Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծական ժառանգության մեջ մեծ աեղ են գրավում կանանց դիմանկարները։ Պ–ի ստեղծագործությունը մեծապես ազդել U ազդում է XX դ․ արվեստի տարբեր բնագավառների վրա։ Այն հակասականորեն միահյուսում է հասարակական առաջավոր ձգտումներն ու ժամանակակից բուրժ․ արվեստի ճգնաժամը։ Պ․ անցել է ստեղծագործական բարդ ուղի, սակայն պատմության պատասխանատու պահերին նա միշտ էլ եղել է առաջադիմական իդեալների համար պայքարող մարտիկ, գիտակցել արվեստագետի իր տեղն ու նշանակությունը։ 1950-ին Պ․ ընտրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ Նա Խաղաղության միջազգային մրցանակի (1950) և «ժողովուրդների միշև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1962) դափնեկիր է։ 1967-ին Հայաստանի պետ․ պատկերասրահում բացվել է Պ–ի գրաֆիկական աշխատանքների (Ի․ էրենբուրգի հավաքածուից) ցուցահանդեսը։

Պատկերազարդումը տես 305-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Երկ, [Высказывания и документы], в кн․։ Мастера искусства об искусстве, [т․ 5, кн․ 1], М․, 1969, с․ 299–316․

Գրկ․ Пикассо․ Сб․ ст․ о творчестве, [пер․ с нем․, франц․ и польск․], М․, 1957; Зернов Б․ А-, Пабло Пикассо против фашизма, Л-, 1971; Дмитриева Н․ А․, Пикассо, М․, 1971; Z е г vo s Ch․, Pablo Picasso․ Catalogue general des ceuvres de 1895 к 1963, у․ 1-23, P․, 1932-71․

ՊԻԿԱՐ (Picard) էդմոն (1836-1924), բելգիացի գրող և իրավաբան։ Դրել է ֆրանս․։ 1880-ական թթ․ հեղափոխական շարժման վերելքի շրջանում Պ․ եղել է սոցիալիստ։ Առաջին ստեղծագործությունները ամփոփված են «Դատական կյանքի տեսարաններ» (1893) ժողովածուում։ Պաշտպանել է սոցիալական արվեստի սկզբունքները, գրել Էսսեներ և պիեսներ։ Հրատարակել է իրավունքի պատմության վավերագրեր («Բելգիական պանդեկտներ», հ․ 1 – 116, 1878–1923)։

ՊԻԿԱՐ (Picard) էմիլ (1856–1941), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԴԱ (1889) և Ֆրանս, ակադեմիայի (1924) անդամ։ Ավարտել է Բարձրագույն նորմալ դպրոցը (1877)․ 1881-ից՝ նույն դպրոցի, իսկ 1886-ից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների տեսությանը, մասնավորաբար դիֆերենցիալ հավասարումների եզակի կետերի, ասիմպտոտական լուծումների ուսումնասիրությանը։ Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության մեջ ստացել է մի կարևոր արդյունք, որը հայտնի է «Պ–ի թեորեմ» անունով։

ՊԻԿԿՈԼՈ (< իտալ․ piccolo – փոքր), որպես տերմին գործածվում է մի շարք նվագարանների փոքրագույն տեսակը անվանելու համար։ Օրինակ՝ ֆլեյտա–Պ․, որ երբեմն անվանում են ուղղակի՝ Պ․։

ՊԻԿՆՈՄԵՏՐ (< հուն․ jivxv6g – խիտ և .... ), խտաչափ, որոշակի ծավալ ունեցող ապակյա անոթ, որն օգտագործվում է հեղուկների, պինդ նյութերի և գազերի խտությունը որոշելու համար։ Պ–ով խտության որոշման եղանակը կոչվում է պիկնոմետրական, որն աչքի է ընկնում դյուրինությամբ (չափումները կշռումներ են), մեծ ճշտությամբ (10 գ/սմ²), պահանջվում է հետազոտվող նյութի փոքր քանակություն (0,5–100 սմ3)։ Պ-ի ծավալը որոշում են մինչև նիշը կամ մազական խողովակի վերին եզրը լցրած հայտնի խտության հեղուկի (ջուր, սնդիկ են) զանգվածը չափելու միջոցով (արտադրվող Պ-երի վրա ծավալը և ջերմաստիճանը նշված են)։ ճշգրիտ չափումների համար պահանջվում է հետազոտվող նյութերից հեռացնել կլանված օդը, իսկ գազերից՝ խոնավությունը։ Դազերի համար օգտագործվում են հատուկ գլանաձև Պ–եր։

ՊԻԿՇԱ (Melanogrammus aeglefinus), ձողաձուկազգիների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը մոտ 70 սմ է, կենդանիզանգվածը՝ 3 կգ։ Մեջքը մուգ գույնի է, կողքերը և փորը4 արծաթավուն։ Տարածված է Ատլանտյան օվկիանոսի հս․ ջրերում, հատկապես Հյուսիսային ծովում, Բարենցի ծովի հվ․ մասերում։ Հատակամերձ ձուկ է, սնվում է բենթոսով, մանր փափկամորթներով, խեցգետնակերպերով, որդերով, այլ ձկների ձկնկիթով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2–3-րդ, Բարենցի ծովում՝ 5–7-րդ տարում։ Ունի արդյունագործական մեծ նշանակություն։

