Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մեկը (Շիրազից 50 կմ հս–արլ․)։ Հիմնադրվել է մ․ թ․ ա– VI դ․ վերջին։ Պ–ի պալատի համակառույցի գլխաւէոր մասն են կազմում ընդունելությունների երկու շքեղ դահլիճները այսպես կոչված Մեծ ապադանան՝ սանդուղքի կողերին հպատակ ժողովուրդներին պատկերող քանդակներով և Հարյուր սյուների դահլիճը։ Դրանց պատերը եղել են չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից։ Մ․ թ․ ա․ 330-ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պ․ և այրել։ Պալատից արմ․ բուն քաղաքի մնացորդներն են։ Պ–ում և շրջակայքում պահպանվել են տարբեր դարաշրջանների բազմաթիվ հուշարձաններ՝ դամբարաններ, սասանյան բարձրաքանդակներ, զոհասեղաններ, կրակի տաճար և սրբարաններ, մ․ թ․ ա․ V հազարամյակի բնակավայրի մնացորդներ են։

ՊԵՐՍԵՊՏՐՈՆ, պերցեպտրոն (անզլ․ perception, գերմ․ Perzeptron, < լատ․ perceptio – ճանաչում, ընկալում), ընկալումը մոդելավորող սարք։ Ուսուցվող ճանաչող համակարգ է։ 1957-ին, ամերիկացի գիտնական Ֆ․ Ռոզենբլատը, ուսում նասիրելով գլխուղեղի և տեսողական զգայարանների կառուցվածքը, մշակել է ընկալման ընթացքի մաթեմատիկական մոդել, որն անվանել է «Մարկ–Ա Պ․։ Պ․ կազմված է նեյրոնները մոդելավորող երեք տեսակի տարրերից․ Տ ընկալիչ ներից (ռեցեպտորներ), որոնք կազմում են ցանցաթաղանթը, A ձեափոխիչներից (ասոցիատիվ տարր)՝ բազմամուտք միաելք շեմային տրամաբանական լուծող և հիշող տարրեր են, և R հակազդող տարրերից (նկ․)։ Հավանականությունների բաշխման օրենքով A տարրերը պատահական ձևով գրգռող և արգելակող կապերով կապված են ցանցաթաղանթի հետ։ Հակազդող R տարրը նույնպես շեմային տարր է, որի մուտքը կապված է բոլոր A տարրերի ելքերի հետ, իսկ ելքը՝ Պ–ի ելքի հետ։ Պ․ աշխատում է երկու ռեժիմով՝ սովորելու (ուսուցչի՝ օպերատորի օգնությամբ և ինքնուսուցմամբ) և ճանաչելու։ Առանց նախնական ծրագրավորման ուսուցմամբ Պ․ կարող է ճանաչել պատկերներ և ընդունել որոշումներ։ Ուղեղի այլ մոդելներից և ճանաչող համակարգերից Պ․ տարբերվում է նրանով, որ նրանում թույլատրվում է կապերի մեծ ընտրություն, և վարքը չի սահմանափակվում նախօրոք տրված տրամաբանական ալգորիթմով, այլ աստիճանաբար, ուսուցմամբ բարելավվում է ճիշտ որոշում ընդունելու ունակությունը։ Պ․ աշխատում է նաև անսարք բաղադրիչի և մուտքում աղմուկի առկայության դեպքում։ Պ․ կարևոր դեր է խաղացել պատկերների ճանաչման տեսության, բանական վարքի մոդեչավորման, արհեստական ինտելեկտի, ուսուցվող և ինքնասաց վող համակարգերի, ինքնահարմարվող համակարգերի ստեղծման գործում։

Գրկ․ Розенблатт Փ․, Принципы нейродинамики, пер․ с англ․, М․, 1965; Перцептрон-система распознаванния образов, Киев, 1975․ Ս․ Դայաե

