Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարր է։ Կարգահամարը՝ 94, ստացվեւ են 232–246 զանգվածի թվերով իզոտոպները։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 5s2 5pe 5d10 5f6 6տ2 6p6 7տ2, К, Լ, М, N թաղանթները լրացված են․ 239Pu աննշան քանակներով (4–12․10~10%) պարունակվում է ուրանի հանքաքարում։ Առաջնային Պ–ի բացակայությունը երկրի վրա պայմանավորված է երկրի տարիքի համեմատությամբ նրա իզոտոպների կիսաքայքայման փոքր պարբերությամբ։ Ամենակայուն 244Pu (T1/շ= 7,6․107 տարի) Արեգակնային համակարգի նախկին բաղադրիչներից է, որը փոխարկվեւ է 232Ու–ի։ Մեծ քանակներով ստացվում օգտագործվում է 239Pu իզոտոպը (Ti/2=2,436․104 տարի, քայքայվում է a ճառագայթումով, կրիտիկական զանգվածը 32 սս հաստության պատերով բերիլիումե անոթում 2,47 կգ)։

Պ․ հայտնաբերել են ամերիկյան գիտնականներ Գ․ Սիբորգը, է․ Մակմիլանը, Ջ․ Քեննեդին և Ա․ Վալեմը։ շ38լյ իզոտոպը ռմբակոծելով դեյտրոններով (1940)՝ նրանք ստացան 238Pu (Tj, շ=86,4 տարի) և նեյտրոններով (1941)՝ 2?9Pu իզոտոպները։ տաշվի առնելով նոր, գերհզոր զենքի ստեղծման հնարավորությունը՝ Պ–ի հայտնադործումը գաղտնագրվեց և հրապարակվեց միայն II համաշխարհային պատերազմից հետո (1946)։ Պ․ անվանումը № 94 տարրին տրվեց ի պատիվ Պլուտոն մոլորակի (մոլորակների անուններով էին կոչվել նաև Պ–ին նախորդող նեպտունիում և ուրան տարրերը)։ ՍՍ^Մ–ում Պ․ անջատվեց 1945-ին, իսկ 1949-ի սկզրին գործարկվեց Պ․ արտադրող գործարանը։ Նույն թվին փորձարկվեց ՍՍՀՄ–ում առաշին ատոմական ռումբը։ Պ․ և նրա միացությունները խիստ թունավոր են։ Մարդու օրգանիզմում Պ․ կուտակվում է ոսկրներում և լյարդում, առաջացնում է օստեոսարկոմաներ, թոքերի քաղցկեղ, խախտում է արյունաստեղծումը։ Պ․ կուտակվում է ծովային օրգանիզմներում։ Ցամաքային բույսերն այն յուրացնում են արմատներով և կարող են կուտակել մինչե 0,01% (խույսի զանգվածի) Պ․։

Պ․ սպիտակ, արծաթափայլ մետփղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 639,5°C, եռմանը՝ 3235°C։ Պինդ Պ․ 20°Շ–ից բարձր ջերմաստիճաններում առաջացնում է 6 պոլիմորֆային ձևափոխություն։ Լ–Պ–ի խտությունը 19820 կգ/ti3 է, մյուսներինը՝ ավելի փոքր։ Պ․ ամենադյուրահալ ակտինիդն է։ Քիմիապես ակտիվ է (նման է ուրանին և նեպտունիումին)։ Իփւււո էլեկտրադրական մետաղ է Epu°/pa3+=–2,07 վ։ Միացություններում ունի –1–2-ից +7 օքսիդացման աստիճաններ (ամենակայունը –|–4)։ Օդում տաքացնելիս արագ օքսիդանում է (փոշին բռնկվում է) առաջացնելով Pu02, որը դեղնաշագանակագույն բյուրեղական նյութ է։ Հայտնի են նաև PuO և Pu203–Pu407 փոփոխական բաղադրության օքսիդները։ Պ․ առաջացնում է հիդրիդներ, հալոգենիդներ, սուլֆիդներ, նիտրիդներ, ֆոսֆիդներ, կարբիդներ, մետաղների հետ ներմետաղական միացություններ և համաձուլվածքներ։ Պ–ի իոններն ունեն կոմպլեքսներ առաջացնելու, միացությունները հիդրոլիզելու հատկություն։ Ջրային լուծույթում Պ–ի միացությունները գունավորված են։ Պ․ արհեստականորեն ամենամեծ քանակներով ստացվող և օգտագործվող տարրն է։ 238Pu ստանում են միջուկային ռեակտորներում 238Ս–ի և նեյտրոնների փոխազդեցությամբ։ Ս–ի Np-ի և այլ խառնուրդներից մաքրում են ռադիոքիմ․ եղանակներով (լուծահանում, իոնափոխանակություն, համատեղ նստեցում ևն)։ Մետաղական Պ․ ստանում են PuFj-ը, PuF4^ կամ ՐսՕշ–ը Са-ի, Ва-ի կամ Li-ի գոլորշիներով վերականգնելով։ 2Э9ри օգտագործվում է ատոմային ռեակտորներում, նաև ատոմական և ջերմամիջուկային ռումբեր, իսկ 238Pu իզոտոպը՝ ատոմային էլեկտրական մարտկոցներ (կարող են աշխատել 5 և ավելի տարի) պատրաստելու համար։

