Առավել հաջողված գործերից են մահարձանները, հուշարձանները, Վոլտերի արձանը (մարմար, 1776, Ֆրանս, ինսա–ի գրադարան, Փարիզ), դիմաքանդակները (կոլեկցիոներ Տ․ է․ Դեֆրիշի և նրա նեգր ծառա Պոլի կիսանդրիները, թրծակավ, մոա 1760, Գեղեցիկ արվեստների թան– գարան, Օռլեան)։
ՊԻԳՄԱԼԻՈՆ (հուն․ nuyiiaXCwv), դիցաբանության մեջ․ 1․ Տյուրոսի առասպելական թագավոր, որն սպանել է քրոջ՝ Կարթագենի հիմնադիր էլիսսայի ամուսնուն՝ նրա հարստությանը տիրանալու համար։ 2․ Կիպրոս կղզու առասպելական թագավոր, քանդակագործ։ Սիրահարվել է գեղեցկուհի Գալատեայի՝ իր ստեղծած արձանին, որին կյանք է հաղորդել Ափրոդիտե դիցուհին։ Գալատեան դարձել է Պ–ի կինը։ Կան նաև առասպելի այլ տարբերակներ։ Պ․ փոխաբերական առումով նշանակում է իր ստեղծագործությանը սիրահարված մարդ։ Պ–ի թեման բազմիցս օգտագործվել է գրականության ու արվեստի մեջ (Օվիդիոս, ժ․ ժ․ Ռուսո, Ֆ․ Մ․ Վոլտեր, P․ Շոու և ուրիշներ)։
ՊԻԳՄԵՆՏԱՅԻՆ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, պիգմենտներ առաջացնող միկրոօրգանիզմներ, որոնց կուտակումները փորձանոթի պինդ սննդարար միջավայրը ներկում են դեղին, կարմիր, կապույտ, մանուշակագույն, սե կամ այլ գույնով։ Կարմիր պիգմենտ առաջացնում են որոշ բակտերիաներ, շողասնկերը և շաքարասնկերը, ինչպես նաև հրաշքի ցուպիկը (Bact․ prodigiosum), որի առաջացրած գաղութները նման են վառ կարմիր արյան կաթիլի, կապույտ՝ կապտաթարախածին ցուպիկները, դեղին՝ ստաֆիլոկոկերը, սև՝ ազոտաբակտերը են։ Պ․ մ–ի պիգմենտ առաջացնելու ինտենսիվության վրա մեծ ազդեցություն է ունենում սննդային միջավայրի բաղադրությունը։ Իրենց քիմ․ բնույթով պիգմենտները տարբեր են․ կարոտինոիդները պատկանում են ածխաջրածիններին, անտոցիանները և մելանինները (սե պիգմենտ) արոմատիկ միացություններ են։ Կարոտինոիդները Պ․ մ–ին պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից, իսկ ֆոտոսինթեզող բակտերիաների մոտ մասնակցում ֆոտոսինթեզին, առանձին պիգմենտներ օժտված են անտիբիոտիկների հատկությամբ։ Որոշ միկրոօրգանիզմների պիգմենտագոյացումը տեսակային կայուն առանձնահատկություն է և ունի կարգաբանական նշանակություն։
ՊԻԳՄԵՆՏՆԵՐ քիմիայում, ներկվող նյութում չլուծվող գունավոր նուրբ փոշիներ, որոնք օգտագործվում են պլաստմասսաները, ռետինը, թուղթը, լաքերը, արհեստական և սինթետիկ մանրաթելային զանգվածը, արհեստական կաշին գունավորելու, տպագրական, շինարարական և այլ ներկեր պատրաստելու, գործվածքը (պիգմենտային տպագրություն) ներկելու համար։ Որոշ դեպքերում Պ․ գունավորելուց բացի բարելավում են կոռոզիայից պաշտպանող թաղանթների հատկությունները։ Ներկանյութերը, ի տարբերություն Պ–ի, լուծվում են ջրում և ներկվող նյութում։ Պ–ի որակը որոշվում է ըստ լույսի, ջերմության, լուծիչների, քիմ․ և այլ ազդակների նկատմամբ կայունությամբ, ծածկունակությամբ, ներկվող միջավայրում դիսպերսվելու, լաքին տեխնոլոգիական հատկություններ հաղորդելու ունակությամբ, գուներանգի պայծառությամբ և այլ հատկություններով։ Օգտագործվում են բնական և սինթետիկ Պ․, որոնք անօրգանական կամ օրգ․ բազմագույն նյութեր են։ Մարդկությանը Պ․ հայտնի են վաղ ժամանակներից։ Նախնադարյան հասարակարգի դեռ վաղ շրջանում օգտագործվում էին «հողային ներկերը»՝ երկաթի օքսիդներ պարունակող գունավոր կավերը (օքրա, թխահող), մուրը, հողից և բույսերից ստացվող Պ․։ Ավելի ուշ երկաթի և պղնձի օքսիդները մտնում էին խեցեգործական արծնիչների, մանգանի օքսիդը՝ ապակու, ծարիրի օքսիդը՝ դիմաքսուկների, արսենի օքսիդը և սուլֆիդը՝ այլ ներկերի բաղադրության մեջ։ Կապարի սուլֆիդը, իսկ մ․ թ․ ա․ I հազարամյակից նաև ծարիրի սուլֆիդը, օգտագործվում էին մումիաները գրիմավորելու համար։ Պեղումները ցույց են տվել, որ Պ․ Հայաստանում օգտագործվել են վաղնջագույն ժամանակներից սկսած։
