Կրքոտ կերպով մերկացնելով ինքնակալական–ճորտատիրական կարգերը, կա պիտալիզմի խոցերը՝ նրանք ջերմ սիրով են ցույց տվել ժողովրդի ուժն ու գեղեցկությունը, ազատության համար նրա մղած պայքարի վեհությունը։ Պ–ի ստեղծագործության մեջ առաջատար է եղել կենցա ղային ժանրը, որի միջոցով ընդհանրացման չտեսնված խորությամբ և ուժով է պատկերվել ժողովրդի ժամանակակից կյանքը։ Կարևոր տեղ են գրավել նաև սոցիալական և հոգեբանական բնութագրելով կատարված դիմանկարը, ժողովրդի գործունեությանը նվիրված պատմանկարչությունը, հայրենի բնության պարզ մոտիվների գեղեցկությունն ու նշանակալիությունը բացահայտող բնանկարը, ավետարանական սյուժեներով պատկերներում մարմնավորվել են բարոյափիլիսոփայական հրատապ խնդիրներ։ Ընկերությունը միավորել է երկրի համարյա ողջ գեղարվեստական տաղանդավոր ուժերը։ Նրա կազմում տարբեր ժամանակներում (բացի նախաձեռնողներից) եղել են Ի․ Ե․ Ռեպինը, Վ․ Ի․ Սուրիկովը, Վ․ Ե․ Մակովսկին, Ի․ Մ․ Պրյանիշնիկովը, Ա․ Կ․ Սավրասովը, Ի․ Ի․ Շիշկինը, Վ․ Մ․ Մաքսիմովը, Կ․ Ա․ Սավիցկին, Ա․ Մ․ և Վ․ Մ․ Վասնեցովները, Ա․ Ի․ Կոլինջին, Վ․ Դ․ Պոլենովը, Ն․ Ա․ Ցարոշենկոն, Ի․ Ի․ Լևիտանը, վ․ Ա․ Սերովը և ուրիշներ։ Պ–ի ցուցահան դեսներին մասնակցել են Մ․ Մ․ Անտոկոլսկին, Վ․ Վ․ Վերեշչագինը, Ա․ Պ․ Ռյաբուշկինը և ուրիշներ, հայերից՝ Վ․ Սուրենյանցը (մի քանի ցուցահանդեսի), Ե․ Թադևոսյանը։ Պ–ի արվեստի զարգացման գործում մեծ դեր է խաղացել Վ․ Վ․ Ստասովը։ Պ–ի հեղինակությունն ու հասարակական ազդեցությունը անշեղորեն աճել է։ Ինքնակալությունը փորձել է իրեն են թարկել նրանց գործունեությունը, որ պեսզի բարձրացնի խոր ճգնաժամ ապրող Գեղարվեստի ակադեմիայի նշանակությունը։ 1890-ական թթ․ Գեղարվեսաի ակադեմիայի կազմի մեջ են մտել Պ–ի ընկերության ականավոր անդամները (Ռեպին, Մակովսկի, Շիշկին և ուրիշներ)։ Պ–ի ստեղծագործությունը մինչհեղափոխական ռուս, ռեալիստական արվեստի բարձունքներից է և ազդել է այլ ժողովուրդների ազգ․ արվեստների զարգացման վրա։ Պ․ ընդգրկվել են սովետական գեղարվես տական մշակույթի ոլորտը և օգնել սոցիալիստական ռեալիզմի արվեստի ձևավորմանը։ Պ–ի ընկերությունը կազմալուծվել է 1923-ին։ Նրա անդամները հիմնականում անդամագրվել են Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիային՝ պատմական նոր պայմաններում շարունակելով ծառայել ժողովրդին։
ՊԵՐԵՅԱՍԼԱՎՅԱՆ ՌԱԴՍ 1654, ուկր․ ժողովրդի ներկայացուցիչների ժողով, որը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման մասին։ Պ․ ռ․ գումարել է հունվ․ 8 (18)-ին հետման Բ․ Խմեչնիցկին Պերեյասլավլ (այժմ՝ Պերեյասլավ–Խմելնիցկի) քաղաքում։ Պ․ ո–ով ավարտվել է Ռուսաստանի հետ ուկր․ ժողովրդի միավորման շարժումը։ Միավորմանը նպաստել են ուկր․ և ռուս ժողովուրդների լեզվի և մշակույթի մերձավորությունը, ընդհանուր