Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բուժվում են հենաշարժական ապարատի ոչ տուբերկուլոզային ախտահարումներով, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, մաշկի, գինեկոլոգիական, ինչպես նաև սիրտ–անոթային համակարգի և մարսողության օրգանների հիվանդություններով տառապողները։

Գործում են առողջարաններ, բալնեոցեխաբուժարաններ, ռադոնաբուժարան, ըմպելասրահներ և պանսիոնատներ։ Կան սննդի և թեթե արդյունաբերություն, մեքենաշինություն, շինանյութերի արտադրություն, 2 բուհ, Հս–Կովկասյան լեռնամետալուրգիական ինստ–ի ընդհանուր տեխ․ ֆակուլտետ, Ստավրոպոլի պոլիտեխ․ ինստ–ի հասարակական սննդի կազմակերպման ու տեխնոլոգիայի ֆակուլտետ, տեխնիկումներ, բժշկ․ ուսումնարան, թատրոն, հայրենագիտական թանգարան, ճարտ․ հուշարձաններ։ Պ–ում է Մ․ Յու․ Լերմոնտովի թանգարան–արգելանոցը։ Կյանքի վերջին ամիսներին Լերմոնտովն ապրել է Պ–ում և 1841-ին Մաշուկ լեռան ստորոտին սպանվել մենամարտի ժամանակ։ Պ․ հիմնադրվել է 1830-ին։

ՊՅԱՏՆԻՑԿԻ Միարոֆան Եֆիմովիչ (1864–1927), սովետական երաժիշտ, ռուս, ժող․ երգերի կատարող և հավաքող։ Հանրապետության վաստ․ արտիստ (1925)։ Ռուս․ ժող․ երգչախմբի հիմնադիր (1910-1940-ից՝ Պյատնիցկու անվ․ ռուս․ ժող․ պետ․ երգչախումբ)։ 1903-ից եղել է Մոսկվայի բնագիտության, մարդաբանության, ազգագրության ընկերությանը կից երաժշտ–ազգագր․ հանձնաժողովի կազմում, հանդես եկել համերգներում՝ կատարելով ժող․ երգեր։ Ձայնագրել է մոտ 400 ժող․ երգ, որոնց մի մասը հրատարակված է 2 ժողովածուում (1904, 1914), հավաքել ժող․ գործիքներ և տարազներ։ 1911-ին Մոսկվայում կայացել է Պ–ի երգչախմբի առաջին ելույթը։ Հոկտ․ սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո երգչախումբը վերաճել է կատարողական խոշոր կոլեկտիվի։ Վ․ Ի․ Լենինը բարձր է գնահատել Պ–ի գործունեությունը։

Գրկ․ Мартынов И․ И․, Государственный русский народный хор им․ Пятницкого, 2 изд․, М․, 1953․

ՊՅԱՐՏ Արվո Աուգուստովիչ (ծն․ 11․9․1935), էստոնացի սովետական կոմպոզիտոր։ 1963-ին ավարտել է Տալլինի կոնսերվատորիայի ստեղծագործական դասարւննը։ Գրել է 3 սիմֆոնիա («Պոլիֆոնիկ», 1964, 1966, 1971), «Մեր այգին» կանտատ (1959), կոլլաժ ВАСН թեմայով (1964), կամերային–գործիքային երկեր՝ լարային կվարտետ (1959), Կվինտետինո փողայինների համար (1964), Missa sillabica (1977), «Չարչարանքներ ըստ Հովհաննի» (1977), դաշնամուրի 2 սոնատին (1958, 1959), Պարտիտ (1959) են, կինոերաժշտություն։

ՊՅՈՐՍԵԼ (Purcell) Հենրի (մոտ 1659–1695), անգլիացի կոմպոզիտոր և երգեհոնահար։ Եղել է պալատական երաժիշտ Լոնդոնում, թագավորական կապելլայի երգիչ, նվագարանների պահապան, երգեհոն լարող, «Արքայի 24 ջութակ» անսամբլի կոմպոզիտոր,եկեղեցու երգեհոնահար և թագավորական կլավեսինահար։ Անգլիայի խոշորագույն կոմպոզիտոր, բազմաբեղուն արվեստագետ Պ․ միատեսակ վարպետությամբ ստեղծագործել է երաժշտ․ տարբեր ժանրերում։ Նրա բարձրագույն նվաճումը «Դիդոնե և էնեաս» (ըստ Վերգիլիոսի «ԷՆեականի», 1689) անգլ․ առաջին ազգ․ օպերան է, որն առանձնանում է նուրբ քնարականությամբ, դրամատիզմով, տեքստի և երաժշտության միասնությամբ։ Այստեղ ընդհանրացված են անգլ․ ռեափստական թատրոնի, ազգ․ պոեզիայի և երաժշտության նվաճումները։ Պ–ի մյուս երաժշտա–բեմական գործերը (թվով 50) անվանում են «կիսաօպերաներ» (semi–opera)։ Առանձին երաժշտ․ համարներից բացի, դրանք պարունակում են ինտերմեցցոներ, հաճախ՝ զարգացած դիվերտիսմենտի տեսքով։ Գրել է ժողովրդականին մոտ բազմաձայն և միաձայն երգեր, աշխարհիկ և հոգեոր խմբերգեր, լարայինների համար իտալ․ ոճով ֆանտազիաներ, տրիո–սոնատներ, պոլիֆոնիայով հարուստ երգեհոնային կոմպոզիցիաներ, կենցաղային ժանրերի ավանդույթների ոգով կլավեսինային գործեր են։ XX դ․ աճել է հետաքրքրությունը Պ–ի երաժշտության հանդեպ՝ P․ Բրիտտենի կատարած նրա գործերի մշակումների և հրապարակման շնորհիվ (այդ թվում «Դիդոնե և էնեաս», 1951)։

