Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մաաոիճանների չափման բոլոր մեթոդները, որոնք սնդիկային ջերմաչափերով հնարավոր չէր չափել։ XX դ․ 60-ական թթ–ից Պ–ին են վերագրվում հիմնականում օպտիկական մեթոդները՝ պիրոմետրերի կիրառությամբ։ Օպտիկական համարյա բոլոր մեթոդների հիմքում ընկած է մարմինների ջերմային ճառագայթման (երբեմն՝ կլանման) ինտենսիվության չափումը։ Ջերմային ճառագայթման ինտենսիվությունը կախված է մարմինների T ջերմաստիճանից և վերջինիս ցածրացման հետ կտրուկ նվազում է։ Այդ պատճառով Պ–ի մեթոդները կիրառվում են բարձր ջերմաստիճանների չափման համար։ Պ–ի մեթոդները T ^ 1000°Cդեպքում ունեն երկրորդական, Т >1000°Cդեպքում՝ կարևոր նշանակություն, իսկ Т >3000°С դեպքում դառնում են ջերմաստիճանի չափման գործնականում միակ միջոցը։ Արդ․ և լաբորատոր պայմաններում Պ–ի մեթոդներով որոշում են ջերմաստիճանը վառարաններում և ջեռուցիչ այլ կայանքներում, հալված մետաղների, բոցի, տաքացած գազերի, պլազմայի ջերմաստիճանը։ Պ–ի մեթոդները չեն պահանջում չափիչ սարքի տվիչի և մարմնի (այն մարմնի, որի ջերմաստիճանը չափվում է) հպում, այդ պատճառով դրանք կարող են կիրառվել շատ բարձր ջերմաստիճանների, ինչպես նաև հեռավոր մարմինների ջերմաստիճանի չափման համար։ Պ–ի մեթոդների կիրառելիության հիմնական պայմանն այն է, որ մարմնի ճառագայթումը լինի զուտ ջերմային, այսինքն՝ ենթարկվի Կիրխհոֆի ճառագայթման օրենքին։ Պ–ի օպտիկական մեթոդներով ջերմաստիճանը կարելի է չափել սպեկտրային գծերի ինտենսիվության կամ դրանց ձևի ու լայնության որոշման միջոցով, որոշ դեպքերում՝ ըստ հոծ սպեկտրի բացարձակ ու հարաբերական ինտենսիվության ևն։ Հատուկ նշանակություն ունեն պլազմայում ցրված լազերային ճառագայթման միջոցով ջերմաստիճանի որոշման մեթոդները, որոնք թույլ են տալիս հետազոտել անհամասեռ պլազման։ Պ–ի մեթոդների կիրառման շնորհիվ կարևոր տեղեկություններ են ստացվում նաև անհավասարակշիռ պլազմայի վիճակի մասին, թեև ջերմաստիճանի հասկացությունն այդ դեպքում կիրառելի չէ։ Պ–ի մեթոդների թերություններից են չափումների աշխատատարությունը, արդյունքների մեկնաբանման բարդությունը, ոչ բարձր ճշգրտությունը։

Գրկ․ Оптическая пирометрия плазмы․ Сб․ ст․, [пер․ с англ․], под ред․Н․ Н․ Соболева, М․․ 1960; Методы исследования плазмы (Спектроскопия, лазеры, зонды), пер․ с англ․, под ред․ С․ Ю․ Лукьянова, М․, 1971․

