Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և 6 այլ, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Խաղաղության ոսկե մեդալով։

Գրկ․ Избр․ произв․, т․ 1–2, М․, 1969․

Գրկ․ Русские советские писатели-прозаики․ Библиографический указатель, т․ 3, М․, 1964․

ՊՈԼԵՏԱԵՎ Նիկոլայ Գուրևիչ (1872–1930) ռուս․ բանվ․ շարժման գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904-ից։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1891-ից աշխատել է Պետերբուրգի Պուտիլովյան գործարանում, եղել է Բրուսնևի խմբի, 1895-ին՝ «Պայքարի միության» անդամ։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ 1898-ին տարագրվել է Գերմանիա, 1901-ից աշխատել է Ուկրաինայում, 1904-ից՝ Պետերբուրգում։ 1905–07-ի հեղափոխության ժամանակ Պետերբուրգի սովետի գործադիր կոմիտեի անդամ։ 1907–12-ին 3-րդ Պետ․ դումայի դեպուտատ, ղեկավարել է ս–դ․ ֆրակցիայի բոլշևիկյան թևը։ ՌՍԴԲԿ V կոնֆերանսի (1908) պատվիրակ, մասնակցել է արտասահմանում Վ․ Ի․ Լենինի կողմից հրավիրված մի շարք կուսակցական խորհրդակցությունների։ Բոլշևիկների կողմից ընտրվել է 2-րդ Ինտերնացիոնալի VIII կոնգրեսի (Կոպենհագեն, 1910) պատվիրակ։ Մասնակցել է «Զվեզդա» («Звезда») և «Պրավդա» թերթերի հրատարակմանը։ Եղել է ՌՄԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի անդամ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո «Պրավդա»-ի տպարանի վարիչն էր։ 1918–21-ին հրատարակչական և տնտ. աշխատանքներ է կատարել Մոսկվայում, 1921-ից Տուապսեում՝ արտաքին առևտրի կազմակերպություններում։ Կուսակցության XV համագումարի պատգամավոր էր։

ՊՈԼԶՈՒՆՈՎ իվան Իվանովիչ (1728 – 1766), ռուս ջերմատեխնիկ, ջերմային շարժիչի գյուտարարներից, Ռուսաստանում առաջին շոգեուժային տեղակայանքի ստեղծողը; 1763-ին մշակել է 1,8 d․ ու․ (1․3 կվւռ) հզորությամբ ունիվերսալ ջերմային շարժիչի, աշխարհում առաջին անընդհատ գործողության շոգեշարժիչի նախագիծը, 1765-ին գործարանային կարիքների համար կառուցել է այն ժամանակվա համար ռեկորդային 32 ձ․ ու․ (24 կվա) հզորությամբ ջերմաուժային տեղակայանք։

ՊՈԼԻ․․․ (< հուն․ jioXijg–բազում, բազմաթիվ, լայնատարած), բարդ բառերի մաս․ ցույց է տալիս բազմություն, համակողմանի ընդգրկում կամ բազմազան կազմ, օրինակ՝ պոլիմերներ, պուիֆոնիա։

ՊՈԼԻԱԿՐԻԼԱՏՆԵՐ, ակրիչաթթվի և մետակրիլաթթվի էսթերների ւցուիմհրները՝ (–CH2-CR՝–)n, որտեղ Rr=H կամ CH3, I COOR իսկ R-ը ալիֆատիկ, կարբոցիկլային, հետերոցիկլային կամ այլ ռադիկալ է։ Տեխ․ լայն կիրառում ունեն R= CH3, C2Hs, С4Н9, СбНц պարունակող Պ․, որոնք անգույն, ջերմապլաստիկ, ֆիզիոլոգորեն պասսիվ պոլիմերներ են, լավ են լուծվում օրգ․ լուծիչներում։ Օգտագործվում են օրգ․ ապակու, թաղանթների, լաքերի, ներկերի, սոսինձների արտադրությունում, բժշկության մեջ՝ ատամնախոռոչները լցնելու, արհեստական ծնոտներ, ատամներ, պրոթեզներ, հպաոսպնյակներ պատրաստելու համար։ Պ–ի լուծույթները սեփական մոնոմերում, իներտ օրգ․ լուծիչներում և նրանց խառնուրդներում պոլիակրիլային սոսինձներ են, որոնք օգտագործվում են պոլիմերները իրար, մետաղի, փայտի, թղթի և ապակու հետ սոսնձելու, չգործված կտորեղենի, թղթյա տարաների արտադրության համար, հրատարակչական գործում և այլուր։ Պոլիակրիլային լաքերը լավ կպչում են մետաղներին, կայուն են լույսի, մթնոլորտի, ջրի նկատմամբ և կարող են օգտագործվել -50-ից մինչև 150–170°Cջերմաստիճաններում։ Օգտագործվում են մետաղական կառուցվածքները կոռոզիայից պաշտպանելու, լուսարձակող ծածկույթներ ստանալու, ավտոմեքենաները և սարքերը ներկապատելու համար։

