Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թթվածնի երկու ընդհանուր ատոմների միջոցով։ Շղթայի տարրական օղակը ներկայացված է [Si2Oe]4 անիոնային խմբով։ Բյուրեղագիտական համակարգը ոոմբային U մոնոկլինային է։ Ռոմբային Պ–ում գերակշռում են Mg2+ և Fe2+ կատիոնները, որոնք իզոմորֆ կերպով փոխարինում են միմյանց (էնստատիտ–հիպերսթեն–ֆեռոսիլիտի շարք)։ Մոնոկլինային Պ․ ըստ գերակշռող կատիոնների բաժանվում են հողալկալայինների Ca2+, Mg2+ և Fe2+ (դիոպսիդ–հեդենբերգիտ) և ալկալայինների Na+– Fe3+, Na+–Al3+, Li+–Al3+ (էգիրին, ժաղեիա, սպոդումեն)։ Դույնը տատանվում է կանաչի տարբեր երանգների, կարծրությունը՝ 5–6,5-ի, խտությունը՝ 3100–3600 կգ/մ³–ի սահմաններում։

Ռոմբային Պ․ գերհիմքային և հիմքային ապարների գլխավոր միներալներից են։ Մոնոկլինային Պ․ տարածվում են ապարների ավելի շատ տարատեսակներում (բազալտներում, անդեզիտներում, գաբրոներում, դիորիտներում, սիենիտներում և այլ ապարներում)։ Մոնոկլինային Պ․ (ավգիտները) Լուսնի թաղալաների հիմնական միներալներն են։ Սպոդումենը հումք է Li-ի կորզման համար, իսկ նրա թափանցիկ տարատեսակները դասվում են թանկարժեք քարերի շարքը։ Որպես զարդաքար է օգտագործվում ժադեիտը։ Ռ․ Մելքոնյան

ՊԻՐՈՖՈՐԱՅԻՆ ՄԵՏԱՂՆԵՐ «հուն․ я(3р–կրակ և форб£–կրող), մետաղներ, որոնք նուրբ մանրված վիճակում ունակ են օդում բոցավառվելու։ Պիրոֆորային վիճակում ստացվել են Fe,Co,Ni,Cr, Mn, Ti, V U այլ մետաղներ։ Պիրոֆորային են կոչվում նաև շփման կամ թեթև հարվածի դեպքում կայծարձակող մետաղները։ Վերջիններիս համար հիմք է ծառայում ցերիումի համաձուլվածքը այլ հազվագյուտ հողային տարրերի հետ։ Պ․ մ․ օգտագործվում են,օրինակ, որպես վառիչների կայծքարեր։