Օրգանական Պ․ սինթետիկ նյութեր են, որոնցից հատկապես կարևոր են միա– և երկազոպիգմենտները, ֆտալացիանինային և բազմացիկլային Պ․։ Ազոպիգմենտները (կանաչավուն դեղինից մուգ կարմիր) երկազոտացված արոմատիկամինների միացություններն են ացետաքացախաթթվի կամ 2,3-օքսինավթոնաթթվի, արիլիդների, (3-նավթոլի կամ N-արիլպիրազոլոնների հետ։ Պղնձի ֆտալոցիանինին քլոր միացնելիս ստացվում են վառ կանաչ, միաժամանակ բրոմ միացնելիս՝ դեղնավուն կանաչ բարձրակայուն Պ․։ Բազմացիկլային Պ․ աչքի են ընկնում կայունությամբ և բագմագունությամր։ Անօրգանական Պ․ բնական կամ սինթետիկ նյութեր են, զիջում են օրգ․ Պ–ին գունավորելու ունակությամբ, բայց ավելի լուսակայուն են։ Նրանց գույնը պայմանավորված է պարունակվող մետաղների օքսիդներով, սուլֆիդներով, սելենիդներով, քրոմատներով։
ՊԻԳՄԵՆՏՆԵՐ (< լատ․ pigmentum–ներկ), գունակներ, կենսաբանության մեջ, օրգանիզմների հյուսվածքների կազմության մեջ մտնող գունավոր նյութեր։ Պայմանավորում են բույսերի, միկրոօրգանիզմների, կենդանիների մաշկի, մազերի, աչքերի ևն գույնը և կարևոր դեր են խաղում կենսագործունեության պրոցեսներում։ Բուսական և կենդանական օրգանիզմների մեծ մասում առավել տարածված են կարոտինոիդները և պորֆիր ինները՝․ Քիմ․ բնույթով ամենատարբեր օրգ․ միացություններ են։ Պ․ գտնվում են բջջի կառուցվածքային գոյացություններում, երբեմն օրգանիզմի հեղուկներում (լուծված վիճակում), օրինակ, քլորոֆիլը կենտրոնացած է քլորոպլաստներում, հեմոգոբինը էրիթրոցիտներում, ֆլավոնոիդները՝ բույսերի բջջահյութում։ Մպիտակուցների և լիպիդների հետ կապված Պ․ մտնում են կենսաբանական թաղանթների կառուցվածքի մեջ։ Պ–ի գույնը պայմանավորված է նրանց մոլեկուլներում գունակիրների առկայությամբ։ Պ․ լայնորեն տարածված են բնության մեջ։ Պիգմենտային համակարգը այն օղակն է, որը կապում է արտաքին միջավայրի լուսային պայմանները օրգանիզմի նյութափոխանակության հետ։ Բույսերում Պ–ի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը դրանց մասնակցությունն է ֆոտոսինթեզին։ Բացի այդ լույսի կլանումը մեծ դեր է կատարում բույսերի աճման, զարգացման և շարժման պրոցեսներում։ Կենդանիների օրգանիզմում Պ–ի կարևորագույն ֆունկցիան է տեսողության պրոցեսին մասնակցելը։ Հեմոգլոբինը և արյան մյուս Պ․ շնչառության օրգաններից թթվածինը տեղափոխում են դեպի հյուսվածքները։ Ցիտորոմները, շնչառական քրոմոգենները են լինելով ֆերմենտներ մասնակցում են հյուսվածքային շնչառությանը։ Պ․ պաշտպանում են օրգանիզմը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից (բույսերի մոտ՝ կարոտինոիդները, ֆլավոնոիդները, կենդանիների մոտ՝ մեչանքւնները)։ Պ․ պայմանավորում են օրգանիզմների գունավորումը, որը նպաստում է բույսերի փոշոտումը և սերմերի տարածոււհւ իրականացնող միջատներին և թռչուններին գրավելու, իսկ կենդանիների մոտ՝ գիշատիչներից պաշտպանվելու և քողարկվելու գործում։ Մինչև XIX դ․ 2-րդ կեսը բուսական և կենդանական Պ․ լայնորեն օգտագործվե[ են որպես ներկանյութեր (որդան կարմիր, ինդիգո ևն)։ Որոշ Պ․ օգտագործվում են սննդի արդյունաբերության և բժշկության մեջ (ռիբոֆլավին, կարոտին, Պ–անտիբիոտիկներ)։ Մարդու օրգանիզմում Պ–ի փոխարկման որևէ փուլի խանգարումները հանգեցնում են նյութափոխանակության տարբեր արգասիքների կուտակման և որոշ հիվանդությունների զարգացման (տես, օրինակ, Դեղնախտ)։ Ռ․ Նաչրանդյան
ՊԻԳՈՒԼԵՎՄԿԱՅԱ Նինա Վիկտորովնա (1894–1970), սովետական պատմաբան, բյուզանդագետ, արևելագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր։ Ավարտել է Բեստուժևյան կուրսերը (1918), 1922-ին՝ Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակ–ի ասպիրանտուրան։ Ուսումնասիրությունները վերաբերում են Բյուզանդիայի, Իրանի, Ասորիքի, Մերձավոր Արևելքի, Արաբիայի հասարակականանա․ հարաբերությունների, գրականության և աղբյուրագիտության խնդիրներին, շոշափել է նաև հայագիտության հետ կապված հարցեր։ 1952-ին ընտրվել է ռուս․ Պաղեստինյան ընկերության փոխնախագահ և նշանակվել նրա օրգան «Պա–