ցուն» (1938), «Պատերազմից հետո երեկոյան ժամը վեցին» (1944), «Կուբանի կազակները» (1950) U այլ կինոնկարները ներթափանցված են կենսահաստատ պաթոսով, քնարականությամբ, տեմպերամենտով, երաժշտական են, մոտ ռուս, ժող․ ստեղծագործությանը։ հայրենական մեծ պատերազմի տարիներին Պ․ ստեղծել է <Շրջկոմի քարտուղարը» (1942) ֆիլմը՝ նվիրված պարտիզանական շարժմանը։ 1950–60-ական թթ․ նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Մենք խաղաղության կողմնակից ենք», 1952, «ժեռավոր աստղի լույսը», 1965 են)։ Ըստ Դոստոևսկու, Պ–ի սցենարներով ստեղծած «Ապուշը» («Նաստասյա Ֆիլիպովնա», 1958), «Սպիտակ գիշերներ» (1960), «Կարամազով եղբայրներ» (1969, երեք մասով) ֆիւմերը վկայում են ռեժիսորի՝ սոցիալական կոնֆլիկտներ բացահայտելու հակումը։ 1957–65-ին եղել է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի աշխատողների միության կազմկոմիտեի նախագահ, գլխավորել «Մոսֆիլմ» կինոստուդիան, ապա՝ նրա «Լուչ» ստեղծագործական միավորումը։ ՍԱՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1942, 1943, 1946, 1948, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 4 այլ շքանշաններով։
ՊԻՐԻ (Peary) Ռոբերտ էդվին (1856–1920), ամերիկացի բևեռախույզ, ճանապարհորդ։ Կրթությամբ՝ ինժեներ։ Ծառայել է ԱՄՆ–ի նավատորմում, ծովակաւ (1911)։ Մի քանի արշավներ է կատարել Գրենլանդիա, երկու անգամ (1892, 1895) անցել նրա հս․ մասը։ 1900-ին առաշին անգամ հետագոտել է Դրենլանդիայի ամբողջ հս․ ափը։ 1909-ին 4 ուղեկիցներով շնասահնակներով առաշինը հասել է Հյուսիսային բևեռ։ Պ․ գիտականորեն նկարագրել է Արկտիկայի կենտրոնի սառցադաշտերը։ Նրա անունով են կոչվել թերակղզի Դրենլանդիայի հս–ում (Պիրիի Երկիր) և նեղուց Կանադական Արկտիկական արշիպելագում։
ՊԻՐԻԴԻՆ, CeHsN, հետերոցիկլային միացություն։ Անգույն, տհաճ հոտով հեղուկ է։ Հալ․ ջերմաստիճանը՝– 42°C, եռմանը՝ 115,3°C, խտությունը՝ 983,2 կգ/մ³՝ (20°C)։ Բոլոր հարաբերություններով խառնվում է շրի և օրգ․ լուծիչների մեծ մասի հետ։ Թույլ հիմք է, թթուների հետ առաջացնում է աղեր։ Պլատինի առկայությամբ Պ․ ջրածնով վերականգնվում է մինչե պիպերիղինի։ Նատրիումի ամիդի՝ NaNH2 հետ տաքացնելիս հեշտությամբ ստացվում են a U v-ամինապիրիդիններ (Չիչիբաբինի ռեակցիա)։ Թունավոր է, գոլորշիների առավելագույն թույլատրելի խտությունն օդում 0,0015 մգ/չ է։ Պ․ հիմնականում ստացվում է քարածխի խեժից։ Լայնորեն օգտագործվում է (որպես լուծիչ) ներկանյութերի, պեստիցիդների, դեղանյութերի օրգ․ սինթեզում։ Պ–ի շատ ածանցյալներ կենսաբանորեն կարևոր միացություններ են (օրինակ, պիրիդօքսինը, նիկոտինը ևն), իսկ 2-մեթիլ–5-վինիլպիրիդինն օգտագործվում է վինիլպիրիդինային կաուչուկների արտադրությունում։
ՊԻՐԻԴՕՔՍԱԼԱՅԻՆ ՖԵՐՄԵՆՏՆԵՐ, ֆերմենտներ, որոնց պրոսթետիկ խումբը (ոչ սպիտակուցային մասը) պիրիդօքսալ ֆոսֆատն է։ Պ․ ֆ․ կատալիզում են ամինաթթվային փոխանակությունն օրգանիզմում։ Պ․ ֆ–ի գործունեությունն առաջինը բացահայտել են սովետական կենսաքիմիկոսներ Ա․ Ե․ Բրաունշտեյնը և Մ․ Գ․ Կրիցմանը, 1937-ին։ Պ․ ֆ–ի կատալիտիկ գործունեությունը պայմանավորված է պիրի՝ դօքսալ ֆոսֆատի ասլեհիդային խմբի (–CHO) ամինաթթուների և ամինների հետ, Շիֆի I և II տիպի միացություններ (ազոմետիններ) առաջացնելու հատկությամբ։ Վերջիններում տեղի է ունենում էլեկտրոնների տեղաշարժ ամինաթթվի a-ածխածնի ատոմից դեպի պիրիդօքսալ ֆոսֆատի պիրիդինային օղակի