ՊԻՐՍ (Peirce) Չարլզ Սանդերս (1839–1914), ամերիկյան իդեալիստ փիլիսոփա, տրամաբան, մաթեմատիկոս։ Դասախոսել է Հարվարդի, Բալթիմորի, Բոստոնի համալսարաններում, եղել Արվեստների և գիտությունների ամեր․ ակադեմիայի (1877-ից) և Գիտությունների ազգ․ ակադեմիայի անդամ։ Գոյաբանության մեջ Պ․ պլատոնյան օբյեկտիվ իդեալիզմի ոգով պատկերել է կեցության կառուցվածքը կատեգորիաների աստիճանակարգության ձևով (վերացական էություններ, անհատական առարկայական գոյացություններ, մարդկային մտածողության ընդհանուր հասկացություններ)։ Գիտության մեթոդաբանության մեջ Պ․ էմպիրիզմի ոգով մշակել է գիտելիքի ձևավորման և նրա հիմնավորվածության ուսմունք, որն անվանել է պրագմատիցիզմ։ Գիտությունը համոզմունքների (belief) մի համակարգ է, որը լուծում է տեսական և գործնական դժվարությունները․ տրամաբանական կշռադատությունը, գիտ․ հետազոտությունն այդ դժվարությունները հաղթահարելու, կասկածները փարատելու և հաստատ համոզմունքների հասնելու ընթացքն է։ Ըստ նշանավոր «Պ–ի սկզբունքի», գիտ․ հասկացության բովանդակությունը (և առհասարակ մեր գործածած նշանների նշանակությունը) կազմում է այն հետևանքների ամբողջությունը, որոնք առաջանում են այդ հասկացության առարկայի գործադրումից, առարկան չունի որևէ ուրիշ, (մետաֆիզիկական) էություն, բացի այդ գործնական հետևանքների ամբողջությունից։ Իմացաբանական մեկնաբանության դեպքում առաջին դրույթը պարունակում է ճանաչողության կենսաբանական–հարմարվողական, երկրորդը՝ ֆենոմենալիստական (տես Ֆենոմենաչիզմ) բացատրության հնարավորություն։ Դրանք այս ուղղությամբ զարգացվեցին Ու․ Ջեմսի պրագմատիզմի փիլիսոփայության մեջ։ Պ․ մեծ ավանդ է մուծել ժամանակակից տրամաբանության մեջ՝ զարգացրել է տրամաբանության հանրահաշիվը, նրա միջոցներով մեկնաբանել դասական տրամաբանությունը, մշակել է հարաբերությունների տրամաբանությունը, տվել է տրամաբանական գործողությունները մեկի հանգեցնելու գաղափարը ևն։ Պ․ սեմիոտիկայի հիմնադիրն է, առանձնապես կարևոր են նրա արդյունքները տրամաբանական իմաստաբանության մեջ։

Երկ․ Collected Papers, v․ 1–8, Camb․ (Massachusetts), 1931–58․

Գրկ․ Стяжкин H․ И․, Формирование математической логики, М․, 1967, с․ 436–446; Мельвиль Ю․ К․, Чарлз Пирс и прагматизм, М․, 1968․ Հ․ Գևորգյան

ՊԻՐՎԵԼԻ ԲԱԳԱԺԻԱՓԵՏԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի և ցիտրուսների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկ․ միջնակարգ և տարրական դպրոցներ, գրադարան, կուլտուրայի տուն, կինոթատրոն, բուժկայան։ Հիմնադրել են Տրապիզոնի, Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից եկած հայերը, 1896-ին։

ՊԻՐՐՈՏԻՆ (հուն, яирр<5т–հրակարմիր կամ մուգ նարնջագույն), միներալ, մագնիսային կոլչեդան, Fei_xS(x=0,1–0,2) կազմի սուլֆիդների կարգի միներալ։ Պարունակում է Ni, Со խառնուրդներ։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային և մոնոկլինային է, գույնը՝ բրոնզի դեղին, փայլը՝ մետաղական։ Բնության մեջ սովորական են հոծ հատիկավոր զանգվածները։ Կարծրությունը 3,5–4,5 է, խտությունը՝ 4580–4700 կգ/մ³։ Առաջանում է տաք լուծույթներից պղինձ նիկելային հիպոգեն հանքավայրերում, կապված գերհիմքային ապարների հետ, ինչպես նաև այլ ծագումնային տիպի հանքավայրերում։ Օքսիդացման զոնայում անցնում է պիրիտի, մարկազիտի և գորշ երկաթաքարի։ Ni, Co, Cu, Pt-մետաղների հանքանյութ է։

ՊԻՑՑԻԿԱՏՈ, պիչչիկատո (իտալ․ pizzicato< pizzicare – կսմթել), 1․ լարային աղեղնավոր նվագարանից ձայնարտաբերման հնարք։ 2․ Գործիքային պիես, որ կատարվում է վերոհիշյալ հնարքով։

