Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կերպման և հրահանգչամեթոդական կենտրոններ։ Դպրոցի, պիոներական և կոմերիտական կազմակերպությունների հետ լուծում են աճող սերնդի կոմունիստական դաստիարակության խնդիրները։ Լինում են շրջանային, քաղաքային, մարզային, հանրապետական, գործում ժողկրթության համապատասխան մարմինների, պիոներական կազմակերպությունների խորհուրդների և ԼԿԵՄ կոմիտեների ղեկավարությամբ։ Նպատակն է երեխաների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել աշխատանքի, գիտության նկատմամբ, նպաստել ստեղծագործական ընդունակությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը։ Խմբակային աշխատանքներն անցկացվում են ՍՍՀՄ լուսավորության մինիստրության և Համամիութենական պիոներական կազմակերպության կենտր․ խորհրդի հաստատած օրինակելի ծրագրերով, որոնք տարբերվում են դպրոցական ծրագրերից, անցկացվում են պիոներական տոներ, հավաքներ, կոնֆերանսներ, կոնկուրսներ, օլիմպիադաներ, սպարտակիադաներ, ռագմական–մարզական խաղեր, տուրիստական արշավներ, կազմակերպվում մանկական ստեղծագործության ցուցահանդեսներ և ճամբարներ։ ՍՍՀՄ–ում առաջին Պ․ և դ․ պ․ և տ․ բացվել են Մոսկվայում (1923–1924)։ 1980-ին նրանց թիվը հասել Է 4785-ի։ Մոսկվայի և Լենինգրադի պիոներական պալատները պարգևատրվել են Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1982/83 ուս․ տարում Հայկ․ ՄՍՀ–ում գործել են 57 Պ․ և դ․ պ․ և տ․։ 2600 խմբակներում և սեկցիաներում ընդգրկվել են ավելի քան 40 հզ․ պիոներ–դպրոցականներ։ Ղ․ Ղուկասյանի անվ․ պիոներների պաւատի 226 խմբակներում ընդգրկվել է 5 հզ․ դպրոցական (1983)։

Հատուկ նախագծված Պ․ և դ․ պ․ և տ–ից 1-ինը Երևանի Ղ․ Ղուկասյանի անվ․ դպրոցականների պալատն է (1937, ճարտ․ Ն․ Բաև)։ Այնուհետև Պ․ և դ․ պ․ և տ․ են կառուցվել Երևանի 26 կոմիսարների և Լենինյան շրջաններում (1970–75, ճարտ․ Ս․ Քյուրքչյան), Կիրովտկանում (1972, ճարտ–ներ՝ Ս․ Սաֆարյան, Շ․ Ամիրխանյան), Էջմիածնում (1979, ճարտ–ներ՝ ՝Ե․ Մելիքյան, Գ․ Վարդանյան), Հր ազգանում, Աբովյանում և այլուր։ Արդի Պ․ և դ․ պ․ և տ․ ունեն սենյակների լիարժեք կազմ՝ 300–800 տեղով հանդիսասրահ, բեմի համալիր, ակումբային սենյակներ, գրադարան, տեխ․ կաբինետներ, ցուցասրահներ, գեղարվեստական ստեղծագործության արվեստանոցներ, ուր ստեղծված են մատաղ սերնդի ստեղծագործական ու տեխ․ ունակությունների բացահայտման և զարգացման հնարավորություններ։ Գ․ ՝Հայրումյան, Մ․ Միքայեչյան

ՊԻՈՆԵՐՍԿԱՅԱ ՊՐԱՎԴԱ («Пионерская правда», «Պիոներական ճշմարտություն»), համամիութենական եռօրյա թերթ։ Հա մ ԼԿԵՄ Կենտկոմի և Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական պիոներական կազմակերպության կենտր․ խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1925-ից, Մոսկվայում (մինչև 1927-ը՝ ՀամԼԿԵՄ Մոսկվայի կոմիտեի, 1927–58-ին՝ ՀամԼԿԵՄ Կենտկոմի և Մոսկվայի կոմիտեի օրգան)։ Թերթի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Ն․ Կրուպսկայան, Մ․ Ուլյանովան, Եմ․ Յարոսլավսկին, Մ․ Դորկին, Վ․ Մայակովսկին, Ա․ Գայդարը, Ս․ Մարշակը։ Օգնում է դպրոցին և պիոներական կազմակերպություններին մատաղ սերնդի կոմունիստական դաստիարակության գործում, տպագրում հոդվածներ սովետական պիոներների և դպրոցականների կյանքի, այլ երկրների մանկական դեմոկրատական կազմակերպությունների գործունեության, ՍՍՀՄ և արտասահմանյան կարևոր իրադարձությունների մասին։ Թերթում հանդես են գալիս պետ․ և հասարակական գործիչներ, գիտնականներ, գրողներ, ուսուցիչներ, պիոներական աշխատողներ, պատանի թղթակիցներ։ ժող․ կրթության մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ «Պ․ պ․» կազմակերպում է համամիութենական և միջազգային մանկական միջոցառումներ (ռազմասպորտային «Զարնիցա» խաղը, «Ոսկե տափօղակ»-ի և «Կաշվե գնդակ»-ի մրցումները, մանկական լուսանկարների միջազգային մրցույթներ, պատանի տեխնիկների ու նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ ևն)։ Թերթը երեխաներից տարեկան ստանում է շուրջ 200 հզ․ նամակ, որոնցից շատերը տեղ են գտնում նրա էջերում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1945), Լենինի (1950) և ժողովուրդների բարեկամության (1975) շքանշաններով։

