Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրկ․ Плазменные процессы в металлургии и технологии неорганических материалов, М․, 1973․ Ա․ Ոսկանյան

ՊԼԱԶՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ, նյութերի մշակում ցածրջերմաստիճանային պլազմայով, որը ստեղծվում է աղեղային կամ բարձրհաճախային պւազմաարոններով։ Պ․ մ–ման դեպքում փոխվում է մշակվող նյութի ձևը, չափերը, կառուցվածքը կամ էլ մակերևույթի վիճակը։ Պ․ մ․ ներառնում է․ բաժանիչ և մակերևութային կարումը, երեսապատումը, մակահալումը, եռակցումը, ապարների քայքայումը։ Մետաղների կտրումը կատարվում է սեղմված պլազմային աղեղով (տեսակարար հզորությունը՝ 105–106 վտ/սմ), որը ստացվում է անոդի (կտրվող մետաղի) և պչազմային այրիչի կաթոդի միջև։ Մետաղների կտրումը ինտենսիվացնելու համար օգտագործում են քիմիապես ակտիվ պլազմա։ Պլազմային աղեղով կտրում են չժանգոտվող և քրոմնիկելային պողպատներ, Си, Al, այլ մետաղներ և համաձուլվածքներ, որոնք ենթակա չեն թթվածնային կտրման։ Պլազմային կտրման բարձր արտադրողականությունը հնարավորություն է տալիս այն կիրառելու հոսքային անընդհատ արտադրական պրոցեսներում։ Տեղակայանքների հզորությունը հասնում է 150 կվւո–խ Օչ էլեկտրահաղորդիչ նյութերը (բետոններ, գրանիտ, նրբաթերթավոր օրգ․ նյութեր) մշաշում են պլազմային շիթով (աղեղն այրվում է պլազմային այրիչի ծայրափողակում՝ էլեկտրոդների միշև), որի տեսակարար հզորությունը 10³–10 վա/սմ² է։ Երեսապատ ու մը (փոշեպատումը) կատարվում է բարձր ջերմաստիճաններում, ագրեսիվ միջավայրերում աշխատող կամ^ ինտենսիվ մեխանիկական ներգործությանը ենթարկվող դետալները պաշտպանելու նպատակով։ Պլազմային ծածկույթներն օժտված են ցածր ջերմահաղորդականությամբ և լավ են դիմանում ջերմային հարվածներին։ Պլազմային աղեղի՝ մետաղի մեջ խորը թափանցելու հատկությունը օգտագործվում է մետաղների եռակցման դեպքում։ Պլազմային աղեղով եռակցումը աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ և լավ որակով։ Ցածր հզորության պլազմային աղեղը հարմար է նուրբ թերթերի (0,05 մմ) եռակցման դեպքում։

Պ․ մ․ լայն կիրառություն է ստացել պլազմայի բարձր շերմաստիճանի (~104K), հզորության կարգավորման լայն տիրույթի և պլազմայի հոսքը մշակվող շինվածքի վրա կենտրոնացնելու հնարավորության շնորհիվ։

ՊԼԱԶՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, հրթիռային շարժիչ, որում աշխատանքային մարմինը (հրթիռային վառելիքը) արագանում է՝ գտնվելով ւցւազմայի վիճակում։ Պ․ շ–ում աշխատանքային մարմնի արտահոսքի արագությունները զգալիորեն մեծ են սովորական գազադինամիկական (քիմ․ կամ շերմային) շարժիչների սահմանային արագությունից։ Պ․ շ՜ները լինում են միջուկային և էլեկտրական։ Միջուկային Պ․ շ–ում աշխատանքային մարմինը, անցնելով միջուկային ռեակտորի միջով, վերածվում է պլազմայի, որից հետո դուրս է նետվում հատուկ ծայրափողակներով։ էլեկտրական Պ․ շ–ում դուրս նետվող պլազմայի արագացման համար անհրաժեշտ էներգիան վերցվում է էլեկտրական աղբյուրներից։ Այս տեսակի շարժիչները կոչվում են նաև էլեկտրառեակտիվ։ Հայտնի են դրանց բազմաթիվ տարատեսակները, որոնք միմյանցից տարբերվում են պլազմայի առաջացման և արագացման մեխանիզմով։ Պլազմայի արագացումը պայմանավորված է կամ գազակինետիկ ճնշման գրադիենտով կամ Ամպերի ուժով, որն առաջանում է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտերի փոխազդեցության ժամանակ (տես Ամպերի օրենք, Լորենցի ուժ)։ Առաջին դեպքում Պ․ շ․ կոչվում է էլեկտրաջերմային, երկրորդ դեպքում՝ էլեկտրամագնիսական։ Կան նաև այնպիսի շարժիչներ, որոնցում պլազման արագացվում է կարճ էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությամբ։ Պ․ շ–ներն ունեն շատ փոքր քարշի ուժ, սակայն դրանք սովորական ռեակտիվ շարժիչների համեմատությամբ ավելի քիչ նյութ են ծախսում։ Ա․Նազարյան

ՊԼԱԶՄԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐ, պլազմաքիմիական կամ պլազմային մետալուրգիական ագրեգատի հանգույց, որում իրականացվում են ջերմա– և զանգվածափոխանակության պրոցեսները և ցածր ջերմաստիճանային պլազմայի մասնակցությամբ ընթացող քիմիական ռեակցիաները (տես Պլազմային մեաաւուրգիա, Պլագմաքիմիա)։Պ․ ռ․ են կոչվում ոչ միայն առանձին հանգույցները, այլև պլազմային ագրեգատներն ամբողջությամբ։ Պ․ ռ–ներին ներկայացվող հիմնական պահանջներն են․ ռեագենտների բավականաչափ լրիվ խառնումը, փոխազդեցության գոտու պահանջվող երկարության ապահովումը, արդյունավետ ջերմա– և զանգվածափոխանակության պայմանների ստեղծումը նվազագույն ջերմային կորուստների դեպքում։ Եթե պլազմայի ստեղծման համար կիրառում են բարձրհաճախային ինդուկցիոն պւազմաւորոններ, ապա հնարավոր է ռեակցիոն գոտու և պարպման ծավալի համատեղում (այսպես կոչված, բաց տիպի Պ․ ռ․)։ Շիթային Պ․ ռ–ները, որոնցում պլազման ստացվում է ձևավորված շիթի տեսքով, լինում են ուղղահոս և հանդիպական հոսքերով։ Պլազմային հոսքի հավասարաչափ ջերմային դաշտ ստեղծելու, դրա հզորությունը մեծացնելու, ռեագենտների խառնումը բարելավելու, ջերմա– և զանգվածափոխանակությունն ինտենսիվացնելու համար հեռանկարային են բազմաղեղ Պ․ ռ–ները։

ՊԼԱԶՄԱՏԻՆ ՎԱՌԱՐԱՆ, մետաղների և համաձուլվածքների տաքացման, հալման և մետալուրգիական վերամշակման համար ծառայող էլեկտրական վառարան, որում ջերմության աղբյուրը պլազմատրոնի օգնությամբ ստացվող պլազման է Տարբերում են պլազմաաղեղային (ՊԱՎ, նկ․) և պլազմային բարձրհաճախային (ՊՐՎ) վառարաններ։ ՊԱՎ–ում որպես կարևոր ծառայում է պլազմատրոնի կաթոդը (սովորաբար վոլֆրամից կամ հատուկ դժվարահալ համաձուլվածքից), իսկ որպես անոդ՝ գուռում մշակվող մետաղը։ ՊԱՎ–ում աղեղը շրջափչվում է իներտ գազի (սովորաբար արգոնի) մրրիկով, վերջինս կայունացնում է աղեղը, բարձրացնում ջերմաստիճանը մինչև 10000–20000 К և հալվող մետաղի շուրջը ստեղծում չեզոք մթնոլորտ։ ՊԱՎ–ում հալումը տեղային է․ այն կատարվում է աղեղի անոդային բծի տեղամասում, որը թույլ է տալիս բացառել վառարանի հրահեստ շարվածքի հետ հեղուկ մետաղի շփումը։ Դրանով (ինչպես նաև իներտ մթնոլորտով) է պայմանավորված ՊԱՎ–ում հալված մետաղի մաքրության զգալի մեծացումը (համեմատած բոցային վառարաններում ստացված մետաղների հետ)։ ՊԱՎ կիրառում են հատուկ պատասխանատու պողպատների և համաձուլվածքների արտադրման համար։ ՊՐՎ–ում պլազման՝ պլազմատրոնի կառուցվածքային առանձնահատկությունների շնորհիվ չի պարունակում էլեկտրոդների նյութի մասնիկներ և ավելի մաքուր է։ Այդ իսկ պատճառով ՊԲՎ–ները հաճախ կիրառվում են միաբյուրեղների աճեցման և մաքուր նյութերի վերամշակման համար։

ՊԼԱԶՄԱՏՐՈՆ [<պլազմա և (Էչեկ)տրոն]է ցածրջերմաստիճանային կամ «սառը» (Т~104К) պլազմայի շիթեր ստանալու գազապարպումային սարք։ Առավել տարածված են էլեկտրաաղեղային և բարձրհաճախային Պ–ները։ էլեկտրաաղեղային Պ–ում (նկ․ 1) աշխատանքային գազը (ջրածին, ազոտ, արգոն, հելիում ևն) փոխարկվում է պլազմայի՝ դժվարահալ կաթոդի (վոլֆրամ, մոլիբդեն, հատուկ համաձուլվածքներ) և նեղ օղակի Նկ․ 1․ առանցքային (ա), համառանցք (ք), տորոիղային էլեկտրոդներով (գ), երկկողմանի արտահոսքով (ղ), արտաքին պլազմային աղեղով (ե), էրոզիոն (զ) պլազմատրոնների սխեման․ 1․ էլեկտրասնման աղբյուր, 2․ պարպում, 3․ պլազմային շիթ, 4․ էլեկտրոդ, 5․ պարպման խցիկ, 6․ սոլենոիդ, 7․ մշակվող մարմին