Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գրկ. Спитцер Л,, Физика полностью ионизованного газа, пер․ с англ․, М․, 1957; Ф р а н к-К аменецкий Д․ А․, Лекции по физике плазмы, М․, 1963; Арцимо–вич Л․ А․, Элементарная физика плазмы, 3 изд․, М․, 1969; Трубников Б․ А․, Введение в теорию плазмы, М․, 196 9; Вопросы теории плазмы․ Сб․, под ред․ М․ А․ Леонтовича, в․ 1–7, М․, 1963–73; К р о л л Н․, Трайвеллис А․, Основы физики плазмы, пер․ с англ․, М․, 1975․ Ա․ Նազարյան

ՊԼԱԶՄԱ ԱՐՅԱՆ, արյան հեղուկ մաս, որի մեջ գտնվում են ձևավոր տարրերը՝ էրիթրոցիտները, լեյկոցիտները Ա թրոմբոցիտները։ Բարդ կոլոիդային լուծույթ է, որի բաղադրության մեջ մտնում էն սպիտակուցներ, օրգ․ և անօրգանական միացություններ, վիտամիններ, միկրոտարրեր (երկաթ, ֆոսֆոր, ցինկ, կալցիում են)։ Պ․ ա․ ունի թույլ հիմնային ռեակցիա(рН=7,4),պարունակում է 90–92% ջուր, 7–8% սպիտակուց, մոտ 0,1% խաղողաշաքար ևն։ Արյան պլազմայի բաղադրության փոփոխությամբ ախտորոշվում են տարբեր հիվանդություններ (օրինակ, ռևմատիզմը, շաքարային դիաբետը ևն)։ Մարդու և կենդանիների արյան պլազմայից պատրաստում են բուժիչ պատրաստուկներ, չոր պլազմա, ալբումին, ֆիբրինոգեն, գամմա–գլոբուլին ևն։

ՊԼԱԶՄԱՅԻՆ ԱՅՐԻՉ, ձեռքի աղեղային պչազմաարոն, որը ծառայում է երեսապատման, կտրման, եռակցման, մակահալման և պչազմային մշակման այլ պրոցեսների համար։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են պլազմային աղեղով և պլազմային շիթով աշխատող Պ․ ա–ներ։ Մեքենայացված մշակման դեպքում Պ․ ա․ ամրացվում է հատուկ տեղակայանքի վրա։ Պ․ ա–ի հզորությունը հասնում է 100 կվւո–ւ։ Որպես պլազմագոյացնող գազեր են ծառայում Ar, He, N2, NH3, օդը և դրանց խառնուրդները։ Աշխատանքի սկզբում աղեղային պարպում առաջացնելու համար անհրաժեշտ է փակել բացակը Պ․ ա–ի անոդի և կաթոդի միջև (պլազմային շիթ) կամ կաթոդի և մշակվող մետաղի միջև (պլազմային աղեղ), կամ էլ պարպում առաջացնել որևէ այլ ձևով։

