սիդանում է՝ առաջացնելով PtO, որը մոխրաման ուշակագույն փոշի է և ավելի բարձր տաքացնելիս՝ քայքայվում է։ Պ-ի (II) հիդրօքսիդը՝ Pt (OH)2, սև փոշի է, չորացնելիս քայքայվում է, օդում՝ օքսիդանում։ Pt (OH)2-ի սև բյուրեղներն առաջացնում են դեղին եռհիդրատ՝ Pt (OH)2-3H2O, որը լուծվում է ալկալիներում և թթուներում, իսկ 100°C-ից բարձր՝ փոխարկվում է միահիդրատի՝ Pt (OH)2-H2O, որը չի լուծվում թթուներում։ Պ. (IV)-ի հիդրօքսիդը՝ Pt (OH)4, ամֆոտեր է. ալկալիների հետ առաջացնում է [Pt(OH)6]2+, ծծմբական թթվի հետ՝ Pt(SO4)2: Տաքացնելիս Պ. միանում է հալոգենների, շիկացնելիս՝ նաև ուրիշ ոչ մետաղների (Te, Se, Տ, P, As, Si) հետ։ Պ-ի հալոգենիդները բյուրեղական նյութեր են, որոնք հեշտությամբ առաջացնում են կոմպլեքս միացություններ, օրինակ, [PtCl2(CO)2], H2[PtCl4(OH)2], H2[PtCl4], H2[PtCl6] են։ Կարևոր նշանակություն ունի ջրում և NH4Cl-ի լուծույթում անլուծելի ամոնիումի քլորպլատինատը՝ (NH4)2 [PtCl6]: Կոմպլեքս միացություններում երկարժեք Պ-ի կոորդինացիոն թիվը սովորաբար 4 է, քառարժեքինը՝ 6: Սուլֆիդները PtS և PtS2 սև բյուրեղական նյութեր են, թթուներում և ալկալիներում չեն լուծվում, դժվարությամբ են լուծվում «արքայաջրում»: Մի շարք մետաղներ (Fe, Co, Ni, Cu, Au, Pd ևն) Պ-ի հետ առաջացնում են լուծույթներ և ներմետաղական միացություններ։ Արծաթի լուծելիությունը պինդ Պ-ում սահմանափակ Է։ Հայտնի են մեծ թվով պլատին-օրգ. միացություններ, որոնցից պարզագույնը (CH3)3PtI ստացվել է դեռ 1907-ին (Ու. Զ. Պոուպ): Պ. ունի կատալիտիկ մեծ ակտիվություն, հատկապես օքսիդացման-վերականգնման ռեակցիաների համար։ Հայտնի առաջին հետերոգեն կատալիզատորն է (Հ. Դևի, 1818): Պ-ի ստացման (աֆինաժի) հիմնական հումքերը բնածին Պ-ի և նիկելի ու պղնձի Էլեկտրոլիզի անոդային շլամներից ստացվող Պ-ային մետաղների կոնցենտրատներն են։ Հումքը նախ լուծում են «արքայաջրում»: Պ-ի հետ (H2PtCl6) լուծույթ են անցնում նաև Պ-ային մյուս մետաղները և ոսկին։ Իրիդիումը և պալադիումը վերականգնում են ընտրողաբար (համապատասխանաբար մինչև +2 և +3), տպա անջատում ոսկին։ Այնուհետև ավելացնում են NHCl-ի լուծույթ և նստեցնում ամոնիումի քլորպլատինատը։ (NH4)2PtCl6: Նստվածքը լվանում են և շիկացնում (800°C): Ստացվում է 99,7998% մաքրության Պ-ային սպունգ։ Ավելի մաքուր Պ. ստանալու համար սպունգը լուծում են և վերանստեցնում։ Պ. թողարկվում է փոշու, ձուլվածքի, թիթեղների, լարի ձևով։ Պ-ից և նրա համաձուլվածքներից պատրաստում են քիմ. արդյունաբերության մեջ օգտագործվող կոռոզիակայուն սարքեր, անոթներ, էլեկտրոդներ, ֆիլերներ, տիգելներ, կատալիզատորներ են։ Պ. (ավելացված 5-10% Rh) ազոտական թթվի արտադրության համար օգտագործվող անփոխարինելի կատալիզատորն է (ամոնիակի կատալիտիկ օքսիդացում): Պ. օգտագործում են նաև էլեկտրական անջատիչներ, ջեռուցիչներ, ճշգրիտ էլեկտրաչափիչ սարքեր, բժշկ. գործիքներ, թերմոզույգեր, ջերմաչափեր, ոսկերչական իրեր պատրաստելու համար։ Լ. Գրիգորյան
