Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սյունաշար), հին հուն, տաճարի տիպ։ Պ․ ուղղանկյուն հատակագծով, չորս կողմից սյունաշարով շրջափակված կառույց է։ Ներսում Պ․ բաղկացած էր․ պրոնաոսից (մուտքի մասը), նաոսից՝ լատ․ ցելլայից (գլխ․ սենյակը, ուր դրված էր պաշտամունքի արձանը) և օպիսթոդո–մոսից (նաոսի ետևի սենյակը)։ Պ․ կազմավորվել է մ․ թ․ ա․ VII դ․ և լայն տարածում գտել արիւաիկ (օր․, Դեմետրայի տաճարը Պոսեյդոնիայում, մ․ թ․ ա․ VI դ․ կես) և դասական (օր․, Պարթենոնը) դարաշրջաններում։ Պ․ է Գառնիի հեթանոսական տաճարը (I դ․)։

ՊԵՐԻՍԿՈՊ (< հուն, яерктхояёсо – դիտել շուրջը), շրջադիտակ, 1․ թաքստոցներից (խրամատներ, բլինդաժներ), տանկերից, սուզանավերից դիտումների համար նախատեսված օպտիկական սարք։ Պ–ի օգնությամբ չափում են նաև հորիզոնական և ուղղաձիգ անկյունները տեղանքում և որոշում դիտվող օբյեկտների հեռավորությունները (տես նաև Հեռաչափ)։ Պ–ի կառուցվածքն ու օպտիկական բնութագրերը պայմանավորված են կիրառության ոլորտով, տեղակայման վայրով և թաքստոցի խորությամբ։ Պարզագույնը ուղղաձիգ Պ․ է, որը բաղկացած է ուղղաձիգ դիտափողից և վերջինիս առանցքի նկատմամբ 45° անկյունով տեդադրված 2 հայելիներից, որոնց կազմած օպտիկական համակարգը բեկում է դիտվող առարկայից եկող լուսային ճառագայթները և ուղղում դեպի դիտորդի աչքը։ Տարածված են պրիզմայավոր Պ–ները, որոնց դիտափողում հայելիների փոխարեն տեղադրված են ուղղանկյուն պրիզմաներ (նկ․), ինչպես նաև հեռադիտակային ոսպնյակավոր համակարգը և շրջող համակարգը, որոնց օգնությամբ կարելի է ստանալ խոշորացված ուղիղ պատկեր։ Փոքր խոշորացման (մինչև 1,5 անգամ) դեպքում Պ–ի տեսադաշտը կազմում է 40°․ այն սովորաբար նվազում է խոշորացման չափի մեծացման հետ։ Պ–ի որոշ տեսակներով կարելի է շրջանային դիտումներ կատարել։ 2․ Լուսանկարչական օբյեկտիվ, որը կազմված է երկու միատեսակ մենի Ակներից և դրանց միջև տեղադրված դիաֆրագմայից։

ՊԵՐԻՍՏԻԼ (< հուն․ nepCatvXog – սյուներով շրջափակված, պերի․․․ և axuXoc;– սյուն), ուղղանկյուն բակ և այգի, հրապարակ, դահլիճ, որ չորս կողմից շրջափակված է ծածկված սյունաշարով։ Պ․ որպես հին հուն, բնակելի և հասարակական շենքերի բաղկացուցիչ մաս հայտնի է դեռևս մ․ թ․ ա․ IV դարից (Օլինթոսի բնակելի տների ներքին բակերը)։ Լայն տարածում է գտել հելլենիզմի ժամանակաշրջանում (մի շարք կառույցներ ունեցել են 2 Պ․) և Հին Հռոմում։

ՊԵՐԻՏԵԿՏԻԿՍ (< հուն․ яерп; хсо –հալում եմ, ջրիկացնում եմ)։ հեղուկ, որը հաստատուն ճնշման տակ հավասարակշռված է կոմպոնենտների քանակին հավասար թվով բյուրեղական ֆազերի հետ, և ջերմաստիճանն իջեցնելիս բյուրեղական ֆազերի թիվը պակասում է մեկով։ Պ–ի օրինակ է ջուր–նատրիումի սուլֆատ երկկոմպոնենտ համակարգում ըստ զանգվածի 33,2% Na2S04 պարունակող լուծույթը, որը 32,4°C-nuf հավասարակշռված է Na2SC>4 և Na2S04 10Н2О բաղադրության բյուրեղական ֆազերի հետ։ 32,4°Օից ցածր ջերմաստիճաններում լուծույթը հավասարակշռված է միայն Na2S04- 10H20, իսկ բարձր՝ միայն Na2S04 բաղադրության բյուրեղների հետ։ Տաճախ Պ․ են անվանում նաև վիճակի դիագրամի այն կետը, որտեղ հատվում են պերիտեկտիկական բաղադրության լուծույթի հետ հավասարակշռված երկու պինդ ֆազերի բյուրեղացման սկիզբը ցույց տվող ջերմաստիճանի կորերը։ Տես նաև էվտեկտիկա, Ֆիզիկաքիմիական անալիզ։