Գրկ․ Гайсинский М․, Адлов Ж․, Радиохимический словарь элементов, пер․ с англ․, М․, 1968; Плутоний․ Справочник, под ред․ О․ Вика,пер․ с англ․, т․ 1–2, М․, 1971–73; Uranium, Plutonium, Transplutonis Elements В․–Heidelberg– N․ Y․, 1973․

ՊԼՈՒՏՈՆԻՈՒՄԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐ, միջուկային ռեակտոր, որի հիմնական միջուկային վառելիքը պլուտոնիում՝ 239Րս–ն է։

ՊՀԱՄՊԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ 1909-ին ուներ 25 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ–ել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊՂԻՆՁ (Cuprum, <լատ․ Cyprus – Կիպրոս), Си, տարրերի պարբերական համակարգի IV պարբերության I խմբի տարր։ Կարգահամարը՝ 29, ատոմական զանգվածը՝ 63,546։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s ։ К, Լ և М թաղանթները լրացված են։ Բնական Պ․ բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 63Си (69,1%) և 65Си (30,9%)։ Ստացվել են 58–69 զանգվածի թվով 10 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամեէակայունը 6^ս–ն է (Т1/2 = 58,5 ժամ)։

Պ․ մարդկությանը հայտնի ամենահին մետաղներից է (երկրի վրա հանդիպում է բնածին Պ․)։ Դեռ քարի դարում մարդը կարող էր բնածին Պ–ին իր ուզած ձևը տալ քարե գործիքների օգնությամբ։ Կացինների, դահուկների և կենցաղային այլ իրերի պատրաստումը Պ–ից սկիզբ դրեց կարճատև ւցղնձի դարին։ Ըստ հնագիտական աղբյուրների Հայաստանի տարածքում պղնձե իրեր էին պատրաստում դեռևս էնեոլիթյան շրջանում․ վաղ երկրագործական բնակատեղերում (մ․ թ․ ա․ VI –V հազարամյակներ) հայտնաբերվել են պղնձե ասեղներ, շեղբեր, կարթեր, նետագլխիկներ են։ Պ–ի և նրա համաձուլվածքների (բրոնզ) հալումը հանքաքարից սկսվել է մ․ թ․ ա․ V հազարամյակի երկրորդ կեսում՝ Հայաստանի և Անալոգիայի տարածքում։ Պ–ի և ավելի ուշ բրոնզե գործիքները դուրս մղեցին քարե գործիքները և կարեոր դեր խաղացին նյութական մշակույթի զարգացման գործում (տես Բրոնզե դար)։ Քեոփսի բուրգը (մ․ թ․ ա․ 3000 թ․) կառուցողները քարերը հղկում էիկ պղնձե գործիքներով։ Հնում լեռնային ապարները վերամշակում էին խարույկի մեջ շիկացնելով։ Ավելի ուշ սկսեցին խարույկի մեջ խողովակների և Փուքսերի օգնությամբ օդ ներՓչել․ մեծ քանակությամբ ածխի առկայությամբ ապարում պարունակվող Պ–ի օքսիդները և կարբոնատները վերականգնվում էին՝ անջատելով մետաղական Պ․։ Հետագայում սկսեցին կիրառել նաև Պ–ի սուլֆիդային հանքանյութերի օքսիդացնող հալումը։ Հին եգիպտացիները Պ․ ստանում էին Սինայի թերակղզու, հույները՝ Կիպրոսի (այստեղից էլ՝ Պ–ի լատ․ անվանումը) հանքերից։