ՊԼԱՏԻՆ ԲՆԱԾԻՆ, պլատինային խմբի միներալ, Fe, Cu, Ni, Ir, Rh, Pd, Sn, Os, Ru, Au, Ag, Bi, Pb-ի չկարգավորված բնական պինդ լուծույթն է պլատինում։ Սովորաբար պարունակում է 2-3 հիմնական (միներալ առաջացնող) և տարբեր քանակների խառնուրդ մետաղներ։ Բյուրեղանում է խորանարդային համակարգում։ Ագրեգատները՝ ցան, բնածին տձև բեկորներ, թեփուկներ, ճառագայթաձև կառուցվածքի կոնկրեցիաներ։ Պ. բ. միներալի գույնը մոխրավուն-սպիտակ է, փայլը՝ մետաղական, կարծրությունը՝ 3,5-5,5, խտությունը՝ 13100-21500 կգ/մ3: Պ. բ-ի միներալները ներծին են, առաջանում են մագմատիկ և հիդրոթերմալ հանքավայրերում, հանդիպում են ուլտրահիմքային և հազվադեպ՝ հիմքային ապարներում, ցրոններում, օքսիդացման զոնաներում։ Պ. բ-ի տարատեսակներ են ֆեռոպլատինը (մինչև 20% Fe), պոլիքսենը (մինչև 10% Fe), պալադիումային Pt-ն (7-37% Pd), իրիդիումային Pt-ն (մինչև 28% Ir), ռոդիումային Pt-ն (մինչև 5% Rh), պղնձային Pt-ն (7-13% Cu):
ՊԼԱՏԻՆԱՅԻՆ ՄԵՏԱՂՆԵՐ. տարրերի պարբերական համակարգի VIII խմբի երկրորդ և երրորդ եռյակների քիմիական տարրերը՝ ռութենիում՝ Ru, ռոդիում Rh, պալադիում Pd, օսմիում Os, իրիդիում Ir, և պլատին Pt: Չափազանց հազվագյուտ տարրեր են։ Երկրակեղևում ամենատարածվածը Os է (5.10-6 զանգվ. %), ամենաքիչ տարածվածները՝ Rh և Ir (1.10-7 զանգվ. %): Պ. մ-ի պարունակությունը համեմատաբար մեծ է ուլտրահիմքային և հիմքային հրաբխային ապարներում, ավելի մեծ՝ երկնաքարերում (ո.10-4-ո.10-5 զանգվ. %): Սպիտակ, արծաթափայլ, դժվարահալ մետաղներ են։ d տարրեր են։ Քիմ. կայունության և գեղեցիկ տեսքի շնորհիվ արծաթի և ոսկու հետ դասվում են ազնիվ մետաղների շարքին։ Ru, Rh և Pd, որոնց խտությունը մոտ 12000 կգ/մ3 է, կոչվում են թեթև, իսկ Os, Ir և Pt (մոտ 22000 կգ/մ3)՝ ծանր Պ. մ.։ Քիմիապես պասսիվ են։ Խմբի համարին (VIII) համապատասխանող օքսիդացման աստիճան (+8) ցուցաբերում են միայն Os և Ru (մյուսների առավելագույնը +6 է), այդ պատճառով տարրերի պարբերական համակարգի որոշ տարբերակներում Պ. մ. VIII խմբում չեն տեղավորված։ Քիմ. հատկություններով նման են իրար։ Պ. մ-ին հատուկ է կոմպլեքսային միացություններ առաջացնելը։ Ըստ ատոմի կառուցվածքի և հատկությունների նմանության Պ. մ. հաճախ բաժանում են երկտարր խմբերի՝ Ru և Os, Rh և Ir, Pd և Pt: Պ. մ-ի ֆիզիկական և քիմ. հատկությունների, ստացման և կիրառությունների մասին տես առանձին տարրերի մասին հոդվածներում։
