դունելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը՝ Պ․, սակայն, չի պաշտպանել հակահեղափոխությունը։
Պ․ բացառիկ աշխատասեր, բազմակողմանի զարգացած գիտնական էր, հանրագիտակ, պատմության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, ազգագրության, գեղագիտության, կրոնի և աթեիզմի բեղուն հետազոաող, փայլուն ու խոր փիլիսոփա և հրապարակախոս։ Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ Պ–ի գրական ժառանգությունը դարձել է լայն հետազոտության առարկա։ 1920-ական թթ․ սովետական կառավարության որոշմամբ հրատարակվեցին Պ–ի երկերը։ Նրա գրադարանը և արխիվը արտասահմանից տեղափոխվել է Լենինգրադ (ուր ստեղծվել Է Պլեխանովի տունը Սալտիկով–Շչեդրինի անվ․ պետ․ գրադարանի կազմում), նախաձեռնվել է «Գ․ Վ․ Պլեխանովի գրական ժառանգությունը» հրատարակությունը (շարունակվում է , «Փիլիսոփայական–գրական ժառանգություն» խորագրով)։
Պ–ի Ա նրա փիլ–յան դերը մարքսիզմի պատմության մեջ, Լենինը բնորոշել է հեաեյաւ կերպ, «․․․անկարելի է գիտակից, իսկական կոմունիստ դառնալ՝ առանց ուսումնասիրելու–հատկապես ուսումնասիրելու․ – այն ամենը, ինչ որ Պլեխանովը գրել է փիլիսոփայության վերաբերյալ, որովհետև դա լավագույնն է մարքսիզմի ամբողջ միջազգային գրականության մեջ» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 42, էջ 360–361)։ Պ–ի փիլ․ երկերը պետք է մտնեն «․․․կոմունիզմի պարտադիր դասագրքերի շարքի մեջ» (նույն տեղում), «․․․ միջազգային սոցիալ–դեմոկրատիայի մեջ միակ մարքսիստը, որ տվել է ռևիզիոնիստների այսպես ասած բազմաթիվ աներևակայելի գռեհկությունների քննադատությունը հետևողական դիալեկտիկական մատերիալիզմի տեսակետից, Պլեխանովն էր» (նույն տեղում, հ․ 17, էջ 22)։ Լենինը հատկապես բարձր է գնահատել 1883–1903-ին Պ–ի գրած մարքսիստական փիլ․ աշխատությունները, որոնցում, որպես մարտնչող մատերիալիստ–դիալեկտիկ, նա քննադատել է նախամարքսյան իդեալիստական և մետաֆիզիկական ուսմունքները, բուրժ․ ու մանրբուրժ․ փիլ․ ու սոցիոլոգիական ըմբռնումները (նեոկանտականություն, պոզիտիվիզմ ևն)։
Պայքարելով մարքսիզմի «նորացման» ռևիզիոնիստական փորձերի դեմ՝ Պ․ ապացուցում էր, որ Մարքսի փիլիսոփայությունը մի իսկական հեղափոխություն էր, մարդկային մտքի պատմությանը հայտնի ամենամեծ հեղափոխությունը, որ գիտ․ սոցիալիզմի փիլ․ հիմքը միայն դիալեկտիկական և պատմական մատերիալիզմն է։ Պ․, մատերիալիստական դիալեկտիկան անվանելով հեղափոխության հանրահաշիվ, ընդգծել է հեղափոխական տեսության, առաջադիմական գաղափարների վիթխարի դերը հասարակության վերափոխման գործում։ Նա բացահայտել է մարքսիզմի և անցյալի փիլ․ ու հասարակական մտքի լավագույն ավանդույթների ժառանգական կապը, բարձր գնահատել Հեգելի դիալեկտիկան, քննադատել Կանտի իդեալիզմն ու ագնոստիցիզմը, ընդգծել աշխարհի ճանաչելիության գաղափարը, թեև նա ունեցել է նաև առանձին ոչ ճիշտ ձևակերպումներ այդ հարցի վերաբերյալ (օրինակ, ոչ քննադատական վերաբերմունքը հիերոգլիֆների տեսությանը ևն)։
