Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բեր պրոցեսների ուսումնասիրման համար։ Հատուկ արագացուցիչներից՝ «մեզոնային ֆաբրիկաներից» ստացվող Պ–ի փնջերը կիրառվում են ճառագայթային թերապիայում։

Գրկ․ ոես <Տւսրրական մասնիկներ հոդվածի գրականությունը։ Կ․ Իսպիրյան

ՊԻՈՍ IX [Pius, աշխարհիկ անունը՝ կոմս Ջովաննի Մարիա Մաստաի Ֆերետտի (Mastai-Ferretti)] (1792–1878), Հռոմի պապ 1846-ից։ Իտալիայում բռնկված ազգային–ազատագրական շարժումների ընթացքում (տես Իւոաչական բուրժ ոական հեղափոխություն 1848–1849) Պապական մարզում իրականացրել է չափավոր բարենորոգումներ, կազմել կառավարություն լիբերալների մասնակցությամբ։ Իտալական հանրապետության հռչակելուց հետո (1849) Պ․․ IX զրկվել է աշխարհիկ իշխանությունից։ Հանրապետության տապալումից հետո անցել է պետության գլուխ և վարել հետադիմական քաղաքականություն։ «Սիլլաբուս կամ Մեր ժամանակի կարևոր մոլորությունների ցուցակ» էնցիկլիկայով (1864) հանդես է եկել դեմոկրատիայի և առաջադեմ հասարակական մտքի դեմ։ 1870-ին վերացվել է Պապական մարզը։ Պ․ IX չի համաձայնվել այդ վիճակի հետ և ծագել է «հռոմեական հարցը», որը լուծվել է 1929-ին՝ Լաաերանի պայմանագրերով։ IX դ․ եզել է Փարիզի կոմունայի ակտիվ հակառակորդներից։ Նա է հռչակել կույս Մարիամի անարատ հղիության, պապի անսխալականության դոգմաները։ 1854-ին հրատարակել է «Համառոտագիր» հայ ժողովրդի վերաբերյալ, որտեղ հայ եկեղեցուն մեղադրեք է «հերձվածողության» և «մոլորության» մեջ։ Ա․ Սարգսյան

ՊԻՌՍ XI' [Pius, աշխարհիկ անունը՝ Ռատտի (Ratti)] (1857–1939), Հռոմի պապ 1922-ից։ Վարել է հակակոմունիստական և հակասովետական քաղաքականություն, 1930–ին սսհմ–ի դեմ «խաչակրաց արշավանքի» կոչ արել։ Պ․ XI-ի օրոք կնքվեւ են Լաաերանի պայմանագրերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին պաշտպանել է ֆաշիստ, պետություններին զիջելու ճանապարհով նրանց ագրեսիան ՍՍՀՄ–ի դեմ ուղղելու իմպերիալիստական շրջանների քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ դատապարտել է կրոնի նկատմամբ նացիստների վերաբերմունքը և ռասիստական գաղափարախոսությունը։

ՊԻՈՏՐՈՎՍԿԻ Բորիս Բորիսովիչ [ծն․1(14)․2․1908, Պետերբուրգ], սովետական հնագետ, արևելագետ, պատմաբան։ ՀՍՍՀ ԳԱ (1968) և ՍՍՀՄ ԴԱ (1970) ակադեմիկոս, ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1964)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1983)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1953–64-ին՝ ՍՍՀՄ ԴԱ հնագիտության ինստ–ի Լենինգրադի բաժանմունքի վարիչ, 1964-ից՝ էրմիտաժի դիրեկտոր, 1966-ից նաև Լենինգրադի համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ, 1980–82-ին (զուգահեռ)՝ ՍՍՀՄ ԴԱ Պատմության բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար։ 1930-ից Հայաստանում ուսումնասիրել է կիկլոպյան ամրոցներ և ուրարտ․ հուշարձաններ։ 1939 – 1971-ին արդյունավետ պեղումներ է կատարել Թեյշեբաինի բերդաքաղաքում (տես Կարմիր բւուր), Ծովինարում, Ռեղկիգ–ւագերում, Կիրովականում, Այգեվանում (Արարատի շրջան)։ Ուսումնասիրել է նաև Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի վաղ ժամանակաշրջանի մշակույթները։ 1961–63-ին ղեկավարել է ՍՍՀՄ ԴԱ հնագիտական արշավախումբը Նուբիայում (ԵԱՀ)։ Աշխատությունները նվիրված են Կովկասի և Հին Արևելքի մասնավորապես՝ Ուրարաու պետության պատմությանը, մշակույթին ու արվեստին, հայ ժողովրդի ծագման և Հայաստանի հնագույն պատմության հարցերին։ «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» աշխատության (1944) համար արժանացել է ՄՍՀՄ պետ․ մրցանակի (1946)։ Արտասահմանյան երկրների ակաղեմիաների (Բրիտանական ԴԱ, Բավարական ԴԱ, Ֆրանսիայի արձանագրությունների և գեղեցիկ դպրության ակադեմիայի) թղթակից անդամ է։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի 3 և այլ շքանշաններով, մեդալներով։

Երկ․ Археология Закавказья с древнейших времен до 1 тысячелетия до н․ э․, Л-, 1949; Кармир-блур, т․ 1–3, Е․, 1950–55; Ванское царство, М․, 1959; Искусство Урарту VIII – VI вв․ до н․ э․, Л․, 1962․ Գ․ Արեշյան