ՊԻՏՈՒՆԴԱ, մերձծովյան կլիմայական առողջարան Սևծովյան համանուն հրվանդանում, Աբխազ․ ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Գագրայից 20 կմ հվ․։ Բնակչությունը՝ աբխազներ, վրացիներ, հայեր, ռուսներ։ Ունի ռուս–վրաց․ միջնակարգ և հայկ․ ութամյա դպրոցներ։ Ամառը տաք է, ձմեռը՝ մեղմ։ Տարեկան տեղումները 1410 մմ են։ Ստեղծված է կուրորտային խոշոր համալիր։ Բուժիչ միջոցներն են օդաարևաբուժումն ու ծովային լոգանքները։ Պ–ում կա ռելիկտային սոճու արգելավայրեր։ Պ–ի տեղում մ․ թ․ ա․ եղել է հույների հիմնադրած անտիկ և միջնադարյան Պիտիունտ (հուն․ Птюг>£) քաղաքն ու նավահանգիստը։ Պահպանվել են բերդի պատերի, բնակելի կառույցների, բյուզ․ բազիլիկի մնացորդներ։

ՊԼԱԳԻԱՏ (< լատ․ plagiatus – գողացված), տես Գրագողություն։

ՊԼԱԳԻՈԿԼԱԶՆԵՐ « հուն, ոճձYlOfiշեղ և xXcKJig – կոտրվածք), լայն տարածում ունեցող ապար առաջացնող միներալներ, որոնք իրենց բյուրեղաքիմ․ կառուցվածքի առանձնահատկություններով դասվում են դաշտային սպաթների խմբին։ Քիմ․ բաղադրությամբ Պ․ նատրիում–կալցիումային ալյումասիլիկատների՝ աչբիտի և անորթիտի անընդհատ իզոմորֆ շարք են։ Ե․ Ս․ Ֆեոդորովի առաջարկությամբ Պ–ի կազմը արտահայտում են համարանիշներով, որոնք ցույց են տալիս անորթիտի տոկոսային պարունակությունը իզոմորֆ խառնուրդում։ Ըստ համարանիշի Պ–ին տրվում են որոշակի անուն՝ ալբիտ (Nb 0-H0), օլիգոկլազ (Nb 10–7–30), անդեզին (№ 30-7-50), լաբրադոր (JSfe 50-7-70), բիտովնիտ (№ 70-^ 4-90), անորթիտ (Nb 90-M00)։ Բյուրեղային համակարգը տրիկլինային է։ Հաճախ ներկայացված են բարդ կրկնաբյուրեղներով։ Միներա|ների կրկնաբյուրեղների տրիադային տեսության զարգացման գործում զգալի ավանդ ունի Լ․ Ա․ Վարդանյանցը։ Պ–ի կազմին և A1–Si կարգավորվածությանը զուգընթաց՝ մաքուր ալբիտից դեպի մաքուր անորթիտ անցնելիս օրինաչափ կերպով փոխվում են իսաւնուրդների ֆիզիկական հատկությունները՝ տեսակարար կշիռը՝ 2620– 2760 կգ/մ3, կարծրությունը՝ 6-^6,5, հալման ջերմաստիճանը (1100-1500°С)։ Պ․ որպես կանոն առաջանում են հալոցքի բյուրեղացման ընթացքում։ Պ․ հանդիպում են հրային ապարների գրեթե բոլոր տարատեսակներում (բացառությամբ որոշ ուլտրահիմքային ապարների)։ Սովորաբար անգույն կամ սպիտակ են, երբեմն վարդագույն և այլ երանգների։ Օլիգոկլազների կապույտ, երկնագույն, ոսկեգույն տարատեսակները և լաբրադորը օգտագործվում են որպես զարդաքարեր։ Ռ․ Մելքոնյան

ՊԼԱԴԻՈՏՐՈՊԻԶՄ (< հուն․ яХауюс; – շեղ և трояод – շրջադարձ, ուղղություն), բույսի օրգանների աճումը գրգռիչի (ծանրության ուժ, լույսի աղբյուր ևն) ուղղության նկատմամբ որևէ անկյան տակ։ Պլագիոտրոպ են կողքային ընձյուղները և արմատները, կոճղարմատները, տերևները։ Սովորաբար այդ օրգաններն ունենում են երկկողմանի–սիլքետրիկ (դորզո–