թյունից բացի զբաղվում էին նաև արհեստներով և առետրով։ Պ–ի աստիճանական սնանկացման հետևանքով նրանց հողերի քանակը կրճատվել է։ Պ–ի տնտ․ ծանր վիճակը ավելի էր վատթարանում քաղ․ և քաղաքացիական իրավունքներից զուրկ լինելու պատճառով։ Պատրիկների դեմ երկարատև և համառ պայքարից (մ․ թ․ ա․ V դ․ սկզբից մինչև մ․ թ․ ա․ III դ․ սկիզբը) հետո Պ․ մտել են հռոմ․ ժողովրդի կազմի մեջ, նրանց իրավունքները հավասարեցվել են պատրիկների իրավունքներին, վերացվել է պարտային ստրկությունը։ Պ–ի ունևոր մասը պատրիկների վերնախավի հետ կազմել է նոբիւիաեաը։ Մ․թ․ա․111–II դարերից «Պ․» անվանել են հասարակ ծագում ունեցող լիիրավ քաղաքացիներին։
ՊԼԵԲԻՍՑԻՏ (< լատ․ plebiscitum – ժողովրդի որոշում), տես Հանրաքվե։
ՊԼԵԻԱՆՈՎ Գևորզի Վալենտինովիչ (ծածկանունը՝ Ն․ Բելտով են) [29․11 (11․12)․1856, գ, Դուդալու1կա (այժմ՝ Լիպեցկի մարզի Կրասնոյեի շրջանում)– 30․5․1918, Տերիոկի (այժմ՝ Զելենոգորսկ, Լենինգրադի մարզ), թաղված է Պետրոգրադում, մարքսիզմի ռուս տեսաբան և պրոպագանդիստ, ռուս, և միջազգային բանվ․ ու սոցիալիստական շարժման գործիչ։ Ծնվել է մանր կալվածատեր ազնվակ անի ընտանիքում։ Ավարտել է Վորոնեժի ռազմ, գիմնազիան։ 1873-ին տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել (1874) Պետերբուրգի հանքային գործի ինստ–ը, որտեղից հեղափոխական շարժմանը մասնակցելու պատճառով, 1876-ին ըստիպված հեռացել է։ 1875-ից ընտրել է ակտիվ հեղափոխական պայքարի ուղին, մի որոշ շրջան հարել հեղափոխականնարոդնիկությանը (տես Նարոդնիկություն), ձեռք բերել բանվորների շրջանում տարվող պրոպագանդիստական աշխատանքի փորձ։ Մասնակցել է Պետերբուրգի Կազանյան ցույցին (1876), ուր հանդես է եկել ինքնակալությանը մերկացնող ճառով։ «Զեմլյա ի վոլյա»-ի պառակտումից (1879) հետո դարձել է «Չոռնի պերեց»–ի ղեկավարներից։ 1880-ի հունվարից մինչև 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը եղեւ է տարագրության մեջ (Շվեյցարիա, Իտալիա, Ֆրանսիա և Արմ․ Եվրոպայի այլ երկրներ)։
Կապիտալիզմի համեմատական արագ զարգացումը Ռուսաստանում և դրա հետ կապված բանվ․ շարժման ուժեղացումը, նարոդնիկության տեսության և պրակտիկայի ճգնաժամը, բանվորների շրջանում գործունեության անձնական փորձը, ծանոթությունը Արմ․ Եվրոպայի բանվ․ շարժման պատմությանը և հատկապես Կ․ Մարքսի ու Ֆ․ էնգելսի աշխատությունների խոր ուսումնասիրությունը շրջադարձային եղան Պ–ի համար։ 1882–83-ին ձևավորվում է Պ–ի մարքսիստական աշխարհայացքը։ Նա դառնում է նարոդնիկության գաղափարախոսության վճռական քննադատը, Ռուսաստանում մարքսիզմի առաջին պրոպագանդիստը, տեսաբանը և ժողովրդականացնողը։ 1883-ին Պ․ ժնևում ստեղծել է ռուս, մարքսիււտական առաջին կազմակերպությունը՝ «Աշխատանքի ազատագրություն» խումբը„ գրել խմբի ծրագրային փաստաթղթերը։ Խմբի անդամները ռուսերեն թարգմանեցին և հրատարակեցին Մարքսի և էնգելսի մի շարք աշխատությունները։ Պ․ թարգմանել է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1882), «Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը», «Թեզիսներ Ֆոյերբախի մասին», «Սուրբ ընտանիք․․․» աշխատության մի մասը են։ Իր «Սոցիալիզմը և քաղաքական պայքարը» (1883), «Մեր տարաձայնությունները» (1885), «Ռուսական բանվորը հեղափոխական շարժման մեջ», «Պատմության նկատմամբ մոնիստական հայացքի զարգացման հարցի շուրջը» (1895, որով Վ․ Ի․ Լենինի բնութագրմամբ «․․․դաստիարակվել է ռուս մարքսիստների մի ամբողջ սերունդ․․․», Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 19, էջ 386) և այլ աշխատություններով Պ․ հուժկու հարված հասցրեց նարոդնիկության գաղափարախոսությանը՝ հերքելով նրա պնդումները, թե կապիտալիզմը Ռուսաստանում իբր «պատահական երևույթ է», որ գյուղացիական համայնքը կարող է ոչ միայն դիմակայել կապիտալիզմին, այլև գլխ․ առավելությունը լինել սոցիալիզմին անցնելու ժամանակ։ Պ․ ցույց տվեց, որ Ռուսաստանը անդառնալիորեն ընթանում է կապիտալիստական զարգացման ուղիով և