ցում են գենետիկական ինֆորմացիայի կոդավորմանը և հաղորդմանը,ինչպես նաև ածխաջրերի, լեցիաինի փոխանակությանը են։ Պ․ հ–ի որոշ ածանցյալներ կենսաբանորեն ակաիվ միացություններ են (օրինակ՝ վիտամին Bi-ը)։ Մի շարք սինթետիկ Պ․ հ․ կիրառվում են որպես նյութափոխանակության կարգավորիչներ և դեղամիջոցներ։ Բջիջներում Պ․ հ–երի կենսասինթեզը տեղի է ունենում օրոտաթթվի ածանցյալների փոխարկումների միջոցով։
ՊԻՐԻՏ (հուն․ ягЗр – հուր, անունը կապված է հարվածից կայծեր արձակելու հատկության հետ), ծծմբային կոլչեդան, երկաթային կոլչեդան, հրաքար, միներալ, FeS2, քիմ․ բաղադրությունը՝ 46,6% Fe, 53,4%Տ, երբեմն՝ Co, Ni, As, Си, Аи, Se և այլ խառնուրդներով։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում է խորանարդներ, պենտագոնդոդեկաէդրեր, հազվադեպ՝ օկտաէդրեր, առավելապես տարածված է հոծ հատիկավոր զանգվածներով։ Դույնը բաց, արույրադեղին, փայլը՝ մետաղական, կարծրությունը՝ 6–6,5, խտությունը՝ 4900–5200 կգ/մ³։ Առավել տարածված է հիդրոթերմալ հանքավայրերում, կոլչեդանային կուտակներում։ Ծծմբի, ծծմբական թթվի և երկաթի արջասպի ելանյութ է։ Հանքավայրեր կան Ուրալում, Ալթայում, Ղազախ ստանում և ՀՍՍՀ–ում (Թումանյան, Ղափան, Ստեփանավան)։
ՊԻՐԻՏԱՅԻՆ ՀԱԼՈՒՄ (պղնձի մետալուրգիայում), կուչեդանի (պիրիտային) հանքաքարի (պղնձի և ծծմբի մեծ պարունակությամբ) վերամշակումը հորանաձև վառարաններում (քվարցի և կրաքարի խառնուրդում, առանց կոքսի կա քիչ քանակությամբ, 2–4% կոքսի մանրուք ավելացնելով)։ Պ․ հ–ման տեսությունը մշակել են Ա․ Ա․ Բայկովը և Վ․ Ցա․ Մոստովիչը XX դ․ 20-ական թթ․։ Պ․ հ․ կատարվում է հալման գոտում, ուժեղ օքսիդացնող մթնոլորտում։ Պ․ հ–ման արգասիքներն են՝ պղնձի շւոեյնը և ծծմբային գազը։ Պրոցեսի համար անհրաժեշտ ջերմությունը գլխավորապես ստացվում է երկաթի սուլֆիդի օքսիդացման հետևանքով։ Եթե հանքաքարը պարունակում է 36%-ից պակաս ծծումբ, ապա կոքսի ծախսը մեծանում է (կիսապիրիտային հալում)։
ՊԻՐՈԴԱԼՈԼ, պիրոգալաթթու, 1, 2, 3-ե ռօքսիբենզոլ, СбН3(ОН)3, եռատոմ ֆենոլ։ Օդում արագ մգացող, անհոտ բյուրեղային նյութ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 133–134°С, եռմանը՝ 309°С։ Լուծվում է ջրում, սպիրտում, եթերում։ Հեշտությամբ սուբլիմվում է։ Արդյունաբերության մեջ ստացվում է գալաթթվի և դաբաղանյութերի չոր թորմամբ։ Օգտագործվում է լուսանկարչության մեջ որպես հայտածիչ և գազային վերլուծությունում՝ թթվածինը կւանելու համար։ Պ․ ելանյութ է որոշ ներկանյութերի սինթեզի համար։
ՊԻՐՈԳՈՎ Նիկոլայ Իվանովիչ (1810–1881), ռուս գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ։ Պետերբուրգի ԴԱ թղթակից անդամ (1847)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1828), եղել Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի (1836–40), Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի հոսպիտալային վիրաբուժության կլինիկայի, ախտաբանական ու վիրաբուժական անատոմիայի (1841–50)պրոֆեսոր: Մասնակցել է Սևաստոպոլյան պաշտպանությանը (1854–55), ֆրանս–պրուս․ (1870–71) և ռուս–թուրք․ (1877–78) պատերազմներին։ Պ․ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության հիմնադիրն է։ Անատոմիական շրջանները, զարկերակներն ու փակեղներն ուսումնասիրելիս մշակել է շերտավոր պատրաստուկների պատրաստման սկզբունքները։ Պ․ նպաստել է վիրաբուժության մեջ փորձառական մեթոդի կիրառմանը։ Աշխարհում առաջինն է արտահայտել ոսկրային պլաստիկայի, Ռուսաստանում՝ պլաստիկ վիրապատությունների գաղափարը։ Մշակել է մի շարք կարևոր վիրահատություններ և վիրաբուժական հնարքներ (ծնկահոդի մասնահատում, աքիլեսյան ջլի հատում ևն)։ Առաջինն է առաջարկել ուղիղաղիքային նարկոզը։ Պ․ ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրն է։ Աշխարհում ռազմադաշտային վիրաբուժության մեջ առաջինն է կիրառել նարկոզը (1847)։ Նշել է վերքերի վիրաբուժական