կրոնը, տնտ․, քաղ․ կապերը։ Միանալով ուկր․ գյուղացիները հույս ունեին Ռուսաստանի տիրապետության ներքո իրենց համար ապահովել ագատ բնակչության վիճակ և ազատագրվել ազգային ճնշումից ու կրոն, հետապնդումներից, իսկ ուկր․ վերնախավը ձգտում էր ցարիզմի օգնությամբ ամրապնդել իր դասային առանձնաշնորհումները և ապահովել քաղ․ ինքնավարություն ռուս, պետության սահմաններում։ Վերամիավորումն ունեցավ առաջադիմական նշանակություն ուկր․ ժողովրդի քաղ․, տնտ․, մշակույթի հետագա զարգացման համար, այն ամրապնդեց երկու եղբայր ժողովուրդների դաշինքն ու բարեկամությունը օտարերկրյա զավթիչների դեմ սոցիալական և ազգային ազատագրության համար համատեղ պայքարում։
ՊԵՐԵՍ ԳԱԼԴՈՍ (Perez Galdtfs) Բենիտո (1843–1920), իսպանացի գրող։ Իսպ․ գրականության մեջ քննադատական ռեալիզ մի ներկայացուցիչ։ Թագավորական ակադեմիայի անդամ (1897)։ Ընտրվել է կորտեսների դեպուտատ (1886–90, 1907)։ Մոտ 80 վեպերի, ինչպես նաև շատ դրամաների և պատմվածքների հեղինակ է։ «Ոսկյա շատրվան» (1870), «Կտրիճը» (1871) վեպերում պատմել է XIX դ․ իսպ․ առաջին հեղափոխությունների մասին։ 1873–1912-ին գրված վեպերն ամփոփված են «Ազգային դրվագներ» (հ․ 1–46) հերոսապատումում և նվիրված են Իսպանիայի պատմությանը՝ Տրաֆալգարի ճակատամարտից (1805) մինչև (1868–74) հեղափոխության պարտությունը։ «Դոնյա Պերֆեկտա» (1876) և այլ վեպերի հիմքում ընկած է կալվածատիրական–կղերական հետադիմության քննադատությունը, միջնադարյան բարքերը, կաթոլիկական ֆանատիզմը։ «ժամանակակից իսպանական վեպեր»-ի (հ․ 1–25, 1881 – 1915) շարքին բնորոշ են հակաբուրժ․ մոտիվներ։ «Մարիանելա» (1878) վեպում առաջին անգամ իսպ․ գրականության մեջ արտացոլված է բանվորների կյանքն ու կենցաղը։ Պ․ Գ․ սկզբնավորել է իսպ․ սոցիալական դրաման («էլեկտրա», 1901)։ Նրա ոճի առանձնահատուկ գծերն են՝ դինամիզմը, հրապարակախոսական սրությունը։ Նշանակալի ազդեցություն է թողել իսպ․ ռեալիստական վեպի զարգացման վրա։
ՊԵՐԵՍ ԴԵ ԿՈՒԵԼՅԱՐ (Perez de Cuellar) Իոսվիեր (ծն․ 1920), պերուացի դիվանագետ։ Ավարտել է Լիմայի պետ․ կաթոլիկական համալսարանի իրավունքի ֆակուլտետը։ 1940-ից դիվանագիտական ծառայության մեջ է, եղել է Պերուի դեսպան մի շարք երկրներում, 1969–71-ին՝ Պերուի առաջին դեսպանը ԱԱՀՄ–ում։ 1971–1975-ին Պերուի ներկայացուցիչն էր ՄԱԿ–ում, եղել է ՄԱԿ–ի գլխ․ քարտուղարի տեղակալ հատուկ քաղ․հարցերի գծով։ 1981-ի դեկտեմբերին ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեան Պ․ դե Կ–ին նշանակել է ՄԱԿ–ի գլխ․ քարտուղար՝ 1982-ի հունվ․ 1 –1986-ի դեկտ․ 31 ժամանակաշրջանի համար։