ՊԵՐԻՕԴՈՆՏԻՏ (< պերի․․․ և հուն․ 66oi3g, սեռ․ հոլով՝ 666vto< – ատամ), ատամների արմատային թաղանթի (շրջոսկր) և դրան հարակից հյուսվածքների բորբոքում։ հիմնական պատճառը ատամների ոսկրափուտն է, որի դեպքում վարակը արմատային խողովակից ատամնածայրի անցքով թավւանցում է շրջոսկր։ Կարող է առաջանալ նաև ատամների հաճախ կրկնվող վնասվածքների հետևանքով։ Ըստ ընթացքի Պ․ լինում է սուր և քրոնիկական։ Սուր Պ․ բնորոշվում է ուժեղ ցավերով, որոնք սաստկանում են ատամին դիպչելիս, հաճախ այտուցվում են լինդը, շրթունքը կամ այտը, ատամը շարժվում է, ենթածնոտային ավշագեղձերը մեծանում են, դառնում ցավոտ, երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վերոհիշյալ պրոցեսները կարող են բարդանալ ծնոտի օստեոմիելիտով, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների թարախայ՞ին բորբոքմամբ և սուր սեպսիսով։ Քրոնիկական ընթացքի դեպքում զգացվում է բերանի տհաճ հոտ, երբեմն լնդի և դեմքի մաշկի խուղակներ են առաջանում։ Քրոնիկական Պ․ կարող է հանգեցնել ծնոտի կիստայի և օրգանիզմիստրեպտոկոկային զգայնության բարձրացման։

Բուժումը․ սովորաբար պահպանողական է, որն ավարտվում է արմատային խողովակի լցմամբ (պլոմբումով), հաճախ՝ ատամի հեռացմամբ։ Թարախակույտի առաջացման դեպքում՝ վիրաբուժական միջամտություն, ընդհանուր երեվույթների դեպքում՝ անտիբիոտիկներ (տես նաև Ատամների հիվանդություններ)։

ՊԵՐԻՖՐԱԶ (< հուն․ ЯЕрСфраспд – այլասություն), տես Շրջասություն։

ՊԵՐԿԵՍԱԶԳԻՆԵՐ (Perci formes), ձկների ամենամեծ կարգերից։ Ընդգրկում է ավելի քան 150 ընտանիք, 6 հզ․ տեսակ։ Լողափամփուշտը աղիքների հետ միացած չէ կամ բացակայում է։ Մեջքային լողակները, որպես կանոն, 2-ն են, ծակող ճառագայթներով։ Տարածված են ծովերում և քաղցրահամ ջրերում, ՍՄ^տՄ ջրերում ապրում են 28 ընտանիքի ներկայացուցիչներ։ Առավել հաճախ հանդիպում են պերկեսը, ծովային ծածանը, սկումբրիան, ստավրիդան են։ Շատ տեսակներ արդյունագոր ծական կարևոր օբյեկտ են։

ՊԵՐԿԻՆ (Perkin) Ուիլյամ Հենրի (ավագ) (1838–1907), անգփացի քիմիկոս, օրգանիկ։ 1853-ից եղել է Ա․ Հոֆմանի աշակերտը, ապա՝ ասիստենտը, 1884–85-ին՝ քիմ․ արդյունաբերության ընկերության պրեզիդենտը։ Ստացել է առաջին սինթետիկ օրգ․ ներկանյութը՝ մովեինը (վառ կարմիր գույնի), կազմակերպել դրա արտադրությունը, բացահայտել (1868) չհագեցած արոմատիկ (β–արիլակրիլային) թթվի ստացման եղանակը (տես Պերկինի ռեակցիա)։

Ուիլյամ Հենրի (կրտսեր) (1860–1929), Ուիլյամ Հտենրի ավագի որդին։ Աշխա տանքները հիմնականում վերաբերում են ալիցիկլիկ միացությունների սինթեզին ու կառուցվածքին։

ՊԵՐԿԻՆԻ ՌԵԱԿՑԻԱ, արոմատիկ ալդեհիդների և կարբոնաթթուների անհիդրիդների փոխազդեցության միջոցով β արիլակրիլաթթուների (դարչնաթթուների, նրանց ածանցյալների և նմանակների) սինթեզի եղանակ։ Ռեակցիան ընթանում է հիմնային բնույթի կատալիզատորների (կարբոնաթթուների և ածխաթթվի ալ–