Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ների հետ միասին կազմում է յուրատեսակ ձգվող գոտիներ (տես Օֆիոչիաներ), որոնց հետ կապված են քրոմիտի, պլատինի, նիկելի, ասբեստի, տալկի հանքավայրեր։ ՀՍՍՀ տարածքում Պ–ներ հայտնի են գլխավորապես Սևանա լճի հս–արլ․ ափին։ Ռ․ Մեչքոնյան

ՊԵՐԻԿԼԵՍ (Пер1кХлб) (մ․ թ․ ա․ մոտ 490–429),Հին Հունաստանի պետ․, քաղ․ և ոազմ․ գործիչ։ Սերում էր արիստոկրատական տոհմից, ստացել էր բազմակողմանի կրթություն։ Քաղ․ գործունեության սկզբից ևեթ հարել է Եփիալտեսի գլխավորած ստրկատիրական դեմոկրատիայի միջին խավին, որը շահագրգռված էր Աթենքի ծովային հզորության աճով և առևտր․ կապերի ընղլայնմամբ։ Եփիալտեսի մահից հետո գւիւավորել է Աթենքի դեմոկրատական խմբավորումը։ 444–429-ին (բացի 430-ից) ընտրվել է առաջին (10-ից) ստրատեգոս, դարձել Աթենական պետության ղեկավար։ Պ–ի ձեռնարկած սահմանադրական միջոցառումները ավելի դեմոկրատացրել են աթենական պետ․ կարգը, վերացել է գույքային ցենզը, պաշտոնյաներ ընտրելու (բացառությամբ ստրատեգների և գանձապահների) քվեարկության ձևը փոխարինվել է վիճակահանությամբ, պաշտոնները դարձել են վճարովի, ստեղծվել է չքավոր քաղաքացիներին թատրոն հաճախելու համար դրամ բաշխելու հատուկ ֆոնդ, կառուցվել են հասարակական շինություններ (նշանավոր Պարթենոնը, Պրոպիլեան, Օդեոնը ևն), ինչի շնորհիվ բազմաթիվ քաղաքացիներ ստացել են աշխատանք, չքավորներին հատկացվել է հողաբաժին։ Պ–ի միջոցառումները, որոնք իրականացվում էին միայն ի շահ լիիրավ քաղաքացիների, նպաստել են աթենական ստրկատիրական դեմոկրատիայի զարգացմանը։ Պ․ հովանավորել է գիտությունը, մշակույթը, նրա շուրջն էին համախմբված ժամանակի նշանավոր գործիչները՝ պատմագիր Հերոդոտոսը, փիլիսոփաներ Պրոտագորասը և Անաքսագորասը, քանդակագործ Ֆիդիասը և ուրիշներ։ Պ․ արտաքին ասպարեզում վարել է աթենական ծովային տերության ամրապնդման և ընդլայնման քաղաքականություն։ Իբրև ստրատեգոս անձամբ գլխավորել է մի շարք արշավանքներ, ճնշել առանձին քաղաքների՝ Դելոսյան (Աթենական առաջին ծովային) միությունից դուրս գալու փորձը։ Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ սպարտացիների ներխուժումը Ատտիկա, պաշարված Աթենքում սկսված ժանտախտը սասանել են Պ–ի հեղինակությունը։ 430-ին Պ․ ստրատեգոս չի ընտրվել, նրան մեղադրել են դրամական չարաշահումների մեջ և նշանակել դրամական մեծ տուգանք։ 429-ին Պ–ի ազդեցությունը վերականգնվել է, դարձյալ ընտրվել է ստրատեգոս, սակայն շուտով մահացել է ժանտախտից։ Պ․ վայելել է մեծ ժողովրդականություն։ Նրա օրոք Աթենքը հելլենական աշխարհի տնտ․, քաղ․ և մշակութային խոշորագույն կենտրոնն էր։ Կ․ Սարքսի բնորոշմամբ «Տունաստանի բարձրագույն ներքին ծաղկումը համընկնում է Պերիկլեսի ժամանակաշրջանին․․․, (Маркс К․ и Энгельс Փ․, Соч․, 2 изд․․ т․ 1, с․ 98)․