ՊԻՐՈՏԵԽՆԻԿԱ (< հուն, jtvp – հուր և տեխնիկա), հրատեխնիկա, տեխնիկայի բաժին, որն զբաղվում է հրկիզվող բաղադրությունների, նրանցով լիցքավորված իրերի և սարքերի արտադրությամբ ու կիրառմամբ։ Արտադրվում են տարբեր նպատակների համար օգտագործվող Պ–կան բաղադրություններ (Պ․ բ․)․ բոցային (լուսավորող, ծրագծող, ազդանշանային, հրդեհող ևն), թերմիտային և ծուխ առաջացնող (քողարկող՝ առաջացնում են սև կամ սպիտակ ծուխ, ազդանշանային՝ առաջացնում են գունավոր ծուխ,և հետագծող՝ նշում են շարժվող առարկայի հետագիծը)։ (Տես նաև Թերմիտ, Հրկիզող նյութեր)։ Պ․ բ․ մեծ մասամբ դյուրավառ նյութերի, օքսիդիչների և հավելանյութերի խառնուրդներ են։ Լուսավորող և թերմիտային Պ․ բ․ որպես վառելանյութ պարունակում են մագնեզիումի, ալյումինի, նրանց համաձուլվածքների կամ խառնուրդների փոշիներ, ծուխ առաջացնողները՝ օրգ․ նյութեր։ Որպես օքսիդիչ օգտագործում են բոցային Պ․ բ–ում՝ նիտրատներ և գերքլորատներ, ծուխ առաջացնողներում՝ քլորատներ, թերմիտներում՝ մետաղների օքսիդներ(Ի1ո02, Fe203 ևն)։ Հավելանյութեր են կապակցող նյութերը, բոցը գունավորող աղերը, ծուխը գունավորող օրգ․ ներկանյութերը։ Ավելացնում են նաև կապակցող և պայթյունի նկատմամբ խառնուրդի զգայնությունը իջեցնող նյութեր, որոնք ապահովում են Պ․ բ․ պատրաստելու, տեղափոխելու և պահելու անվտանգությունը։ Քլորատներ, գերքլորատներ և այլ ուժեղ օքսիդիչներ պարունակող Պ․ բ․ պայթուցիկ նյութեր են։ Նրանց այրման ջերմությունը 1,2–8,4 Մշ/ԿԳ է (300–2000 կկաւ/կգ), ջերմաստիճանը՝ 400–3500°C։ Մամլված Պ․ բ–ում այրումը տարածվում է 0,5–20 մմ/վրկ արագությամբ։ Դյուրավառ նյութի այրումն իրականանում է խառնուրդում պարունակվող թթվածնով, որոշ դեպքերում՝ մասամբ նաև օդի թթվածնով։ Պ․ բ․ պատրաստելիս բաղադրիչները լավ մանրում են, չորացնում, մաղում, խառնում կապակցող նյութի հետ, ապա մամլում ստվարաթղթե կամ մետաղական պարկուճներում։ Երբեմն պատրաստում են պնդացող մածուկ, որը լցնում են կաղապարների մեջ։ խառնումը և մամլումը կարող են հրդեհ կամ պայթյուն առաջացնել և պահանջում են մեծ զգուշություն (մեկուսացված շինություններ, հեռակա ղեկավարում, ավտոմատիկա ևն)։ Պ․ բ–ի և սարքերի որակը կախված է բաղադրիչների մանրացվածության աստիճանից, խառնուրդի համասեռությունից, խտությունից և Պ–կան սարքի կառուցվածքից։ Պ–կան խառնուրդների բռնկումն իրականացնում են հատուկ բռնկվող բաղադրությունների, սև վառոդի, կրակահաղորդ քուղերի կամ ստոպինի (կալիումի նիտրատի, վառոդի և սոսնձի խառնուրդով ներծծված բամբակի կամ վուշի չոլորված մանվածք) միջոցով։ Ռազմ, գործում օգտագործում են լուսավորող, ծրագծող, ազդանշանային, հրդեհող, թերմիտային, ծուխ և ինֆրակարմիր ճառագայթում արձակող Պ․ բ․։ Մարտի դաշտում արկերի կամ ատոմական պայթյունների, հրանոթային կրակոցի և այլ մարտական գործողությունների պատրանք ստեղծելու նպատակով նույնպես օգտագործում են Պ․ բ․։ Արդյունաբերության մեջ առավել հաճախ կիրառում են թերմիտները (եռակցում, համաձուլվածքների ստացում ևն)։ Պ․ բ․ օգտագործում են լուցկու արտադրության, լազերների «լցման», ցեզիումային պլազմա ստանալու, մթնոլորտի վերին շերտերը ուսումնասիրելու, կինոնկարահանումների, տոնական հրավառությունների, երբեմն՝ ջրածին, թթվածին և այլ գազեր ստանալու համար։ Տրանսպորտում կիրառում են ազդանշանային Պ․ բ․։ Գյուղատնտեսության մեջ Պ․ բ–ի միջոցով ծխահարում են բույսերը (հատկապես ցիտրուսային)պայքարում վնասատուների, կարկուտի դեմ, ախտահանում են բանջարեղենի պահեստները և գինու տակառները ծծմբային հրագլաններ)։ Լ․ Տեր–Մինասյան