ՊԼԱԶՄԱՅԻՆ ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉ, 10-103 կմ/վրկ և ավելի արագությամբ պլազմային հոսքեր ստանալու սարք։ Պչազմայի իոնների կինետիկ էներգիան այդպիսի արագությունների դեպքում հասնում է 10 – 106 Էվ–ի։ էներգիայի ստորին սահմանում Պ․ ա․ նմանվում է պչազմաւորոնների, իսկ վերին սահմանում՝ լիցքավորված մասնիկների կոլեկտիվ արագացուցիչների (տես Կոչեկաիվ մեթոդներ արագացման)։ Պ․ ա–ները, որպես կանոն, լրիվ իոնացած պլազմայի արագացուցիչներ են, ուստի դրանցում գրգռման, իոնացման և ջերմային պրոցեսները, ի տարբերություն պլազմային գեներատորների, օժանդակ դեր են կատարում; Մեծ արագության պլազմային հոսքեր կարելի է դտանալ տարբեր եղանակներով, օրինակ, պինդ մարմնի վրա լազերային ճառագայթի ազդեցությամբ։ Սակայն Պ․ ա–ները հիմնականում այն սարքերն են, որոնցում պլազմայի արագացումն ու միաժամանակյա ստացումն իրականացվում են էլեկտրական էներգիայի հաշվին մեկ կամ մի քանի հատուկ էլեկտրական պարպումների օգնությամբ։ Ի տարբերություն լիցքավորված մասնիկների արագացուցիչների, Պ․ ա–ի անցուղում միաժամանակ գտնվում են երկու նշանի մասնիկներ՝ դրական իոններ և էլեկտրոններ, այսինքն՝ քվազիչեզոքության խախտում տեղի չի ունենում։ Դա վերացնում է ծավալային (տարածական) լիցքի հետ կապված սահմանափակումները; Պ․ ա–ում արագացվող ․իոնների կինետիկ էներգիան կարող է 10 էվ–հց հասնել մինչև 1 Մէվ–ի։ Պ․ ա–ից իոններն ու էլեկտրոնները դուրս են գալիս գործնականում հավասար ուղղորդված արագություններով, այնպես որ հոսքի հիմնական էներգիան բաժին է ընկնում իոններին (դրանց մեծ զանգվածի պատճառով)։ Այսպիսով, Պ․ ա․ էլեկտրական այնպիսի համակարգ է, որն արագացնում է իոնները դրանց ծավալային լիցքը համակշռող էլեկտրոնների ներկայությամբ։

Պ․ ա–ում պլազման կարելի է դիտարկել և՝ որպես հոծ միջավայր, և՝ որպես մասնիկների (իոնների և էլեկտրոնների) համախումբ։ Առաջին մոտեցման դեպքում պլազմայի արագացումը պայմանավորված է լրիվ ճնշման (էլեկտրոնային և իոնային) անկումով և պլազմայով անցնող հոսանքների ու մագնիսական դաշտի փոխազդեցության հետևանքով առաջացող Ամպերի ուժի (տես Ամպերի օրենք) ազդեցությամբ։ Երկրորդ մոտեցման դեպքում իոնների արագացումը կարող է տեղի ունենալ․ 1․ պլազմային ծավալում գոյություն ունեցող էլեկտրական դաշտի ազդեցությամբ, 2․ էլեկտրոնների ուղղորդված հոսքի և իոնների բախումների հետևանքով, 3․ իոնների փոխադարձ բախումների հետևանքով (իոնների ջերմային կամ գազադինամիկական արագացում)։ Պ․ ա–ների համար առավել կարևոր նշանակություն ունի իոնների էլեկտրական արագացումը։ Եթե արագացման պրոցեսում գերակշռում է լրիվ ճնշման անկումը, Պ․ ա․ կոչվում է ջերմային, իսկ եթե գերակշռում է Ամպերի ուժը էլեկտրամագնիսական։ Պ․ ա–ները, որոնք երևան են եկել 1950-ական թթ․ կեսերին, կիրառվում են էլեկտրառեակտիվ շարժիչներում, մակերևույթների մաքրման (կաթոդային փոշիացման մեթոդով), թաղանթապատման (մետաղով) տեխնոլոգիայում, իոնոլորտային աերոդինամիկայի, փորձարարական աստղաֆիզիկայի (տիեզերական երևույթների մոդելավորում) և ջերմամիջուկային հետազոտություններում, պլազմաքիմիայում ևն։ Կառուցվածքի կատարելագործման և նոր պարամետրերի մշակման շնորհիվ Պ․ ա–ների կիրառության ոլորտն անընդհատ մեծանում է։

