գաղափարով ներթափանցված կոմպոզիցիաներ («1918 թվականը Պետրոգրադում», 1920, Տրետյակովյան պատկերասրահ, «Մարտից հետո», 1923, Սովետական բանակի կենտր․ թանգարան, Մոսկվա, «Կոմիսարի մահը», 1928, Ռուս, թանգարան), խստորոշ վերլուծմամբ կատարված դիմանկարներ (Ա․ Ա․ Ախմատովայի դիմանկարը, 1922), կենսալիության զգացումով առլեցուն բանաստեղծական ժանրային պատկերներ («Սարաֆանով աղջիկը», 1928), առարկայական աշխարհի կառուցվածքայնությունը սրությամբ դրսևորող նատյուրմորտներ («Թխենին բաժակում», 1932, բոլորը՝ Ռուս, թանգարանում)։ 1920–30-ական թթ․ շատ գործեր է ստեղծել որպես գրաֆիկ, և թատեր․ նկարիչ։ Պ–Վ–ի գրական երկերից (պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, ակնարկներ, տեսական հոդվածներ) առանձնանում է