Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊԻՎՍՔԵՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոխաթի գավառում։ Առաշին համաշխարհային պատերազմից ադաջ ուներ 420 հայ բնակիչ (50 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊԻՏԵՇՏԻ (Pitesti), քաղաք Ռումինիայի հարավում։ Արճեշ գավառի կենտրոնը։ Շուրջ 75 հզ․ բն․ (1978, առանց արվարձանների)։ Տրանսպորտային հանգույց Է։ Ունի ավտոմոբիլային և Էլեկտրաշարժիչների գործարաններ, փայտամշակության, նավթավերամշակման և նավթաքիմիական կոմբինատներ, թեթև արդ․ ձեռնարկություններ։ Զարգացած են սննդի (մսի, կաթի, գինու), կաշվի, կոշիկի, մանածագործության, ոետինի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։

Ենթադրվում Է, որ Պ–ում, ինչպես և հարևան Սլատինա և Կուրտեա դե Արճեշ քաղաքներում հայերը հաստատվել են XIV–XVI դդ․։ Պ–ում հայկ․ գաղութի գոյության մասին հավասաի տեղեկությունները վերաբերում են XIX դ․։ 1850-ական թթ․ հայերը Պ–ում հիմնադրել են Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (նորոգվել է 1882-ին), որի հոգևոր իշխանությանը ենթարկվել են նաև հարևան բնակավայրերի (Կրայովա, Տըրգովիշտե ևն) համայնքները։ 1881-ին Պ․ ունեցել է մոտ 180, 1939-ին՝ 200 հայ բնակիչ։ XX դ․ 1-ին կեսին Պ–ում կազմակերպվել են հայերեն թատերական ներկայացումներ, հայկ․ երգի համերգներ են։ 1965-ին՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, հայկ․ գերեզմանատանը տեղադրվել է խաչքար–հուշարձան։ Այժմ Պ–ում բնակվում են 15–20 հայ ընտանիք։ Ս․ Քորսնջյան

ՊԻՏՍԲՈՒՐԳ (Pittsburgh), քաղաք ԱՄՆ–ի հս–արլ–ում, Փենսիլվանիա նահանգում։ 459 հզ․ բն․ (արվարձանների հետ՝ 2,3 մլն, 1975)։ Արդ․ և առևտրական խոշոր կենտրոն Է, տրանսպորտային հանգույց։ Գերակշռում է ծանր ինդուստրիան։ Զարգացած է սև մետալուրգիան, ծանր և տրանսպորտային մեքենաշինությունը, արդ․ սարքավորումների, ճանապարհաշինական մեքենաների արտադրությունը, Էլեկտրատեխ․ և ռադիոէլեկտրոնային, քիմ․, ապակու, խեցեգործական, սննդի արդյունաբերությունը։ Արվարձաններում արդյունահանում են քարածուխ։ Պ–ում կա 3 համալսարան, տեխնոլոգիական ինստ․, Կարնեգիի ինստ–ի գեղեցիկ արվեստների բաժանմունք։ Հիմնադրվել է XVIII դ․ կեսին։

ՊԻՏՏԻ (Pitti), գեղարվեստական թանգարան Ֆլորենցիայում։ Տեղավորված է վաղ Վերածննդի ճարտ․ նշանավոր հուշարձան Պալացցո Պ–ում [միջին մասը՝ 1440-ից, Ֆ․ Բրունելեսկի (՝), ընդարձակվել է XVII –XVIII դդ․, բակը՝ 1558–70, ճարտ․ Բ․ Ամմանատի, բարոկկոյական առաստաղապատկերները՝ Պիետրո դա Կորտոնայի, 1640–47]։ Պալատի զգալի մասը զբաղեցնում է պատկերասրահը (այսպես կոչված, Պալատինյան), որի հիմքը կազմել են Մեդիչիների հավաքածուները (1828-ից ցուցադրվել են հասարակությանը, 1911-ին4 պետականացվել)։ Պ–ի պատկերասրահում հիմնականում պահվում են XV–XVII դդ․ իտալ․ [Ռաֆայել (աշխարհում լավագույն հավաքածուներից), Ա․ դել Սարտո, Ֆրա Բարտոլոմեո, Տիցիան, Ս․ Ռոզա], ինչպես և XVII դ․ ֆլամանդական (Պ․ Պ․ Ռուբենս, Ա․ վան Դեյք) դպրոցների ստեղծագործությունները։ Պալացցո Պ–ում են նաև ժամանակակից արվեստի պատկերասրահը և Արծաթի թանգարանը։

ՊԻՏՈՒԻՏՐԻՆ (Pituitrinum), հորմոնային պատրաստուկ։ Ստանում են մորթած կենդանիների հիպոֆիզի ետին բլթից՝ ջրային լուծահանման մեթոդով։ Պարունակում է երկու հորմոն՝ օքսիտոցին և վազոպրեսին։ Օգտագործվում է ծննդաբերությունների ժամանակ արգանդի կծկումները ուժեղացնելու, ետծննդյան արյունահոսությունը դադարեցնելու նպատակով, ինչպես նաև գիշերային անմիզապահության և անշաքար դիաբետի դեպքում։