ՊԵՐԻ (Peri) Գաբրիել (1902–1941), ֆրանս․ բանվ․ շարժման գործիչ, ֆրանս․ Դիմադրության շարժման հերոս, հրապարակախոս։ 1919-ին մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, 1920-ից (հիմնադրման օրից)՝ Ֆրանսիայի կոմկուսի անդամ։ 1924-ից գլխավորել է «Ցումանիտե» թերթի միջազգային բաժինը։ 1929-ին ընտրվել է Ֆրանսիայի կոմկուսի ԿԿ–ի անդամ, 1932–39-ին՝ պառլամենտի դե պուտատ։ Իր փայլուն ճառերում և հոդվածներում Պ․ հանդես է եկել ընդդեմ հետադիմության և ֆաշիզմի, հանուն միջազգային անվտանգության ամրապնդման և ՄԱՀՄ–ի հետ համագործակցության։ 1941-ի մայիսի 18-ին ձերբակալվել է և գնդակահարվել գեստապոյականների կողմից։
ՊԵՐԻ (Peri) Ցակոպո [մականունը՝ երկարամազ (Zazzerino) (1561 –1633)], իտալացի երգիչ և կոմպոզիտոր։ Օպերայի՝ իբրև նոր ժանրի, և գործիքային նվագակցությամբ մոնոդիայի՝ իբրև նոր ոճի հիմնադիրներից։ Փիլիսոփաների և բանաստեղծների խմբակի՝ «Ֆլորենտական կամերատի» մասնակից։ 1592-ին 6ա․ Կորսիի հետ գրել է պատմականորեն առաջին «Դափնե» օպերայի երաժշտությունը (բանաստեղծ Օ․ Ռինուչչինիի տեքստով, բեմ․ 1597–98, Ֆլորենցիա, Պ–ի գրած երաժշտ․ հատվածները չեն պահպանվել)։ Նրա «էվրիդիկե» օպերան (1600) վաղ շրջանի պահպանված օպերաների ակնառու նմուշ ներից է։ Պ․ կատարել է Օրփեոսի դերերգը։
Գրկ. Роллан Р․, Опера в XVII в․ в Италии, Германии, Англии, пер․ с франц․, М․, 1931․ Ա․ Բուդաղյան
ՊԵՐԻ․․․ (< հուն․ Ji£pt – շուրջը, մոտ, կողքին), բարդ բառերի մաս․ նշանակում է շուրջը, մոտ, օրինակ՝ պերիդերմ, պերիպտեր)։
ՊԵՐԻԴԵՐՄ (< Աքերի․․․ և հուն, бёрца –մաշկ), բազմամյա (հազվադեպ միամյա) բույսերի ընձյուղների, արմատների, պալարների և կոճղարմատների ծածկող հյուսվածք։ Կազմված է խցանից (ֆելեմ) ֆեչոդերմից և ֆեչոգենից։ Պ․ երկրորդային ծագման հյուսվածք է։ Ֆելոգենի բջիջների բաժանման հետևանքով արտաքին կողմում առաջանում է բազմաշերտ խցան՝ բուն պաշտպանական ծածկող հյուսվածք, իսկ ներքին կողմում՝ ֆելոդերմի բջիջների մեկ կամ մի քանի շերտ։ Ֆելոդերմը կազմված է կենդանի բջիջներից, որոնք կեղևի պարենքիմային բջիջներից տարբերվում են ճառագայթաձև դասավորությամբ։ Երբեմն ֆելոդերմը բացակայում է (ազնվամորի, քաղցրադառը մորմ)։ Խցանը կազմված է մեռած, հեղուկների և օդի համար անթափանց բջիջներից (բույսերի գազափոխանակությունը և գոլորշիացումը կատարվում է ոսպնուկների միջոցով)։ Բույսերի օրգաններում սովորաբար առաջանում են մի քանի, հազվադեպ մեկ Պ․։ ժամանակի ընթացքում արտաքին Պ–ները և դրանց միջև գտնվող հյուսվածքները մահանում են և օրգանի մակերևույթին պատյան առաջացնում։
ՊԵՐԻԴՈՏԻՏ (ֆրանս․ peridot – պերիդոտ կամ օլիվին), խորքային ուլտրահիմքային ապար՝ կազմված գլխավորապես օլիվինից (70–7՜30%) և ւցիրոքսեններից (30-70%), երբեմն հոոնբչենդից։ SiOa-ի պարունակությունը տատանվում է 40–7-46%, MgO-ինը 34-^-46%՝ սահմաններում։ Գույնը՝ սովորաբար մուգ կանաչ։ Պ․ ուրիշ ուլտրահիմքային և հիմքային ապար–