Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անջուր գերքլո՜րաւոը (անհիդրոն՝ Mg (C104)2) խիստ խոնավածուծ է (այդ հատկությամբ զիջում է միայն ֆոսֆորական անհիդրիդին) և օգտագործվում է որպես չորացնող միջոց։ Վակուումում տաքացնելիս հեշտությամբ ջրազրկվում է և կարող է բազմակի օգտագործվել։ Նատրիումի գերքլորատը մոլախոտերի դեմ պայքարի միջոց է։

ՊԵՐՔԼՈՐՎԻՆԻԼԱՅԻՆ ԽԵԺԵՐ, պոփվինիլքլորիդի լրացուցիչ քլորմամբ (մինչև 65%) ստացվող նյութերի ՍՍՀՄ–ում ընդունված առևտրական անվանումը։ Ջերմապլաստիկ նյութեր են, ոչ դյուրավառ։ Ավելի ջերմակայուն են, քան պոլիվինիլքլորիդը (ՊՎՔ), որը քլորված է 56,8%-ով։ Պ– խ․ ավելի լավ են լուծվում ացետոնում (30%), քլորաֆորմում, բենզոլում, դիքլորէթանում և այլ օրգ․ լուծիչներում։ Սպիրտներում չեն լուծվում։ Կայուն են թթուների, ալկալիների, օքսիդիչների և այլ նյութերի նկատմամբ։ ՊՎՔ–ի (մոլ․ զանգվ․ 40–80 հզ․) քաոաքլորէթանային, քլորբենզոլային և այլ լուծույթներից ստանում են 62,5–64,5%-ով քլորված ջերմակայուն Պ․ խ․, որոնք սկսում են քայքայվել միայն 90°Շ–ից բարձր տաքացնելիս։ Այդ Պ․ խ․ օգտագործվում են պոլիվինիլքլորիդային մանրաթելեր ձգելու և լաքեր պատրաստելու համար։ 64–65% քլորված ՊՎՔ․ ավելի ջերմակայուն են, սակայն քիչ են լուծվում։ Ստացվում են փոշիացված Պ․ խ–ի և նրա կախույթի քլորմամբ։ Օգտագործվում են ագրեսիվ հեղուկների համար ավազաններ, անոթներ և խողովակներ պատրաստելու համար և քիմ․ մեքենաշինության մեջ։

ՊԵՐՕՔՍԻԴԱԶՆԵՐ, օքսիդավերականգնող դասի ֆերմենտների խումբ։ Կատալիզում են տարբեր նյութերի (արոմատիկամիններ, ճարպաթթուներ, ցիտոքրոմներ են) օքսիդացումը ջրածնի պերօքսիդով (H202) կամ օրգ․ պերօքսիդներով։ Առավել տարածված են բուսական Պ․, որոնք մասնակցում են բույսերի շնչառությանը։ Ոչ մեծ քանակությամբ հայտնաբերված են նաև կենդանիների կաթում և լեյկոցիտներում։ Կծվիչի Պ․ օգտագործվում են բժշկ․ և բջջաքիմիական հետազոտություններում։

ՊԵՐՕՔՍԻԴԱՅԻՆ ԹԹՈՒՆԵՐ, գերօքսիդային թթուներ (պերթթուներ), մոլեկուլում գերօքսիդային խումբ՝ –Օ–Օ– պարունակող թթուներ։ Անօրգանական Պ․ թ–ում –Օ–Օ– խումբը մտնում է կոմպլեքսային անիոնի բաղադրության մեջ։ Պ․ թ․ են առաջացնում տարրերի պարբերական համակարգի IV–VI խմբերի տարրերը (C, N, Տ, Ti, V, Cr են)։ Կիրառական նշանակություն ունեն ծծմբի Պ․ թ․ գերօքսիդմիածծմբական թթուն (Կարոյի թթու)՝ H2SOs, գերօքսիդերկծծմբական թթուն (գերծծմբական թթու)՝ H2S2Oe, որոնք անգույն բյուրեղական նյութեր են (հաւվում են համապատասխանաբար 45 և 65°C–ում)։ Այդ թթուները և նրանց աղերը ուժեղ օքսիդներ են։ Ստացվում են ծծմբական թթվի խիտ լուծույթների էլեկտրոլիզի միջոցով։ H2ՏՕ3–ն օգտագործվում է օրգ․ սինթեզում, Ւ12Տ208-ը՝ ջրածնի գերօքսիդ ստանալու համար։ Օրգանական Պ․ թ–ում –О–Օ– խումբը միացած է կարբոնիլային ածխածնին՝ R–։ Հայտնի են նաև նրանց աղերը, էսթերները և ացիլային գերօքսիդները՝ R–COOOCOR/։ Մինչև 6 ատոմ ածխածին պարունակող Պ․ թ․ հեղուկներ են, մյուսները՝ պինդ նյութեր։ Լուծվում են օրգ․ լուծիչներում, հոմոլոգիական շարքի առաջին 3 անդամները4 նաև ջրում։ Օքսիդացնում են ամինները, սուլֆիդները։ Պ․ թ–ով օլեֆինները օքսիդացնելիս ստացվում են ալկենների օքսիդներ (Պրիլեժաևի ռեակցիա), որն ունի կարևոր կիրառական նշանակություն)։

