բարձրացնում աշխատանքի ու արտադրության հասարակական բնույթը։ Կապիտա– լիզմի ժամանակ արտադրությունը կազմակերպվում, պլանավորվում է յուրաքանչյուր առանձին ձեռնարկությունում, սակայն հասարակության մասշտաբով իշխում է անարխիան; Արտադրության հասարակական բնույթի ն․ յուրացման մասնավոր կապիտալիստական ձևի միջև եղած հակասությունը հասարակական արտադրության զարգացմանը տալիս է անհամաչափ բնույթ, սրում մրցապայքարը, առաջացնում տնտ․ ճգնաժամեր։ Համնդհանուր Պ․ չի ապահովում նաև պեաական մոնոպուիստական կապիւոաւքւզմը։
Ամբողջ ժողտնտեսության մասշտաբով արտադրության Պ․ հնարավոր է դառնում միայն արտադրության միջոցների հասարակական սեփականության հսատատմամբ, սոցիալիզմի ժամանակ։ էկոնոմիկայի Պ․, որպես կոմունիստական հասարակարգի տնտ․ կատեգորիա, արտահայտվում է հասարակության, աշխատանքային կոլեկտիվների և աշխատողի անմիջական հասարակական–տնտ․ կապերում, ամբողջական աշխատանքի և դրա արդյունքի անմիջական հասարակական ձևվում, արտադրության և հասարակական պահանջմունքների ծավալի ու կառուցվածքի միջև հասարակության կողմից մշտական համամասնություն սահմանելոլ և պահպանելու մեջ։ Պ–յան իրացման գլխ․ և որոշիչ ձեը պլանավորումն է (տես Պճնավորում ժողովրդական տևտեսաթյան)։ Պ․ սոցիալիզմի անտ․ օրենքների գործողության ձև է։ Արտադրական հարաբերությունների բոլոր կողմերն ու տնտ․ կապերն ունեն պլանաչափ բնույթ։ Հաշվի առնելով իրենց տնտ․ զարգացման մակարդակը և պատմ․ առանձնահատկությունները, սոցիալիստական առանձին երկրներ Պ․ իրականացնում են տարբեր ձևերով։ Սոցիալիզմի երկրների ժողտնտ․ պլանների կոորդինացումը նպաստում է սոցիալիզմի համաշխարհային սիստեմի մասշտաբով պլանաչափ համամասնության սահմանմանն ու պահպանմանը։ Տես նաև ժողովրդական տնտեսության ու անաչափ համամասն զարգացման օրենք։ Վ․ Ներկարարյան
ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՍՀՄ պետպլանի, կազմակերպվել է 1967-ին, Երևանում։ Հիմնական խնդիրը ժողտնտեսության պլանավորման և նորմավորման հիմնավորված մեթոդների մշակումն է՝ պլանավորման տեսական և մեթոդական խնդիրների լուծման, պլանավորման մեթոդաբանության կատարելագործման և ժողտնտեսության մեջ նորմաների ու նորմատիվների միասնական համակարգի ստեղծման, ժողտնտեսության կառավարման կատարելագործման, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման պլանավորման նպատակով։ Ունի չորս բաժին՝ արդ․ արտադրության պլանավորման, ինչպես նաև նորմավորման մեթոդաբանության, կառավարման համակարգի կազմակերպման, բնության պահպանության պլանավորման և նորմավորման։ Ցուրաքանչյուր բաժին ընդգրկում է երեք մասնագիտացված սեկտոր։ Մասնաճյուղի գիտ․ մշակումները (մոտ 90) կիրառվում են ՍՍՀՄ ժողտնտեսության պլանավորման պրակտիկայում։ Կարևոր ներդրում է արտադրանքի որակի կառավարման հանրապետական համալիր համակարգի առաջին հերթի մշակումը (1981), որն ապահովել է ավելի քան 40 մլն ռ․ ժողտնտ․ արդյունք։ Մասնաճյուղի գիտաշխատողները հրատարակել են 11 մենագրություն, 6 գրքույկ և շուրջ 500 գիտական հոդված։
ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՄԵԹՈԴ, ժող․ տնտեսության պլանի մշակման, պլանային տարբեր առաջադրանքների միջև համապատասխանություն մտցնելու, դրանք հիմնավորելու, ժողովրդաանտեսական զարգացման համամասնություններ սահմանելու ու պահպանելու ձևերի ամբողջություն։ Պ․ հ․ մ–ի օգնությամբ սահմանվում են ընդհանուր տնտ․ (արտադրության և սպառման, սպառման և կուտակման, բնակչության եկամուտների ու սպառման միջև ևն), ճյուղային (արդյունաբերության, գյուղատնտեսության և մյուս ճյուղերի միջև), տարածքային (հանրապետությունների, տնպ․ շրջանների միջև ևն) և ներճյուղային (արդյունահանող և վերամշակող, ծանր ու թեթև արդյունաբերության ճյուղերի միջև) համամասնությունները, հաշվարկվում արդ․ ու գյուղատնտ․ արտադրանքի կարևորագույն տեսակների նկատմամբ ժողտնտ․ պահանջները և դրանց արտադրության ռեսուրսները, բացահայտվում և վերացվում են ժողտնտեսության զարգացման ընթացքում առաջացած անհամամասնությունները։ Պ․ հ․ մ–ի նշված խնդիրներն իրականացվում են հաշվեկշիռների համակարգի միջոցով, որն ընդգրկում է նյութական Ա արժեքային հաշվեկշիռները, աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռը, միջճյուղային հաշվեկշիռը, ՍՍՀՄ ժողովրդական տնտեսաթյան հաշվեկշիռը։ Մշակվում են նաև արտադրական կարողությունների, հիմնական ֆոնդերի, գյուղատնտ․ կենդանիների հոտի վերարտադրությունը, երկրի ֆինանս, միջոցների շարժումն արտացոլող հաշվեկշիռներ։ Հ. Ղուշչյան
ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՍՀՄ–ում, հասարակության արտադրողական ուժերի համակողմանի վերելքին և ժողովրդի նյութական ու հոգևոր պահանջմունքների առավել լրիվ բավարարմանը նպատակամղված կոմունիստական կուսակցության տնտ․ քաղաքականության իրականացման հիմնական մեթոդը։ Պլանավորումը արտադրության սոցիալիստական եղանակի բնորոշ, գիծն է, նրա արմատական առավելությունը հասարակական–տնտ․ մյուս ֆորմացիաների նկատմամբ։ Պլանավորման տեսությունն ու մեթոդաբանությունը հիմնվում են ընդլայնված սոցիալիստական վերարտադրության մարքս–լենինյան ուսմունքի, սոցիալիզմի օբյեկտիվ տնտ․ օրենքների՝ հատկապես հիմնական տնտ․ և պլանաչափ համամասն զարգացման օրենքների գիտակցական օգտագործման վրա։ Տնա․ օրենքների պահանջներին համապատասխան պլանավորման միջոցով պետությունը կառավարում է հասարակական աշխատանքի բարդ պրոցեսը, կազմակերպում և կարգավորում է նյութական բարիքների արտադրությունը, բաշխումն ու փոխանակությունը՝ ապահովելով ամբողջ էկոնոմիկայի համամասն զարգացումը (տես ժողովրդական տնտեսության պլանաչափ համամասն զարգացման օրենք)։ Տնտեսության պլանաչափ կառավարումը զարգացման ամեն մի ժամանակաշրջանի սոցիալ–տնտ․ խնդիրներին համապատասխան երկրի նյութական, աշխատանքային ու դրամական ռեսուրսներն առավել նպատակասլաց օգտագործելու և հասարակական արտադրության արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու հնարավորություններ է ստեղծում։ Հասարակական արտադրությունը պլանային ձևով վարելու համար անհրաժեշտ են քաղ․, տնտ․, կազմակերպական նախադրյալներ։ Պլանավորման քաղ․ նախադրյալը բանվոր դասակարգի կողմից իշխանության գրավումն է։ Քաղ․ իշխանության գրավումն ինքնանպատակ չէ, այն օգտագործվում է շահագործող դասակարգերի դիմադրությունը ճնշելու, նրանցից արտադրության միջոցները խլելու և հանրայնացնելու համար։ Դրա շնորհիվ առաջանում են նոր, սոցիալիստական արտադրահարաբերություններ, որոնք էլ հանդիսանում են ժողտնտեսության պլանավորման տնտ․ հիմքը, նրա տնտ․ նախադրյալը։ Արտադրության միջոցների հանրային սեփականությունը հասարակական արտադրության պլանավորումը դարձնում է հնարավոր և անհրաժեշտ։ Պլանավորման հնարավորությունը պայմանավորված է նրանով, որ ժողտնտեսության բոլոր ձեռնարկությունները, ճյուղերն ու բնագավառները միավորվում և կազմում են միասնական տնտ․ խոշոր օրգանիզմ, որն անմիջականորեն ենթարկվում է սովետական պետությանը։ Վերջինս, ելնելով երկրի քաղ․ ու անտ․ կոնկրետ պայմաններից և հաշվի առնելով հասարակության զարգացման օրինաչափությունները, պլանային ձևով ուղղություն է տալիս սոցիալիստական միասնական տնտեսության զարգացմանը։ Պլանավորումը սոցիալիստական էկոնոմիկայի կառավարման հիմնական օղակն է, սովետական պետության տնտ․ կազմակերպական ֆունկցիայի արտահայտման կարևոր միջոցը։ Պլանավորման անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը թելադրվում են նրանով, որ սոցիալիզմի պայմաններում միասնական տնտ․ խոշոր օրգանիզմի տարբեր օղակների միջև առաջացող փոխադարձ սերտ կապերն անմիջական բնույթ են կրում, և, եթե այդ կապերին կենտրոնացված ձևով պլանային ուղղություն չտրվի, ապա կառաջանան անհամամասնություններ և կխափանվի տնտ․ զարգացման բնականոն ընթացքը։ Կենտրոնացված պլանավորումը բխում է սոցիալիստական արտադրահարաբերությունների բուն էությունից։ Վ․ Ի․ Լենինը նշել է, որ «Սոցիալիզմն աներևակայելի է․․․ առանց պետական պլանաչափ կազմակերպության, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց ենթարկում է պրոդուկտների արտադրության և բաշխման գոր–