Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխանող հիդրօքսիդը՝ Си(ОН)г, անջատվում է լուծույթից երկնագույն, դոնդողանման նստվածքի ձևով։ Այն ամֆոտեր է, ավելի լավ արտահայտված հիմնային հատկություններով, հեշտությամբ լուծվում է թթուներում և ամոնիակաջրում, դժվար՝ ուժեղ ալկալիների խիտ լուծույթներում (առաջանում են կուպրիտներ, օրինակ՝ Na2Cu02)։ Թթուների հետ առաջացնում է Պ–ի (II) աղեր, ամոնիակաջրի հետ՝ կապույտ գունավորված կոմպլեքսային միացություն՝ [Cu(NH3)4](OH)2, որն օգտագործվում է արհեստական մետաքսի արտադրության մեջ։ Միարժեք Պ–ի աղերը չեն լուծվում, օդում օքսիդանում են։ Առավել կայուն են Պ–ի (I) կոմպլեքսային միացությունները՝ Na[Cu(CN)2], K3[Cu(CN)4], (NH4)2CuBr3 են։ Խոնավության առկայությամբ Պ․ միանում է հալոգենների հետ սովորական պայմաններում։ Պ–ի (II) հալոգենիդները լուծելի են ջրում, Պ–ինը (I)՝ անլուծելի։ CuCl2 օգտագործվում է որպես ժանտանյութ, իսկ CuCl գազային վերլուծության մեջ СО կլանելու համար (առաջանում tCuClCO)։ Պ․ այրվում է ծծմբի գոլորշիներում առաջացնելով ջրում, թույլ թթուներում, ամոնիակաջրում անլուծելի սուլֆիդներ (CuS, Cu2S)։ Ջրածնի, ազոտի և ածխածնի հետ Պ․ անմիջականորեն չի միանում։ Շիկացրած Պ․ փոխազդում է ամոնիակի հետ առաջացնելով նիտրիդ՝ Cu3N։ Ստացվել են նաև Պ–ի կարբիդները՝ Cu2C2 և CuC2։ Պ․ լուծվում է ազոտական և խիտ (օդ ներշնչելիս՝ նաև նոսր) ծծմբական թթուներում։ Պ–ի (II) աղերի լուծույթները և նրանցից անջատվող բյուրեղահիդրատները՝ Cu(N03)2 6H20,tCuS04-5H20, CuC12-2H20 են գունավոր են (երկնագույնից կապույտ), անջուր Cu(N03)2 և CuS04 սպիտակ են։ Պ․ (II) առաջացնում է բազմաթիվ կոմպլեքսային միացություններ, որոնցից ամոնիակատները [Cu(NH3)4]S04, [Cu(NH3)2]S04 են ունեն արդ․ նշանակություն։ Պ–ի միացությունները թունավոր են։ Այլ մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ (տես Պղնձի համաձուչվածքներ, բրոնզ, արույր)։ Պ․ ստանում են հիմնականում (80%) պիրոմետալուրգիական եղանակով՝ սուլֆիդային հանքանյութերից (0,5–10%)։ Պղնձային խտանյութը (12-45% Си, 20-40% Տ, 10-35% Fe են) ենթարկվում են ջերմամշակման (800–1400°C) անդրադարձնող կամ էլեկտրական, երբեմն բազմահատուկ վառարաններում, իսկ Պ–ի փոքր ն ծծմբի մեծ պարունակության դեպքում՝ եռացող շերտում։ էներգիայի ծախսը փոքրացնելու նպատակով, վերջին ժամանակներս կիրառում են խտանյութում պարունակվող սուլֆիդների այրման ջերմությամբ հալումը, խտանւութի չորացված փոշին թթվածնի կամ օդի հոսանքով ներփչում են շիկացած վառարանի մեջ (թթվածնակախույթային հալում)։ Երկաթի սուլֆիդը օքսիդանում է առաջացնելով խարամ, իսկ Պ․ (CujjS-ի ձեով) կուտակվում է սուլֆիդային հալույթում (շտեյն)։ Խարամից անջատված