Գրկ. Бузескул В․ П․, Перикл․ Лич ность․ Деятельность․ Значение, П․, 1923; Homo L․, Pericles, P․, 1954․

«ՊԵՐԻՈԴԻԿ» ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, հայկական հիվանդ ու թյուն, պարբերական հիվանդություն, պարոքսիզմային (նոպայական) բարորակ որովայնամզաբորբ, ընտանեկան միջերկրածովյան տենդ, շճաթաղանթների (որովայնամիզ, թոքամիզ) մակերեսային ասեպտիկ բորբոքում՝ էքսուդատիվ ռեակցիայի (տես Արաաքիրա) գերակշռությամբ։ Առավել հաճախ հանդիպում է Սիջերկրածովյան ավազանի, Աֆրիկայի և Սերձավոր Արևելքի երկրներում։ Հիվանդանում են հատկապես հրեաները, հայերը, արաբները և հույները։ Հիվանդությունն սկսվում է մեծ մասամբ 30 տարեկանում։ Ենթադրվում է, որ Պ․ հ–յան հիմքում ընկած է ժառանգականությամբ պայմանավորված իմունաբանական պրոցեսների (T և В լիմֆոցիտների համակարգի) խանգարումը, որը հանգեցնում է օրգանիզմի աուտոալերգացման, նյութափոխանակության, հիպոթալամուսի և հիպոֆիզ–մակերիկամային համակարգերի ֆունկցիաների խանգարման։ Դրանք էլ պայմանավորում են շճաթաղանթների պարբերական բորբոքումը և ջերմաստիճանի բարձրացումը։ Պ․ հ․ ընթանում է կլինիկական 3 ձևով՝ որովայնային, կրծքային և խառը։ Որովայնային ձևը բնորոշվում է սուր որովայնի կլինիկական պատկերով, որի պատճառով հիվանդների գրեթե 50–60%-ը վիրահատվում են։ Կրծքային ձևն արտահայտվում է չոր կամ թաց թոքամզաբորբի կլինիկական և ռենտգենաբանական պատկերով։ Բառը ձևի դեպքում որովայնային կամ կրծքային ձևերը նոպայի ընթացքում հաջորդում են միմյանց, երբեմն էլ առաջանում՝ միաժամանակ։ Պ․ հ–յան բոլոր ձևերին բնորոշ են քրոնիկական կրկնվող ընթացքը, նոպայի ժամանակ ծանր վիճակը, տարբեր տևողության միջնոպային (ռեմիսիա) շրջանում՝ թավարար ինքնազգացումը, նոպաների ստերեոտիպությունը, անատոմիական արտահայտված փոփոխությունների բացակայությունը, ոչ առանձնահատուկ տեղաշարժերի միասնությունը, ամիլոիդոզի զարգացման հնարավորությունը, որը հանգեցնում է երիկամային անբավարարության։ Որոշ հեղինակներ առանձնացնում են Պ․ հ–յան հոդային և ջերմային ձևերը, սակայն դրանք վերջնական հիմնավորում չունեն, հոդային երևույթները (հոդաբորբ, հոդացավ) ուղեկցում են Պ․ հ–յան բոլոր ձևերին, երբեմն էլ նախորդում են Պ․ հ–յանը յուրահատուկ ախտանշաններին, սովորաբար չեն ուղեկցվում բարձր ջերմաստիճանային պարոքսիզմով, կարճատև են (2–3 շաբաթից մինչև 5–6 ամիս), չունեն նոպայաձև ընթացք։ Ջերմային ձևի դեպքում բացակայում է Պ․ հյան առաջատար սինդրոմը՝ շճաթաղանթների բորբոքումը և ցավերը։ Բուժումը․ հաճախակի նոպաների և բարդությունների (ամիլոիդոզ, կոլագենոզ) կանխում, ընդմիջումների երկարացում։ Անտիբիոտիկներ, կորտիկոստերոիդներ, արյան փոխներարկում, սպազմոլիտիկ հակաալերգիական, նեյրոպլեգիկ, ցավը հանգստացնող, ապագերզգայնացնող դեղամիջոցներ, գանգլիոբլոկատորներ, վիտամիններ, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, բուժական ֆիզկուլտուրա։ ՀՍՍՀ–ում Պ․ հ–յան կլինիկայի հարցերով զբաղվել են Լ․ Հովհաննիսյանը, վ․ Ավագյանը, Ա․ Այվազյանը և ուրիշներ։ 1964-ին Երևանի առաջին կլինիկական հիվանդանոցում հոսպիտալային թերապիայի կլինիկայում հիմնվել է Պ․ հ․ և կոլագենոզներն ուսումնասիրող գիտահետազոտական պրոբլեմային լաբորատորիա։ Կլինիկայում և լաբորատորիայում մշակվում են Պ․ հ–յան պատճառագիտության և ախտածնության հարցերը՝ իմունաբանական, կենսաքիմիական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական և գենետիկական տեսանկյուններով։