ՊԵՐՕՔՍԻԴԱՅԻՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, գերօքսիդային միացաթյուններ, քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են գերօքսիդային՝ –0–0– խմբեր։ Անօրգանական Պ․ մ–ից պարզագույնը ջրածնի գերօքսիդն է՝ Н202։ Մետաղների Պ– մ․ պինդ նյութեր են (տես Պերօքսիդներ), որոնց բյուրեղական ցանցը բաղկացած է մետաղի կատիոններից և Օշանիոններից։ Հայտնհ են նաև 02~ և 03 գերօքսիդային անիոններ պարունակող մետաղների Պ․ մ․, որոնք կոչվում են վերգերօքսիդներ և օզոնիդն և ր։ Ալկալիական և հողալկալիական մետաղներն օդում և թթվածնում օքսիդանալիս առաջացնում են գերօքսիդներ (Na202, К202, Ва02 ևն) և վերգերօքսիդներ (K02, Rb02, Ва04 ևն)։ Սրանք թույլ թթուների՝ ջրածնի գերօքսիդի և պերհիդրօքսիւի՝ Н02 աղեր են։ Ջրում հիդրոլիզվում են։ Ալկալիական մետաղների հիդրօքսիդները կամ վերգերօքսիդները օզոնի հետ փոխազդելով առաջացնում են օզոնիդներ (K03, Cs03 ևն)։ Գերօքսիդ, վերգերօքսիդ և օզոնիդ շարքում Պ․ մ–ի կայունությունը փոքրանում է, մեծանում է օքսիդացնող և թթվածին անջատելու ունակությունը։ Պ․ if․ են նաև գերօքսիդ–հիդրատները՝ К2СО, 3H202, Ca02 2Н202 և թթուները՝ H2SOs, H2S2Oe ևն։ Պ․ մ․ օգտագործում են որպես օքսիդիչներ, գունազրկող միջոցներ (օրինակ, NaB03 ևն), թթվածնի աղբյուր՝ աշխատանքային փակ տարածություններում օդը թթվածնով հարստացնելու նպատակով (օրինակ, 4K02+ 2С02 = 2К2СОз+ ՅՕշ)։

Օրգանական Պ․ մ․ են ալկիլ և արիլ՝ RB–Օ–OR նաև ացիլների՝ R–СО–Օ–O–COR գերօքսիդները, հիդրոգերօքսիդները՝ R–О–О–Н, պերօքսիդային թթուները՝ RCO–О–О–Н, հետերոատոմին գերօքսիդային խումբ միացած միացությունները (օրինակ, R3Si–О–Օ–Li, R2B–О– О–R), օզոնիդները (օրինակ) F3C–О–О–О–CF3), որտեղ R-ը ալկիլ կամ արիլ խումբ է։ Հայտնի են նաև Պ․ մ–ի պոլիմերները՝ [–О–О–C–]ո, ածխածնի ատոմին երկու՝ –C(OOH)2 և օղակում պերօքսիդային խմբեր պարունակալ Պ․ մ․։ Պ․ մ․ ստացվում են օրգ․ միացությունները թթվածնով, օզոնով կամ ջրածնի գերօքսիդով օքսիդացնելով։ Օրինակ՝ (СН3)2С = СН2 t► (СНз)зС-О-HBr,H20 CROC1 ►RCO –О–О –COR ► RCO–О –О – H+ RCOOR՝։ Ջերմության և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ Պ․ մ․ քայքայվում են, քանդվում է –О–Օ– կապը, և առաջանում են ազատ ռադիկալներ՝ RO, RCO․ (տեսՌադիկաչներ քիմիական), որոնք կարող են հարուցել շղթայական (և այլ) ռեակցիաներ և պայթյուն։ Այդ պետք է նկատի ունենալ օլեֆինների, դիենների և եթերների հետ աշխատելիս, որոնք օդի թթվածնի ազդեցությամբ առաջացնում են Պ․ մ․։ Օրգ․ Պ․ մ․ օգտագործում են որպես ազատռադիկալային պոլի մեր ման, կաուչուկի վուլկանացման և այլ ռեակցիաների հարուցիչներ, օրգ․ սինթեզում՝ օքսիդիչներ, մանածագործության մեջ՝ սպիտակեցնող նյութեր։ Պ․ մ․ կարևոր դեր են խաղում այրման և կենսաքիմ․ օքսիդացման պրոցեսներում։

ՊԵՐՕՔՍԻԴՆԵՐ, գերօքսիդներ, թթվածին և այլ՝ ավելի էլեկտրադրական տարր պարունակող միացություններ, որոնց մոլեկուլներում կան գերօքսիդային խմբեր՝ –О–Օ–։ Պ․ ուժեղ օքսիդիչներ են։ Ավելի կայուն են ալկալիական և հողալկալիական մետաղների Պ․։ Պ–ի օրինակներ են ջրածնի պերօքսիդը՝ H–Օ–О–H, նատրիումի գերօքսիդը՝ Na–О–О–Na, բարիումի գերօքսիդը՝ Օ ևն։ Պ–ի բյուրեղական ցանցը Ва բաղկացած է մետաղի իոններից և 4> թթվածնի մոլեկուլային իոններից՝ Օշ։ Պ․ տերմինը մտցված է ըստ միջազգային քիմ․ անվանակարգման։ Տես նաև Պերօքսիդային միացությաններ։ Առանձին տարրերի Պ–ի մասին տես համապատասխան տարրի մասին հոդվածում։

ՊԵՐՖՈԺԱՊԱՎԵՆ (< լատ․ perforare –ծակատել), տես Ծակոաաժապավեն՛․

ՊԵՐՖՈՐԱՏՈՐ (< լատ․ perforare – ծակատել)․ տես Ծակատիչ։

ՊԶՏԻԿ3ԱՆ Ասատուր Հարությունի (ծն․ 1943, Րեյրութ), հայ նկարիչ։ Սովորել է Պերուջայի Գեղարվեստի ակադեմիայում և Փարիզի Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում։ Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Աշխատում է գե–