ՊՈԼԻԱԿՐԻԼԱՆԻՏՐԻԼ, ակրիլանիարիլի՝ CH2=CH–C=N գծային պոլիմերը՝ [–CH2CH(CN) –]ո։ Սպիտակ, ամորֆ նյութ է, մոլ․ զանգվածը՝ 30․000–100․000, խտությունը՝ 1140–1150 կգ/մ³, մինչև 230°C տաքացնելիս չի փափկում, ավելի բարձր՝ ենթարկվում է դեստրուկցիայի։ Կայուն է օրգ․ լուծիչների, ճարպերի քիմ․ այլ ազդակների, արևի ճառագայթների, մթնոլորտային պայմանների նկատմամբ։ Պոլիակրիլանիտրիլային մանրաթելերն ստացվում են Պ–ի կամ նրա համապոլիմերների լուծույթներից և պարունակում են 85% –ից ավելի ակրիլանիտրիլ։ Պոլիակրիլանիտրիլային մանրաթելերը մեխանիկական հատկություններով նման են բրդին, կայուն են օրգ․ լուծիչների՝ բենզինի, ացետոնի, քառաքլորածխածնի, երկքլորէթանի, միջին խտության ուժեղ թթուների և ալկալիների նկատմամբ։ Լուծվում են ֆենոլում, կրեզոլում, ֆորմալինում։ Օգտագործվում են գորգեր, արտահագուստ, սպիտակեղեն, վարագույր, պաստառապատման կտորներ գործելու համար։ Պոլիակրիլանիտրիլային մանրաթելերի առևտրական անվանումներն են՝ նիտրոն (ՍՍՀՄ), օրլոն, ակրիլան (ԱՄՆ), քաշմիլոն (ճապոնիա), կուրտել (Մեծ Բրիտանիա), դրալոն (ԴՖՀ), վոլպրյուլա (ԴԴՀ)։

ՊՈԼԻԱՄԻԴՆԵՐ, սինթետիկ պողիմերներ, որոնք մակրոմոլեկոլլի շղթայում պարունակում են ալիֆատիկ և արոմատիկ ռադիկալներին միացած ամիդային խմբեր՝ –CO–NH–։ Մեծ մասամբ սպիտակ, եղջերանման, թափանցիկ բյուրեղական նյութեր են, երբեմն՝ մածուցիկ հեղուկներ (խեժեր)։ Ալիֆատիկ Պ–ի հալ․ ջերմաստիճանը 150–265°Cէ, արոմատիկ Պ–ինը՝ 400°C–ից բարձր։ Ջերմապլաստիկ, թեթև, մեխանիկական բարձր ամրության, առաձգական, մաշակայուն, ջերմակայուն և քիմիապես կայուն նյութեր են։ Չեն լուծվում ջրում, թթուների, ալկալիների, ամինների լուծույթներում, լուծվում են խիտ ծծմբական թթվում, մրջնաթթվում, կրեզոլում։ Պ․ ստանում են պոլիմերման (ալակտոններից՝ օղակի բացումով), со-ամինակարբոնաթթուների, երկկարբոնաթթուների, նրանց էսթերների և երկամինների պոլիկոնդենսման ռեակցիաներով։ Պ․ օգտագործվում են հիմնականում մանրաթելեր և թաղանթներ ստանալու, նաև մեքենաների մասեր (ատամնանիվներ, գնդառանցքակալներ են) պատրաստելու համար։ Պոլիամիդային մանրաթելերն ստանում են 15000–30000 մոլ․ զանգված ունեցող Պ–ից։ Այդ թելերը կայուն են ձգման, շփման, հարվածների, քիմ․ ու կենսբ․ բազմաթիվ ազդակների նկատմամբ և օգտագործվում են գործվածքեղենի, ավտոդողերի, ռետինատեխնիկական իրերի, ձկնորսական ցանցերի, ճոպանների և այլ արտադրության համար։ Առևտրական անվանումներն են․ կապրոն, անիդ (ԱՍՀՄ), նայլոն (ԱՄՆ), պերլոն, ռոդիանայլոն (ԴՖՀ), դեդերոն (ԴԴՀ), ամիլան, նիպւոն (ճապոնիս!)։

ՊՈԼԻԱՐԹՐԻՏ, տես Բազմահողաբորբ։

ՊՈԼԻԲԻՈՍ (ПомЗРюс;) (մ․ թ․ ա․ մոտ 210–127), հույն պատմագիր։ Ծնվել է Պելոպոնեսի Մեգալոպոլիս քաղաքում։ 169–ին Պ․ դարձել է Աքայական միության հիպարքոս (հեծելազորի հրամանատար), և իբրե միության ղեկավարներից մեկը, Մակեդոնիայի և Հռոմի միջև 3-րդ պատերազմի (մ․ թ․ ա․ 171 – 168) Ժամանակ պահպանել է չեզոքություն։ Մակեդոնիայի պարտությունից հետո Հռոմն Աքայական միության հայտնի ընտանիքներից վերցրել է 1000 պատանդ՝ այդ թվում և Պ–ին։ Հռոմում (որտեղ ապրել է շուրջ 16 տարի) Պ․ մտերմացել է հռոմ․ նշանավոր քաղ․ գործիչների հետ։ Դրել է «Պատմություն» աշխատությունը (40 գրքով, ամբողջությամբ պահպանվել են առաջին 5 գրքերը), որտեղ շարադրել է Հռոմի, Կարթագենի և հելլենիստական աշխարհի (Հունաստան, Մակեդոնիա, Ասորիք, Փոքր Ասիա, Եգիպտոս) մ․ թ․ ա․ 220–144-ի ժամանակաշրջանի պատմությունը։ Պ–ի երկին բնորոշ է ճշգրիտ ժամանակագրությունը՝ ըստ օլիմպիադաների։ Պ․ դեմ էր միապետությանը, կողմ՝ հռոմ․ հանրապետական կարգին, պոլիսային ազատությանն ու ինքնավարությանը։ Պ․ հին աշխարհի ամենավստահելի հեղինակներից է։ Հելլենիստական աշխարհի արլ․ ծայրամասերում տեղի ունեցած իրադարձությունների մասին նրա հաղորդումները սակավ են եթերի։ Այնուամենայնիվ Ծոփքի, Մեծ Հայքի, Հայոց արքա Արտաշես Ա–ի մասին նրա հաղորդումները (VIII, 25,1–6, XXVI, 6,1 – 12) ունեն կարեոր նշանակություն։