Մատերիալիստական դիալեկտիկական մեթոդը կիրառելով հասարակական կյանքի խքացության նկատմամբ՝ Պ․ հանգել է սոցիալական հեղափոխության անխուսափելիության գաղափարին, շեշտել դիալեկտիկական մատերիալիզմի դերը հասարակական–պատմ․ պրոցեսի օրինաչափությունների բացահայտման գործում։ Ստեղծագործաբար զարգացրել է պատմության մեջ ժող․ զանգվածների և անհատի դերի մասին մարքսիստական ուսմունքը, ապացուցել, որ ժողովուրդն է պատմության կերտողը։ Պ․ նպաստել է Ռուսաստանում տնտեսագիտական մտքի զարգացմանը՝ քննադատել նարոդնիկության տնտեսագիտական ըմբռնումները, բուրժ․ քաղաքատնտեսության պատմ․ դպրոցը։ Նա վերլուծել է իրավունքի, կրոնի, բարոյականության, արվեստի, փիլ–յան և գաղափարական վերնաշենքերի այլ ձևերի կազմավորումն ու զարգացումը։ Պ․ հիմնավորապես քննադատել է ռուս, հասարակական մտքի վրա այդ շրջանում գերիշխող Ռուսաստանի պատմական պրոցեսի «ինքնատիպության» վերաբերյալ իդեալիստական տեսությունը։ Հետազոտելով ետռեֆորմյան Ռուսաստանի տնտեսությունը՝ Պ․ ապացուցել է, որ իր պատմ․ զարգացման ընթացքում Ռուսաստանն ընթացել և ընթանում է այն ուղիով, որով ընթացել են նաև մյուս եվրոպ․ երկրները, այսինքն՝ ֆեոդալիզմից դեպի կապիտալիզմ։ Ռուսաստանի պատմ․ զարգացման առանձնահատկությունները բնութագրելիս առաջին պլան է մղել դասակարգերի զարգացումը և պայքարը նրանց միջև։
Պ․ ռուս, ազատագրական և հեղափոխական շարժման առաջին մարքսիստ–պատմաբանն էր։ Նա դրեց ռուս, հասարակական մտքի պատմության մարքս․ մշակման սկիզբը՝ այդ հարցի վերաբերյալ հավաքելով և դասակարգելով հսկայական նյութ։ Պ․ վերլուծել է Բելինսկու, Գերցենի, Չեռնիշևսկու, Դոբրոլյուբովի սոցիալ–տնտ․, փիլ․ և գեղագիտական հայացքները, ցույց տվել, որ ռուս, հեղափոխական մտքի ամբողջ պատմությունը մի փորձ է գտնելու գործողության այնպիսի ծրագիր, որը հեղափոխականներին կապահովեր ժող․ զանգվածների համակրանքը և աջակցությունը։ Մարքսիստական գրականության մեջ Պ․ առաջինն է քննադատել արվեստի ծագման կենսբ․ ըմբռնումները, ապացուցելով, որ արվեստը, գեղագիտական զգացմունքներն ու հասկացությունները ծնվում են հասարակական մարդու աշխատանքային գործունեության հետևանքով։ Պ․ քննադատել է բուրժ․ արվեստը։ Չնայած առանձին սխալ դրույթներին, գեղագիտության մասին նրա երկերը ընդհանուր առմամբ պահպանում են իրենց նշանակությունը արվեստի ռեալիզմի և գաղափարականության համար արդի պայքարում։ Պ․ պաշտպանել է փիլ–յան մատերիալիստական, աթեիստական, ռուս, և արևմտաեվրոպ․ հասարակական մտքի հեղափոխական և լուսավորական ավանդույթները։ ճիշտ է, Պ․ երբեմն ավելի քան ընդգծել է այն, ինչով, մարքսիստական փիլիսոփայությունն ու սոցիոլոգիան մերձենում են մինչմարքսյան ուսմունքներին՝ պատշաճ չաՓով ցույց չտալով այն, ինչով դրանք տարբերվում են միմյանցից, փոքր–ինչ չափազանցրել է ռուս, վրա արևմտաեվրոպ․ փիլ․ և հասարակական մտքի ազդեցությունը, սակայն այս ամենը չի նվազեցրել Պ–ի աշխատությունների գիտ․ արժեքը։
