Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեա զինադադարին և իշխանությունը Պետենին հանձնելուն։ Ֆրանսիայի ներկայացուցիչն էր 1945-ի Սան Ֆրանցիսկոյի միջազգային կոնֆերանսում։

ՊՈԼԵԺԱԵՎ Ալեքսանդր Իվանովիչ (1804 կամ 1805–1838), ռուս բանաստեղծ։ Կալվածատիրոջ և ճորտուհու որդի։ Մոսկվայի համալսարանն ավարտելուց (1826) հետո Նիկուայ I-ի կարգադրությամբ զինվորության է ուղարկվել՝ «Սաշկա» պոեմում ինքնակալության դեմ երգիծական սուր հարձակումների համար, և մինչև կյանքի վերջը մնացել շարքային զինծառայող։ ժամանակակիցները (այդ թվում՝ Ա․ Գերցեն, Ն․ Օգարյով) նրա ողբերգական ճակատագիրն ընկալել են որպես դեկաբրիստների շարժումը ճնշելու և ռեակցիայի ուժեղանալու հետևանք։ Պ–ի մի շարք քնարական բանաստեղծություններ («Գերի իրոկեզի երգը*, «Խեղդվող լողորդի երգը», «Զայրույթ» ևն) արտահայտում են բողոք «ճնշողների աշխարհի տիրակալների» դեմ։ 1829–33 մասնակցել է Հս․ Կովկասում, ռազմ, գործողություններին, որոնց արտացոլումն են «էրփելի» (1830) և «Չիր Ցուրտ» (1832) պոեմները։ Պ–ի արձաններ են կանգնեցված Սարանսկում (1940) և Գրոզնիում (1950)։

ՊՈԼԵՆՈՎ Վասիլի Դմիտրիևիչ [20․5(1․6). 1844, Պետերբուրգ –18․7․1927, Բորոկ դաստակերտ, այժմ՝ Պոլենովո, Տուլայի մարզում], ռուս նկարիչ։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկ․ անդամ (1893)։ ՌՍՖՍՀ ժող․ նկարիչ (1926)։ Սովորել է Պ․ Պ․ Չիստյակովի մոտ և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1863–71, 1872–76-ին՝ կրթաթոշակառու՝ Իտալիայում և Ֆրանսիայում)։ Որպես նկարիչ–թղթակից մասնակցել է սերբաչեռնոգորիա–թուրք․ (1876) և ռուս–թուրք․ (1877–78) պատերազմներին։ 1878-ից՝ պերեդվիժնիկների ընկերության անդամ։ 1870-ական թթ․ Պ–ի գործերում մեծ տեղ է գրավել բնանկարը։ Շարունակելով Ա․ Կ․ Սավրասովի և Ֆ․ Ա․ Վասիլևի քնարական բնանկարի ավանդույթները՝ Պ․ ռուս գեղանկարչության մեջ առաջիններից է, որ ձգտել է կոմպոզիցիոն ավարտվածության և հստակ գծանկարի հեա զուգորդված կոլորիտի պլենէրային թարմության, մոտիվի կենսալի բնականության («Մոսկովյան բակ», 1878, «Տատիկի այգին», 1878, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Մերձավոր Արևելքում և Հունաստանում ստեղծած էտյուդներով (1881–82), որոնք նյութ են հանդիսացել «Քրիստոսը և մեղսագործ կինը» կտավի համար (1886–87, Ռուս, թանգարան, Լենինգրադ), Պ․ փորձել է քրիստոնեության բարոյագիտության ոգով լուծել բարոյական խնդիրներ, իսկ գեղարվեստական առումով՝ նորոգել ակադեմիզմի գեղանկարչական համակարգը; Պ–ի ձգտումը հումանիստական թեմաների՝ առավելապես արտահայտվել է «Հիվանդ կինը» նկարում (1886, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1880-ական թթ․ կեսերից Պ–ի ստեղծած բնանկարներին առավել բնորոշ է էպիկական հնչեղությունը, մոնումենտալությունը, յուրահատուկ դեկորատիվությունը, ազատ նկարելակերպը («Օսկե աշուն», 1893, Վ․ Դ․ Պոլենովի թանգարան–դաստակերտ, Պոլենովո)։ 1870-ական թթ–ից շատ է աշխատել բեմանկարչության բնագավառում (1873-ից ձևավորել է ներկայացումներ), ներդրել նոր արտահայտչամիջոցներ։ 1892–95-ին դասավանդել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտ–յան ուսումնարանում (աշակերտներից են՝ Ի․ Ի․ Լևիտանը, Կ․ Ա․ Կորովինը, Ե․ Մ․ Թադևոսյանը)։ 1905-ին Վ․ Ա․ Սերովի հետ Գեղարվեստի ակադեմիայի խորհրդին բողոք է հղել հունվ․ 9-ին բանվորների գնդակահարության դեմ։ Բորոկ դաստակերտում (1931-ից՝ Պոլենովո) Պ․ ստեղծել է գեղարվեստական թանգարան (1939-ին Պ–ի հարազատները նվիրաբերել են պետությանը)։ Պ–ի «Ոսկե աշուն» (1894), «Օկա գետի ափերը» (1895) և այլ գործեր գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։

