Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Դրեզդենի դալկրոզյան հաստատությունում ուսումնասիրել պարարվեստ (1922– 1924)։ 1924-ին, Կահիրեում, եղբոր՝ Օ․ Պերպերյանի հետ, վերաբացել է Պերպերյան վարժարանը։ 1934-ին հրավիրվել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան, Հ․ Օշականի հետ հիմնել Հայ մշակութային միությունը (1940–47)։ 1944-ից Անթիլիասի դպրեվանքում դասավանդել է փիլիսոփայություն։ Լինելով Ա․ Բերգսոնի աշակերտը, Պ․ որոշ առարկաներ դասավանդել է իդեալիստական և կրոն, մեկնաբանությամբ։ Պ․ հիմնել և ղեկավարել է Կահիրեի Պերպերյան վարժարանի (1924–34) և Հայ գեղարվեստասիրաց միության (1932–34) երգչախմբերը։ Եղանակավորել է Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Վ․ Տերյանի, Դ․ Վարուժանի, վ․ Թեքեյանի, Ռ․ Սևակի, Հ․ Օշականի, Ռ․ Պերպերյանի և այլոց մի շարք բանաստեղծություններ, կատարել պարադրական ձևավորումներ։ Հեղինակ է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածների և «Կոմիտաս վարդապետ, անձը և գործը» (1936), «Երկու ժամանակներ» (1943) և այլ աշխատությունների։

Գրկ․ Տեր Ի»աչաաուրյան Ա․, Շահան Ռ․ Պերպերյան (1891 – 1956), Բեյրութ, 1969։ Ց․ Բրուտյան, Հ. Թութունջյան

ՊԵՐՊԵՐՅԱՆ Ռեթեոս Հակոբի [10․10.1848, Կ․ Պոյիս (Խասգյուղ)–7․4․1907, Կ․ Պոլիս], հայ բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ։ Ավար տել է Ներսեսյան վարժարանը (1866), այնուհետև զբաղվել ուսուցչությամբ։ 1876-ին հիմնել է Պերպերյան Վարժարանը։

Պ–ի բանաստեղծությունները («Առաջին տերևք», 1877, «Իտհք և հուշք», 1904, ժողովածուներ) կրում են ֆրանս․ ռոմանտիզմի ազդեցությունը, մասնավորապես՝ Լամարթինի, որից թարգմանել է մի շարք բանաստեղծություններ («Մահ Սոկ– րատա», «Լիճ» ևն)։ Անդրանիկ բանաստեղծությունները սիրո և բնության երգեր են՝ կլասիցիզմի չհաղթահարված ազդեցությամբ․ վերջին շրջանի բանաստեղծություններում գերակշռում է փիլ․ խոհը։ Լեզուն գրաբար է և կիսագրաբար։

Պ–ի մանկավարժական–բարոյագիտական հայացքները («Դաստիարակի մը խոսքերը», 1901, «Դպրոց և դպրություն», 1907 են) հիմնվել են գեղեցիկի, բարու, ճշմարիտի սկզբունքների վրա, որոնց դիրքերից էլ նա կոչ է արել ծառայել ժողովրդին, հրաժարվել սխոլաստիկ, սերտողական մեթոդներից, դասավանդումը դարձնել հետաքրքիր և ուսանելի, ժամանակի առաջադիմական պահանջներին համապատասխան՝ ուսուցիչներ պատրաստել ազգի համար։ Պ․ կնոջ կրթությունը համարեւ է բարիք, գտնելով, որ այն լավագույն ընտանիքի հիմքն է, իսկ ընտանիքը՝ հասարակության հենարանը։ Ըստ Պ–ի, բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։

Պ․, մանկավարժական գործունեությանը զուգընթաց, հրապարակախոսել է ժամանակի մամուլում, եռանդուն մասնակցել հասարակական կյանքին, գրել հրապարակախոսական–Փիլ․ աշխատություններ։ Պ․, որպես մտածող և մանկավարժ, դեմոկրար էր։ Նա տնտեսագիտության հիմնական խնդիրներին մոտեցել է բուրժ․ դասական քաղաքատնտեսության դիրքերից։ Հարստության ստեղծման, ապրանքների արժեքի, փողի մասին դատել է՝ ելնելով արժեքի աշխատանքային տեսության սկզբունքներից։ Հարստությունը բաժանել է նյութականի և «աննյութականի» (բանվորի աշխատանքը, հմտությունը, մտավոր զարգացումը ևն), հատկապես կարևորել վերջինս, քանի որ «մարդ է, որ գործե զերկիր»։ Մերժել է փողի քանակային, անվանական տեսությունները։ Վերլուծելով աշխատավարձի («աշխատութեան գին») էությունը՝ աշխատավորների համար գլխավորը համարել է իրական աշխատավարձը և այն անմիջականորեն կապել կենսամիջոցների գների հետ։ Կապիտալը բնորոշել է որպես «խնայված», «դիզեալ» հարստություն և ոչ թե շահագործման հետևանք։ Բանվորներին ու կապիտալիստներին համարել է անիրավահավասար ապրանքատերեր, որովհետև բանվորը հավասարության իր իրավունքը պաշտպանելու նյութական ուժ չունի։ Այստեղից էլ՝ դիմել է շահագործողների գթասրտությանը, բայց և չի ժխտել ար հեստակցական կազմակերպությունների շրջանակներում ձեռնարկատերերի դեմ բանվորների պայքարի անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով պահպանել կապիտալիստական կարգերի օրինականությունը։ Պ․ հանդես է եկել նաև Հրաչյա ծածկանունով։

