Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նի տաճարները՝ Ակրոպոլսում, Դեմետրայինը՝ Ելևսիսում, նոր շուկա, խոշոր ջրատար (գործել է մինչև XVIII դ․), շարունակվել Է Պիրեայի (Պիրեևս) նավահանգստի կառուցումը։

Գրկ․ Скржинская М․ В․, Устная традиция о Писистрате, «Вестник древней истории», 1969, № 4․

ՊԻՍԿԱՏՈՐ (Piscator) էրվին (1893–1966), գերմանացի ռեժիսոր։ 1919-ից Գերմանիայի կոմկուսի անդամ։ 1919-ին Քյոնիգսբերգում կազմակերպել է «Տրիբունալ», 1920–21-ին՝ Բեռյինում «Պրոլետարական թատրոն» (բեմադրել է ամբողջ թատերախմբի հետ իր գրած «Ռուսաստանի օր» պիեսը, որը կոչ էր անում աջակցել Սովետական Ռուսաստանին) թատրոնները։ 1923–24-ին ղեկավարել է Կենտր․ թատրոնը, ուր բեմադրել է Գորկու «Քաղքենիները», Ռոլանի «Կգա ժամանակը» (երկուսն էլ՝ 1923)։ Կոմունիստական կուսակցության հանձնարարությամբ 1924-ին և 1925-ին ստեղծել է քաղ․ հանդես։ 1924–1927-ին եղել է «Ֆոլկսբյունե» թատրոնի ռեժիսոր (բեմադրել է Դորկու «Հատակում», 1927, Ցեխի «Հարբած նավը», 1926 ևն)։ Բեռլինում բացել է «Պիսկատորի թատրոն»-ը (գործել է 1927–32-ը՝ ընդմիջումներով), որի խաղացանկում եղել են է․ Տոլլերի, Ֆ․ Վոլֆի, Վ․ Ն․ Բիլ–Բելոցերկովսկու և այլոց հակաիմպերիալիստական և հակապատերազմական պիեսները։

1930-ական թթ․ Պ․ եղել է Միջազգային բանվ․ թատեր․ միության գործադիր կոմիտեի անդամ, 1934-ին՝ պրեզիդենտը։ Պ–ի գործունեությունը նպաստել է 1920– 1930-ական թթ․ հեղափոխական թատրոնի և հակաֆաշիստ, դրամատուրգիայի զարգացմանը։ Նա առաջիններից է առաջ քաշել և իրականացրել քաղ․ թատրոնի գաղափարը։ Պ․ ներկայացում է ներմուծել կինոխրոնիկա, ֆոտոմոնտաժ, մի քանի հարթակներում միաժամանակ ծավալել գործողությունները, օգտագործել բեմական նոր կառուցվածքներ։ 1933-ին Պ․ վտարանդվել է Գերմանիայից։ Մինչև 1935-ը ապրել է ՍՍՀՄ–ում, ապա Ֆրանսիայում, ԱՄՆ–ում։ 1947-ից ներկայացումներ է տվել Մանհայմի, Մյունխենի և այլ քաղաքների թատրոններում։ 1962-ից եղել է «Ֆռայե ֆոլկսբյունե» (Արմ․ Բեռլին) թատրոնի գեղ․ ղեկավարը։ Բեմադրություններից են՝ Կիպհարդի «Ռոբերտ Օպենհայմերի գործով» (1965), Կիրստի «Սպաների ապստամբությունը» (1966)։ Հեղինակ է Լ․ Տոսլտոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի բեմականացման, որը բեմադրել է գերմ․ մի քանի թատրոններում։