ՊԼԱՏՈՆ, Պղատոն (Πλάτων) Աթենացի (իսկական անունը՝ Արիստոկլես) (մ. թ. ա. 428 կամ 427-348 կամ 347), հին հուն, փիլիսոփա, անտիկ իդեալիզմի խոշորագույն ներկայացուցիչը։ Ծնվել է արիստոկրատական ծագում ունեցող ընտանիքում։ Աթենքում աշակերտել է Կրատիլոսին, այնուհետև՝ հիմնականում Սոկրատեսին։ Վերջինիս մահապատժից հետո հեռացել է Աթենքից, ուղևորություններ կատարել Մեգարա, Եգիպտոս, Հվ. Իտալիա և Սիցիլիա, որտեղ կապեր է հաստատել պյութագորականների հետ, մասնակցել քաղ. պայքարին։ Վերադարձել է Աթենք (397) և հիմնադրել սեփական դպրոցը՝ Պլատոնյան ակադեմիան։ Հետագայում ևս երկու անգամ (367-ին և 361-ին) եղել է Սիցիլիայում՝ Սիրակուզա քաղաք-պետության օրենսդրությունը ստեղծելու նպատակով, սակայն նրա մտահղացումը չի իրականացել։ Պ-ի գրական հարուստ ժառանգությունից պահպանվել են 34 փիլ. երկխոսությունները, «Սոկրատեսի ջատագովությունը» ճառը, էպիգրամներն ու նամակները։ Գլխ. գործերն են՝ «Ֆեդոն», «Թեետետոս», «Խրախճանք», «Ֆեդրոս», «Մենոն», «Պարմենիդես», «Սոփեստ», «Տիմեոս», «Ֆիլեբոս», «Պետություն», «Օրենքներ» երկխոսությունները։ Պ-ի օբյեկտիվ իդեալիզմը հենվում է Սոկրատեսի «համընդհանուրի», էլեացիների միասնական ու անշարժ գոյի և Պյութագորասի թվերի ուսմունքների վրա։ Պ. առաջ է քաշել գաղափարների («իդեաների» կամ «տեսակների») ուսմունքը՝ հռչակելով դրանք անփոփոխ, հավերժական, հոգևոր էություններ, գերագույն գոյեր։ Գաղափարների համակարգը Պ. նմանեցրել է բուրգի, որի գագաթում բարիքի «իդեան» է, ներքևում՝ մյուս գաղափարները, որոնք զգայական իրերի առաջացման և՝ պատճառն են, և՝ տիպարը, և՝ նպատակը։ Զգայական իրերը և ողջ նյութական աշխարհը «իդեաների» ստվերներն են, որոնք գտնվում են գոյության և չգոյության մեջտեղում և այդ երկուսի խառնուրդն են։ Պ. միակ ճշմարիտ ու առաջնային է համարում հոգևոր էությունը։ Տիեզերաբանության մեջ «իդեաների» տեսությունը միախառնված է թվերի, պյութագորյան խորհրդապաշտական ուսմունքի հետ։ Աշխարհը, ըստ Պ-ի, աստվածային դեմիուրգի արարչագործությունն է, տիեզերքը ստեղծված է գնդաձև, որի կենտրոնում երկրագունդն է։ Նրա շուրջը օղակաձև պտտվում են մոլորակներն ու աստղերը՝ հոգի ու մարմին ունեցող տեսանելի աստվածները։ Այդ ամենը շարժման մեջ է դնում համաշխարհային հոգին։ Պ-ի տիեզերաբանությունը շոշափելի նահանջ էր անտիկ աշխարհի առաջավոր բնագիտական մտքի նվաճումներից։ Նրա փիլ-յան կարևոր մասը երեք հիմնական գոյաբանական էությունների (եռյակ) մասին ուսմունքն է։ Առաջին գոյը «միասնականն» է («առաջնամիակը»), որը նույնացված է «բարիքի» հետ. այն կեցության հիմ֊