ՊԵՐՍԵՎԵՐԱՑԻԱ (<լատ․ perseveratio – համառություն,< perseverare – համառել, շարունակել), ախտաբանական հոգեվիճակ, որն արտահայտվում է բառի, նախադասության, շարժման, գործողության համառ և աննպատակ կրկնությամբ՝ գիտակցված կամ չգիտակցված։ Պ․ նկատելի է գլխուղեղի օրգանական հիվանդությունների (արյան անոթների կարծրացման, էպիլեպսիայի), ծանր ալկոհոլամոլության ժամանակ, երբ բարձրագույն նյարդային համակարգի գրգռման ու արգելակման պրոցեսները ախտաբանական իներտության պատճառով կամային հակակշռի չեն ենթարկվում։ Պ․ խոսքային վարքի, կատարողական և ըմբռնման գործողությունների խախտում է, որը վկայում է մարդու նյարդային և հոգեկան հավասարակշռության խանգարումը։ Հ․ Թութունջրսն

ՊԵՐՍԵՎՍ (հուն․ ПераетЗд), հերոս–կիսաստված հին հուն, դիցաբանության մեջ։ Արգոսի արքայադուստր Դանայայի և Զևսի որդին։ Առասպելի համաձայն՝ Արգոսի թագավոր Ակրիսիոսին մահ էր գուշակված Պ–ի ձեռքով։ Ակրիսիոսը Պ–ին ու նրա մորը փակելով արկղում, նետում է ծովը։ Նրանք փրկվում են Սերիփոս կղզում։ Վերջինիս թագավոր Պոլիդեկտեսը, սիրահարվելով Դանայային, փորձում է ազատվել Պ–ից՝ նրան առաջարկելով ձեռք բերել Դորգոն Մեդուզայի (որի հայացքից յուրաքանչյուր կենդանի շունչ քարանում էր) գլուխը։ Աթենաս դիցուհու և Հերմեսի օգնությամբ Պ․ կտրում է Դորգոն Մեդուզայի գլուխը, վերադարձին ծովային հրեշից ազատում Եթովպիայի արքա Կեփեոսի դստերը՝ Անդրոմեդային և ամուսնանում նրա հետ։ Սերիփոսում Պոլիդեկտեսին քարացնելուց և Դորգոն Մեդուզայի գլուխը Աթենասին հանձնելուց հետո, Պ․ մեկնում է Արգոս, որտեղ մարզական խաղերի ժամանակ սկավառակով պատահմամբ սպանում է պապին։ Պ–ին է վերագրվել Միկենք քաղաքի հիմնադրումը։ Նրա անդրանիկ որդի Պերսեսը համարվում է պարսիկների նախահայրը։ Ըստ հետագա առասպելների, Պ–ին, Անդրոմեդային, Կեփեոսին, Կասիոպեին (Անդրոմեդայի մայրը) և ծովային հրեշին (Կեա) աստվածները տեղափոխել են երկինք և դարձրել համաստեղություն։ Առասպելը հիմք է ծառայել Սոփոկլեսի, ինչպես նաև Եվրիպիդեսի «Անդրոմեդա», հետագայում՝ Կալդերոնի, Կոռնելի և այլոց ողբերգությունների համար։ Այն հրապուրել է շատ գեղանկարիչների (Տինտորետտռ, Տիցիան, Ռուբենս, Ռեմբրանդ, Տիեպոլո), քանդակագործների (Չելլինի, Կանովա), կոմպոզիտորների (Հայդն, Լյուլլի)։

