խարսխված է ներմուծվող բնական գ՝պզի և քարածխի, տեղական գորշ ածխի և մազութի վրա։ Մանում է Հվ․ Ղազախստանի և Միջին Ասիայի էներգահամակարգի մեջ։ Զարգացած է գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմ․ U դեղագործական, թեթե, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը։ Կառուցվում է Չիմքենդի նավթավերամշակման գործարանը։ Մշակում են հացահատիկային, տեխ․, բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։
Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բազմատեսակ անասնապահությամբ։
Երկաթուղիների երկարությունը 696,4 կմ է, ավտոճանապարհներինը՝ 5695 կմ (որից 4901 կմ՝ կոշտ ծածկով, 1981)։ Չիմքենդն օդային տրանսպորտով կապված է Մոսկվայի, Ալմա Աթայի, Տաշքենդի, Ֆրունզեի և այլ քաղաքների հետ։ Չ․ մ–ով է անցնում Բուխարա–Տաշքենդ–Չիմքենդ–Ֆրունզե–Ալմա Աթա գազամուղը։ 1980/81 ուս․ տարում մարզում գործում էր 945 հանրակրթական դպրոց, 33 պրոֆ–տեխ․ ուսումնարան, 20 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 5 բուհ։ 1981-ին Չ․ մ–ում կային մի շարք գիտական հիմնարկներ, 946 գրադարան, 3 թատրոն, 866 ակումբային հիմնարկ, 351 կինոսարք, հայրենագիտական թանգարան։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1981-ին մարզի 156 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 3,5 հզ․ բժիշկ։ Չ․ մ–ում է Մարիաղաչ բալնեոլոգիական առողջարանը։
ՉԻՆ, ազգային վարչական օկրուգ Բիրմայի հս–արմ–ում։ Տարածությունը 33 հզ․ կմ2 է, բն․՝ 644 հզ․ (1979)։ Գլխավոր քաղաքը՝ Պհալան։ Մակերևույթը լեռնային է, կլիման՝ մերձարևադարձային, մուսսոնային։ Տարեկան տեղումները 1500–3000 մմ են։ Տարածքի մեծ մասը անտառածածկ է։ Գյուղատնտ․ և փայտամթերման շրջան է։
ՁԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱձԳԱՅԻՆ–ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԶԱՎԹԻՉՆԵՐԻ ԴԵՄ 1937–1945, սկսվել է 1937-ի հուլիսի 7-ին՝ ի պատասխան ճապոն․ զորքերի ներխուժման, որի նպատակն էր Չինաստանի նվաճումն ու գաղութացումը։ ճապոն, զավթիչների դեմ պայքարելու համար Չինաստանի կոմկուսը (ՉԿԿ) և գոմինղւսնը ստեղծեցին միասնական հակաճապոն․ ազգային ճակատ։ Գոմինդանի ուժերի վատ սպառազինության և պասսիվ գործողությունների հետևանքով ճապոն, զորքերը, հիմնականում 1937–39-ին և 1944-ին, նվաճեցին Չինաստանի մեծ մասը։ ճապոն, զավթիչներին սկզբնական շրջանում (մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը) աջակցում էին ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի իմպերիալիստները։ Չին․ ազատագրական շարժմանը մեծ օգնություն էր ցույց տալիս ՍՍՀՄ–ը։ ժող․ զինված ուժերը ՉԿԿ ղեկավարությամբ մինչև 1945-ի ապրիլը վերահսկում էին 19 ազատագրված շրջան։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939 – 45) ճապոնիայի ջախջախումով վերացավ ճապոն, տիրապետությունը Չինաստանում։
ՉԻՆԱԿԱՆ ԳԻՐ, գրատեսակ, որն օգտագործում է բառ կամ ձևույթ արտահայտող հատուկ նշաններ՝ հիերոգչիֆներ։ Մտեղծվել է մ․ թ․ ա․ երկրորդ հազարամյակի կեսերին և, մշակվելով ու կատարելագործվելով, սպասարկել չինարենին՝ մինչև մեր օրերը։ Արտասանական պլանում գաղափարագիր նշանը համապատասխանում է վանկին։ Բարդ գրանշանները պարզերի համակցություն են։ Հնագույն պատկերագիր հիերոգլիֆները առարկաների՝ սխեմայի վերածված պատկերն են։ Գրանշանների ընդհանուր թիվը շուրջ 50 հզ․ է, որոնցից 4–7 հզ․ գործածվում է ժամանակակից չինարենում։ Գրի կազմը ներկայանում է երեք խմբով՝ 1․ պատկերագրեր և գաղափարագրեր (շուրջ 1500)։ 2․ Հնչյունագրեր, որոնք կազմում են հիերոգլիֆների մեծ մասը, դրանք բարդ գրանշաններ են՝ բաղադրված բանալի կոչվող տարրերից և ֆոնետիկներից։ Բանալիները պարզ նշաններ են, որոնք տեքստում ակնարկում են բառի կամ ձևույթի իմաստային ոլորտը (դաշտը)։ Ֆոնետիկները կարող են լինել պարզ կամ բարդ, ցույց են տալիս նշանի ճշգրիտ կամ մոտավոր իմաստը։ Չինարենի բառարաններում հիերոգլիֆները դասավորում են ըստ բանալիների, որոնց թիվը հասնում է 214-ի։ 3․ «Փոխառյալ» հիերոգլիֆներ, որոնք նախապես ստեղծվել են որոշակի բառեր նշելու նպատակով, հետագայում օգտագործվել են այլ բառեր գրառելու համար։
