Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կեսը և ուրիշներ։ Թատրոնի կադրեր են կրթվում Լիմայի Դրամատիկական արվեստի ազգային ինստ–ում։

XV․ Կինոն Պ–ում առաջին նկարահանումներն իրականացվեք են 1913-ին։ Ազգ․ կինեմատոգրաֆիայի հաստատումն սկսվել է 1930-ական թթ․ կեսից, երբ կազմակերպվել է առաջին կինոֆիրման Լիմայում։ Պ–ի կինոն հանրահայտ է դարձել շնորհիվ ռեժիսոր Ա․ Ռոբլես Դոդոյի ֆիլմերի («Կանաչ պատ», 1969, «Պատրանք», 1973 են)։ Խ․ Ուակոյի, Ս․ Վիլյանուէայի, է․ Նիսիմաիի, է․ Չամբիի վավերագրական ֆիլմերն արտացոլում են հնդկացիների կյանքի սուր սոցիալական խնդիրները։ Կինոդերասաններից են՝ Օ․ Մոնտեսկոն, Խ․ Մոնտորոն, է․ Դոդոյը, Լ․ Ալվարեսը, Ռ․ Մարտինը և ուրիշներ։ Պատկերազարդումը տես 8-րդ հատորի 704–705-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակ XXIV։

Գրկ․ Мариатеги X․ К․, Семь очерков истолкования перуанской действительности, пер․ с исп․, М․, 1963; Гони онский С․ А․, Очерки новейшей истории стран Латинской Америки, М․, 1964; Перу։ 150 лет независимости, М․, 1971; Мамонтов С․ П․, Испаноязычная литература стран Латинской Америки в XX в-, М․, 1972; Полевой В․ М․, Искусство стран Латинской Америки, М․, 1967; Кириченко Е․ И․, Три века искусства Латинской Америки, М․, 1972; Velasco Al– varado J․, La voz de la revolucion․ Discursos del presidente de la republica general de Division Juan Velasco Alvarado, t․ 1–2, Lima, 1972; Stevenson R․, The Music of Peru․ Aboriginal and Viceroyal Epochs, W-, 1960․

ՊԵՐՈՒԱՑԻՆԵՐ, ազգ Պերուում։ Կազմավորվել են հիմնականում իսպանահնդկացիական ծագմամբ մետիսներից։ Կազմում են երկրի բնակչության մոտ կեսը (8,4 մլն, 1978)։ Բնակվում են գլխավորապես առափնյա շրջաններում և Անդեր լեռներում։ Կրոնով կաթոլիկներ են։ Պ–ի իսպաներեն լեզվի մեջ մեծ քանակությամբ բառեր են մտել հնդկացիական (հատկապես՝ կեչուա) լեզուներից։ Հնդկացիական ազդեցությունը գգա{ի է նաև նյութ, և հոգևոր մշակույթի մի շարք բնագավառներում։ Պ․ են անվանում նաև Պերուի ողջ բնակչությանը, որի մոտ կեսը հնդկացիներ են։ Իսպաներենը և կեչուտն 1975-ից պետ․ լեզուներ են։ Տես նաև Պերու հոդվածը, Բնակչությունը ենթաբաժինը։

ՊԵՐՈՒԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՊԿԿ), ստեղծվել է 1928-ին։ Սինչև 1930-ը կոչվել է Պերուի սոցիալիստական կուսակցություն։ 1935-ին ընդունվել է Կոմինտերնի մեջ։ Ընդհատակի ծանր պայմաններում համախմբել է աշխատավորներին, կազմակերպել հակաֆաշիստական գործունեություն և հանրապետական Իսպանիայի հետ համերաշխության շարժում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939–45) և դրանից հետո, երկրում բանվորական ու ազգային–ազատագրական շարժման վերելքի պայմաններում, ՊԿԿ ամրապնդեց իր ազդեցությունը աշխատավորական զանգվածների վրա և ձեռք բերեց լեգալություն։ III համագումարում (1948) ընդունվեց կուսակցության ծրագիր։ Մ․ Օդրիայի բռնապետության շրջանում (1948–1956) ՊԿԿ–ի գործունեությունն արգելվեց։ Այն ենթարկվեց դաժան հալածանքների, բազմաթիվ կոմունիստներ սպանվեցին կամ ձերբակալվեցին։ Կուսակցությունից հեռացան անկայուն տարրերը, առաջացան խմբավորումներ և ֆրակցիաներ, որը հասցրեց ներկուսակցական պայքարի։ Այդուհանդերձ ՊԿԿ ղեկավար դեր կատարեց 1950-ին Արեկիպա քաղաքում բռնկված ժող․ ապստամբության և 1954–55-ի զանգվածային գործադուլային շարժման կազմակերպման գործում։ 1956-ից հետո, լեգաւ պայմաններում, կուսակցությունը նկատելիորեն աշխուժացրեց իր աշխատանքը։ 1960-ին վերստին արգելվեց կուսակցության գործունեությունը։ ՊԿԿ–ի IV համագումարը (1962) ընդունեց կանոնադրություն և խնդիր դրեց ամրապնդել գյուղացիների և բանվորների դաշինքը։ 1963-ի սկզբին ՊԿԿ նոր հալածանքների ենթարկվեց, ձերբակաւվեց մոտ 1000 կոմունիստ, այդ թվում նրա ղեկավարներ Ակոստա Սալասը և Բ․ դել Պրադո Չավեսը։ Մի խումբ պառակտիչներ փորձեցին գավթել կուսակցության ղեկավարությունը և այն անջատել միջազգային կոմունիստական շարժումից։ 1964-ի հունվարին պառակտիչները հեռացվեցին կուսակցությունից։ ՊԿԿ ԿԿ–ի 1965-ի օգոստոսյան պլենումը կոչ արեց կոմունիստներին և ամբողջ ժողովրդին «ճիշտ օգտագործել պայքարի բոլոր ձևերը», ընդգծեց Պերուի մի շարք շրջաններում ծավալված պարտիզանական շարժման նշանակությունը և նշեց, որ տվյալ պահին գլխավորը դեմոկրատական իրավունքների և ազատության համար մղվող պայքարն է։ Երբ 1968-ի հոկտեմբերին իշխանության գլուխ անցավ զինված ուժերի հեղափոխական կառավարությունը, ՊԿԿ հանդես եկավ այդ կառավարության հակաիմպերիալիսաական և հակաօլիգարխիական գծի պաշտպանությամբ։ ՊԿԿ–ի V համագումարը (1969) առաջադրեց պերուական ժողովրդի հակաիմպերիալիստական և հակաօլիգարխիական նվաճումների պաշտպանության կոնկրետ ծրագիր։ ՊԿԿ–ի VI համագումարը (1973) ընդունեց նոր ծրագիր և հաստատեց Զինված ուժերի հեղափոխական կառավարության հայրենասիրական կողմնորոշմանն աջակցելու, հեղափոխական պրոցեսը խորացնելու նպատակով բանվոր դասակարգի, գյուղացիության, ամբողջ ժողովրդի հետագա համախմբման կուսակցության գիծը։ ՊԿԿ ԿԿ–ի 1979 մարտյան պլենումը քննարկեց կուսակցության նոր ծրագրի նախագիծը, որը հաստատվեց նույն թվականի հոկտեմբեր–նոյեմբերին կայացած ՊԿԿ–ի VII ազգային համագումարում։ ՊԿԿ–ի պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների Մոսկվայում կայացած միջազգային խորհրդակցություններին (1957, 1960, 1969) և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։

ՊԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած ժամանակաշրջանում՝ Կենտկոմը, որն իր կազմից ընտրում է Քաղհանձնաժողով և Քարտուղարություն։ ՊԿԿ ԿԿ–ի գլխ․ քարտուղարն է Խ դել Պրադո Չավեսը։ Կենտրոնական օրգանը «ունիդադ» («Unidad») թերթն է։

ՊԵՐՈՒԶԻՆՈ (Perugino) (իսկականը Վաննուչչի, Vannucci), Պիետրո (1445 և 1452-ի միջև–1523), իտալացի նկարիչ։ Ուշ կվատրոչենտոյի ումբրիայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրել է Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, նիդերլ․ վարպետ–» ների և Վեռոկքիոյի ազդեցությունը։ Պ–ի հայեցողականությամբ ներթափանցված երփնագիրը առանձնանում է կոմպոզիցիոն ռիթմերի մեղմությամբ և Օլմբրիայի բլրաշատ հեռուները պատկերող քնարական բնանկարային ֆոնով։ Հարազատ մնալու] Բարձր Վերածննդի դասական սկզբունքներին՝ Պ․ ձգտել է ներդաշնակության, տարածության կազմակերպման պարզության ու հավասարակշռվածության («Բանալիների հանձնումը U․ Պետրոսին», Վատիկանի Աիքստինյան կապելլայի որմնանկար, 1481–82, «Ողբ առ Քրիստոս», մոտ․ 1494–95, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Պ․ խոր ազդեցություն է գործել իր աշակերտի՝ Ռաֆայեփ վրա։

ՊԵՐՈՒՅ (Perutz) Մաքս Ֆերդինանդ (ծն․ 1914), անգլիական (ծագումով՝ ավստրիացի) կենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1954)։ Սովորել է Վիեննայի համալսարանում, հետագայում (1936-ից) տեղափոխվել Քեմբրիջ (Մեծ Բրիտանիա)։ Ղեկավարել է բժշկ․ գիտահետազոտական խորհրդի մոլեկուլային կենսաբանության խումբը (1947–62), 1962-ից Քեմբրիջի համալսարանի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի վարիչն է։ Հիմնականում ուսումնասիրել է սպիտակուցների կառուցվածքը ռենւոգենկառուցվածքային վերլուծության իր իսկ կատարելագործած մեթոդով։ Առաջինն է վերծանել հեմոգւոբինի մոլեկուլի տարածական կառուցվածքը։ Նոբելյան մրցանակ (1962, Զ․ Քենդրյուի հետ համատեղ)։ Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի (1963), Ավստրիական ԴԱ (1963) և բազմաթիվ գիտական ընկերությունների անդամ է:

ՊԵՐՔԼՈՐԱՏՆԵՐ, գերքլորատներ, գերքլորական թթվի՝ НСЮ4 աղերը։ Ջրում և օրգ․ լուծիչներում լավ լուծվող, անգույն (եթե կատիոնն անգույն է), բյուրեղական նյութեր են։ Վատ են լուծվում K, Pb և Cs-ի Պ․ (100 գ ջրում 25°Շ–ում՝ 1,3 գ КСЮд)։ Քիմիապես կայուն են։ 300–600°Շ–ից բարձր տաքացնելիս քայքայվում են, անջատելով թթվածին (օրինակ՝ KC104=KCl-f 20շ)։ Պ․ ստանում են քլորատները տաքացնելով կամ նրանց լուծույթների էլեկտրոլիզով և այլ եղանակներով։ Օգտագործվում են (սովորաբար КСЮ4 և NH4CIO4) անվտանգ պայթուցիկ նյութերի և պայթուցիկ խառնուրդների արտադրության համար։ Պ․ թեև ավելի ուժեղ օքսիդիչներ են, քան Բերթոլեի աղը, սակայն նրանցով պատրաստված պայթուցիկ խառնուրդները շվւ ումից և հարվածից չեն պայթում։ Մագնեզիումի