ճիշտ մշակման կարևորությունը, առաջարկել է կիրառել «խնայողական վիրաբուժություն» (վերջույթների հրազենային վիրավորումների և կոտրվածքների դեպքում հրաժարվել է վաղ ամպուտացիայից)։ Մշակել և ներդրել է վերջույթների անշարժացման մեթոդները (օսլայի և գիպսի վիրակապերով), առաջինն է ռազմադաշտային պայմաններում օգտագործել անշարժացնող գիպսակապ (1854)։ Որպես մանկավարժ Պ․ պայքարել է դաստիարակության և կրթության մեջ դասային նախապաշարմունքների դեմ, կողմնակից է եղել համալսարանների ինքնավարության, ժողովրդի մեջ գիտության տարածման գործում դրանց դերի բարձրացման։ Ձգտել է իրականացնել համընդհանուր ուսուցումը, Կիևում կազմակերպել է կիրակնօրյա ժող․ դպրոցներ։ Պ–ի մանկավարժական գործունեությունը լուսավորության բնագավառում և մանկավարժական երկերը բարձր են գնահատել Ա․ Դերցենը, Ն․ Չեռնիշևսկին, Ն․ Ուշինսկին։ Պ–ի անունով են կոչվում Լենինգրադի վիրաբուժական ընկերությունը, Մոսկվայի 2-րդ և Օդեսայի բժշկ․ ինստ–ները։
Երկ․Собр․ соч․, т․ 1–8, М․, 1957 –62; Избр․ педагогические сочинения, М․, 1953․
Գրկ․ Геселевич А․ М․, Н․ И․ Пирогов, М․, 1969․
ՊԻՐՈԴՈՎՆԵՐ, սովետական երգիչների ընտանիք։ Ալեքսանդր Ստեպանովիչ Պ․ (1899–1964), սովետական երգիչ (բաս)։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1937)։ 1917–18-ին սովորել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, միաժամանակ՝ Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկական ուսումնարանում։ 1922–1924-ին Մոսկվայի Ազատ օպերայի (նախկինում՝ Զիմինի), 1924–54-ին՝ Մեծ թատրոնի մեներգիչ։ Դերերգերից են՝ Սուսանին, Ռուսլան (Դլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Դոսիֆեյ (Մուսորգսկու «ւ^ովանշչինա»), Մեֆիստոֆել (Դունոյի «Ֆաուստ») ևն։ Դերասանական և վոկալ վարպետության գագաթնակետը Բորիս Դոդունովի դերերգն է (Մուսորգսկու «Բորիս Դողունով», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949)։ Ելույթներ է ունեցել որպես համերգային երգիչ։ Հանդես է եկել արտասահմանում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ ՌՍՖՍՀ IV գումարման Դերագույն սովետի դեպուտատ։ Պարգեվատրվել է Լենինի 2 շքանշանով։ Դրիգորի Ստեպանովիչ Պ․ (1885–1931), սովետական երգիչ (բաս)։ Ալեքսանդր Ստեպանովիչ Պ–ի եղբայրը։ 1908-ին ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկական ուսումնարանը։ 1909-ին երգել է Մարիինյան թատրոնում (Պետերբուրգ), 1910–20-ին՝ Մեծ թատրոնի մենակատար։ Պ․ կատարել է ցածր բասայինից մինչև բարիտոնային դերերգեր՝ Ռուսլան (Դլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Բորիս Դողունով, Դոսիֆեյ (Մուսորգսկու «Բորիս Դողունով», «1սովանշչինա»), Ջրաղացպան (Դարգոմիժսկու «Ջրահարս»), Մեֆիստոֆել (Դունոյի «Ֆաուստ»), Վոտան (Վագների «Վալկիրիա») ևն։ Եղբայրները՝ Ալեքսեյ Ստեպանովիչ Պ․, ըստ բեմի՝ Պիրոգով–Օկսկի (ծն․ 1895) ևՄիխայիլ Ստեպանովիչ Պ․ (1887–1933), նույնպես երգիչներ են։
Ռյազանում կա Դրիգորի և Ալեքսանդր Պ–ի անվ․ ուսումնարան։
ՊԻՐՈԷԼԷԿՏՐԻԿՆԵՐ [< հուն․ ягЗр – հուր և (ղի)էւեկտրիկներ], բյուրեղային դիէլեկարիկներ, որոնց հատուկ է ինքնակամ բևեռացումը, այսինքն՝ բևեռացում առանց արտաքին ներգործությունների։ Սովորաբար ինքնակամ բևեռացումը նկատելի չէ, որովհետև դրա շնորհիվ ստեղծված էլեկտրական դաշտը համակշռվում է Պ–ի ներսից և շրջապատող օդից դեպի Պ–ի մակերևույթը «հոսող» ազատ էլեկտրական լիցքերի դաշտով։ Ջերմաստիճանի փոփոխության ժամանակ ինքնակամ բևեռացման մեծությունը փոխվում է, և երևան է գալիս էլեկտրական դաշտ, որը հնարավոր է դիտել, քանի դեռ այն չի համակշռվում ազատ լիցքերի դաշտով։ Այս երեվույթը կոչվում է պիրոէլեկտրական էֆեկտ կամ պիրոէլեկտրականություն։ Պ–ի բնորոշ օրինակ է տուրմալինը, որում, ջերմաստիճանի 1°C փոփոխության դեպքում, ծագումէ ~400 վ/սմ էլեկտրական դաշտ։ Ինքնակամ բևեռացման փոփոխություն և էլեկտ–