հեղափոխականների խնդիրն է կապիտալիզմից ծնունդ առած պրոցեսներն օգտագործել հեղափոխության շահերի համար։ Պ․ սովորեցնում էր ի դեմս նոր առաջացող պրոլետարիատի տեսնել գլխ․ հեղափոխական ուժը՝ ինքնակալության և կապիտալիզմի դեմ պայքարում, կոչ անում զարգացնել բանվորների քաղ․ գիտակցությունը, պայքարել սոցիալիստական բանվ․ կուսակցության ստեղծման համար։ Պ․ սերտ կապեր էր հաստատել արևմտաեվրոպ․ բանվ․ շարժման աչքի ընկնող գործիչների հետ, մասնակցել II Ինտերնացիոնալի աշխատանքներին, հանդիպել և մտերմացել Ֆ․ էնգելսի հետ, որը բարձր էր գնահատում Պ–ի առաջին մարքսիստական աշխատությունները, հավանություն տալիս նրա ստեղծած ռուս, առաջին մարքսիստական կազմակերպության գործունեությանը։ «Աշխատանքի ազատագրություն» խումբը նշանակալից ազդեցություն է թողել Ռուսաստանում 80-ական թթ․ ստեղծված մարքսիստական խմբերի գործունեության վրա։ Մակայն, ինչպես ընդգծել է Լենինը, «Աշխատանքի ազատագրություն» խումբը սոսկ տեսականորեն է հիմնել սոցիալ–դեմոկրատիան և առաջին քայլն է արել բանվորական շարժմանն ընդառաջ» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 25, էջ 160)։ 1895-ին, Շվեյցարիայում, Պ․ առաջին անգամ հանդիպեց Վ․ Ի․ Լենինին, պայմանավորվածություն ձեռք բերվեց «Աշխատանքի ազատագրություն խմբի և Ռուսաստանի մարքսիստական այլ կազմակերպությունների միջե կապեր հաստատելու վերաբերյալ։ Ռուսաստանի մարքսիստների հետ համատեղ Պ․ ներգրավվեց լիբերալ նարոդնիկության, «լեգալ մարքսիզմի», «էկոնոմիզմի» դեմ մղվող պայքարում, մերկացրեց է․ Բեռնշտայնի ոտնձգությունները մարքսիզմի դեմ։ Բեռնշտայնականության պլեխանովյան քննադատությունը չի կորցրել իր նշանակությունը ժամանակակից օպորտունիզմի դեմ պայքարում։
1900-ից Պ․ մասնակցել է համառուսաստանյան առաջին մարքսիստական «Իսկրա» թերթի հիմնադրմանը, որի ոգեշնչողն ու կազմակերպիչը Լենինն էր։ «Իսկրա»-ն և <Զարյա» ամսագիրը, որոնց խմբագրության կազմում էին Լենինը, Պ․ և ուրիշներ, հզոր զենք դարձան Ռուսաստանում պրոլետարական կուսակցության ստեղծման պայքարում։ «Իսկրա»-ի խմբագրության կողմից կուսակցության ծրագիրը մշակելիս Լենինը լրջորեն քննադատել է Պ–ի ներկայացրած նախագծի մի շարք դրույթները (պրոյետարիատի դիկտատուրայի մասին կետի բացակայությունը, ռուսաստանյան բանվոր դասակարգի հեղափոխական հնարավորությունների թերագնահատումը, գյուղացիության հետ նրա դաշինքի անտեսումը են)։
ՌՍԴԲԿ երկրորդ համագումարում (1903) Պ․ Լենինի հետ պաշտպանել է մարքսիզմի սկզբունքները, սակայն համագումարից հետո անցել է մենջնիզմի կողմը՝ դարձել նրա պարագլուխներից։ 1903-ի վերջից Պ․ սկսել է պայքարել լենինիզմի դեմ՝ հատկապես պրոլետարիատի և նրա բոլշևիկյան կուսակցության ստրատեգիայի ու տակտիկայի հարցերում։ 1905–07-ի ռուս, հեղափոխության ժամանակ Պ․ ունեցել է օպորտունիստական դիրքորոշում, խիստ դատապարտել զինված ապստամբության ուղին, գլխավորը համարել պայքարի պառլամենտական ձևը։
1903–17-ին Պ–ի գործունեության մեջ և աշխարհայացքում էական հակասություն է դրսևորվել, մի կողմից որպես մենշևիկ, նա բռնել է տակտիկական օպորտունիզմի ուղին և հանդես եկել Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխության լենինյան կուրսի դեմ․ մյուս կողմից՝ որպես մարտնչող մատերիալիստ–մարքսիսա, պայքարել է բուրժ․ իդեալիստական փիլ–յան դեմ։ Մակայն Պ–ի մենշևիզմը բացասական ազդեցություն է թողել նաև նրա փիլ․ գործերի վրա։
Ռեակցիայի տարիներին Պ․ պայքարել է լիկվիդատորության, մախիզմի և մարքսիզմի այլ ուրացողների դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918) տարիներին ունեցել է օպորտունիստական, սոցիալ–շ․ովինիստական հայացքներ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ռուսաստան, գլխավորել «Եդինստվո» («Единство») ս–դ․ խումբը (ծայրահեղ աջ մենշևիկ պաշտպանողականների խումբ, ստեղծվել է 1914-ին), պաշտպանել է բուրժ․ ժամանակավոր կառավարությանը, հանդես եկել բոլշևիկների դեմ։ Բացասաբար ըն-