ՊԵՐՍԵՓՈՆԵ (հուն Ilepaeqptfv, ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհի հին հուն, դիցաբանության մեջ։ Զևսի և երկրագործության աստվածուհի Դեմետրի դուստրը։ Ըստ առասպելի, Պ–ին Հադեսը փախցրել է իր թագավորությունը և ամուսնացել հետը։ Դեմետրը Զևսի միջամտությամբ երկիր է վերադարձրել Պ–ին։ Բայց քանի որ Հադեսի հետ Պ․ ․արդեն կուլ էր տվել եռան հատիկներ (խորհրդանշում էր ամուսնության անքակտելիությունը), ուստի տարվա մի մասը երկրի վրա անցկացնելուց հետո, նա պարտավոր էր վերադառնալ Հադեսի թագավորություն։ Դրանով մեռնող և հառնող աստվածությունների (Օսիրիս, Աղոնիս և ուրիշներ) նման Պ․ արտահայտել է բնության ամենամյա վերածնության վերաբերյալ մարդկային հնագույն պատկերացումները։ Աթենքում Պ․ պաշտվել է (Դեմետրի հետ) որպես ամուսնության և ընտանեկան հարաբերությունների հովանավոր ուհի։ Հին Հռոմում Պ–ին անվանել են Պրոսերպինա և նույնացրել բուսականության աստվածուհի Լիբերային։ Անտիկ արվեստում Պ․ պատկերվել է Հադեսի կողքին, մի ձեռքին ջահ, մյուսին՝ նուռ, ինչպես նաև երիտասարդ կույս՝ ձեռքին ցորենի հասկեր, կամ մարգագետնում ծաղիկ հավաքելիս։

ՊԵՐՍԻԵ (Percier) Շառլ (1764–1838), ֆրանսիացի ճարտարապետ։ Պ․ ևՊ․ Ֆոնտենը (համատեղ աշխատել են 1794–1814) Նապոլեոն I-ի կայսրության ժամա նակ եղել են ճաշակի օրենսդիրներ և ամպիրի առաջատար ներկայացուցիչներ։ Նրանց գործերը (Փարիզի Կառուզել հրապարակի հաղթակամարը, 1806, կահույքի, ներսի հարդարանքի, տոնակատարությունների ձևավորման բազմաթիվ նախագծեր) ուշագրավ են կերպարների հանդիսավորությամբ, ճարտ․ և դեկորատիվ արվեստի սինթեզի ձգտումով։

ՊԵՐՍՈՆՍ ԳՐԱՏԱ (լատ․ persona grata –ցանկալի անձ), անձ, որին կառավարությունը համաձայն է իր երկրում ընդունել որպես այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչության գլուխ։ Պ․ գ․ է համարվում նաև դիվանագիտական ամեն մի աշխատող, որի նշանակմանը ընդունող երկիրը տվել է իր համաձայնությունը։

ՊԵՐՍՈՆՍ ՆՈՆ ԳՐԱՏԱ (լատ․ persona non grata– անցանկալի անձ), անձ, որին կառավարությունը համաձայն չէ իր երկրում ընդունել որպես այլ երկրի դիվանա գիտական ներկայացուցչության գլուխ։ Պ․ ն․ գ․ են նաև դիվանագիտական այն ներկայացուցիչները, որոնք անցանկալի են ճանաչվել հետագայում։ Պ․ ն․ գ․ ճանաչելու հիմքեր կարող են լինել պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, նրա ներքին գործերին միջամտությունը, դիվանագիտական անձեռնմխելիության չարաշահումը ևն։ ԱնձըՊ․ ն․ գ․ կարող է ճանաչվել նաև առանց պատճառաբանության։ Պ․ ն․ գ․ ճանաչված անձանց հավատարմագրող պետությունը ետ է կանչում։

ՊԵՐՍՈՆԱԼԻԶՍ (< լատ․ persona – անձնավորություն), ժամանակակից բուրժ․ փիլիսոփայության ուղղություն։ Ձևավորվել է XIX դ․ վերջին ԱՄՆ–ում (Բ․ Բոան, է․ Բրայթմեն, Ռ․ Ֆլյուելինգ), Ռուսաստանում, ապա՝ XX դ․ 30-ական թթ․ Ֆրանսիա-