Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեստինսկի սբորնիկ»-ի (-«Палестинский сборник») պատասխանատու խմբագիր։ 1960-ին ընտրվել է ֆրանս․ «Ասիական ընկերության» անդամ։ Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։

Երկ․ Месопотамия на рубеже V и VI вв․ н․ э․, М․–Л․, 1940; Сирийские источники по истории народов СССР, М․–Л․, 1941; Византия и Иран на рубеже VI–VII вв․, М․–Л․, 1946; Византия на путях в Индию, М․–Л․, 1951; Города Ирана в раннее средневековье, М․–Л․, 1956; Арабы у границ Византии и Ирана в IV–VI вв․, М․–Л․, 1964․ Հ․ Բարթիկյան

ՊԻԴՈԻ դը Սենտ Օլոն Լուի Մարի (Pidou de Saint-Olon, Louis-Marie) (1637, Փարիզ – 1717, Սպահան), Թեաթինյան օրդենի վանական, կաթոլիկ քարոզիչ, լեհահայերի կաթոլիկացման գործում Գալանոս Կղեմեսի հետևորդը։ 1664-ից դասատու, 1666–71-ին և 1674–78-ին՝ ռեկտոր Լվովյան հայկական կոչեգիայում։ 1668–69-ին վերջինիս կից կազմակերպել է դպրոցական թատրոն, գրել հայերեն ողբերգություններ («Մարտիրոսութիւն սրբոյն Հռիփսիմէի», հրատարակվել է «Բազմավեպ»-ում, 1884–86-ին, ևն)։ Ուկրաինայում և Լեհաստանում Թեաթինյան օրդենի գործունեության մասին նրա «Համառոտ զեկույց․․․» հաշվետվությունը (հայերեն հրատարակվել է 1884-ին, Կ․ Եգյանի կազմած «Բռնի միութիւն հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ» ժողովածուում) բռնի կաթոլիկացման դեմ լեհահայերի պայքարի պատմության կարևոր աղբյուր է։ 1678-ից կաթոլիկություն է քարոզեւ Կ․ Պոլսի, 1687-ից՝ Սպահանի հայերի մեջ։ 1712-ից եղել է Ֆրանսիայի դեսպանը Պարսկաստանում։

Գրկ․ Գալստյան Հ․, Հայ դպրոցական թատրոնը Արևմտյան Ուկրաինայում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԴԱ, հաս․ գիտ․», 1958, № 6։ Дашкевич Я․, Армянские колонии на Украине в источниках и литературе XV–XIX веков, Е․, 1962, с․ 86-89․ Յա․ Դաշկևիչ

ՊԻԵԶԱ (< հուն․ ju££co – ճնշել, սեղմել), ճնշման և մեխանիկական լարման միավորը մետր–տոննա–վայրկյան (ՍՏՎ) հնացած համակարգում։ 1Պ․= 1 Օ3 նխ2 (պա)= 0․0102 կԳ/աՐ։

ՊԻԵԶՈԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏՎԻՉ, մեխանիկական ճիգը էլեկտրական ազդանշանի փոխակերպող չափիչ սարք։ Աշխատանքի հիմքում ընկած է պիեզոէլեկտրական էֆեկտը (տես ՊիեզոԷւեկարականություն)։ Կիրառվում է տենզոմետրական չափումներում, տեսակավորման (ըստ կշռի) հարմարանքներում, թրթռումների և դեֆորմացիաների չափման համար ևն։ Տես նաև Պիեզոէչեկւորական փոխակերպիչ։

ՊԻԵԶՈԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊԻՉ, պիեզոէլեկտրական տվիչ, էլեկտրամեխանիկական կամ էլեկտրաձայնային փոխակերպիչ, որի աշխատանքը հիմնված է պիեզոէլեկտրական էֆեկտի (տես Պիեզոէւեկւորականություն) վրա։ Պ․ փ․ կազմված է առանձին կամ խմբավորված պիեզոտարրերից, որոնք պատրաստվում են պիեզոէլեկտրական նյութերից և սովորաբար ունենում են թիթեղի, ձողի, գլանի կամ գնդի ձև։ Փոփոխական էլեկտրական դաշտում պիեզոտարրը (օրինակ, թիթեղը) կատարում է ստիպողական մեխանիկական տատանումներ, որոնց՝ ամպլիտուդը խիստ աճում է, երբ ստիպողական և սեփական տատանումների հաճախականությունները համընկնում են (ռեզոնանս)։ Մյուս կողմից, երբ Պ․ փ․ դրվում է մեխանիկական տատանման մեջ, ապա պիեզոտարրի հակադիր երկու մակերևույթների միջև առաջանում է փոփոխական էլեկտրական դաշտ, այսինքն՝ Պ․ փ․ սկզբունքորեն շրջելի է։ Կիրառության ոլորտից և աշխատանքային հաճախականությունների տիրույթից կախված՝ Պ․ փ–ներում տեղի են ունենում պիեզոտարրերի տարբեր տեսակի դեֆորմացիաներ։ Պիեզոտարրը բնութագրվում է էլեկտրամեխանիկական կապի գործակցով՝ K–Aiy/A};, որտեղ A–ն կիրառված էլեկտրական դաշտի լրիվ էներգիան է, իսկ Air-ը՝ էներգիայի այն մասը, որը փոխակերպվել է պիեզոտարրի մեխանիկական էներգիայի։ Պ․ փ–ի արդյունավետությունը գնահատվում է զգայունությամբ և օ․ գ․ գ–ով։ Պ․ փ–ները կիրառվում են ռադիոտեխնիկայում (կայունարարներ և զտիչներ), ավտոմատիկայում, հեռուստամեխանիկայում, ձայնագիտության մեջ (միկրոֆոն, հեռախոս, հիդրոֆոն ևն)։ Ռ․ Աբրահամյան

ՊԻԵԶՈԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պիեզոէլեկտրական էֆեկտ, մեխանիկական լարումների ազդեցությամբ անիզոտրոպ դիէլեկտրիկներում էլեկտրական բևեռացման (ինդուկցիայի) առաջացման (ու ղիդ պիեզոէլեկտրական էֆեկտ) և էլեկտրական դաշտի ազդեցությամբ մեխանիկական դեֆորմացիաների առաջացման (հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտ) երևույթը։ Ուղիղ և հակառակ պիեզոէլեկտրական էֆեկտները դիտվում են միևնույն բյուրեղներում՝ պիեզոէլեկտրիկներում։ Պ–յան երեվույթը քվարցի բյուրեդում առաջինը մանրամասնորեն ուսումնասիրել է Պ․ Կյուրին եղբոր հետ (1880)։ Հետագայում պիեզոէլեկտրական հատկություններ հայտնաբերվել են ավելի քան 1500 միացություններում, որոնցից լայնորեն օգտագործվում են սեգնետյան աղը, բարիումի տիտանատը ևն։ Բյուրեղների պիեզոէլեկտրական հատկությունները կապված են դրանց կառուցվածքի հետ։ Այդպիսի հատկություններ ունեն բոլոր պիրոէլեկտրքւկները։ Մեխանիկական դեֆորմացիայի դեպքում փոխվում է պիրոէլեկտրիկի ինքնակամ բևեռացման մեծությունը, և դա դիտվում է որպես ուղիղ պիեզոէլեկտրական էֆեկտ։ Պիեզոէլեկտրական էֆեկտներ դիտվում են նաև որոշ ոչ պիրոէլեկտրիկներում (օրինակ, քվարցում)։ ճշմարիտ է հետևյալ ընդհանուր պնդումը, սիմետրիայի կենտրոն ունեցող բյուրեղները չեն կարող լինել պիեզոէլեկտրիկներ։ Դա բացատրվում է նրանով, որ բյուրեղի դեֆորմացման ժամանակ սիմետրիայի կենտրոնը պահպանվում է, իսկ վերջինիս առկայության դեպքում բևեռացում հնարավոր չէ։ Սիմետրիայի ուրիշ տարրերի (սիմետրիայի հարթություններ, առանցքներ) առկայությունը կարող է արգելել բևեռացման առաջացումը բյուրեղի որոշակի ուղղություններում կամ որոշակի դեֆորմացիաների դեպքում։ Պիեզոէլեկտրիկները լայնորեն կիրառվում են տեխնիկայում, ձայնագիտության մեջ, ռադիոֆիզիկայում և այլուր։ Դրանց կիրառության հիմքում ընկած է էլեկտրական ազդանշանների փոխակերպումը մեխանիկականի և հակառակը (տես Պիեզոէւեկտրական փոխակերպիչ)։