Գրկ․ Плазменные ускорители, под ред․ Л․ А․ Арцимовича [и др․], М․, 1973․

ՊԼԱԶՄԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ, տես Պլազմատրոն։

ՊԼԱԶՄԱՅԻՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ տես Պչազմա։

ՊԼԱԶՄԱՅԻՆ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ, մետալուրգիայի ճյուղ, ընդգրկում է հանքանյութերից մետաղների կորզումը, մետաղների և նրանց համաձուլվածքների հալումն ու վերամշակումը, ինչպես նաև գոյություն ունեցող հալման պրոցեսների ինտենսիվացման համար պլազմային տաքացման օգտագործումը։ Պ․ մ․ սկսել է զարգանալ 1950-ական թթ․ ՍՍՀՄ–ում, ճապոնիայում, ԱՄՆ–ում, ԴԴՀ–ում, ԴՖՀ–ում և այլ երկրներում։ Պ, մ–ի պրոցեսները հիմնականում իրագործվում են ցածրջերմաստիճանային պչազմայի միջավայրում [Т= 103~-2 104К և Р= (10*՜2–106) Պա պայմաններում], որն ապահովում է ֆիզիկա–քիմ․ փոխակերպումների մեծ արագություն և դրանով իսկ հնարավորություն ստեղծում մեծ արտադրողականության և փոքր չափեր ունեցող սարքավորումների՝ պլազմային ռեակտորների և վառարանների ստեղծման համար։ Այս սարքավորումների կարևոր մասը պւազմաւորոնն է՝ ցածրջերմաստիճանային պլազմային գեներատորը, որը հզոր (102 – 1 Օ7 վւո) էլեկտրաաղեղային պարպումների միջոցով կամ այլ եղանակով պլազմային վիճակի է բերում տարբեր գազերի (Ar, He, H2, N2 ևն)։ ճնշման փոփոխման շնորհիվ, Պ․ մ–ի սարքավորումներում, տարբեր գազերի միջավայրում հնարավոր է իրագործել մի շարք մետալուրգիական պրոցեսներ, վերականգնում և օքսիդացում, մետաղների և համաձուլվածքների խոր գազազրկում, որոշ գազերով հագեցում, ցնդող բաղադրիչների պարունակության կարգավորում ևն։

Հանքանյութերը վերամշակվում են պլազմայի միջավայրում՝ ջերմային քայքայմամբ։ Ելանյութերը պլազմայի շիթի մեջ են տրւիսմ փոշու ձևով կամ որոշ էլեկտրահաղորդիչ նյութերի խառնուրդի հետ պատրաստած էլեկտրոդների ձևով։ Հակադարձ ռեակցիաները կանխելու համար կիրառում են՝ վերականգնիչներ (ածխածին, ջրածին ևն), արագ սառեցնում՝ «կոփում» են պլազմային ռեակտորից դուրս եկող գազանման նյութերը։ Բարդ միացությունների վերամշակման դեպքում կարևոր խնդիր է ստացված նյութերի զատումը միմյանցից։

Սև մետաւուրգիայոնմ պողպատը և համաձուլվածքները հալում ու վերամշակում են պլազմաաղեղային վառարաններում (օրինակ, ռաֆինացնող հալում չեզոք մթնոլորտում, վերահալման համատեղում պլազմաջրածնային թթվածնազրկման հետ, ազոտի բարձր պարունակությամբ աուստենիտային պողպատների ստացում, վերահալում խարամների միջավայրում ևն)։ Պլազմատրոններն օգտագործվում են նաև որպես ջերմության օժանդակ աղբյուրներ դոմենյան, մարտենյան և տարբեր ջերմամշակման վառարաններում։

Գունավոր մետաւուրգիայում կիրառվում է վոլֆրամի և մոլիբդենի օքսիդների և մի քանի մետաղների քլորիդների վերականգնումը ջրածնային պլազմայով, փորձարկվում են տարբեր ելանյութերից դժվարահալ մետաղների նիտրիդների, բորիդների և կարբիդների ստացումը պլազմային վառարանում, իրականացվում է գունավոր համաձուլվածքների հալումը, ռաֆինացումը և տարբեր եղանակներով վերամշակումը։