Տարածվածությամբ Պ․ 26-րդ տարրն է, նրա միջին պարունակությունը երկրակեղևում 4,7-103 զանգվ․ % է (խորքային հիմնային ապարներում 1-10՜2 %)։ Դետաջրերը պարունակում են 1 • 10՚~7 %, ծովաջուրը՝ 3-10՜7, նստվածքային կավերը և թերթաքարերը՝ 5,7 • 10՜ 3 %, կենդանի նյութը՝ 2 • 10~4 % Պ․։Պ․ բնության մեջ հեշտությամբ տեղաշարժվող տարր է։ Առաջացնում է մեծ թվով միներալներ, որոնցից արտադրական նշանակություն ունեն խաւկուցիրիտը, խաչկոզքւնը, կովելինը, մաչաքիտը, ազուրիտը ևն։ Պ–ի միներալները վառ գունավորված են։ Հանդիպում է նաև բնածին Պ․՝ սովորաբար ցրոնային, հազվադեպ մեծ կտորներով․ (1857-ին Մեծ Լճերի շրջանում գտնվել է 420 տ կշռող կտոր)։ Պ–ի խոշոր հանքավայրերը գտնվում են ՍՍՀՄ–ում (Ղազախստան, Ուրալ, Անդրկովկաս ևն), Աֆրիկայում (Կատանգա, Հս․ Ռոդեզիա), Ամերիկայում (Չիլի, ԱՄՆ, Կանադա)։

Պ․ կարևոր կենսատարր է, միկրոտարր․ մտնում է ֆերմենտների բպղադրության մեջ և մասնակցում բազմաթիվ կենսական պրոցեսների։ Խթանում է բույսերի աճը և զարգացումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը։ Պ–ի անբավարարության դեպքում որոշ բույսեր հիվանդանում են, դադարում պտղաբերել, կենդանիների մոտ առաջանում է սակավարյունություն, արագանում են օքսիդացման պրոցեսները, թուլանում է ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան։ Պ–ի մեծ պարունակությունը նույնպես վնասակար է։

Պ․ կարմիր, թարմ կոտրվածքում՝ վարդագույն, փափուկ մետաղ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 1083°C, եռմանը՝ 2600°C, խտությունը՝ 8960 կգ/մ3 (20°C)։ Ունի մեծ ջերմահաղորդականություն՝ 0,941 կաւ/սմ․ վրկ․ աստ․ և էլեկտրահաղորդականություն (6․1 Օ7 օհմ1 tl~i)։ Այդ հատկություններով Պ․ զիջում է միայն արծաթին։ Խառնուրդները փոքրացնում են Պ–ի հաղորդականությունը, մեծացնում կարծրությունը։ Պ․ դիամագնիսական է։ Սառը Պ․ կշռելիս դառնում է կարծր, փափկությունը վերականգնում են ջերմամշակմամբ (600–700°C)։ Պ–ի քիմ․ ակտիվությունը փոքր է։ Չոր օդում չի օքսիդանում (անգամ մինչև 185°C տաքացնելիս)։ Խոնավության առկայությամբ օդում պատվում է հիմնային կարբոնատի՝ Си2С03(0Н)2 շերտով։ Քիմ․ հատկություններով նման է երկաթին, կոբալտին, նիկելին և տարբերվում է լիթիումի ենթախմբի տարրերից։ Սետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից հետո, թթուներից ջրածին դուրս չի մղում, լուծվում է օքսիդացնող թթուներում։ Պ․ աղերի լուծույթներից դուրս է մղվում ակտիվ մետաղներով (Zn, Fe ևն)։ Միացություններում ունի +1, +2 և հազվադեպ՝ +3 օքսիդացման աստիճաններ, առավել կայուն է երկարժեք վիճակը։ Պ–ի կտորը օդում տաքացնելիս պատվում է օքսիդի՝ CuO շերտով, 375°C-fig բարձր՝ առաջանում է Си20։ Հայտնի է նաև Պ–ի (III) օքսիդը՝ Си2Оэ։ Պղնձի օքսիդները տաքացնելիս վերականգնվում են ածխածնով, ջրածնով, ամոնիակով և այլ վերականգնիչներով։ Պ–ի (II) օքսիդին համա–