շտեյնը ենթարկում են հետագա օքսիդացման թթվածնով, պտտվող հորիզոնական վառարաններում (կոնվերտեր), մինչե երկաթի և ծծմբի (ՏՕշ) լրիվ հեռացումը։ Երկաթի օքսիդները հեռացնելու համար ավելացնում են քվարց։ Ստացվում է «սև» Պ․, որը պարունակում է 97,5–99% Си (նաև Au, Ag, Fe, Bi, Se, Տ են)։ Ազնիվ մետաղները անջատելու և մաքուր Պ․ ստանալու համար «սե» Պ․ ենթարկում են կրակային կամ էլեկտրոլիտային ռաֆինացման։

Բարձր էլեկտրա– և ջերմահաղորդականության, կոռոզիակայունության, կռելիության և այլ հատկությունների շնորհիվ Պ․ լայն կիրառություն ունի։ Պ–ից պատրաստում են հաղորդալարեր, մալուխ, էլեկտրակոնտակտներ, սարքեր, ջերմափոխանակիչներ, կոփածո և ձուլածո արձաններ, զարդեր, գեղարվեստական և կենցաղային իրեր են։ Արտադրվող Պ–ի 30–40% –ն օգտագործվում է Պ–ի համաձուլվածքներ ստանալու համար։ Պ–ի միացություններն օգտագործվում են անօրգանական ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բույսերի հիվանդությունների, գյուղատնտ․ վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և մորթու արդյունաբերության մեջ, ինչպես նաե որպես կատալիզատորներ։ Բժշկության մեջ օգտագործում են Պ–ի սուլֆատը, նիտրատը որպես հականեխիչ, և տրախոման ու շաղկապենաբորբը բուժող միջոց։

Գրկ․ Смирнов В․ И․, Металлургия меди и никеля, Свердловск–М․, 1950; Аветисян X․ К․, Металлургия черновой меди, М․, 1954; Газарян Л․М․, Пирометаллургия меди, М․, 1960․ Լ․ Գրիգորյան

ՊՂՆՁԱԲԵՐ ԱՎԱԶԱՔԱՐԵՐ ԵՎ ԹԵՐԹԱՔԱՐԵՐ, մանրահատիկ ավազաքարեր, որոնք պարունակում են պղնձի միներալներ՝ խաչկոզին, բոոնիւո և խաչկոպիրիտ։ Ապարների այս խումբը ընդգրկում է նաև պղնձաբեր թերթաքարերը, ալերոլիտները, արգիլիտները, հազվադեպ՝ մերգելները, դոլոմիտները, կոնգլոմերատները են։ Պղնձի բարձր պարունակության դեպքում ապարների այս խումբը համարվում է հանքանյութ։ Պղնձի առկայությունը բացատրվում է նրա առաջնային կուտակմամբ նստվածքներում և հետագա վերաբաշխմամբ դիագենեզի, կաաագենեզի և մետամորֆիզմի հետևանքով։ Պ․ ա․ և թ․ բնորոշ են խայտաբղետ նստվածքների ծովալճակային, դելտային համալիրների համար և գորշ–կարմրավուն գոյացումներում առանձնանում են իրենց կանաչավուն–մոխրագույն երանգով։ Պ․ ա․ և թ–ին պատկանում են Զեզկազգանի, Ուդոկանի հանքավայրերը ԱԱՀՄ–ում, պղնձաբեր գոտու հանքավայրերը Հվ․ Աֆրիկայում են։ Որոշ երկրաբաններ Ջեզկազգանը և Ուդոկանը դասում են հիդրոթերմալ (տելեթերմալ) խմբին, ապացուցված համարելով միայն Մերձուրալի, Լենայի շրջանի համեմատաբար վւոքր հանքավայրերի նստվածքային ծագումը։ Պ․ ա․ և թ․ տիպի հանքավայրերը հարում են ծովային (ծովալճակային) նստվածքներին և տրանսգրեսիվորեն ծածկում են խայտաբղետ ապարները։ Պ․ ա․ և թ–ից պղնձի հետ մեկտեղ արդյունահանում են նաև արծաթ, մոլիբդեն, ցինկ, վանադիում, նիկել, կոբալտ, ռենիում և այլ մետաղներ (Մանսֆելդ հանքավայրը ԴԴՀ–ում)։ Է․ Խաչատրյան

ՊՂՆՁԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, մետաղագործական արհեստ։ Սաղմերը երեան են եկել դեռես էնեոլիթում (Հայկ․ լեռնաշխար հում՝ V–IV, մասամբ՝ III հազարամյակներ), երբ քարե գործիքներին ու զենքերին զուգահեռ մարդիկ սկսել են պատրաստել և օգտագործել պղնձե գործիքներ ու զենքեր (կացիններ, մանգաղներ, դանակներ, դաշույններ, նիզակների ծայրեր, նետասլաքներ են)։ III հազարամյակում հայտնաբերվեց անագի, կապարի և այլ մետաղների հետ պղնձի առավել ամուր համաձուլվածքը՝ բրոնզը։ Հայկական լեռնաշխարհում հումքի առատությամբ, ինչպես նաև տեղի և հարեան երկրների բնակչության տնտ․, կենցաղային ու գեղագիտ․ պահանջմունքներով պայմանավորված՝ Պ․ աստիճանաբար կատարելագործվել և բարձր զարգացման է հասել հատկապես միջնադարյան Հայաստանում։ Պղնձից ու այլ մետաղների հետ դրա համաձուլվածքներից պատրաստված բազմազան իրեր (եկեղեցական սպասք, գոտիներ, կաթսաներ, թասեր, գավաթներ, անոթներ, մատուցարաններ, ջահեր, զանգեր, մոմակալներ, խաչեր են) հայտնաբերվել են հատկապես Անիի, Դվինի, ինչպես նաև Հայաստանի միջնադարյան այլ հնավայրերից։ Պ–յան մեջ կիրառվել են հիմնականում կռելու, դրվագելու, դրոշմելու, ձուլելու և փորագրելու տեխ․ եղանակները, պատրաստված առարկաները ենթարկվել են լրացուցիչ մշակման (վերադիր զարդարման, անագապատման են)։ Պղնձե հարթ թիթեղից կռելով պատրաստած իրերին կամ դրանց առանձին մասերին տվել են (կորացմամբ) համապատասխան ձև, ծայրերն ու եզրերը միացրել զոդմամբ։ Դրվագման եղանակով իրեր պատրաստելու համար օգտագործել են պղնձյա առավել բարակ թիթեղ։ Դրվագվել են (մուրճի թեթև հարվածներով) հիմնականում անոթներն ու սնամեջ բոլորաձև իրերը՝ դրանք զարդարելով հարթ և ուռուցիկ պատկերներով։ Դրոշմելու համար պղնձե թիթեղը դնելով մետաղյա կարծր դրոշմի վրա և արտաքին կողմից զետեղած արճճին հարվածելով՝ ստացել են համապատասխան պատկերը։ Պ–յան մեջ շատ տարածված է եղել ձուլման եղանակը, հիմնականում քարե, կավե կամ գիպսե կաղապարների մեջ լցնելով պղնձի ձուլվածքը՝ ստացել են համապատասխան ձևեր ու պատկերներ ունեցող առարկաներ։ Պ․ ընդգրկել է զանազան ճյուղեր՝ կաթսայագործություն, ջահագործություն ու աշտանակ Աֆինություն, զարդագործություն, հայելագործություն, անագապատում ևն։ Կանթերը պատրաստելով լրացուցիչ կաղապարներով, ամրացրել են կաթսաներին։ Ջահագործության և աշտանակաշինության մեջ կիրառել են ձուլելու, կռելու եղանակները, հաճախ նաև զուգակցել դրանք։ Դվինում և Անիում հայտնաբերվել են պղնձե զարդեր պատրաստելու արհեստանոցներ։ Դվինի արհեստանոցում գտնվել է նաև պղնձագործի փոքրիկ կավե հալոց՝ պղնձե