Միևնույն գաղափարագիրը կարող է արտահայտել տարբեր բարբառների այլահունչ, բայց նույնանիշ բառերը, ինչպես նաև հին և ժամանակակից լեզվի՝ արտասանությամբ իրարից զգալիորեն հեռացած բառերը։
Դեռևս XVII դ․ սկզբներին փորձեր են արվել ստեղծելու հնչյունագիր այբուբեն։ 1958-ին ՉԺՀ–ում ընդունվել է լատինագիր տառադարձական այբուբեն՝ 26 գրանշանից։ Սակայն նրա գործառական ոլորտը նկատելիորեն նեղ է (ինդեքսներ, հեռագրեր, ուսումնական տեքստեր են)։ Գաղափարագրից հնչյունագրի անցնելը կապված է մի շարք դժվարությունների հետ (բարբառային տարբերակվածությունը, մշակութային ժառանգության խնդիրը ևն)։ 1956-ից կատարվում են որոշ ձեռնարկումներ գաղափարագրերը պարզեցնելու ուղղությամբ։
Չ․ գ․ ունի վերից վար գնացող ուղղություն՝ ուղղաձիգ սյունակներով, կարդացվում է աջից ձախ, իսկ 1956-ից սկսած՝ շատ հրատարակություններ՝ ձախից աչ։ Չինական գրային համակարգը անցյալում (մասամբ նաև այժմ) օգտագործել են որոշ հարևան ժողովուրդներ։
Գրկ, Լոուկոակա Չ․, Գրի զարգացումը, Ե․, 1955։ Истрин В․, Возникновение и развитие письма, М-, 1965․ ՊեարոսյաԱ
ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Հյուսիս – Չինական հարթավայր, խոշորագույն հարթավայրերից մեկը Արլ․ Ասիայում՝ Չինաստանում։ Ողողվում է Դեղին և Արևելա–Չինական ծովերի ջրերով։ Տարածությունը մոտ 325 հզ․ կմ2 է։ Կազմված է Հուանհե, Հուայհե և այլ գետերի ալյուվիալ նստվածքներից։ Մակերևույթը առավելապես հարթ է, տիրապետում են 50–100 մ բարձրությունները, երբեմն հանդիպում են մնացորդային թմբեր, կազմված հիմքային ապարներից։ Արլ–ում Շանդունյան լեռներն են։ Կլիման մերձարևադարձային մուսսոնային է։ Հաճախակի են հեղեղումները։ Խոշոր գետերն են Հուանհեն, Հայհեն, Հուայհեն, Լուանհեն։ Չ․ մ․ հ․ խիստ հերկված է։ Մշակում են ցորեն, բամբակենի, բրինձ, գետնանուշ։ Երկրագնդի խիտ բնակեցված շրջաններից է։ Չ․ մ․ հ–ում են Պեկին, Տյանցզին և այլ խոշոր քաղաքները։
ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԻՍՊ, բերդապարիսպ Հս․ Չինաստանում, Հին Չինաստանի ճարտարապետության վիթխարի հուշարձան։ Մկզբնահատվածները կառուցվել են մ․ թ․ ա․ IV–III դդ․։ Չինաստանի միավորումից հետո (մ․ թ․ ա․ 221) Ցին Շի Հուանղի կայսրը հրամայել է կանգնեցնել հոծ պատ՝ կայսրության հս–արմ․ սահմանները քոչվոր ժողովուրդների հարձակումներից պաշտպանելու համար։ Հետագայում Չ․ մ․ պ․ բազմիցս վերակառուցվել է և նորոգվել։ Ձգվում է արլ–ից դեպի արմ․՝ Շանհայգուան քաղաքից մինչև Լյաոդունյան ծովածոց, մինչև Ցզյայույգուան կետը (Քանսու նահանգ)։ Երկարությունը ըստ ենթադրությունների մի դեպքում չի գերազանցում 4 հզ․ կմ, մյուս դեպքում՝ 5 հզ․ կմ–ից ավելի է, բարձրությունը՝ 6,6 մ (առանձին հատվածներում մինչև 10 մ), ստորին մասի լայնությունը՝ 6,5 մ, վերինը՝ մոտ 5,5 մ։ Չ․ մ․ պ–ի ամբողջ երկայնքով կառուցվել են պաշտպանական ամրություններ, պահակային աշտարակներ, իսկ լեռնային գլխ․ անցումներում՝ ամրոցներ։ Չ․ մ․ պ–ի նշանակալից մասը պահպանվել է մինչև մեր օրերը։
ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՋՐԱՆՑՔ, Մեծ ջրանցք (չինարեն՝ Ցունհե–տրանսպորտային գետ), ՉԺՀ–ում։ Հիդրոտեխ․ խոշոր կառույց Է, նավարկելի ջրանցք։ Կառուցումն սկսվել է մ․ թ․ ա․ VI դ․, ավարտվել՝ XIII դ․։ Անցնում Էհս–հվ․, Պեկինի շրջանից մինչև Հանչժոու, հատում Հուանհե, Հուայհե և Յանցզի գետերը։ Երկարությունը 1782 կմ Է։ Ջրանցքի համակարգն ընդգրկում է նաև բնական ջրային ուղիներ (Բայհե գետը, Վեյշանհու լիճը ևն)։ Չ․ մ․ շ–ի հիմնական նավահանգիստներն են Ցանչժոուն, Սուչժոուն, Ուսին, Հանչ–