ծում միասնական նորման ամենախիստ կերպով պահպանելուն» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 32, էշ 426), «․․․միայն այն շինարարությունն է։ արժանի սոցիալիստական կոչվելու, որը կկատարվի մեծ, ընդհանուր պւանի համաձայն․․․» (Նույնի, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 37, էշ 26)։
Հասարակական արտադրության պլանավորման հնարավորությունն իրացնեու համար անհրաժեշտ են նաև կազմակերպական նախադրյալներ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո ՍՍՀՄ–ում ստեղծվել է կենտր․ ու տեղական պլանավորող մարմինների համակարգ, որը ժող–տնտեսության կառավարման ապարատի կարևոր բաղկացուցիչ մասն է։ 1917-ի դեկտ․ ստեղծվեց ժողովրդական տնտեսության բարձրագո՜ւյն խորհուրդը (ԺՏԲԽ), որը դարձավ սովետական պետության պլանավորող ու կոորդինացնող աոաջին մարմինը, միաժամանակ տեղերում ձևավորվեցին ժողտնտխորհները։ 1920-ին կազմվեց ԳՌԷԼՌՈ–Կ, որի պլանը համարվում է սոցիալիստական էկոնոմիկայի հիմքերի կառուցման աշխարհում առաջին գիտական հեռանկարային համալիր պլան։ 1921-ի փետր․ Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ կազմակերպվեց Պետ․ պւանային հանձնաժողովը, իսկ մեկ ամիս անց՝ պլանավորող մարմինների ցանցը (տես Պետական սլանային կոմիտե ՍՍՀՄ)։
Պ․ ժ․ տ․ էությունն իր կոնկրետ արտահայտությունն է գտնում որոշակի սկզբունքներում (դեմոկրատական ցենտրալիզմ, դիրեկտիվություն, կուսակցականություն, գիտականություն ևն)։ Դրանցից կարևորագույնը դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքն է, որը ենթադրում է կենտրոնացված պլանային ղեկավարման և ժողտնտեսության, դրա ճյուղերի, տնտ․ շրջանների, միավորումների, ձեռնարկությունների զարգացման պլանների մշակման գործում աշխատավոր մասսաների, միութենական–հանրապետական ու տեղական մարմինների նախաձեռնության, ակտիվ մասնակցության օրգանական միավորում։ Պլանավորման դիրեկտիվ բնույթը դրսևորվում է նրանում, որ ժողտնտ․ պլանները հաստատում է պետ․ իշխանության բարձրագույն մարմինը՝ ՍՍՀՄ Գերագույն սովետը, որից հետո դրանք դառնում են կատարման համար պարտադիր, ձեռք են բերում օրենքի ուժ։ Լինելով կուսակցության տնտ․ քաղաքականության իրականացման կարևորագույն միջոց՝ Պ․ ժ․ տ․ կառուցվում է կուսակցականության սկզբունքի վրա։ Ելնելով ամբողջ ժողովրդի շահերից, կուսակցությունը որոշում է յուրաքանչյուր պլանային ժամանակաշրջանի տնտ․ և սոցիալական զարգացման հիմնական խնդիրները և ղեկավարում պլանների կազմման աշխատանքը։ Պ․ ժ․ տ․ սերտորեն կապված է կոմունիստական հասարակարգի կառուցմանը նպատակամղված կուսակցության գործունեության հետ։ Հենց այդ դիրքերից է վ․ Ի․ Լենինը քննել ԳՈԷԼՌՈ–ի պլանը՝ բնութագրելով այն որպես Սովետական Ռուսաստանում սոցիալիստական շինարարության պլան, կուսակցության երկրորդ ծրագիր։ Պլանավորման կուսակցականությունը օրգանապես փոխկապված է դրա գիտականության սկզբունքի հետ։ Պլանը, որը բովանդակում է որոշակի հեռանկարային ժամանակաշրջանում ժողտնտեսության մեջ կոմունիստական շինարարության կոմպլեքս միջոցառումներ և հիմնվում սոցիալիզմի տնտ․ օրենքների համակարգի ու հասարակության զարգացման կոնկրետ պայմանների գիտակցման վրա՝ գիտական է և, այդպիսով, համապատասխանում է կոմունիստական կուսակցության նպատակներին, ամբողջ ժողովրդի շահերին։
Արտադրության պլանաչափ, անմիջական հասարակական կարգավորումն իրականացվում է ժողտնտ․ պլանների մշակման ու կատարման վերլուծության համապատասխան մեթոդների օգնությամբ։ Հիմնականը պչանավորման հաշվեկշռային մեթոդն է, որի միջոցով անհրաժեշտ կապեր ու համամասնություններ են ստեղծվում սոցիալիստական ընդլայնված վերարտադրության կողմերի, ժողտնտեսության ճյուղերի, դրանց ներսում՝ ենթաճյուղերի, ինչպես նաև միութենական հանրապետությունների ու տնտ․ շրջանների միջև ևն։ Հաշվեկշիռների համակարգի միջոցով ժողտնտ․ պլանում որոշվում են նյութական, աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսները, ցույց տրվում դրանց բաշխումը՝ սահմանելով տնտ․ անհրաժեշտ համամասնություններ։ Դրանց մեջ առավել ընդհանրացնողը ՍՍՀ Մ ժողովրդական տնտեսության հաշվեկշիռն է, որն արտահայտում է սոցիալիստական էկոնոմիկայի բոլոր կարևորագույն հարաբերակցությունները։ Պլանավորման մեջ կիրառվում է նորմատիվային մեթոդը։ Տեխնիկատնտ, առաջադիմական նորմատիվների օգնությամբ որոշվում է ռեսուրսների նկատմամբ ժողտնտեսության պահանջը, հաշվարկվում արտադրության, շինարարության, նյութատեխ․ մատակարարման և ապրանքաշրջանառության մակարդակը, համամասնություններ սահմանվում ճյուղերի միջև։ Գիտատեխ․ հեղափոխության ազդեցությամբ տեղի ունեցող արտադրական համամասնությունների անընդհատ փոփոխությունները պլանային հաշվեկշիռների ու տեխնիկատնտ. նորմատիվների կատարելագործման անհրաժեշտություն են ստեղծում։ Այդ աշխատանքի գլխ․ ուղղություններից է տնտեսամաթեմատիկական մեթոդների (տես Մաթեմատիկական մեթոդներ տնտեսագիտության մեշ) հիման վրա ժողտնտեսության մեջ կառուցվածքային շարժերի մոդելավորումը (տես Մոդեւավորում էկոնոմիկայում), որի ընթացքում օգտագործվում է էլեկտրոնային հաշվողական տեխնիկա։
Պետ․ պլանավորման ձևերն ու մեթոդները անընդհատ կատարելագործվում են։ Պրակտիկայում մշակվել է ժողտնտ․ պլանների երեք ձև՛ երկարաժամկետ (ընդգրկում է 10–15 տարի), միջին ժամկետի (որպես կարգ, 5 տարի) և տարեկան՝ ընթացիկ։ Երկարաժամկետ պլաններն արտահայտում են հասարակության տնտ․, տեխ․ և սոցիալական զարգացման գլխ․ ուղղությունները, նշում ժողտնտ․ կարևորագույն պրոբլեմների լուծման հերթականությունը։ Միջին ժամկետի (հնգամյա) պլանում նախատեսվում է լուծել տնա․ ու սոցիալական բնույթի կոմպլեքսային խոշոր խնդիրներ (տես Հնգամյա պղաններ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման)։ Տարեկան պլանում ճշտվում են հնգամյա պլանի առաջադրանքները, հաշվի են առնվում դրա կատարման ընթացքը, հասարակության նոր պահանջմունքները, գիտության և տեխնիկայի նվաճումները։ Պ․ ժ․ տ․ համակարգի սկզբնական օղակը ձեռնարկության (միավորման) արտադրության պլանն է, որը մշակվում է վերադաս մարմիններից ստացված ինֆորմացիայի ու ցուցումների հիման վրա՝ հաշվի առնելով ձեռնարկության առաջարկությունները (տես Տեխարդֆինպչան)։ Կենտրոնական տնտ․ մարմինների (մինիստրություններ , գերատեսչություններ) պլանները ելնում են համապետական խնդիրներից և իրենցից ներկայացնում են տվյալ ճյուղի զարգացման կոմպլեքս ծրագրեր։ Միութենական հանրապետությունների պլաններում նախատեսվում է նրանց ժողտնտեսությունների զարգացումն ըստ միութենական–հանրապետական ենթակայության բոլոր ճյուղերի, ինչպես նաև ընդհանուր միութենական մինիստրությունների ձեռնարկությունների։ Պ․ ժ․ տ․ անմիջականորեն իրականացնում են կենտր․ պլանային մարմինները (ՍՍՀՄ պետպլանը, ՍՍՀՄ մինիստրություններն ու գերատեսչությունները), միութենական ու ինքնավար հանրապետությունների պետպլանները, տեղական պլանային մարմինները՝ ժող․ դեպուտատների երկրամասային, մարզային, քաղաքային, շրջանային սովետների գործկոմների պլանային հանձնաժողովները, նաև ձեռնարկությունների պլանային ապարատը։ ժողտնտեսության ճյուղային պլանավորումն իրականացնում են ճյուղային մինիստրություններն ու գերատեսչությունները, տերիտորիալ պլանավորումը՝ միութենական հանրապետությունների պետպլանները, տեղական ու հանրապետական տնտ․ մարմինները, ինչպես նաև պլանային հանձնաժողովներն ու արտադրական տերիտորիալ միավորումները։
ՍՍՀՄ ժողտնտեսության պլանը կազմվում է մի քանի փուլով։ ՍՍՀՄ պետպլանը, ելնելով կուսակցության առաջադրած սոցիալ–տնտ․ խնդիրներից և գիտատեխ․ առաջընթացի կոմպլեքս ծրագրից, ՍՍՀՄ մինիստրությունների ու գերատեսչությունների և միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների հետ համատեղ մշակում է երկրի տնտ․ ու սոցիալական զարգացման հիմնական ուղղությունների նախագիծը՝ 10 տարվա համար։ Այդ ընթացքում, առաջին հնգամյակի համար ցուցանիշները (տես Պչանային ցուցանիշներ) որոշվում են ըստ տարիների բաշխված, իսկ երկրորդ հնգամյակի համար մշակվում են կարևորագույն ցուցանիշները՝ վերջին տարվա դրությամբ։ Մինչև հաջորդ հնգամյակի սկիզբը հաստատվում են ըստ կարևորագույն ուղղությունների ու ռեգիոնների նպատակային կոմպլեքս ծրագրերը։ Հնգամյակի հիման վրա մշակվում են տարեկան պլանները,