Պ․ բարձր է գնահատել է․ Շահին ի արվեստը, մտերիմ է եղել Գ․ Դարապանի (Ս․ Տ․ Արկոմեդ) հետ, որը 1886–89-ին Շվեյցարիայում հաճախ հանդիպել է Պ–ին։ 1910-ին Պ․ գրել է Գ․ Ղարաջյանի «Բանվորական շարժումը և սոցիալ–դեմոկրատիան Կովկասում» գրքի առաջաբանը։ Բարձր գնահատելով գիրքը, նշել է, որ այն ընթերցողի հիշողության մեջ վերականգնում է ռուս, սոցիալ–դեմոկրատիայի լավագույն ավանդույթները։
Երկ․ Երկ․ ժող․, հ․ 3, Մ․, 1926։ Փիլիսոփայական ընա․ երկ․, հ․ 1–3, Ե․, 1960–64։ Հեղափոխական տակտիկան։ Ուժ և բռնություն, Թ․, 1907։ XVIII դարի ֆրանսիական թատերերգությունը ու նկարչությունը սոցիոլոգիայի տեսակետից, Մ․, 1925։ Կարլ Մարքս և էն Յոլստոյ, Ե․, 1928։ Գեղարվեստ և գրականություն, Ե․, 1949։ Сочинения, т․ 1–24, Mt–Л․, 1923–27; Литературное наследие Г․ В․ Плеханова, сб․ 1–8, М․, 1934–40; Группа «Освобождение труда», сб․ 1–6, М․-Л․, 1924-28․
Գրկ․ Իովչուկ Մ․ S․, Կուր բա վա Ի․ Ն․, Պլեխանով, Ե․, 1982։ K․ Маркс, Փ․ Энгельс и революционная Россия, М․, 1967; Ленин В․ И․,Полн․ собр․ соч․, (см․ Справочный том, ч․ 1, с․ 471–74); Розенталь М․, Вопросы эс тетики Плеханова, М․, 1939; Фомина В․ А․, Философское наследие Г․ В․ Плеханова, М․» 1956; Сидоров М․ И․, Г․ В․ Плеханов и вопросы истории русской революционно-демократической мысли XIX в․, М․, 1957; Митин М․ Б․, Историческая роль Г․ В․ Плеханова в русском и международном рабочем движении, М․, 1957; Черка- шин Д․, Эстетические взгляды Г․ В․ Плеханова, Харьков, 1959; Чагин Б․ А․, Курбатова И․Н․, Плеханов, М․, 1973․
ՊԼԵՅՍՏՈՏԵՆ (< հուն․ лХеТотос; – խոշոր ագույն, ամենատևական և xaiv6g – նոր), չորրորդական ժամանակաշրջանի ստորին՝ ամենատևական մասը, որն ընդգրկում է բոլոր սառցադաշտային և միջսառցադաշտային դարաշրջանները, ստորաբաժանվում ստորին, միջին և վերին Պ–ի։ Բնորոշվում է երկրի կլիմայի ընդհանուր սառեցմամբ և միջին լայնություններում լայնածավալ ծածկոցային սառցապատումների պարբերական առաջացմամբ։
Հայաստանի լեռնաշղթաները կրում են միջին և վերին Պ–ի սառցապատումների հետքերը։ Ռուսական հարթավայրի ծածկոցային սառցապատումների դարաշրջաններում Հայաստանում գոյություն են ունեցել պլյուվիալ (լատ․ pluvial–անձրև) պայմաններ։ Տերմինն առաջարկել է անգլ․ երկրաբան Չ․ Լայեւը, 1832-ին։
ՊԼԵՆԷՐ (< ֆրանս․ plein air, բառացի՝ բաց օդ, բացօթյա) գեղանկարչության մեջ, տերմին, որով նշվում է արևի