Գրկ․К опей В․, Пёрселл и опера, М․, 1978; Уэстреп Дж․, Генри Перселл, [пер․ с англ․], Л․, 1980; Zimmermann F․ В․, Н․ Purcell, L․–N․ Y․, 1967․ Ա․ Բուդաղյան

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ (Պիթագոր) (ПиО<гу<5рас;) Սամոսացի (մ․ թ․ ա․ մոտ 570–մոտ 500), հին հուն, փիլիսոփա և մաթեմատիկոս, կրոն, և քաղ․ գործիչ, պյութագորասականության հիմնադիրը։ Պ–ի կյանքի և ուսմունքի մասին սուղ վկայությունները դժվար է առանձնացնել նրա շուրջը ստեղծված առասպելից։ Հասուն տարիքում տեղափոխվել է Հվ․ Իտալիայի Կրոտոն քաղաքը և հիմնադրել դպրոց՝ քաղ․ և կրոնափիլ․ եղբայրություն, որը կոչվել է «պյութագորյան միություն»։ Պ–ի գործերը չեն պահպանվել։ Աոցիալ–քաղ․ գաղափարներով Պ․ հարել է չափավոր առաջադեմ դեմոկրատիային, ավանդական պատկերացումները, Պ–ի ազնվականության գաղափարախոս լինելու մասին, անհիմն են։

Մաթեմատիկայի բնագավառում Պ–ի անվան հետ են կապված ապացուցման ներմուծումը երկրաչափության մեջ, երկրաչափական թվաբանության ստեղծումը, ձայնագիտության և հարմոնիայի խնդիրների մշակումը, ուսմունքը զույգ և կենտ («դար և կոճատ»), հասարակ, բաղադրյալ և կատարյալ թվերի մասին։ Պ–ին է վերագրվում Պյութագորասի թեորեմի ապացուցումը։

Հայ իրականության մեջ Պ–ի ուսմունքի վերաբերյալ տեղեկությունները տարածվել են Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» երկի միջոցով, որը փիլգիտությունը սահմանելիս հենվել է նաև Պ–ի վրա, միաժամանակ որոշակի տուրք տվել Պ–ի թվերի միստիկային։ Ս․ Արևշատյան․

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ (ПиОсгубра^) Հռեգիոնցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հույն քանդակագործ։ Ստեղծագործել է մ․ թ․ ա․ V դ․ 1-ին կեսին Հռեգիոնում (Հվ․ Իտալիա)։ Կերտել է հաղթող–աթլետների քանդակներ։ Աշխատանքները (բոլորն էք բրոնզից) չեն պահպանվել։ Նրա «Կաղ Փիլոկտետեսը» հայտնի է Լուվրում գտնվող գեմմայից և մարմարյա իրանի քանդակից (հռոմ․ պատճեն, սկզբում՝ Վալենտինիի պալացցո, Հռոմ)։ Օ․ Ֆ․ վալդհաուերի կողմից «Հակինթոս» (այսպես կոչված՝ «էրոտ Սորանցո», էրմիտաժ, Լենինգրադ) քանդակը Պ–ին վերագրելը համընդհանուր ընդունելություն չի գտել։

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պյութագորականություն, հին հուն, փիլիսոփայության իդեալիստական ուղղություն (մ․ թ․ ա․ VI դ․ 2-րդ կես – մ․ թ․ ա․ IV դ․ 2-րդ կես), որը, զարգացնելով Պյութագորասի ուսմունքը, բոլոր իրերի կեցության սկզբունք է համարել թիվը: Սկզբում միայն բանավոր հաղորդվել է «պյութագորյան միության» շրջանակներում, հետագայում գրի է առնվել (Փիլոլայոս Կրոտոնցի, Իոն Քիոսցի), սակայն պահպանվել են սակավաթիվ հատվածներ։ Ըստ պյութագորականների, թիվը «տիեզերական կարգուկանոնի» հիմքն է, որի շնորհիվ աշխարհն ըմբռնվում է որպես օրինաչափություն։ Նրանք ստեղծել են յուրօրինակ թվաբանություն, որը յուրաքանչյուր թվի տալիս էր միստիկական և կենսական իմաստ, մեկը համարվել է առաշնամիակ, սուրբ մոնադ, երկուսը՝ հակադրությունների սկզբունք, երեքը՝ բնության մարմին, չորսը՝ բնության և թվերի ողշ խորհրդապաշտության հիմք են։ Հետագայում պղատոնականությանը մերձենալու հետեանքով թվերը հասկաց–