կային ճնշումը 30–700 կն/մ²) օդը լցնում է միայն Պ․ շ․ կ–ի կրող տարրերը։ Օդակիր Պ․ շ․ կ․ ստորաբաժանվում են պնեմաձողային և պնևմւսպանելային կոնստրուկցիաների։ Կիրառվում են նաև համակցված թաղանթներ՝ պահող կոնստրուկցիաներով, օդահենարանային ինչպես նաև ճոպաններով, ցանցերով, ձգապարաններով և դիաֆրագմաներով ուժեղացված Պ․ շ․ կ․։ Պ․ շ․ կ–ի առավելություններն են՝ փոքր զանգվածը, առանց ներքին հենարանների օգտագործման մեծ հենամեջեր ծածկելու հնարավորությունը, արագ մոնտաժումը, փոխադրելիությունը, լուսա– և ռադիոթափանցելիությունը, փոքր արժեքը։ Թերություններն են․ թաղանթում օդի մշտական ավելցուկային ճնշում պահպանելու անհրաժեշտությունը, համեմատաբար ոչ եկարակեցությունը, ցածր հրակայունությունն ու ձայնամեկուսացումը։ Պ․ շ․ կ․ նպատակահարմար է կիրառել տարբեր նշանակության մշտական և ժամանակավոր կառույցների (արտադրական, պահեստային, մարզական, առետրական, ցուցահանդեսային են), տեղափոխելի շենքերի (տեխ․ սպասարկման կայաններ, բուժկետեր, ակումբներ), տրանսպորտային և հիդրոտեխնիկական կառույցների (կամուրջներ, ամբարտակներ), շինարարական աշխատանքների համար օժանդակ սարքավորումների (ամբարձիչներ, կաղապարամածներ) շինարարության համար։
ՊՆԵՎՄԱՏԻԿ ՌԵԼԵԱՏԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, նախատեսված է վերջավոր թվով (առավել հաճախ երկու) արժեքներ ընդունող պնեմաազդանշաններով հանրահաշվական և տրամաբանական գործողություններ կատարելու համար։ Գործնական կիրառման առաջին Պ․ ռ․ հ․ ԱԱՀՄ–ում ստեղծվել է 1960-ական թթ․ սկզբին՝ արդ․ պնեմաավաոմատիկայի տարրերի ունիվերսալ համակարգի (ԱՊՏՈԻՀ) ունիվերսալ սքննմառեղեի հիմքի վրա։ Այդպիսի պնեմառելեների օգնությամբ կարելի է իրականացնել բոլոր տարրական տրամաբանական ֆունկցիաները և պնեմաազդանշանների հիշումը։ Ունիվերսալ պնևմառելեի ստեղծմամբ պնևմաավտոմատիկան մուտք գործեց մեքենա–ե հաստոցաշինության, էներգետիկայի, մետալուրգիայի և արդյունաբերության այլ բնագավառներ, որտեղ շրջանային պրոցեսների ավտոմատացումը մինչ այդ իրականացվում էր հիմնականում էլեկտրաավտոմատիկայի միջոցներով։ Բոլոր Պ․ ռ․ հ–երը, կախված տեխ․ կատարումից, կարող են բաժանվել 2 հիմնական խմբի։ Առաջին խմբի մեջ մտնում են շարժական դետալներ ունեցող տարրերով համակարգերը (կիրառվում են որպես ունիվերսալ նշանակության տարրեր), իսկ երկրորդ խմբի մեջ՝ անշարժ դետալների տարրերով համակարգերը (հնարավորություն են տալիս կառուցել առավել պարզ, էժան, փոքրածավալ սարքավորումներ)։ Ունիվերսալ պնեմառելեներով Պ․ ռ․ հ–երը ավելի ճկուն են և թույլ են տալիս տարրերի համափոխարինելիություն, սակայն այդ դեպքում յուրաքանչյուր կառավարող սարք ունի ապարատուրային մի որոշ ավելցուկ, ավելի մեծ է չափսերով և թանկ, քան մասնագիտացված պնեմառելեով սարքը։ Մեծ մասամբ Պ․ ռ․ հ–երը բաղկացած են ունիվերսալ պնեմառելեներից և պնեմատարրերից։ ԱԱՀՄ–ում առավել տարածված Են շիթամեմբրանային համակցված համակարգերը։
Գրկ․ Агрегатное построение пневматиче՝ ских систем управления, М․, 1973․
ՊՆԵՎՄԱՏԻԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տեղակայանքների և համակարգերի համախումբ, որոնք ծառայում են սորուն և հատիկավոր բեռները խողովակագծերով օդի կամ գազի օգնությամբ տեղափոխելու համար, արդ․ տրանսպորտի տեսակ։ Պ․ տ–ի տեղակայանքները լինում են ներծծիչ (նկ․, ա),մղիչ (նկ․, բ), համակցված (նկ․, գ)։ Տրանսպորտի մյուս տեսակների համեմատությամբ ունի հետնյալ առավելությունները՝ տրանսպորտային համակարգերի հերմետիկություն, տարբեր արտադրական պայմաններին հարմարեցնելու, պնևմատեղակ այանքների աշխատանքը ավտոմատացնելու հնարավորություն, պնևմատեղակայանքների օգտագործումը նյութի տեղափոխման ժամանակ չորացման, տաքացման և սառեցման համար, ցանկացած կոնֆիգուրացիայի խողովակաշարերի մոնտաժում։ Պ․ տ–ի բոլոր տեսակների ընդհանուր թերություններն են էներգիայի համեմատաբար մեծ ծախսը և մետաղատարությունը։ Պ․ տ–ի տեղակայանքները կիրառվում են բունկերների բեռնման և բունկերներից նյութերի կարգավորված բաց թողման համար, պահեստներից դեպի արտադրամասեր և նյութերի միջարտադրամասային տեղափոխման, վագոնների, նավերի և ավտոմոբխների բեռնաթափման և բեռնման, արտադրության մնացուկների հեռացման համար են։ Պնեմատրանսպորտային տեղակայանքների արտադրողականությունը Ժամում մի քանի կգ–ից մինչե հարյուրավոր ա է, տեղափոխման հեռավորությունը՝ մի քանի կմ։ Պ․ տ–ի համակարգերում կիրառվում են 70–1200 մմ տրամագծով խողովակներ։ Բարձր ճնշման Պ․ տ–ի տեղակայանքներում օդի կամ գազի ճնշումը մինչև 0,8 Մպա/մ² է, էներգիայի տեսակարար ծախսը՝ մինչև 5 կվաժ։ Տարածում են ստանում բեռնարկղերի տեղափոխման պնևմախողովակաշարերը (2 մ տրամագծով խողովակներ են), որոնցով, օդի հավելյալ ճնշման ազդեցությամբ, 20–30 կմ/ժ արագությամբ տեղափոխվում են անիվների վրա դրված բեռնարկղերը։ Մշակվում են Պ․ տ–ի համակարգերի նախագծեր՝ հատուկ խցերով ուղևորներ փոխադրելու համար։ ՀԱԱՀ ԳԱ օրգ․ քիմիայի ինստ–ում 1963-ին Ա․ Մ․ ԳԵսացարյԵսնը, Ռ․ Ե․ Հակոբյանը, Ռ․Մ․ Միրզախանյանը, 6ա․ Հ․ Ալմասյանը ըստեղծել են Պ․ տ–ի սկզբունքորեն նոր՝ նյութի «խիտ շերտով» տեղափոխման եղանակ, որը մեծ չափով նվազեցնում է էներգիայի ծախսերը, խողովակաշարերի մաշումը և շրջապատող օդի աղտոտումը։ Տես նաև Պնևմատիկ փոստ։
Գրկ․ Контейнерный трубопроводный пневмотранспорт промышленных грузов, М․, 1972․
ՊՆԵՎՄԱՏԻԿ ՓՈՍՏ, խողովակաշարերով օդի հոսքի ազդեցությամբ փաստաթղթերի և մանր առարկաների տեղափոխման պնևմատիկ տրանսպորտի տեսակ։ Կիրառվում է գլխավորապես խոշոր հեռա–