Գրկ․ Лацис А․ Э․, Революционный театр Германии, пер․ с нем․, М․, 1935․

ՊԻՍՈՎԻՉ (Pisowicz) Անջեյ (ծն․ 2․11․1940, Գ․ Սիեդլիսկա, Կրակովի մոտ), լեհ հայագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1974)։ 1963-ին ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի արևելագիտական ֆակուլտետը, 1961–63-ին՝ հետևել Երևանի համալսարանի հայոց լեզվի դասընթացներին։ 1967-ին և 1971-ին Սորբոնի համայսարանում աշակերտել է Ֆ․ Ֆեյդիին և Շ․ Մերսիեին, հմտացել գրաբարի և արևմտահայերենի մեջ։ 1972–73-ին եղել է Իրանում, ուսումնասիրել պարսկ․։ 1976-ից վարում է Ցագելոնյան համալսարանի պարսկագիտության բաժինը, դասավանդում հայոց լեզու։ 1976-ին Փարիզում լույս է տեսել Պ–ի «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» (ֆրանս․)։ Պ․ անդրադարձել է հայատառ լեհերեն վավերագրերին, ժամանակակից հայերեն բարբառների և արդի գրական հայերենի բաղաձայնական համակարգին, արևելահայերենի և արևմտահայերենի համեմատական բնութագրությանը։ Ուսումնասիրել է Փարպի գյուղի բարբառը։ Թարգմանել է Ա․ Իսահակյանի, Հ․ Թումանյանի, Պ․ Սևակի ստեղծագործություններից։ Ռ․ Համ բարձում յան

ՊԻՍՍԱՌՈ (Pissaro) Կամիլ ժակոբ (10․7․1831, Սեն–Թոմա կղզի, Վեստ Ինդիա –12․11․1903, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ։ Իմպրեսիոնիզմի հիմնադիրներից։ 1855–61-ին սովորել է Փարիզի Սյուիս ակադեմիայում։ Կրել է Զ․ Կոնղտեբլի, Կ․ Կորոյի, ժ․ Ֆ․ Միլլեի ազդեցությունը։ Դիմելով առօրյա կյանքին Պ․ բացահայտել է բնության, մարդու, երեվույթների ներքին հմայքն ու բանաստեղծականությունը («Փոստային սայլակառքը Լուվեսիենում», 1870, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։ Բացառիկ նրբությամբ հաղորդելով օդի թափանցիկությունն ու խոնավությունը, միաժամանակ, ի տարբերություն իմպրեսիոնիստների մեծամասնության, ձգտել է առավել ավարտուն և պարզ կոմպոզիցիաների («Հերկված հող», 1874, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Փարիզի Մոնմարտր զբոսավայրը», 1897, էրմիտաժ, Լենինգրադ)։ 1880-ական թթ, 2-րդ կեսին կրել է նեոիմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Ստեղծել է նաև գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ, վիմագրություններ, օֆորտներ։ Մեծ դեր է կատարել իմպրեսիոնիստների միավորում ստեղծելու գործում։

ՊԻՍՏԱԿԵՆԻ (Pistacia), խնկենի, աղտորազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ծառեր են կամ թփեր։ Տերևները թափվող են, հազվադեպ՝ մշտադալար, փետրավոր կամ եռմասնյա։ Ծաղիկները՝ միասեռ, երկտուն։ Պտուղը՝ կորիզապտուղ։ Հայտնի է մոտ 20 տեսակ՝ Սիրիայում և Փոքր Ասիայում, ՍՍՀՄ–ում՝ 2 վայրի աճող տեսակ (Ուզբ․, Տաջիկ, և Ադրբ․ ՍՍՀ–ներում)։ Պ–ու մշակությունը զարգացած է Ի տալի այաւմ, Ֆրանսիայում, Հունաստանում, Իսպանիայում, ԱՄՆ–ում ևն, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում, Անդրկովկասում, Ղրիմում, Մոլդավիայում, ՀՍՍՀ–ում՝ Նոյեմբերյանի շրջանում։ Առավել տարածված է իսկական Պ․ (P․ vera)։ Բազմաբուն, տերևաթափ ծառ է՝ 5–10 մ բարձրությամբ։ Տերևները կենտ փետրավոր, կաշենման, ծաղիկները՝ երկսեռ, պտուղը միաբուն ընկույզ է, 1–2 սմ երկարությամբ։ Սերմերը պարունակում են մինչև 54–60% ձեթ, 18–25% սպիտակուցներ, 16,1% անազոտ Էքստրակտային նյութեր։ Սերմերն օգտագործվում են սննդի մեջ (թարմ, թթու դրած և բոված), հրուշակեղենի արդյունաբերությունում, ձեթ սաանալու համար, բնափայտը՝ ատաղձագործության մեջ, կեղևից և տերևներից ստանում են ներկանյութեր։ Երաշտա– և ցրտադիմացկուն (դիմանում է մինչև –25°-ի) բույս է։ Բազմանում է սերմերով, մացառներով, պատվաստով։

ՊԻՎՆՅԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Համիդիե գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ 400 տուն (3200 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Աստվածածին) և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊԻՎՍԿՎԻՆՃԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոխաթի գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 200 տուն (1650 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղա–