Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նյութերի պլաստիկ դեֆորմացիան ընդհանուր դեպքում պայմանավորված է երկու պրււցեսով՝ հատիկների պլաստիկ հոսքով ն միջբյուրեղային շերտերով տեղի ունեցող պլաստիկ հոսքով։ Բարձր ջերմաստիճաններում և դեֆորմացման փոքր արագությունների դեպքում երկու պրոցեսներն էլ էական են Պ–յան համար, իսկ ավելի ցածր ջերմաստիճաններում և դինամիկ բեռնվածքի դեպքում նյութի Պ․ պայմանավորված է հիմնականում հատիկների դեֆորմացիայով։

Մի շարք նյութերի Պ․ կապված է որևէ մածուցիկ միջավայրում չդեֆորմացվող պինդ մասնիկների՝ միմյանց նկատմամբ տեղաշարժման հետ։ Այդպիսի երևույթներից է թաց կավերի կամ սորուն նյութերի Պ.։ Պինդ մարմինների Պ–յան ուսումնասիրումը գործնական կարևոր նշանակություն ունի, քանի որ Պ–յան հատկությունը հարկավոր է հաշվի առնել արտադրական տարբեր պրոցեսների տեխնոլոգիայի մշակման և առանձին դետալների ու կառույցների ինժեներային հաշվարկների ժամանակ։ Տեխնիկայի պահանջներին համապատասխան՝ ստեղծվել են պլաստիկ դեֆորմացիաների հաշվարկման մոտավոր ինժեներային մեթոդներ շինարարական մեխանիկայում և մետաղների մշակման (ճնշումով ու կտրումով) տեխնիկայում։ Տես նաև Պչաստիկության տեսություն։

ՊԼԱՍՏԻՖԻԿԱՏՈՐՆԵՐ (< հուն, ոճօւօճ6գ – դյուրամշակ, ծեփելի, դյուրաբեկ և լատ․ facere – անել, դարձնել), պոլիմերների փափկեցուցիչներ, նյութեր, որոնք պոչիմերներին ավելացնելիս մեծացնում են նրանց պլաստիկությունը և առաձգականությունը։ Որպես Պ․ օգտագործում են չցնդող, ջրում չլուծվող, քիմիապես իներտ նյութեր, որոնք համատեղելի են պոլիմերի հետ՝ նրանց մեծ քանակներն անգամ պոլիմերի հետ առաջացնում են համասեռ և կայուն համակարգեր։ Առավել հաճախ օգտագործվող Պ․ են օրգ․ և անօրգանական թթուների էսթերները՝ երկբուտիլֆտալատ, երկբուտիլսեբացինատ, եռբուտիլֆոսֆատ ևն, նավթի, քարածխի և փայտանյութի վերամշակման արդյունքները՝ նավթայուղ, կումարոնինդենային խեժեր, բևեկնախեժ ևն, էպօքսիդացված բուսական ձեթերը։ Որոշ Պ․ պոլիմերային նյութը դարձնում են ջերմակայուն, ցրտադիմացկուն, չհրկիզվող, խոնավակայուն, օժտում են այլ արժեքավոր հատկություններով։ Պոլիմերի հետ Պ․ խառնում են տարբեր եղանակներով, պուիմերը մանրում են (դիսպերգում) Պ–ի լուծույթում կամ էմուլսիայում, Պ․ ավելացնում են մոնոմերին (նախքան պոլիմերումը կամ պոլիկոնդենսումը), բազմակոմպոնենտ պոլիմերային զանգվածին ևն։ Պ–ի կիրառումը հեշտացնում է պոլիմերի վերամշակումը, լցոնների և այլ հավելանյութերի համասեռ բաշխումը, իջեցնում է զանգվածի ջերմամշակման համար պահանջվող ջերմաստիճանը։ Պ–ի կիրառումը հատկապես կարևոր է պլաստմասսաների ստացման և վերամշակման դեպքում։ Արտադրվող Պ–ի մոտ 70%-ն օգտագործվում է պոլիվինիլքլորիդի վերամշակման համար։ Պ․ օգտագործում են նաև ռետինի և ներկերի արտադրության մեջ։ Վ․ Դանիեսան

«ՊԼԱՍՏՄԱՍՍԱ», գործարան էջմիածնում, ՍՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն։ Կազմակերպվել է 1940-ին, տեղի մեխանիկական գործարանի բազայի վրա։ Սկզբում արտադրել է հիմնականում մետաղյա (կենցաղային), իսկ 1957-ից՝ պլաստմասսայե իրեր, օգտագործելով չորս տեսակի ռեակտոպլաստ։ Ունի մամլման, ձուլման, հավաքման, ինչպես նաև գործիքաշինական ու նորոգման արտադրամասեր։ Մամլման ու ձուլման եղանակներով 1982-ին արտադրել է 10 մլն ռուբլու 450 տեսակի պլաստմասսայե իրեր (էւեկտրատեղակայման հարմարանքներ, ապահովիչներ ևն)։ Հումքը ստանում է ՌՍՖՍՀ–ից, Ուկրաինայից, Ղազախստանից և Ադրբեջանից, արտադրանքն առաքում ՍՍՀՍ 120 քաղաք։ 1974-ից ընդգրկված է «Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորման մեջ։

ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆԵՐ, պլաստիկ զանգվածներ, պլ աստիկներ, բնական կամ արհեստական պոչ)ւմերներ, պարունակող նյութեր, որոնք ճնշման տակ տաքացնելիս կաղապարվում են և սառեցնելուց հետո պահպանում ստացած ձևը։ Պ․ ապակեկերպ կամ բյուրեղական կառուցվածքով պինդ, սովորաբար էլեկտրամեկուսիչ նյութեր են, տաքացնելիս դառնում են մածուցիկահոսուն կամ բարձրառաձգական։ Բնական խեժերից (բևեկնախեժ, դոճախեժ, հանքալյուր) պատրաստված Պ․ հայտնի են դեռ հին ժամանակներից։ Արհեստական պոլիմերից ստացված առաջին պլաստմասսան ցկոդոիդն է, որի արտադրությունն սկսվել է 1872-ին (ԱՄՆ)։ Ըստ կաղապարման ընթացքում Պ–ում տեղի ունեցող քիմ․ և ֆիզիկական փոխարկումների բնույթի, Պ․ լինում են ջերմապլաստներ և ռեակտապլաստներ։ Կաղապարման հետեվանքով ջերմապլաստների պոլիմերային բաղադրիչը չի կորցնում հալվելու, իսկ ջերմապլաստը՝ կրկին կաղապարվելու ունակությունը։ Ռեակտապլաստների կաղապարումը ուղեկցվում է եռաչափ պոլիմերի առաջացմամբ՝ Պ․ դառնում են կարծր, կորցնում տաքացնելիս մածուցիկահոսուն դառնալու ունակությունր և չեն կարող երկրորդ անգամ կաղապարվել։ Պ․, սովորաբար, բացի պոլիմերից պարունակում են նաև չցոններ, պչաստիֆիկատորներ, կայունացնող նյութեր, պիգմենտներ ևն։ Առավել հաճախ օգտագործվում են բնական (կաոլին, տալկ, կավիճ, քվարցե ավազ, ասբեստ, գրաֆիտ ևն) և արհեստական (մանրաթելեր, ապակեթել, թուղթ, գործվածք, մետաղներ ևն) պինդ լցոններ։ Գազով լցոնված Պ․ են փրփրապլաստները, որոնք թեթև, ջերմության և ձայնի մեկուսիչ նյութեր են։ Ցածրամոդուլ լցոնների՝ էլաստիֆիկատորների հավելումը մեծացնում է Պ–ի հարվածակայունությունը՝ չփոխելով նրանց կարծրությունը։ Պ–ի հատկությունները պայմանավորված են ոչ միայն պոլիմերի, այլև լցոնի բնույթից, քանակից, մանրացվածության աստիճանից, բաշխվածությունից և այլ գործոններից։ Մանրաթելային լցոնները խիստ մեծացնում են կայունությունը։ Գործվածքով, թղթով, փայտե նրբատախտակով լցոնված Պ․ (տեքստաչիտ, գեաինաքս, փայտապլաստ) շերտավոր են և անիզոտրոպ։ Տարբերում են համասեռ (միաֆազ) և տարասեռ (բազմաֆազ, կոմպոզիցիոն) Պ․։ Համասեռ Պ–ում հիմնական բաղադրիչը պոլիմերն է, որում լուծված են մյուս բաղադրամասերը։ Տարասեռ Պ․ պոլիմերը կապակցող միջավայր է, որում բաշխված են ինքնուրույն ֆազեր առաջացնող մյուս բաղադրամասերը։ Ջերմապլաստների ստացման համար առավել հաճախ օգտագործվող պոլիմերներն են պոչիէթիչենը, պոչիվինկ-քչորիղը և պուիստիրոչը, որոնցից ստանում են համասեռ կամ պլաստիֆիկացված, երբեմն նաև գազով, անօրգանական նյութի փոշիներով կամ օրգ․ մանրաթելերով լցոնված Պ․։ Պոլիէթիլենային Պ․ կայուն են հարվածների, քիմ․ ազդակների նկատմամբ, թեթև են, հեշտ կաղապարվող և զոդվող են։ Ապակեթելով լցոնելիս (20%) մեծանում է նրանց մեխանիկական և ջերմային կայունությունը։ Պոլիվինիլ-քլորիդային Պ․ (վինիւպչաստ) կարծր են և դժվար կաղապարվող, պլաստիֆիկացվածները և լցոնվածները (պլաստիկատներ) ավելի փափուկ են, հեշտ կաղապարվող և զոդվող։ Պոլիվինիլստիրոլային Պ․ թափանցիկ են, բեռնվածակայուն և հեշտ կաղապարվող, սակայն փխրուն են և դյուրավառ։ Ավելի ջերմակայուն են (100–130°C) պոլիպրոպիլենից, պոլիմրջնալդեհիդից, պոլիկարբոնատներից, պոլիակրիլատներից, պոլիամիդներից (հատկապես արոմատիկ) ստացվող Պ․։ Քիմ․ ազդակների, հարվածի նկատմամբ հատկապես կայուն են և դիէլեկտրական ամենալավ հատկություններն ունեն քառաֆտորէթիլենի պոլիմերներից և համապոլիմերներից ստացվող Պ․ (ֆտորապչաստ)։ Առավել մաշակայուն և ցրտադիմացկուն են պոլիուրետանային Պ․։ Կարևոր են նաև պոլիմեթիլմետակրիլատից ստացվող թափանցիկ Պ․ (օրգանական ապակի)։ Ռեակտապլաստները գերազանցում են ջերմապլասաներին կարծրությամբ, ջերմակայունությամբ , առաձգականությամբ և այլ հատկություններով, սակայն ունեն ստացման ավելի բարդ տեխնոլոգիա։ Այս Պ․, որպես կապակցողներ, պարունակում են ֆենոլմրջնալդեհիղային խեժեր կամ Էպօքսիդային խեժեր, որպես էլաստիֆիկատորներ՝ պոլիվինիլբուտիրալ, բուտադիեննիտրիլային կաուչուկ, պոլիամիդներ ևն։ Ապակեթելի կամ գործվածքի, համապատասխան խեժի և պնդացող օլիգոմերի համակցմամբ ստացվում են 200°C–ում կայունությունը չկորցնող Պ․։ Ածխածնի մանրաթելով լցոնված և կաղապարումից հետո գրաֆիտացված պոլիամիդային Պ․ իներտ միջավայրում կայուն են անգամ 2000–2500°C ջերմաստիճաններում։ Պ․ ունեն ամենաբազմապիսի կիրառումներ․ օգտագործվում են շինարարության, ինքնաթիռաշինության, մեքենաշինության, հրթիռաշինության, տիեզերական սարքաշինության, նավաշինության, ավտոմեքենաշինության, վագոնաշինության, գյուղատնտեսության մեջ, էլեկտրատեխնիկայում և այլուր։ Պ–ից պատրաստում են կենցաղային իրեր,