«ՊԻՈՆԵՐ–ՎԵՆԵՐԱ» («Pioneer-Venus»), Վեներա մոլորակն ուսումնասիրող ամերիկյան ԱՄԿ–ների անվանում։ Արձակվել են «Պ․-Վ․– 1» (1978-ի մայիսի 20-ին), «Պ․-Վ․–2» (1978-ի օգոստոսի 7-ին) ԱՄԿ–ները։ Վեներային մոտեցել են 1978-ի դեկտեմբերի 5-ին և 9-ին։ «Պ․-Վ․-1»-ը նախատեսված էր Վեներան և մերձմոլորակային տարածությունը մերձմոլորակային ուղեծրից ուսումնասիրելու․ «Պ․-Վ․–2»-ը Վեներայի մթնոլորտ 4 զոնդ մտցնելու համար։ Զոնդերով կատարվել է Վեներայի մթնոլորտի անմիջական չափումներ իջեցման տեղամասում։

ՊԻՈՆՆԵՐ, Я-մեզոններ, պի–մեզոններ, երեք անկայուն տարրական մասնիկներից կազմված խումբ, այդ մասնիկներից երկուսը (я+ և л~) լիցքավորված են, իսկ երրորդը (я°) չեզոք է։ Պ– միջուկային ուժերի դաշտի քվանտներ են և իրականացնում են, մասնավորապես, նուկլոնների կապը ատոմային միջուկում։ я+ և я~ մեզոնները կազմում են մասնիկ–հակամասնիկ զույգ միմյանց նկատմամբ, այդ պատճառով դրանց կյանքի տևողությունները (т) և զանգվածները (ա) միևնույնն են․ тл+=тո՜ = (2,6024±0,0024) 10-8 վրկ, Шя+=Шя“= = (139,5688±0,0064) ՄԷվ/Ժ^26Հա, (Ше-ն էլեկտրոնի զանգվածն է, c-ն՝ լույսի արագությունը)։ яМ1 նույնական է իր հակամասնիկին, այսինքն՝ բացարձակ չեզոք մասնիկ է․ x„°=(0,84zt։0,10)․10-16 //ify, Шя°= (134,9645^0,0074) Մէվ/Ժ^213 Ше։ Պ–ի սպինը զրո է, իզոտոպ սպինը՝ մեկ (կազմում են իզոտոպ տրիպլե տ)։ Պ–ի բարիոնային լիցքը և տարօրինակությունը հավսաար են զրոյի։

Ուժեղ փոխազդեցությունների կարճահեռ բնույթն ու մեծ ուժը բացատրելու համար Հ․ Յուկավան 1935-ին կանխագուշակեց Պ–ի գոյությունը, որոնք, ըստ նրա ենթադրության, էլեկտրոններից մոտավորապես 200–300 անգամ ծանր պետք է լինեին։ 1936-ին տիեզերական ճառագայթներում հայտնաբերվեց այդպիսի զանգվածով մի մասնիկ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ դրան հատուկ չէ սպասվող ուժեղ փոխազդեցությունը, և այն կոչվեց մյուսն։ 1947-ին Ս․ Պաուեչը և ուրիշներ ֆոտոմիջուկային էմուլսիաների մեթոդով տիեզերական ճառագայթներն ուսումնասիրելիս հայտնաբերեցին լիցքավորված Պ․, գրանցելով դրանց հետևյալ տրոհումը․ я+–>m-+ + vu (v^-ն մյուոնային նեյտրինոն է)։ Չեզոք я°^Ь- զոնները փորձով հայտնաբերվել են միայն 1950-ին։ Պ․ մասնակցում են բոլոր հայտնի փոխազդեցություններին՝ ուժեղ, էլեկտրամագնիսական, թույլ և գրավիտացիոն։ Պ–ի գրավիտացիոն փոխազդեցությունն աննշան է և չի ուսումնասիրված։ Պ–ի համար ամենաբնորոշը ուժեղ փոխազդեցությունն է։ Լինելով ուժեղ փոխազդող մասնիկներից՝ հադրոններից թեթևագույնը, Պ․ էական դեր են կատարում միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկայում։ Դրանք առատորեն ծնվում են արագացուցիչներում ստացվող կամ տիեզերական ճառագայթներում գոյություն ունեցող բարձր էներգիայի մասնիկների բախումների ժամանակ (լաբորատորիաներում կամ մթնոլորտում)։ Ուժեղ փոխազդեցության պրոցեսներից են Պ–ի ցրումը նուկլոններից, հականուկլոնների և նուկլոնների անիհիլացումը՝ Պ–ի առաջացումով, տարօրինակ մասնիկների ծնումը Պ–ից ևն։ Թույլ վւոխազդեցությամբ են պայմանավորված լիցքավորված Պ–ի բոլոր տրոհումները, ինչպես նաև դրանց առաջացումը ավելի ծանր մասնիկների, օրինակ, К-մեզոնի տրոհման ժամանակ (К–>я-[-я)։ էլեկտրամագնիսական փոխազդեցության օրինակ է չեզոք պիոնի հիմնական տրոհումը երկու 7-քվանտի՝ я°–>Y+Y։ Պ․, չնայած կյանքի կարճ տևողությանը, էլեկտրոնների նման կարող են պտտվել միջուկների շուրջը և կազմել մեզոատոմներ։ Ըստ արդի տեսության, Պ․ կազմված են ավելի տարրական մասնիկներից՝ մի քվարկից և մի հակաքվարկից։ Պ–ի փոխազդեցության երևույթները կարևոր նշանակություն ունեն միկրոաշխարհի տար–