Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սուխո գետի ափին, շրջկենտրոնից 57 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է պտղաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ։ Հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը, 1864-ին։

ՊՈԴԿԱՄԵՆՆԱՏԱ ՏՈՒՆԳՈՒՍԿԱ (վերին հոսանքում՝ Կատանգա), Չուլակա ն, Միջին Տունգուսկա, գետ ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի մարզում, Ենիսեյի աջ վտակը։ Երկարությունը 1865 կմ է, ավազանը՝ 240 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Անզարայի բլրաշարից։ Տրապների շրջանում առաջացնում է բազմաթիվ խութեր ու սահանքներ։ Գետաբերանում ջրի միջին ծախսը 1750 մ³/վրկ է (առավեյագույնը՝ 35000 մ³/վրկ, նվազագույնը՝ 3–15 մ³/վրկ)։ Ունի խառը սնում (առավելապես՝ ձնային)։ Վարարում է մայիսի սկզբներից մինչե հունիսի վերջերը։ Սառցակալում է հոկտեմբերից մինչև մայիս։ խոշոր վտակներն են Տետերեն, Չունյան, Կամոն, Վելմոն։ Նավարկելի է 1146 կմ։ Պ․ Տ–ի ափերին են Վանավարա, Բայկիտ, Պոդկամեննայա Տունգուսկա բնակավայրերը։

ՊՈԴՈԼՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Պախրա գետի ափին։ Կա երկաթուղային կայարան։ 206 հզ․ բն․ (1982)։ Զարգացած է մեքենաշինությունը, շինանյութերի արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան ևն։ Պ–ում գործում են Համամիութենական հեռակա պոլիտեխնիկական ինստ–ի մասնաճյուղը, 2 տեխնիկում, բժշկ․ ուսումնարան, Լենինի տուն–թանգարանը։ 1900-ին Վ․ Ի․ Լենինը «Իսկրա» թերթի ստեղծման համար Պ–ում է անցկացրել Մոսկվայի և այլ քաղաքների սոցիալ–դեմոկրատների խորհրդակցությունը։ Հիմնադրվել է XVIII դ․, քաղաք է 1781-ից։ 1971-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՊՈԴՈԼՍԿ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հվ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, կինո։ Հիմնադրել են շրջակա գյուղերից եկած հայերը, 1925-ին։

ՊՈԴՊՈՄՈԳՈՎ Վալենտին Գեորգիի (ծն․29․4․1924, Երևան), սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1968-ից։ 1940-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ, 1952-ից՝ բեմադրող–նկարիչ («Ուրվականները հեռանում են լեռներից», 1955, «Անձամբ ճանաչում եմ», 1956, «Միրտը երգում է», 1956, «Կարինե», 1967, «Սգավոր ձյունը», 1978 ևն)։ 1960–64-ին եղել է Երևան քաղաքի գլխ․ նկարիչը։ Ստեղծել է (ռեժիսոր և բեմադրող–նկարիչ) «Մի կաթիլ մեղր» (ըստ Հ․ Թումանյանի, 1967, Կիևում կայացած միջազգային կինոփառատոնում արժանացել է «Գրան պրի» մրցանակի, 1968), «Փարվանա» (ըստ Հ․ Թումանյանի, 1971), «Լուր դա լուր» (ըստ Վ․ Փափազյանի, 1972) և այլ մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Աշխատակցել է <Ոզնի> ամսագրին։ 1961-ից մասնակցում է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Ճարտ․ Մ․ Մարապյանի հետ ստեղծել է «1920 թվականին Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար զոհված մարտիկներին» հուշարձանը (1960, Երևանի Շահումյանի անվ․ զբոսայգի)։