Երկ․ Երկու բանսփւոսությունք, ԿՊ, 1880։ Համառոտ քաղաքական տնտեսություն, ԿՊ, 1883։ Դրամ, ԿՊ, 1886։

Գրկ․ Կարապետյան Պ․, Մեծ դաստիարակ և ուսուցչապետ Ռեթեոս Տ․ Պերաերյան, [ԿՊ, 1933]։ Շավարշյան Ա․, Հայ մանկավարժներ, գիրք 2, Ե․, 1961։ Վ․ Կիբակոսյան, Ա․ Տեբ–Գբիգոբյան

ՊԵՐՊԵՐՅԱՆ Օննիկ Ռեթեոսի (11․11․1888, Կ․ Պոլիս –1959, Փարիզ), հայ կոմպոզիտոր, դիրիժոր։ 1909-ին ավարտել է Լոգանի համալսարանը, 1912-ին Փարիզում աշակերտել Վ․ դ՚էնդիին։ 1919-ին վերադարձել է Կ․ Պոլիս, 1922-ին տեղափոխվել Կահիրե, 1938-ից հաստատվել Փարիզում։ Դրել է ութ բալետ, սիմֆոնիկ երկեր՝ «Հայկական սիմֆոնիա», «Հայկական պատարագ», «Նարեկ», առանձնա հատուկ տեղ է գրավում 5-րդ՝ «Հայրենիք» սիմֆոնիան։ Հեղինակ է նաև ջութակի, դաշնամուրի կոնցերտների, մեներգերի, խմբերգերի, դաշնամուրային պիեսների․ լարային նվագախմբի համար կատարել է Կոմիտասի խմբերգերի փոխադրումներ։ Իբրև դիրիժոր հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Սիրիայում, Լիբանանում՝ կատարելով եվրոպ․ դասականների, հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Ա․ Տիգրանյան, Շ․ Պերպերյան, Ա․ Սաթյան) և սեփական ստեղծագործությունները։ Ց․ Բբուայան

ՊԵՐՊԵՐՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1876-ին Կ․ Պոլսի Դատը գյուղում, Ռ․ Պերպերյանի ջանքերով, երկրորդականի (միջնակարգ) ծրագրով։ Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպ․ երկրների համալսարաններում։ Ունեցել է նախապատրաստական, նախակրթական, ուսումնարանական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ), ձրիավարժարան։ Բարձր դասարաններում ուսուցման մեջ կատարվել է շերտավորում ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական։ Ուսուցումը տարվել է հայերեն, ֆրանս․, անգլ․, արաբ, լեզուներով։ Լրիվ դասընթացն ավարտողը ստանում էր դպրության կամ գիտության պսակավորի աստիճան։ Զրիավարժարանն ավարտողները պարտավոր էին աշխատել իրենց բնակատեղում։ Ռ․ Պերպերյանի մահից հետո դպրոցի տնօրինությունը ստանձնում են Պ․ Կարապետյանը (1907–09), Օ․ Պերպերյանը (1909–11) և Շ․Պերպեր–յանը (1911–22)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փակվեւ է (1914–18)։ Պատերազմից հետո՝ վերաբացվել (Սելամազում) նախակրթարանի և լիցեյական բաժիններով։ Ունեցել է կիրակնօրյա դասընթաց՝ օտար վարժարաններում սովորող հայ ուսանողների համար։ 1924-ին փոխադրվել է Եգիպտոս (Կահիրե) և գործել նույն ծրագրով։ Փակվել է 1934-ին նյութական միջոցներ չունենալու պատճառով։ Տվել է մոտ 450 շրջանավարտ, որոնց թվում Ռ․ Սևակը, Շ․ Շահնուրը, Վ․ Թեքեյանը, Հ․ Հինդլյանը և գիտության ու մշակույթի այլ գործիչներ։ Ա․ Իգնաայան

ՊԵՐՍԵՈՍ, Պերսես, համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Կասիոպեա, Անդրոմեդա, Եռանկյունի, Նոյ, Ցուլ, Կառավար և Ընձուղտ համաստեղությունների միջև։ Պ–ում է գտնվում խավարուն փոփոխական Աւգո աստղը։ ՍՍՀՄ միջին լայնություններում համաստեղությունը լավ է երևում ամռանը, աշնանը, ձմռանն ու վաղ գարնանը։

ՊԵՐՍԵՊՈԼԻՍ (հուն․ ПероелоАлб, հին պարսկ․՝ Պարսա, պարսկ․՝ Թախտ-ի–Ջեմշիդ), Աշեմենյանների մայրաքաղաքներից