Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԻՀՌՈՆ, Պիռոն (TIvppcov) էլիսացի (մ․ թ․ ա․ մոտ 365–275), հին հուն, փիլիսուիա, սկեպտիցիզմի հիմնադիրը։ Գրավոր աշխատություններ չի թողել, իր ուսմունքը տարածել է բանավոր։ Պ–ի հայացքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ է թողել նրա աշակերտ Տիմոնը (մ․ թ․ ա․ 320–230)։ Պ–ի փիլ․ ուսմունքի ձեավորման վրա ազդել են Դեմոկրիտը և Կրատիլոսը, որոնց հայացքներում պարունակվող ոելյատիվիստական տարրերը Պ․ հասցրել է ծայրահեղության։ Ըստ Պ–ի, մարդկային միտքն անզոր է ճանաչելու աշխարհը, մարդը ոչինչ չի կարող ասել իրերի մասին, նա նույնիսկ չի կարող պնդել՝ գոյություն ունե՞ն դրանք, թե ոչ։ Այդ իսկ պատճառով փիլիսոփան պետք է ձեռնպահ մնա դատողություններից։ Արժանահավատ են միայն մարդու զգացումները, որոնց վրա հենվելով կարելի է ասել, որ այս իրը թվում է թե այսպիսին է։ Մոլորությունն սկսվում է այն պահից, երբ մարդը պնդում է, թե իրն այսպիսին է։ Ըստ այդմ էլ անհնարին է որեէ բանի վերաբերյալ ասել, թե այն ճշմարիտ է կամ կեղծ։ Պ–ի իդեալն է կատարյալ հոգեկան անդորրը և ազատությունը՝ դատելու ու երկմտելու անհրաժեշտությունից։ Երջանկությունը, որին ձգտում է իսկական փիլիսոփան, անվրդովությունն է (ատարաքսիա) և ապրումներից ու կրքերից ազատ լինելը (ապաթիա)։ Այդ դրույթից ելնելով Պ․ քարոզել է փախուստ ընտանեկան, հասարակական և քաղ․ կյանքից։ Պիհռոնիզմը առավել լայն տարածում է ունեցել հռոմ․ փիլիսոփայության մեջ մ․ թ․ ա․ I –մ․ թ․ II դդ՝․ սնունդ տալով սկեպտիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներ էնեսիդեմի և Սեքաոոս էմպիրիկի հայացքներին։

Հին և միջնադարյան հայ փիլիսոփայության մեջ Պ–ի ուսմունքը հայտնի էր շնորհիվ Դավիթ Անհաղթի, որը «Սահմանք իմաաոասիրութեան» երկում քննադատ ել է Պ–ի սկեպտիցիզմը և ագնոստիցիզմը, պաշտպանել աշխարհի ճանաչելիության սկզբունքը և փիլ․ գիտության իրավունքները։ Ս․ Արևշատյան

ՊԻԴԱՏՈԱ ՊՈՆՏԱՑԻ, Պիղատոս Պոնտիուս (Pontius Pilatus), հռոմ․ կառավարիչ Հուդա նահանգում մ․ թ․ 26–36-ին։ Ըստ անտիկ հեղինակների, վարել է հարկային դաժան քաղաքականություն, անարգել հրեաների կրոն, հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշել ժող․ ապստամբությունները։ Համաձայն Հովսեպոս Փլավիոսի և նորկտակարանային ավանդության՝ Պ․ Պ․, հակառակ իր ներքին համոզմունքի, Հիսուս Քրիստոսին դատապարտել է խաչելության։ Արյունահեղության մեջ անմեղությունը խորհրդանշող հին հրեական սովորույթի համաձայն՝ Պ․ Պ․ ժողովրդի առջև ձեռքերը ջրով լվացել է (այստեղից էլ՝ «ձեռքերը լվանալ» հայտնի արտահայտությունը)։ Արյունոտ հաշվեհարդարի ենթարկված սամարիացիների բողոքով 36-ին հեռացվել է պաշտոնից և ուղարկվել Հռոմ՝ պատասխանատվության։ Նրա հետագա ճակատագիրն ստույգ հայտնի չէ (համաձայն Եվսեբիոս Կեսարացու՝ ինքնասպան է եղել, ըստ այլ հաղորդումների՝ նրան մահապատժի է ենթարկել Ներոն կայսրը)։Պ․ Պ–ի հանդեպ քրիստոնեության սկզբնական թշնամանքն աստիճանաբար անցել է, և «զղջացող» ու «քրիստոնեություն ընդունող» Պ․ Պ․ մտել է մի շարք նորկտակարանային պարականոններում, կնոջ հետ միասին նույնիսկ սրբացվել ղպտական եկեղեցուց։ Պ․ Պ–ի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության մեջ (Մ․ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Ա․ Ֆրանսի «Հուդայի կառավարիչը») և կերպարվեստում (Ռեմբրանդի «Քրիստոսը Պիղատոսի առջև» ևն)։