Գրկ․ Кэди У․, Пьезоэлектричество и его практическое применение, пер․ с англ․, М․, 1949; Мэзон У․, Пьезоэлектрические кристаллы и их применение в ультраакустике, пер․ с англ․, М․, 1952; Яффе Б․, Кук У․, Яффе Г․, Пьезоэлектрическая керамика, пер․ с англ․, М․, 1974․ Ռ․ Աբրահամյան

ՊԻԵԶՈՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՏՈՒՆ, պիեզոմագնիսական էֆեկտ, մագնիս ացածության (ինքնակամ մագնիսական մոմենտի) առաջացումը նյութում՝ արտաքին մեխանիկական ազդեցությամբ։ Այդ հատկությունը հանդես բերող նյութերը կոչվում ենպիեզոմագնիսական նյութեր կամ պիեզոմագնիսներ։ Պ․ հատուկ է ֆեռոմագնիսական և հակաֆեռոմագնիսական նյութերին, իսկ պարա– և դիամագնիսական նյութերում այն սկզբունքորեն հնարավոր չէ։ Պ․ առաջանում է այն դեպքում, երբ կիրառված ճնշման ազդեցությամբ հակաֆեռոմագնիսական բյուրեղի մագնիսական սիմետրիան փոխվում է, և երևան է գալիս թույլ ֆեռոմագնիսականություն։ Պ․ փորձով հայտնաբերվել է MnF2, CoF2 և a–Fe203 հակաֆեռոմագնիսական բյուրեղներում։ Թույլ դրսևորման պատճառով Պ․ առայժմ գործնական լայն կիրառություն չունի, սակայն կարևոր երևույթ է նյութի մագնիսական կառուցվածքի առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։ Մասնավորապես, Պ–յան միջոցով կարելի է ուսումնասիրել նյութի հակաֆեռոմագնիսական կառուցվածքը (տես Հակաֆեռոմագնիսականություն)։ Ռ․ Աբրահամյան

ՊԻԵԶՈԿՎԱՐՑ (հուն, лсо – ճնշել և քվարց), քվարցի անգույն կամ գունավոր բյուրեղներ առանց կողմնակի միներալների, գազի, հեղուկների, ճեղքերի, կրկնաբյուրեղների առկայության։ Պ–ի կիրառությունը հիմնված է նրա պիեզոէլեկտրական հատկությունների վրա։ Լայնորեն կիրառվում է ռադիոէլեկտրոնային սարքերում, ջրաակուստիկայում, օպտիկայում և այլ բնագավառներում։ Արատներով թափանցիկ քվարցի բյուրեղներից պատրաստում են հատուկ քվարցային ապակի։ Պ–ի ամենախոշոր կուտակումները հանդիպում են քվարցային, քվարցդաշտասպաթային և քվարց–կարբոնատային երակների խոռոչներում, ինչպես նաև գրանիտային պեգմատիտներում։ Պ–ի բյուրեղները ձևավորվում են հիդրոթերմալ և հիդրոթերմալ–մետասոմատիկ պրոցեսների հետևանքով։

ՊԻԵԼԱԳՐԱՖԻԱ (< հուն․ яОеХое – ավազան և ․․․ գրաֆիա), երիկամների ավազանների և սկահակների ռենտգենյան հետազոտման մեթոդ։ Կատարվում է երիկամների ավազանների մեջ ռենտգենակոնտրաստային նյութ ներարկելով։ Պ․ հնարավորություն է տալիս պարզելու ավազանների և սկահակների կառուց–