ազոտի ատոմը (ցույց է տրված սլաքներով), որը հանգեցնում է մոլեկուլային բևեռացման և ամինաթթվի a-ածխածնի ատոմի կապերի ճեղքմանը ու ջրածնի ատոմի անջատմանը։ Հետագա ռեակցիաների ընթացքում (Շիֆ II) էլեկտրոնների տեղաշարժը ընթանում է հակառակ ուղղությամբ, և անջատված ջրածնի ատոմը միանում է ազոմետինի ածխածնին, միաժամանակ պիրիդօքսալ ֆոսֆատի կորիզում տեղի է ունենում կապերի վերադասավորում (Շիֆ III)։ Հիդրոլիզի հետևանքով առաջանում է նոր a-կհտոթթու և ֆոսֆոպիրիդօքսամին։ Վերջինս կարող է Շիֆի միացությունների հետադարձ հերթականության ռեակցիաների միջոցով ամինախումբը տեղափոխել մի այլ կետոթթվի վրա, առաջացնելով նոր ամինաթթու։ Ընթացող ռեակցիաների յուրահատկությունը և ընթացքը պայմանավորված են ֆերմենտի սպիտակուցային բաղադրիչով (ապոֆերմենտով)։ Պ․ ֆ–ի մեջ պիրիդօքսալ ֆոսֆատի ալդեհիդային խումբը կարոդ է միացած լինել ապոֆերմենտի լիզինի e–NH2 խմբի հետ։ Այդ պատճառով ֆերմենտը ամինաթթվի (սուբստրատ) հետ միանալու ժամանակ տեղի է ունենում տեղակալման ռեակցիա՝ ամինաթթվի NH2 խումբը դուրս է մղում ֆերմենտի NH2 խմբին և գրավում նրա տեղը։ Պիրիդօքսալային կատալիզի մյուս բոլոր ռեակցիաները սկզբում նույնպես ընթանում են Շիֆի միացությունների առաջացման ճանապարհով, տարբերությունները ի հայտ են գալիս հետագայում։
ՊԻՐԻԴՕՔՍԻՆ, վիտամին Be, ջրում լուծվող վիտամին, պիրիդինի ածանցյալը։ Հյուսվածքում վեր է ածվում պիրիդօքսալֆոսֆատ կոֆերմենտի, որը հիմնականում մասնակցում է ամինաթթուների սինթեզման և ճեղքման ռեակցիաներին։ Պարունակվում է մսի, ձկան, կաթի, լյարդի, խմորասնկերի, բրնձի թեփի և բուսական այլ մթերքների մեջ։ Պ–ի անբավարարությունը մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում է մաշկային հիվանդություն– ներ, ջղաձգություններ, սակավարյունություն։ Քիմ․ սինթեզով ստաց– ված Պ․ օգտագործվում է որպես բուժիչ պատրաստուկ։
ՊԻՐԻՄԻԴԻՆ, 1,3-դիազին, C4H4N2e հետերոցիկլային միացություն։ Անգույն բյուրեղներ են, լավ լուծվում են ջրում, սպիրտում և եթերում։ Հալ․ ջերմաստիճանը՝ 21°C, եռմանը՝ 124°C։ Շատ թույլ, միաթթու հիմք է։ Դժվարությամբ է մտնում էլեկտրոֆիլային տեղակալման ռեակցիայի մեջ (օրինակ՝ հալոգենացման․ նիտրացման ևն)։ Մագնեզիում և լիթիում օրգ․ միացությունների հետ հեշտությամբ է փոխազդում, առաջացնելով 4-ալկիլ (արիլ) ածանցյալներ։ Պ․ ստացվում է իր 2, 4, 6-եռքլորածանցյալը (РОС13- և բարբիտուրաթթվի ռեակցիայի արգասիքը) վերականգնելով։ Պ․ և նրա ածանցյալները մտնում են ինչպես առանձին նուկլեոտիդների, այնպես էլ կարևորագույն կենսապոլիմերների՝ նուկլեինաթթուների (տես Պիրիմիդինային հիմքեր), ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ շատ նյութերի (վիտամին Bi, ամիցետին են) բաղադրության մեջ։
ՊԻՐԻՄԻԴԻՆԱՅԻՆ ՀԻՄՔԵՐ, պիրիմիդիններ, բնական միացությունների խումբ, պիրիմիդինի ածանցյալները։ Մտնում են նուկւեինաթթաների կազմի մեջ։ Պ․ հ–ից են՝ ցիտոզինը, ուրացիլը, թիմինը և մի քանի, այսպես կոչված, մինորային հիմքեր։ Դլիկոզիդային կապերով կապվելով ռիբոզի (ՌՆԹ–ում) և դեզօքսիռիբոզի (ԴՆԹ–ում) հետ առաջացնում են նուկչեոզիդներ։ Պ․ հ–ի քանակը ԴՆԹ–ում հավասար է, իսկ ՌՆԹ–ում քիչ պակաս է պուրինային հիմքերից (Չարգաֆի կանոններ)։ Կարևորագույն դեր են կատարում օրգանիզմների կենսագործունեության մեջ։ Կոմպլեմենտարության (լրացուցչության) սկզբունքով պուրինային հիմքերի հետ միանալու հատկության շնորհիվ մասնակ–