ՊԻԿՈ ԴԵԼԼԱ ՄԻՐԱՆԴՈԼԱ (Pico della Mirandola) Ջովաննի (1463–1494), իտալացի մտածող, վաղ հումանիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Բոլոնիայի, Ֆեռարայի, Պադուայի համալսարաններում։ Հարել է Պչաւոոնյան ակադեմիային, կրել Արիստոտելի և Իբն Ռոշդի հայացքների ազդեցությունը։ 1486-ին հրապարակել է «900 թեզիսները», որոնք պարունակել են սեփական և անտիկ ու միջնադարյան փիլ․ ուսմունքներից քաղված դրույթներ։ Պապական կուրիան թեզիսներից 13-ը ճանաչել է հերետիկոսական․ Պ․ դ․ Մ․ հանդես է եկել այդ թեզիսների պաշտպանությամբ [«Ջատագովություն» (1487)], որից հետո արգելել են բոլոր թեզիսները և հեղինակին ձերբակալել։ «900 թեզիսների» նախատեսվող բանավեճի համար գրված ներածության մեջ («ճառեր մարդու արժանապատվության մասին», 1487) Պ․ դ․ Մ․ ելնում էր երկրային և աստվածային աշխարհների միջև մարդու «միջին» դիրքի մասին պլատոնականության և նեոպլատոնականության գաղափարից։ Ըստ Պ․ դ․ Մ–ի, բոլոր կրոնական և փիլ․ ուղղությունները միասնական ճշմարտության մասնավոր դրսևորումներն են և դրանք կարելի է հաշտեցնել «փիլ․ կրոնի» մեջ։ Պ․ դ․ Մ․ հումանիզմի դիրքերից պնդել է, որ մարդն օժտված է կամքի ազատությամբ և կարող է անսահմանափակորեն ինքնակատարելագործվել։ Պանթեիզմի ոգով են գրված Պ․ դ․ Մ–ի «Հեպտապլուս» (1490) և «Կեցության և Միակի մասին» (1496) փիլ․ ստեղծագործությունները։ Լինելով իդեալիստ և զերծ չմնալով ժամանակի սնոտիապաշտական հայացքներից՝ նա, միաժամանակ, «Դատողություններ ընդդեմ աստվածային աստղագուշակության» (1495) երկում պնդել է, որ գոյություն ունեն միայն բնական ուժեր ու օրինաչափություններ։

Գրկ․ Брагина Л․ М․, Этические взгляды Д․ Пико делла Мирандола, в сб․։ Средние века, в․ 28, М․, 1965; DiNаро iG․, G․ Pico della Mirandola e la problematica dottrinale del suo tempo, Roma, 1965․

ՊԻԿՐԻՆԱԹԹՈՒ, տես Տրինիարաֆենու։

ՊԻԿՐԻՏ (հուն․ Я1хр£ – դառը), տիպիկ լրիվ բյուրեղային հրային ապար՝ կազմված ավգիտից ու օլիվինից, եղջրախաբի, բիոտիտի, ռոմբային պիրօքսենի և այլ միներալների աննշան խառնուրդներից։ Օլիվինը հաճախ փոփոխված և տեղակալված է սերպենտինով, ինչպես նաև իդդինգսիտով, քլորիտով, երբեմն՝ ակտինոլիտով։ Պ–ում հաճախ հանդիպում է սուլֆիդների ցան։ Մտրուկտուրան հիմնականում հատիկային է, երբեմն՝ պոյկիլիտային։

ՊԻԿՏՈՐԴ (Pickford) Մերի [իսկական անուն, ազգանունը՝ ԴլեդիսՄերի, Սմիթ, Smith (1893–1979)], ամեր․ կինոդերասանուհի։ Կինոյում հանդես է եկել 1909-ից։ Պ–ի լավագույն դերերը ստեղծվել են ռեժ․ Դ․ Ու․ Դրիֆիտի ղեկավարությամբ։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա մարմնավորած բարեհոգի, միամիտ աղջկա՝ ամեր․ «մոխրոտիկի» կերպարը։ Հատկապես հռչակվել է «Նյու Յորքյան գլխարկ» (1912), «Խեղճ, փոքրիկ հարուստը» (1916), «Փոքրիկ արքայադուստրը» (1917), «Պոլիաննա» (1920), «Իմ լավագույն աղջիկը» (1927) ֆիլմերով։ Եղել է բազմաթիվ կինոֆիրմաների կազմակերպիչ ու տնօրեն, այդ թվում՝ «Յունայթեդ արթիսթս»-ի (Դ․ Ու․ Դրիֆիտի, Չ․ Չապլինի, Դ․ Ֆերբենկսի հետ)։ 1933-ից խաղացել է թատրոնում, հանդես եկել իբրև պրոդյուսեր։ Հեղինակ է «Լույս և ստվեր» ինքնակենսագրական գրքի։