ՊԻՉՉԻՆԻ (Piccinni) Նիկկոլո (Նիկոլա) Վինչենցո (1728–1800), իտալացի կոմպոզիտոր, Նեապոյան օպերային ղպրոցի ներկայացուցիչ։ Դրել է բազմաթիվ օպերաներ (երբեմն միևնույն սյուժեով՝ 2–3-ը)։ ճանաչվել է «Չեկկինա կամ Բարի դուստրը» բուֆֆ–օպերայով, որն ուրվագծել է ժանրի նոր, քնարական–սենտիմենտալ ուղղությունը։ 1776-ին Ք․ Վ․ Գլյուկի ստեղծագործության հակառակորդների կողմից հրավիրվել է Փարիզ, ներքաշվել երաժշտական-հասարակական պայքարի մեջ (այսպես կոչված «գլյուկիստների և պիչչինիստների պատերազմ»)։ Մրցակցելով, Դլյուկը և Պ․ միաժամանակ աշխատել են միևնույն՝ «Իփիգենիան Տավրիսում» սյուժեով (Դլյուկի օպերան բեմ․ 1779-ին, Պ–ի օպերան՝ 1781-ին), գեղագիտական հաղթանակը տարել է Դլյուկը։ Հետագայում Պ․ կրել է նրա ազդեցությունը։ Հեղինակ է նաև 2 սիմֆոնիայի, գործիքային երկերի, եկեղեցական երաժշտության։

Գրկ․ Крунтяева Т․, Итальянская комическая опера XVIII века, Л-, 1981, с․ 74–86․

ՊԻՊԵՏ (< ֆր․ pipette – խողովակիկ), ապակյա անոթ հեդուկների ծավալը ստույգ որոշե[ու համար։ Կիրառվում է քիմ․ հետազոտություններ կատարելիս։ Բժշկության մեջ Պ․ օգտագործվում է աչքի, քթի, ականջի մեջ հեղուկ դեղորայք կաթեցնելու համար։

ՊԻՊԵՐԻԴԻՆ, հեքսահիդրոպի–Օրիդին, պենտամեթիլենիմին, հետերոցիկլային միացություն է։ Ուժեղ ամոնիակի հոտով, անգույն հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը – 10,5°C, եռմանը՝ 106,4°C, խտությունը՝ 8606 կգքմ3 (20°C)։ Ուժեդ հիմք է, խառնվում է ջրի և օրգ․ լուծիչների մեծ մասի հետ։ Առաջին անգամ ստացվել է սև պղպեղի ալկալոիդից՝ պիպերինից։ Ստացվում է պիրիդինը վերականգնելով։ Պ․ մտնում է մի շարք աւկալոիդների կազմության մեջ, նրա ածանցյալներն օգտագործում են որպես դեղորայքային պատրաստուկներ։

ՊԻՊԻՆ ԿԱՐՃԱՀԱՍԱԿ (Pepin le Bref) (715–768), ֆրանկական թագավոր 751 – 768-ին, Կարոչինգների դինաստիայի առաջին գահակալը, Կարչոս Մեծի հայրը։ Փոխարինել է հորը որպես մայորդոմ (741–751), շարունակել զինվորական բենեֆիցիումների բաշխման նրա քաղաքականությունը։ Աջակցելով Հռոմի պապերին լանգոբարդական թագավորների ոտնձգություններից պաշտպանվելու, շահել է նրանց բարեհաճությունը։ 751-ին Սուասոն քաղաքում գումարված ֆրանկական ավագանու համաժողովում հռչակվել է թագավոր (տապալելով ․Մերովինգների վերջին թագավորին), արժանացել Հռոմի պապի հավանությանը։ Կրկին ֆրանկներին է ենթարկել Աքվիտանիան, իսկ արաբներից նվաճել Սեպտիմանիան։ 754 և 756-ին արշավել է լանգոբարդական թագավորություն և նրանից խլած հողերի մի մասը տվել է Հռոմի պապին, որով սկզբնավորվել է Պապական մարզը։

ՊԻՊԻՉ, ժող․ փողավոր նվագարանների՝ փողի մեջ անցնող օդի հոսքը կարգավորող, նվագարանից անջատվող մասը։ Տես նաև Ծվան։ Զուռնայի Պ․ (մետաղյա փողակ, վերևի ծայրից վրան հագցված, «տափակացված», եղեգնով) անվանում են նաև՝ միլ (հավանաբար, արտաքուստ, ճաղի նմանության պատճառով), դուդուկի Պ․՝ նաև պարզապես եղեգ կամ ղամիշ։

ՊԻՊԿՈՎ Լյուբոմիր (1904–1974), բուլղարացի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական–հասարակական գործիչ, մանկավարժ։ ԲԺՀ ժող․ արտիստ (1952)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967)։ ԲԿԿ անդամ 1944-ից։ Սովորել է Սոֆիայում (1919–26), այնուհետև Փարիզում (1926–32)։ «ժամանակակից երաժշտություն» ընկերության հիմնադիրներից է (1933-ից)։ 1944–48-ին՝ Սոֆիայի ժող․ օպերայի դիրեկտոր, 1947–57-ին՝ Բուլղ․ կոմպոզիտորների միության 1-ին քարտուղար։ 1948-ից պետ․ երաժշտ․ ակադեմիայի (1954-ից՝ Բուլղ․ պետ․ կոնսերվատորիա) պրոֆեսոր։ Պ–ի շատ երկեր նվիրված են հակապատերազմական, հակաֆաշիստական թեմատիկային («Օրատորիա մեր ժամանակի մասին», «Անտիգոնե–43» երաժշտ․ դրամա, մասսայական երգեր)։ Դրել է օպերաներ, կանտատներ,