Գրկ. ․Юрова Т․ В․, В․ Д․ Поленов, М․,1961․

ՊՈԼԵՆՑ (Polenz) Վիլհելմ ֆոն (1861 – 1903), գերմ․ գրող։ Սկզբնական շրջանում գրել է դրամաներ («Հայնրիխ ֆոն Քլայստ», 1891, «Անդրեաս Բոքհոլդ», 1898 են)։ Կրել է է․ Զոլայի նաէոուրաւիզմի ազդեցությունը։ Լայն ճանաչում է գտել Պ–ի Բրայտենդորֆի քահանան» (1893), «Գյուղացի Բյուտները» (1895, հայ․ հրտ․ 1910), «Գերեզմանափորը» (1897) եռերգությունը, որտեղ նկարագրված է նահապետական կացութաձևի կործանումը կապիտալիզմի քայքայիչ ներգործությամբ։ «Գյուղական պատմվածքներ» (1901) ժողովածուում պատկերված են աղքատ գյուղացիների, բատրակների կյանքի դրամատիկական դրվագները։ «Ապագայի երկիրը» (1903) ակնարկաշարում Պ․ քննադատական վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ–ի հասարակարգի նկատմամբ։ Գրել է նաև բանաստեղծություններ («Բերքի ժամանակը», հրտ․ 1904, ժողովածու)։

Երկ․ Գյուղացի Բյուաները, Ե․, 1962։

ՊՈԼԵՍԻԵԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Պոլեսիե (< ռուս, полесье – անտառաստան, անտառուտ), դաշտավայր ԱՍՀՄ–ում, Արևելա–Եվրոպական հարթավայրի արևմտյան մասում՝ Բելոռուսական ՍՍՀ հարավում, Ուկրաինական ՍՍՀ հյուսիսում և մասամբ՝ ՌՍՖՍՀ–ում, Պրիպյատ, Դնեպր և Դեսնա գետերի ավազաններում։ Տարածությունը 270 հզ․ կմ2 է։ Տափարակ, տեղ–տեղ բլրավոր, մինչև 250 մ բարձրությամբ հարթավայր է։ Կազմված է չորրորդականի սառցադաշտային և ալյուվիալ նստվածքներից։ Կան շատ լճեր ու դանդաղահոս գետեր, օգտակար հանածոներից՝ նավթ, գորշ ածուխ, կալիումական աղ, տորֆ, շինանյութեր։ Կլիման բարեխառն է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –4°Շ–ից մինչև –8°Cէ, հուլիսինը՝ 17–19°С։ Տարեկան տեղումները՝ 550–600 մմ են։ Գերակշռում են տորֆաճահճային, ճմապոդզոլային և մարգագետնային հողերը։ Տարածության 1/3-ը անտառապատ է, մոտ 1/4-ը մարգագետիններ են։ Կան ճահճապատ տարածություններ։ Աշխատանքներ են կատարվում մելիորացիայի ուղղությամբ։ Ցուրացված հողերում մշակում են հացահատիկ, վուշ, կանեփ, կարտոֆիլ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ։

ՊՈԼԵՎՈՅ (Կամպով) Բորիս Նիկոլաևիչ [4(17)․3․1908, Մոսկվա –12․7․1981, Մոսկվա], ռուս սովետական գրող, հասարակական գործիչ։ սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Սովետաֆին․ պատերազմի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվ․ թղթակից; 1927-ին հրատարակվել է նրա «Ոջլոտ մարդու հուշերը» ակնարկային վիպակը։ Լայն ժողովրդականություն է վայելում «Պատմություն իսկական մարդու մասին» (1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947, համանուն կինոնկար, 1948, հայ․ հրտ․ 1948) վիպակը, որի հիմքում Մովետական Միության հերոս օդաչու Ա․ Մարեսևի սխրանքն է։ Պատերազմի և ետպատերազմյան տարիների սովետական մարդկանց հերոսականության մասին են «Մենք սովետական մարդիկ ենք» (1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, հայ․ հրտ․ 1950) ակնարկների ու պատմվածքների ժողովածուն, «Ոսկի» (1949–50, համանուն կինոնկար, 1970), «Խոր թիկունք» (1958), «Ամայի ափին․․․» (1962, համանուն կինոնկար, 1966),«Բժիշկ Վերան» (1966, համանուն կինոնկար, 1968) վեպերը։ Արտասահմանյան ուղևորությունների արդյունք են «Ամերիկյան օրագրեր» (1956, Խաղաղության միջազգային մրցանակ, 1959), «Աշխարհով մեկ» (1958) և այլ ակնարկների ժողովածուները։ 1962-ից՝ «Տունոստ» («Юность») ամսագրի գլխ․ խմբագիրը։ ՍՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1967-ից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի և խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի նախագահության անդամ։ Կուլտուրայի եվրոպ․ միության փոխպրեզիդենտ (1952-ից)։ Պ–ի ստեղծագործությունները