ՊՈԴՎՈՅՍԿԻ Նիկոլայ Իլյիչ (1880–1948), սովետական կուսակցական և ռազմ, գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1901-ից։ Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ 1898-ից մասնակցել է հեղափոխական շարժմանը։ 1901–05-ին սովորել է Ցարոսլավլի Դեմիդովյան իրավաբանական լիցեյում։ 1904–05-ին եղել է ՌԱԴԲԿ Ցարոսլավլի կոմիտեի անդամ և բոլշևիկյան ուսանողական կոմիտեի նախագահ։ 1905-ին ակտիվ հեղափոխական գործունեություն է վարել Յարոսլավլում և Իվանովո–Վոզնեսենսկում։ 1906–ի 7-ին տարագրվել է (Գերմանիա, Շվեյցարիա)։ 1907–08-ինՊետերբուրգի «Զերնո» («Зерно») լեգալ կուսակցական հրատարակչության ղեկավարներից էր։ Բազմիցս ձերբակալվել է։ 1910–14-ին մասնակցել է «Զվեզդա» և «Պրավդա» թերթերի ստեղծմանը։ 1915–16-ին խմբագրել է«Վոպրոսի ստրախովանիյա» («Вопросы страхования») հանդեսը։ Եղել է ՌՍԴԲԿ ԿԿ ռուս, բյուրոյի ֆինանս, հանձնաժողովի անդամ։ Մասնակցել է Փետրվարյան հե– ղափոխությանը (1917), ապա եղել է ՌՍԴԲ(բ)Կ Պետրոգրադի առաջին լեգալ կոմիտեի անդամ, Պետրոգրադի սովետի դեպուտատ։ Խմբագրել է «Սոլդատսկայա պրավդա» («Солдатская правда»), «Ռաբոչի ի սոլդատ» («Рабочий и солдат»), «Սոլդատ» («Солдат») թերթերը։ Եղել է ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ կից ճակատային և թիկունքային զինվոր, կազմակերպությունների համառուսաստանյան բյուրոյի նախագահ, Կարմիր գվարդիայի կազմակերպիչներից։ Պ․ VII (ապրիլյան) կոնֆերանսի և կուսակցության VI համագումարի պատգամավոր էր, Պետրոգրադի ՌՀԿ–ի և նրա բյուրոյի, Հոկտեմբերյան ապստամբությունը ղեկավարող օպերատիվ եռյակի անդամ։ Ապստամբության օրերին՝ ՌՀԿ–ի նախագահ, Ձմեռային պաւասփ վրա գրոհի ղեկավարներից։ Կերենսկոլ–Կրասնովի խռովության ճնշման ժամանակ եղել է Պետրոգրադի ռազմ, օկրուգի հրամանատար։ 1917–18-ին՝ ՌՍՖՍՀ ռազմ, գործերի ժողկոմ, 1918-ի հունվարից՝ կարմիր բանակի ստեղծման և կազմակերպման համառուսաստանյան կոլեգիայի նախագահ։ 1919–23-ին՝ Վսեվոբուչի (համընդհանուր ռազմ, ուսուցում) և հատուկ նշանակության զորամասերի (ՉՈՆ) պետ, 7-րդ և 10-րդ բանակների հեղռագմխորհուրդների անդամ։ 1920–23-ին՝ ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն խորհըրդի, 1921–27-ին՝ Սպորտինտերնի նախագահ։ Կուսակցության XIV–XVI համագումարների պատվիրակ էր, XIII –XV համագումարներում ընտրվել է ԿՎՀ–ի անդամ։ 1924-ից անցել է կուսակցական և սովետական աշխատանքի։ 1935-ից՝ անհատական թոշակառու, զբաղվել է պրոպագանդիստական և գրական–ժուռնալիստական գործունեությամբ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

ՊՈԶԻԱ (< հուն, лоСгочс –ստեղծագործություն), լայն և նախնական առումով՝ ողջ գեղարվեստական գրականությունը, խոսքի արվեստը, նեղ, արդիական առումով՝ չափածո ստեղծագործությունը, բանաստեղծությանը (արդեն բանահյուսությունից սահմանազատված), բնութագրվում է բանաստեղծական հոգեվիճակի առկայությամբ, պատկերավոր և պայմանական մտածողությամբ, ռիթմով, հատուկ հնչերանգով, ռեալ իրականության բանաստեղծական վերացարկումով, ինքնատիպ լեզվական կազմով և այլ գործոններով։

Գրկ. Гегель Г․, Соч․, т․ 14, М․, 1958, с․ 170; Beriger L․, Poesie undProsa, Halle, 1943․

ՊՈԵՄ (< հուն․ лоЬцш – գործ), քնարական, էպիկական կամ քնարաէպիկական բնույթի մեծածավալ չափածո ստեղծագործություն, որի առանձին մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պ–ի նախնական օրինակն է էլցոսը։ Պատմ․ զարգացման ընթացքում Պ–ի ձեն ու բովանդակությունը ենթարկվել են փոփոխությունների։ Եթե հին աշխարհում Պ–ները պատկերել են համաժոդ․ նշանակության դեպքեր ու լեգենդար հերոսների (Հոմերոս, «Իլիական», «Ոդիսական»), ապա միջնադարում Պ–ներ են գրվել բազմազան ձևերով ու թեմաներով, արծարծել հավիտենության, մարդու հոգևոր մաքրագործության, ժամանակի փիլ․ ու հասարակական հարցեր (Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», Դանթե, «Աստվածային կատակերգություն»)։ Նոր ժամանակներում Պ–ի ժանրի զարգացման գործում հատկապես մեծ դեր են խաղացել Ջ․ Բայրոնը («Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը»), Ա․ Պուշկինը («Եվգենի Օնեգին»), Մ․ Լերմոնտովը («Մծիրի»), Հ․ Թումանյանը («Անուշ») և ուրիշներ։ Գրվել են նաև դրամատիկական Պ–ներ, ինչպես Յո․ Գյոթեի «Ֆաուստ»-ը։ Սովետական գրականության մեջ Պ–ի ժանրը հարստացել է նոր բովանդակությամբ ու