ՊԻՐ, Բիր, Պիրե, Բիրտա (արաբ, աղբյուրներում՝ Էլ–Բիրե–Ալ–Բիրատ), բերդավան Միջագետքում, Եւիրատի ձախ ափին, հնագույն Զևգմա գետանցի մոտ։ Միջնադարում եղել է միջազգային առևտր․ ուղիների հանգույց, բնակեցված գերազանցապես հայերով։ Բերդը (այժմ՝ ավերակ) կառուցված էր ապառաժոտ լեռան վրա։ Մոտակա գետեզերքին պահպանվում են այլ հին բերդերի, քայքայված պարիսպների ու աշտարակների մնացորդներ։ Պ–ում վաճառականներին սպասարկել են բազմաթիվ նավակներ, լաստեր, մի քանի իջևանատներ։ Հայերն զբաղվել են արհեստներով (զինագործություն, ջուլհակություն, ներկարարություն ևն), սանտրով, երկրագործությամբ (ցորենի, գարու մշակությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ)։ Մերձակա Զիթենյաց ձորի անտառի փայտը օգտագործել են նավաշինության, նետ ու աղեդ, նիզակ պատրաստելու համար։

XII դ․ Պ–ի տեր է հիշվում Ապլղարիպ Պահլավունին, որը վերակառուցել է բերդը և մյուս ամրությունները, դարձրել իր իշխանանիստը։ Սակայն շուտով Պ․ նվաճել են խաչակիր ասպետները, իսկ XIII դ․ Եգիպտոսի սուլթանությունը։ XIV դ․ Պ․ մնում էր հայ եպիսկոպոսանիստ կենտրոն, որի Հովհաննես եպիսկոպոսը հիշվում է Ասի ժողովի (1306) մասնակիցների թվում։ XVI դ․ Պ․ նվաճել է օսմանյան սուլթանությունը (թուրք, աղավաղմամբ Պ․ կոչվել է Բիրեջիք)։ XIX դ․ Ուրֆայի նահանգի Բիրեջիք գավառի կենտրոնն էր։ XX դ․ սկզբին ուներ շուրջ 7 հզ․ հայ բնակիչ՝ իրենց եկեղեցով ու դպրոցներով։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, հայերը ենթարկվեցին թուրք, կոտորածներին և տեղահանությանը։ Այժմ թուրքաբնակ քաղաք է, ապրում են նաև աննշան թվով հայեր։ Մ. Կաւռվաւյաե

ՊԻՐԱՄԻԴՈՆ, ամիդոպիրինի նախկին անվանումը, ցավը հանգստացնող, հակաբորբոքային,հակառևմատիկ և մարմնի ջերմաստիճանն իջեցնող դեղանյութ։ Օգտագործվում է գլխացավերի, նյարդացավերի, մկանաբորբերի, հոդաբորբերի, ռևմատիզմի դեպքում։ Երկարատև ընդունումից կարող է առաջանալ արյունաստեղծման ընկճում (արյան մեջ նեյտրոֆիլների նվազում)։

ՊԻՐԱՄՈՍ, գետ Հայկական լեռնաշխարհում, Տես Ջեյհան։

ՊԻՐԱՄՈՎԻՉ Գժեգոժ Յակոբ (Գրիգոր Հակոբի), հոգևոր անունը՝ Վինցենտի (1735, Լվով–1801, Լվով), հայազգի լեհ մանկավարժ, լուսավորիչ, թարգմանիչ, կաթոլիկ եկեղեցու գործիչ։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Սովորել է Լվովի ճիզվիտական ճեմարանի փիլ․ բաժանմունքում, ավարտել Լվովի աստվածաբանական ակադեմիան (1760–64), նույն ակադեմիայում դասավանդել տրամաբանություն (1770–73)։ Մինչ այդ տարրական դպրոցի ուսուցիչ է եղել ժիտոմիրում, Յուրևիչում, Լուցկում և այլ քաղաքներում։ 1766-ին Տերնոպոլում նրան շնորհվել է աստվածաբանության դոկտորի կոչում։ 1768–70-ին Ֆրանսիայում և Իտալիայում զբաղվել է ինքնակրթությամբ, խորացել մասնավորապես փիլ–յան մեջ․ դասախոսություններ կարդացել Հռոմի Հիսուսյանների ճեմարանում։ 1779–1780-ին եղել է Կրակովի բարձրագույն թագավորական դպրոցի փիլ–յան պրոֆեսոր, ընտրվել Հռոմի Արկադի Լեո–պոլդյան ակադեմիայի անդամ։ Պ․ մեծ ծառայություն ունի Լեհաստանում ժողովրդական լուսավորության արմատավորման ու ծավալման գործում։ Եղել է երկրի դպրոցների տեսուչ, «Ազգային կրթական հանձնաժողովի» (Ռեչ պոսպոլիտայի ժամանակ կրթական գործը ղեկավարող