Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժոուն։ Ջրանցքով տեղափոխվում է ածուխ, հացահատիկ, անտառանյութ, բամբակ։

ՉԻՆԱԿԱՆ ՉԱՆՉՈՒՆՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ (ՉՉԵ, 1953-ից՝ Խարբինյան երկաթուղի), երկաթուղի Չինաստանի հս–արլ–ում, Մանջուրիա կայարանից Խարբինով մինչև Սույֆինհե և Խարբինից մինչե Դալյան (Դալնի)։ Ունի բազմաթիվ ճյուղավորումներ։ ՉՉԵ Չին–Արլ․ երկաթուղի (ՉԱԵ) անունով կառուցել է Ռուսաստանը 1897 – 1903-ին՝ 1896-ի ռուս–չին․ պայմանագրի համաձայն։ 1904–05-ի ռուս–ճապոն․ պատերազմից հետո ՉԱԵ–ի հվ․ ուղղությունը՝ Չանչունից մինչե Դալյան և Լյույշուն (Պորտ Արթուր) անցել է ճապոնիային և կոչվել Հարավ–Մանջուր․ երկաթուղի (ՀՄԵ)։ 1924-ին սովետա–չին․ պայմանագրով ՉԱԵ ճանաչվել է իբրե զուտ առևտրական ձեռնարկություն՝ ՍՍՀՄ–ի և Չինաստանի համատեղ կառավարմամբ։ 1931-ին ճ․ապոնիայի կողմից Հս–Արլ․ Չինաստանի (Մանջուրիա) նվաճումից հետո ՉԱԵ դարձել է ճապոն, ռազմամոլների հակասովետական գործողությունների օբյեկտ։ 1935-ին ՄՍՀՄ ոչ մեծ գումարով (140 մլն ի են) ՉԱԵ վաճառել է Մանջոու Դոյի (Մանջուրիայում ճապոնիայի ստեղծած խամաճիկ պետություն) իշխանություններին։ Կարմիր բանակի կողմից Մանջուրիայի ազատագրումից և երկրորդ համաշխարհային պատերազմում ճապոնիայի պարտությունից հետո ՀՄԵ և ՉԱԵ անցան (1945-ի սովետա–չին․ պայմանագրով) ՍՍՀՄ–ի և Չինաստանի համատեղ կառավարմանը՝ ստանալով ՉՉԵ ընդհանուր անվանումը։ ՉԺՀ ի կազմավորումից հետո, ՉՉԵ–ի վերաբերյալ սովետա–չին․ նոր պայմանագրով (1950), ՍՍՀՄ–ը ՉՉԵ համատեղ կառավարելու իր բոլոր իրավունքները (ամբողջ գույքով հանդերձ) անվարձահատույց տրամադրեց Չինաստանին։

ՉԻՆԱԿԱՆ ՎԱՐԴ (Hibiscus rosa-sinensis), տուղտազգիների ընտանիքի փոքր ծառ կամ խոշոր թուփ։ Բարձրությունը 3–6 մ է։ Տերևները ձվաձև են, սրածայր, սղոցաեզր։ Ծաղիկները մեկական են, տերևածոցերում, վարդակարմրավուն, երբեմն՝ սպիտակ։ Պտուղը գնդաձվաձև, մերկ տուփիկ է։ Ծաղկում է գարնանից մինչև ուշ աշուն։ Ջերմասեր է, հողի նկատմամբ պահանջկոտ, խոնավասեր։ Տարածված է Հվ–Արլ․ Ասիայում։ ՍՍՀՄ–ում մշակվում է Կովկասի և Ղրիմի ծովեզրյա մերձարևադարձային շրջաններում։ Ունի լիաթերթ, նարնջագույն, դեղին, մորեգույն են ծաղիկներով պարտեգային ձևեր։ Մշակվում է սերմերով, զարնանային և ամառային կտրոններով։ Լուբից ստանում են թել, որը ճապոնիայում և Չինաստանում օգտագործվում է խսիրներ, պարաններ, թուղթ ևն պատրաստելու համար, պսակաթերթիկներից ներկ։ Օգտագործվում է նաև ժող․ բժշկության մեջ։

ՉԻՆԱՍՏԱՆ, Չինական Ժողովրդական Հանրապետություն, ՉԺՀ (չինարեն՝ Չժունհուա ժենմին Դունհեգո)

Բովանդակություն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 28
II․ Պետական կարգը 
 28
III․ Բնությունը 
 28
IV․ Բնակչությունը 
 30
V․ Պատմական ակնարկ 
 30
VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները 
 33
VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ 
 33
VIII. Զինված ուժերը 
 35
IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը 
 35
X․ Լուսավորությունը 
 35
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները 
 36
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 42
XIII․ Գրականությունը 
 42
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը 
 43
XV․ Երաժշտությունը 
 44
XVI․ Բալետը 
 45
XVII․ Թատրոնը 
 45
XVIII․ Կինոն 
 46
XIX․ Հայերը Չինաստանում 
 46

I․ Ընդհանուր տեղեկություններ Պետություն Կենտր․ և Արլ․ Ասիայում։ Տերիտորիայի չափով աշխարհում գրավում է երրորդ (9,6 մլն կմ2), բնակչության թվով՝ առաջին տեղը (1031,88 մլն, 1982)։ Ձգվում է արմ–ից արլ․ 5700 կմ, հս–ից հվ․՝ 3650 կմ։ Արլ–ից և հվ–արլ–ից ողողվում է ճապոնական, Դեղին, Արևելա–Չինական և Հարավ–Չինական ծովերով։ Ափամերձ բազմաթիվ կղզիներից առավել խոշորներն են Տայվանը և Հայնանը։ Սահմանակից է ՍՍՀՄ–ին, ՄԺՀ–ին, Աֆղանսաանին, Հնդկաստանին, Նեպափն, Բութանին, քփրմային, Լաոսին, ՎՍՀ–ին, ԿԺԴՀ–ին։ Մայրաքաղաքը՝ Պեկին։ Վարչականորեն բաժանվում է 22 նահանգի, 5 ինքնավար շրջանի և 3 կենտրոնական ենթակայության քաղաքի։

II․ Պետական կարգը Չ․ հանրապետություն է։ Ըստ 1982-ի սահմանադրության պետ․ իշխանության բարձրագույն և օրենսդիր մարմինը Ժող․ ներկայացուցիչների համաչինական ժողովն (ԺՆՀԺ) է, նստաշրջանների միշև ընկած ժամանակահատվածում՝ նրա Մշտական կոմիտեն։ ԺՆՀԺ–ն ընտրում է ՉԺՀ–ի նախագահին և նրա տեղակալին։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Պետ․ խորհուրդն է, որն ունի Մշտական կոմիտե։ Պետության ղեկավարները կարող են իրենց պաշտոններն անընդմեջ զբաղեցնել ոչ ավելի քան երկու ժամկետով։ Տեղական իշխանության մարմինները ժող․ ներկայացուցիչների ժողովներն են և ժող․ կառավարությունները։ Ինքնավար վարչական միավորներում գործում են ինքնավարության մարմիններ։ ժող․ կոմունաները կոլեկտիվ սեփականության տնտ․ կազմակերպություններ են՝ առանց պետ․ իշխանության ֆունկցիաների։

III․ Բնությունը Չ․ առավելապես բարձրադիր երկիր է՝ բարձրությունների մեծ տատանումներով և բարդ լեռնագրությամբ։ Տարածքի ավելի քան 80% –ը բարձր է 500 ւ/-ից։ Երկրի հվ–արմ․ մասը գրավում է Տիբեթի բարձրավանդակը՝ բարձրադիր (մինչև 4000– 5000 մ) բլրավոր հարթավայրերի և ներքին լեռնաշղթաների (6000–-7000 մ բարձրությամբ) բարդ զուգակցումով։ Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինո–Տիբեթական լեռների համակարգերով, որոնց մի շարք գագաթներ բարձր են 7000 մ–ից։ Կունլունի և Նանշանի լեռները ձգվելով Տիբեթի բարձրավանդակից հս․ մերձլայնական ուղղությամբ, կարևոր լեռնագրական սահմանագիծ են, որից հս․ մակերևույթը կտրուկ ցածրանում է։ Չ–ի հս․ և արմ․ շրջաններում, մինչև 1500 մ բարձրության վրա, տեղադրված են Կաշգարյան, Զունգարական, Ալաշանյան և Գոբի ընդարձակ անապատային հարթավայրերը, որոնք իրարից բաժանված են Արլ․ Տյան Շանի, Մոնղ․ Ալթայի և այլ լեռներով։ Մռավել բարձր լեռներում կան սառցադաշաեր (մոտ 100 հզ․ կմ2), Տիբեթի բարձրավանդակում՝ բազմամյա սառածության ընդարձակ տարածություններ։ Երկրի հս–ում և արլ–ում են գտնվում