ՊԻՐՈՔԼՈՐ (հ՛ուն․ Jtvp – հուր և Хсоpog – դեղնականաչ), միներալ, (Ca, Na, Ս, Се, У)շ m(Nb, Та, Ti)206(0F),_mXХпНгО։ Դույնը մուգ գորշից մինչև սև, տաքացման ժամանակ կանաչում է։ Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Դյուրաբեկ է, հերձումը բացակայում է։ Կարծ․ 3–5, 5, խտությունը՝ 3500–3700– 6400 կգ/մ3․ կախված է բաղադրությունից և ֆիզիկական վիճակից։ Զանազանվում են բազմաթիվ տարբերակներ՝ ուրանպիրոքլոր, բետաֆիտ, մենդելեևիտ (հարուստ է Ս, Ti), միկրոլիտ (հարուստ է Та), օբրուչևիտ, կոպպիտ (հարուստ է հազվագյուտ հողային տարրերով)։ Հանդիսանում է Nb, Га, հազվագյուտ հողային տարրերի ստացման հումք։ Հանդիպում է ալկալային համալիրների պեգմատի տներում, սիենիտներում, զրանիտներում (Կոլայի թերակղզի, Արլ․ Սիբիր, Ուրալ ևն, ՀՍՍՀ–ում՝ Փամբակ)։

ՊԻՐՈՔՍԵՆԻՏ, լրիվ բյուրեղային ուլտրահիմքային ապար, բաղկացած մոնոկլինային և օրթոռոմբային պիրոքսեններից՝ օլիվինի, քրոմիտի, շպինելի, մագնետիտի և այլ միներալների խառնուրդով։ Պարունակում է 53–43% սիլիկահող, 4–10% կավահող, 5–13% երկաթի, 13–24% մագնեզիումի, 13–14% կալցիումի օքսիդներ։ Կախված օրթոռոմբային պիրոքսենի կազմությունից՝ զանազանվում են էնստատիտիտներ, բրոնզիտիտներ, հիպերստենիտներ, իսկ կախված մոնոկլինային պիրոքսենի կազմությունից՝ դիոբսիդիտներ, դիալագիտներ, ավգիտիտներ։ Զույգ պիրոքսեններից կազմված տարատեսակները կոչվում են վեբստերիտներ։ Զանազանվում են նաև օլիվինային, բիոտիտային, նռնաքարային, շպինելային (օստրաիտներ), մագնետիտային (կոսվիտներ) տարբերակներ։ Նշված պիրոքսենիտների տիպերը հայտնի են տարբեր հիմքային ապարներում (ՍՍՀՄ՝ Ուրալ և Փոքր Կովկաս, Շվեդիա, Բրազիլիա, Կանադա)։

ՊԻՐՈՔՍԵՆՆԵՐ (< հուն, лйр – հուր և £evog – օտար), մագնեզիում և երկաթ պարունակող գլխավոր ապար կազմող միներալների խումբ։ Պ․ անվանումը մտցրել է 1796-ին ֆրանս․ հանքաբան և բյուրեղագետ Ռ․ ժ․ Այուին (R ․ J․ Hauy, 1743–1822), որի կարծիքով այդ միներալները լավայում օտար են։ Պ․ պատկանում են շղթայաձև սիլիկատների ենթախմբին։ Ընդհանուր կառուցվածքային բանաձևն է Rjf[Si2C>6], որտեղ R=Ca2+, Mg2+, Fe2+, Na+ և Li+, ինչպես կանոն Al3՜1՜ կամ Fe3+ հետ միատեղ։ Կառուցվածքի բյուրեղաքիմ․ տիպը ներկայացված է (Si04)4,~ սիլիցիումաթթվածնային տետրաէդրների անսահման շղթաներով, որոնք կապակցվում են միմյանց