Գրկ․ Մնացականյան Տ․ Ս․, Գեվորգյան Գ․ Գ․, Անհետաձգելի թերապետիկ հիվանդություններ, 2 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1969։ Оганесов Л․ А․, Авак ян В․ М․, Ряд случаев неизвестной инфек ционной болезни, «Советская медицина», 1938, Jvfe 16, с․ 9–12; Виноградова О․ М․, Периодическая болезнь, М․, 1973․ Ա․ Այվազյան

ՊԵՐԻՊԱՏԵՏԻԿՅԱՆ ԴՊՐՈՑ, պերիպատետիկներ (< հուն․ JtspiJtdтёш – ճեմել), ճեմականներ, Արիստոտելի հետևորդներ։ Անվանումն առաջացել է Արիստոտելի հիմնադրած դպրոցում՝ Լիկեյոնում ուսուցումը ճեմելով, զբոսնելով վարելու սովորությունից (այստեղից էլ՝ հայերեն «ճեմարան տերմինը)։ Լիկեյոնը եղել է անտիկ աշխարհի խոշորագույն գիտ․ կենտրոններից և մրցել Պւաւոոնյան ակադեմիայի հետ։ Սկզբում պերիպատետիկներ են կոչվել Արիստոտելի անմիջական աշակերտները, հետագայում՝ նրա փիլ․ ուսմունքի և գիտ․ տարբեր տեսությունների պաշտպաններն ու տարածողները։ Պ․ դ․ ունեցել է զարգացման մի քանի շրջան և գիտությանը տվել բազմաթիվ ականավոր փիլիսոփաներ ու գիտնականներ՝ Թեոֆրաստոս, Եվդեմոս Հոոդոսացի, Ստրատոն Լամփսակացի (I շրջան՝ մ․ թ․ ա․ IV–I դդ․), Անդրոնիկոս Հռոդոսացի (II շրջան՝ մ․ թ․ ա․ I դ․), Ալեքսանդր Ափրոդիզիացի (III շրջան՝ մ․ թ․ II–III դդ․) և ուրիշներ։ Պ․ դ․ գոյատևել է անտիկ շրջանի ողջ ըթացքում՝ ընդհուպ մինչև վաղ միջնադար և նպաստել հուն, ուն հռոմ․ փիլիսոփայության, մասնավորապես ստոիցիզմի, էկլեկտիզմի և նեոպլատոնականության ձևավորմանը։

Հայ իրականության մեջ Պ․ դ–ի ազդեցությունը Ալեքսանդրյան նեոպլատոնա–կան դպրոցի միջոցով կրել է Դավիթ Անհաղթը։ Պերիպատետիզմի նշանավոր հուշարձան է միայն հայերենով պահպանված «Անանուն մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի աշխատությունը, որը թարգմանվել է VI դ․ (հրտ․ 1961) և բարերար ազդեցություն ունեցել միջնադարի հայ իմացաբանական ու տրամաբանական մտքի զարգացման վրա։ Ս․ Արևշատյան

ՊԵՐԻՊՏԵՐ, ճիշտը՝ պերիպտերոս (< հուն․ лериттеро£ – սյուներով շրջափակված, ւցերի․․․ և яхерov – կողային