ՊԻՄԷՆՈՎ Ցուրի (Գեորգի) Իվանովիչ (1903–1977), ռուս սովետական նկարիչ, գրաֆիկ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1970)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1962)։ 1920–25-ին սովորել է Մոսկվայի Վխուտեմասում (Բարձրագույն գեղարվեստական տեխնիկական արվեստանոցներ)՝ Մ․ Վ․ Մալյուտինի, Վ․ Ա․ Ֆավորսկու մոտ։ Դասավանդել է (1945–72, 1947-ից՝ պրոֆ․) Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ում։ Պ–ի վաղ շրջանի գործերին բնորոշ է հորինվածքի մոնումենտալությունը։ 1930-ական թթ․ սկսած Պ․ հիմնականում ստեղծել է ժանրային նկարներ, ինչպես և բնանկարներ ու նատյուրմորտներ։ Մարդուն պատկերելով աշխատանքում և ամենօրյա հոգսերով՝ Պ․ բացահայտել է սովետական իրականության առօրյա երեվույթների բանաստեղծականությունն ու կարևորությունը։ Ստեղծելով հիմնականում սովետական կանանց կերպարներ՝ քնարականորեն հավաստում է նրանց հոգևոր և ֆիզիկական գեղեցկությունը։ Աշխատել է նաև գրաֆիկայի և բեմանկարչության ասպարեզներում։ Լավագույն աշխատանքներից են․ «Նոր Մոսկվան» (1937), «Անվադողերի հետքերը» (1944, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Նոր թաղամասեր» (1963–67, ւենինյան մրցանակ, 1967), Լավրենյովի «Նրանց համար, ովքեր ծովում են» (1946, Փոքր թատրոն, Մոսկվա, ՄՍՀՄ պետ․ մրցանակ, 1947) և Վիննիկովի «Լայնարձակ տափաստան» (1949, Սովետական բանակի կենտրոնական թատրոն, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950) պիեսների ներկայացումների ձևավորումները։ Պարգևատրվեւ է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Գրկ․ Ю- Пименов [Альбом․ Авт․–состН․ Барабанова, Л․, 1972]․

ՊԻՄՈՆԵՆԿՈ Նիկոլայ Կոռնիլևիչ (1862–1912), ուկրաինացի նկարիչ։ 1882–84-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, Վ․ Դ․ Օռլովսկու մոտ։ 1884–1900-ին դասավանդել է Կիևի նկարչական դպրոցում։ Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության (տես Պերեդվիժնիկներ) անդամ 1899-ից, 1893-ից՝ ցուցորդ։ Պ․ բանաստեղծականորեն պատկերել է ուկր․ ժողովրդի կենցաղը և կյանքը՝ ժանրային տեսարանը հաճախ զուգակցելով բնապատկերի հետ («Ամպրոպից առաջ», 1906, ՈւՍՍՀ Ուկր․ արվեստի թանգարան, Կին)։ Պ․ ստեղծել է նաև ժամանակակից կյանքի հոռի կողմերը մերկացնող կտավներ («Մոլեռանդության զոհը», 1899, Խարկովի գեղարվեստական թանգարան)։ ՊԻՆԳ–ՊՈՆԴ, տես Սեղանի թենիս։

ՊԻՆԳՎԻՆՆ է P (Sphonisciformes), լողա– ցող թռչունների կարգ։ Մարմնի երկարու– թյունը 40 «ւ/-ից (գալապագոսյան Պ․) մինչև 120 սմ է (կայսերական Պ․), կենդա– նի զանգվածը՝ 3–45 կգ։ Փետրավորումը հավասարաչափ Է, խիտ, մեջքի մասը՝ մուգ գույնի, ստորինը՝ սպի– տակ։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տե– սակներ գլխի վրա ունեն դեղին բծեր կամ փումփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, ունեն ողնուց։ Թևերը վեր են ածվել թեփուկանման փետուրներով ծածկ– ված լողաթաթերի, որոնց միջոցով լողա– լիս և սուզվելիս թիավարում են։ Ջրից դե պի ափ կամ սառույցի վրա դուրս են գա– լիս ոստյուններով։ Ցամաքի վրա շարժ– վում են քայլելով, ձյան վրայով՝ սահելով։ Հայտնի է 6 սեռ, 17 տեսակ։ Տարածված են Անտարկտիդայի ափերին, Ավստրա– լիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկա– յի հվ․ ափերին։ Բնադրում են մերձափնյա շրջաններում՝ գաղութներով (մինչև 1 մլն Պ․)* որոշ տեսակներ ապրում են փոքր խըմ– բերով կամ միայնակ։ Մոնոգամ են, զույ– գերը պահպանվում են ամողջ կյանքում։ Բույնը դնում են քարերի վրա, որոշ տե– սակներ՝ ծառերի արմատների տակ, քւս– րայրերում։ Դնում են 1–3 (սովորաբար՝ 2) ձու, թխսում են և՝ Էգը, և՝ արուն, կամ միայն արուն։ Կայսերական Պ, Արքայական պինգ– վինը ձագի հետ բազմանում են սառույցի վրա․ միակ ձուն արուն պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի վրա գտնվող մաշկային ծալքով։ Թխսում է մոտ 65 օր։ Ա դ և լ ի Պ․ թխսում են 35 օր՝ և՝ Էգը, և՝ արուն։ Պ․ սնվում են ձկներով, գլխոտանի փափկամորթներով, խեցգետնակերպերով։ ՊԻՆԴ ԼՈՒԾՈհՑ&ՆԷՐ, երկու կամ ավելի կոմպոնենտներից բաղկացած համասեռ